Գլխավոր տեղեկություն
Номер
N 07-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.02.2014-05.01.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.01.18/2(415).1 Հոդ.12.7
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
20.12.2011
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
20.12.2011
Дата вступления в силу
28.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 12111580

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 36-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը և 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի (այսուհետ` հավելված) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորների աղյուսակի չափորոշիչներ սյունակի 20-րդ կետը և գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-4-րդ կետերը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.

(նախադասությունը փոփ. 18.12.13 N 10-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման համար առաջարկություններ ներկայացնող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) պատասխանատու ստորաբաժանումները` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի նոյեմբերի 23-ի «Այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 36-Ն հրամանը:

 

Ա. Գևորգյան

 

 

Հավելված 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

N 07-Ն հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված հավելված 1-ի (այսուհետ` հավելված 1) 20-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` ամենամյա հաշվետվությունների ներկայացում ՀՀ կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին և ընթացիկ հաշվետվությունների ներկայացում ՀՀ վարչապետին չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և պարունակում են ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ 728-ՆՀ հրամանագրի 1.2 կետում նշված բնագավառների մասին ամբողջական տեղեկատվություն,

2) 0.5 միավոր է գնահատվում, եթե հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և ունեն ոչ էական թերություններ,

3) 0 միավոր է գնահատվում, եթե հաշվետվությունները ներկայացվել են ՀՀ կառավարության սահմանած ժամկետի էական բացթողումով և էական թերություններով:

2. Հավելված 1-ի 20-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 2 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն ամբողջապես իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3)-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթներին համապատասխան,

2) 1 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3)-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթների (մասնավորապես` ընդունելության համար նախատեսված օրերի, վայրերի և ժամերի անհարգելի պատճառներով ոչ էական շեղումների, մարզի ոչ բոլոր տարածաշրջաններում ընդունելությունների օրերի, ժամերի և վայրերի մասին տեղեկատվություն փակցնելու, կամ մարզպետարանի կայքէջում ոչ բոլոր դեպքերում տեղեկատվություն տեղադրելու) ոչ էական խախտումներով,

3) 0 միավոր է գնահատվում, եթե քաղաքացիների ընդունելության գործընթացն իրականացվել է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3)-րդ կետով և Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից հաստատված «Քաղաքացիների ընդունելության» կարգով սահմանված դրույթների (մասնավորապես` քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում կամ մարզի տարածաշրջաններում չիրականացնելու, կամ ընդունելությունների օրերի, ժամերի և վայրերի մասին տեղեկատվություն չփակցնելու կամ մարզպետարանի կայքէջում տեղեկատվություն չտեղադրելու) էական խախտումներով:

3. Հավելված 1-ի 20-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների կողմից կատարված աշխատանքների հանրային իրազեկում չափորոշիչը գնահատվում է ներքոհիշյալ ենթաչափորոշիչների հանրագումարի արդյունքում` հետևյալ կերպ.

1) 0,4 միավոր է գնահատում, եթե տարեկան առնվազն երկու անգամ մարզպետն իր գործունեության արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսով` տեղական կամ հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեկ ասուլիս կազմակերպելու դեպքում` մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, ոչ մի ասուլիս չունենալու դեպքում` 0 միավոր,

2) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի կողմից պատասխան է տրվում լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից ստացված բոլոր գրավոր հարցումներին (այդ թվում` էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին): Հարցումների ոչ պակաս, քան 80 տոկոսին պատասխանելու դեպքում մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, 80 տոկոսից ցածրի դեպքում` 0 միավոր,

3) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում նախապես տեղադրվում է մարզխորհրդի նիստերի անցկացման օրակարգը և լուսաբանվում են տվյալ տարում անցկացված բոլոր մարզխորհրդի նիստերը, իսկ եթե մարզպետարանի կայքում լուսաբանվել է տվյալ տարվա ընթացքում անցկացված մարզխորհրդի նիստերի ոչ պակաս, քան 80 տոկոսը, ապա գնահատվում է 0.2 միավոր, 80 տոկոսից ցածրի դեպքում` 0 միավոր,

4) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում տարվա ընթացքում մարզպետի ընդունած որոշումները, մարզպետի տարեկան և ընթացիկ հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան ծրագիրը տեղադրվել են ամբողջությամբ և ողջամիտ ժամկետներում (փաստաթղթերի հաստատումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում): Վերոնշյալ փաստաթղթերի թերի տեղադրման դեպքում մարզպետը գնահատվում է 0.2 միավոր, բացակայության դեպքում` 0 միավոր,

5) 0,4 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի կայքում տեղադրվել են բոլոր համայնքների ավագանիների տվյալ ժամանակահատվածի ընդունած որոշումները, համայնքների մինչև 80 տոկոսի ավագանիների որոշումների տեղադրման դեպքում մարզպետը գնահատվում է 0,2 միավոր, 80-ից ցածրի դեպքում` 0 միավոր:

(3-րդ կետը խմբ. 27.11.12 N 07-Ն)

4. Հավելված 1-ի 20-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված` համայնքի ավագանու ընդունած որոշումների նկատմամբ մարզպետների իրականացրած հսկողություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետը ստանում է մարզի բոլոր համայնքների ավագանու բոլոր որոշումները` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամկետում, ինչպես նաև պահպանում է համայնքի ավագանու կողմից ընդունված ոչ իրավաչափ որոշումների նկատմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5 հոդվածով սահմանված ընթացակարգերը,

2) 0.75 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան են ներկայացրել մարզի համայնքների առնվազն 90%-ը, կամ համայնքի ավագանիները ներկայացրել են իրենց որոշումների առնվազն 90%‑ը, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել ոչ ուշ, քան աշխատանքային 9-օրյա ժամկետում, եթե առկա չեն հարգելի պատճառներ,

3) 0.5 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան են ներկայացրել մարզի համայնքների առնվազն 75%-ը, կամ համայնքի ավագանիները ներկայացրել են իրենց որոշումների առնվազն 75%‑ը, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել ոչ ուշ, քան աշխատանքային 12-օրյա ժամկետում,

4) 0 միավոր է գնահատվում, եթե ավագանու որոշումները մարզպետարան ներկայացրած մարզի համայնքների թիվը ցածր է 75%-ից, կամ մարզի համայնքների ավագանիների ներկայացրած որոշումների թիվը ցածր է 75%‑ից, կամ մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան են ներկայացվել 12‑օրյա ժամկետից ուշ, կամ արձանագրվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5 հոդվածով սահմանված ընթացակարգերի խախտման դեպք:

5. Հավելված 1-ի 20-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված` մարզպետների ընդունած որոշումների և արձակած կարգադրությունների իրավաչափություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից ընդունված գերատեսչական իրավական ակտերի նկատմամբ իրականացված իրավական հսկողության արդյունքում օրենսդրության հետ հակասություններ չեն արձանագրվել,

2) 0.75 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ոչ ավելի, քան 10%-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ,

3) 0.5 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ոչ ավելի, քան 20%-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ,

4) 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից տվյալ տարում ընդունված գերատեսչական իրավական ակտերի ավելի քան 20%-ում է արձանագրվել օրենսդրության հետ հակասություններ։

6. Հավելված 1-ի 20-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված` համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 1 միավոր է գնահատվում, եթե մարզպետների կողմից վարչական հսկողությունը իրականացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.2 հոդվածի 2-րդ մասի համաձայն հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն,

2) 0.5 միավոր է գնահատվում, եթե մարզպետի կողմից վարչական հսկողությունը չի իրականացվել հաստատված տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված համապատասխան եռամսյակում թեկուզ մեկ համայնքում, սակայն իրականացվել է տարվա ընթացքում այլ եռամսյակում և բացակայում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը կամ համաձայնեցված չէ տարածքային կառավարման նախարարության հետ,

3) 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետի կողմից վարչական հսկողությունը իրականացվել է հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի համապատասխան 2 համայնքում չիրականացնելու դեպքում, կամ առնվազն 1 անգամ տվյալ աշխատանքային ծրագրով նախատեսված որևէ համայնքում տարվա ընթացքում չիրականացվելու դեպքում, եթե բացակայում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքը կամ համաձայնեցված չէ տարածքային կառավարման նախարարության հետ:

7. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի (այսուհետ` հավելված 2) գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետով նախատեված համայնքների կողմից իրենց սեփական եկամուտների հավաքագրում լրացուցիչ չափորոշիչը գնահատվում է 1-5-րդ ենթակետերի հանրագումարի արդյունքում.

