Գլխավոր տեղեկություն
Номер
N 2916-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.11.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.11.2013
Дата вступления в силу
06.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2916-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔՐԻՍՏԻՆԵ ԴԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ՔՐԻՍՏԻՆԵ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 31.10.2013 թվականի թիվ 30153 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՔՐԻՍՏԻՆԵ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2011 թվականի մայիսի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001547 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Շերամի փող., 111/6 տարածքից տեղափոխել ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շերամի փողոց, 67 շենք, 30, ոչ բնակելի տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան