Գլխավոր տեղեկություն
Номер
N 216-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.03.03/4(483).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.02.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.02.2014
Дата вступления в силу
11.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 փետրվարի 2014 թ.

ք. Երևան

N 216-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԻՎ 3 ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Արամյանց բժշկական կենտրոն» առողջապահական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի փետրվարի 6-ին ներկայացված դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» առողջապահական փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի ապրիլի 27-ին (Կ-XX-001544) և 2006 թվականի մարտի 9-ին (Կ-XX-000755) տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Արամյանց բժշկական կենտրոն» առողջապահական փակ բաժնետիրական ընկերության անվանմամբ:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Դ. Դումանյան