1) Հավելվածի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 1) ենթակետի` գույքահարկի հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 95 %-ից բարձր,

բ. 2.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 80-95 %,

գ. 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 75-80 %,

դ. 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 70-75 %,

ե. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 60-70 %,

զ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

է. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր։

Գույքահարկի հավաքագրման հաշվարկային ցուցանիշները որոշելիս հաշվի չի առնվում տվյալ տարում գույքահարկի գծով ապառքների հավաքագրումը:

2) Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 2) ենթակետի հողի հարկի հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 90 %-ից բարձր,

բ. 2.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

գ. 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

դ. 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 60-70%,

ե. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

զ. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր,

է. Հողի հարկի հավաքագրման հաշվարկային ցուցանիշները որոշելիս հաշվի չի առնվում տվյալ տարում հողի հարկի գծով ապառքների հավաքագրումը:

3) Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 3) ենթակետի համայնքների կողմից հողերի օտարման արդյունավետություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 1 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 180.0%-ից բարձր կամ հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում հողերի աճուրդ-վաճառք չի իրականացվել,

բ. 0.5 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 150.0%-180.0%,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարզի համայնքներում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում ձևավորված գումարը կազմել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 150.0%-ից ցածր։

4) Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 4) ենթակետի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման արդյունավետություն չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է
90 %-ից բարձր,

բ. 0.75 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

գ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

դ. 0.4 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 60-70%,

ե. 0.2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

զ. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման դեպքում վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

5) Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 1-ին կետի 5-րդ ենթակետի հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հողի հարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշչի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշչի հանրագումարի արդյունքում (2012 թվականի հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրումը գնահատելիս հաշվի է առնվելու «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի (ընդունված 2012 թվականի մարտի 21-ին) կիրարկման ազդեցությունը)` հետևյալ կերպ.

ա. գույքահարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

աա. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 90 %-ից բարձր,

աբ. 0.75 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

ագ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

ադ. 0.25 միավոր է գնահատվում, համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50-70%,

աե. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում գույքահարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

բ. Հողի հարկի գծով ապառքների հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

բա. 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 90 %-ից բարձր,

բբ. 0.75 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 80-90 %,

բգ. 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 70-80 %,

բդ. 0.25 միավոր է գնահատվում, համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50-70%,

բե. 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքներում հողի հարկի ապառքների հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

(7-րդ կետը լրաց. 27.11.12 N 07-Ն)

8. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 2-րդ կետով նախատեսված տեղական տուրքերի հավաքագրում չափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

1) 2 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 95 %-ից բարձր,

2) 1.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 80-95 %,

3) 1 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 75-80 %,

4) 0.7 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 70-75 %,

5) 0.5 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 60-70 %,

6) 0.3 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 50-60 %,

7) 0 միավոր է գնահատվում, եթե տվյալ տարում մարզի համայնքների կողմից տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 50 %-ից ցածր:

(8-րդ կետը խմբ. 27.11.12 N 07-Ն)

9. Հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 3-րդ կետով նախատեսված մարզպետի գործունեությունը համայնքային ծառայության բնագավառում չափորոշիչը գնահատվում է հետևյալ բաղադրիչներով`

1) համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացում և սահմանված ժամկետներում արդյունքների ներկայացում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն,

2) համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթների հրապարակայնության ապահովում, այդ թվում` հայտարարված մրցույթների ժամանակացույցերի կազմում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացում,

3) համայնքներում աշխատանքային հարաբերությունների ձևավորման սահմանված կարգի խախտման դեպքերի բացակայություն,

4) կադրային գործի վարման շրջանակներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում ու արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը տեղեկացում:

(9-րդ կետը խմբ. 27.11.12 N 07-Ն)

10. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետների կատարած աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով նախատեսված բաղադրիչների դեպքում չափորոշիչները գնահատվում են հետևյալ կերպ.

