Գլխավոր տեղեկություն
Номер
N 26-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (13.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.03.03/4(483).1 Հոդ.82.2
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
03.02.2014
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
03.02.2014
Дата вступления в силу
13.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10214078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 փետրվարի 2014 թ.

ք. Երևան

N 26-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 319-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը, լրացման կարգը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 319-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հրամանով հաստատված N 1 Հավելվածով հաստատված հաշվետվության ձևի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Աշխատակազմը՝

Աշխատակազմի անդամների ընդհանուր քանակը և աշխատավարձի ընդհանուր գումարը՝ ներառյալ բոլոր կիրառելի հարկերը:»։

2) Հրամանով հաստատված N 2 Հավելվածի 1-ին կետի՝ «միջոցներից և ծառայություններից» բառերից հետո լրացնել նոր նախադասություն` «Հիմնադրամի միջոցներից օգտվելու ձև է նաև ստացված աշխատավարձը, տրամադրված փոխհատուցումը»:

3) Հրամանով հաստատված հավելված N 3-ի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հիմնադրամներն իրենց գործունեության մասին հաշվետվությունները, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով հրապարակում են www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կհամարվի գրավոր ծանուցված:»:

4) Հրամանով հաստատված հավելված N 3-ի 2-րդ և 3-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

5) Հրամանով հաստատված հավելված N 3-ը լրացնել 4-րդ կետով.

«4. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 10-ից ոչ ուշ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում տեղեկանք, որը պետք է պարունակի www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում իրենց հաշվետվությունները հրապարակած և չհրապարակած բոլոր հիմնադրամների ցանկերը: Ցանկերում պետք է ներառվեն հիմնադրամի անվանումը, գործադիր մարմնի անունը, գործունեության հասցեն և առկայության դեպքում նաև էլեկտրոնային հասցեն և կապի այլ միջոցները:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  Հ. Թովմասյան