1) 2 միավոր, եթե պատշաճ կատարվել են վերը նշված բաղադրիչներով նախատեսված աշխատանքները,

2) 1.5 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած մեկի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

3) 1 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած երկուսի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

4) 0.5 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներից ցանկացած երեքի մասով աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ,

5) 0 միավոր, եթե վերը նշված բաղադրիչներով նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ, կամ չեն կատարվել բաղադրիչներից որևէ մեկով նախատեսված աշխատանքները:

(10-րդ կետը խմբ. 27.11.12 N 07-Ն)

11. Աշխատանքները համարվում են ոչ պատշաճ, եթե.

համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ վերահսկողության արդյունքները, անհարգելի պատճառով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել վերապատրաստման դասընթացներից հետո մինչև աշխատանքային 10 օր ուշացումով կամ համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթներից առնվազն 10 տոկոսի մասին տեղեկատվությունը մարզպետարանի ինտերնետային էջում կամ azdarar.am կայքում անհարգելի պատճառով չի տեղադրվել, իսկ հայտարարված մրցույթների մասին կազմված ժամանակացույցը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել մրցույթների համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո, կամ համայնքներում հայտնաբերվել են աշխատանքային հարաբերությունների ձևավորման սահմանված կարգի խախտման դեպքեր և (կամ) կադրային գործի վարման շրջանակներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվել են անբավարար միջոցներ (ըստ ներկայացված տեղեկությունների ոչ բոլոր թերություններն են վերացվել) կամ ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվությունը, անհարգելի պատճառով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել դրա համար նախատեսված ժամկետների ուշացումով:

(11-րդ կետը խմբ. 27.11.12 N 07-Ն)

12. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 4-րդ կետով նախատեսված մարզպետի գործունեությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ոլորտում չափորոշիչը գնահատվում է 1-5-րդ ենթակետերի հանրագումարի արդյունքում.

1) մարզի համայնքներում «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի ներդրում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է մարզի քաղաքային համայնքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների առնվազն 75 %-ում,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է մարզի քաղաքային համայնքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների առնվազն 30-75 %-ում,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ը ներդրված է ոչ բոլոր քաղաքային համայնքներում և/կամ 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների ոչ ավելի, քան 30 %-ում.

2) մարզի համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներ ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,3 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 75 %-ում,

բ. 0,2 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 50-75 %-ում,

գ. 0,1 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների առնվազն 25-50 %-ում,

դ. 0 միավոր է գնահատվում, եթե համայնքներում ներդրված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»-ի և պետական կառավարման մարմիններում շահագործվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջև փոխգործակցության ապահովմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են մարզի` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով ապահովված համայնքների ոչ ավելի, քան 25 %-ում.

3) համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և 3000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքներում,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և 5000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքներում,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե համայնքներում համացանցային պաշտոնական կայքերի առկայությունը և դրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովված է մարզի քաղաքային և/կամ 5000-ից ավելի բնակիչ ունեցող ոչ բոլոր գյուղական համայնքներում.

4) մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքի սպասարկում ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,2 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է ավելի, քան 85 %,

բ. 0,1 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է 40-ից 85 %,

գ. 0 միավոր է գնահատվում, եթե մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքը խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող` կայքերի թափանցիկության գնահատման մեթոդաբանությամբ գնահատվում է 40 %-ից ցածր.

5) մարզի համայնքներում համակարգչային տեխնիկայի և համացանցային կապի առկայություն ենթաչափորոշիչը գնահատվում է հետևյալ կերպ.

ա. 0,1 միավոր է գնահատվում, եթե մարզի բոլոր համայնքներում առկա է համացանցին միացված առնվազն մեկ համակարգիչ,

բ. 0 միավոր է գնահատվում, եթե մարզում առկա է մեկ քաղաքային և/կամ գյուղական համայնք, որը չունի համացանցին միացված առնվազն մեկ համակարգիչ:

(12-րդ կետը լրաց. 18.12.13 N 10-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 27.11.12 N 07-Ն, լրաց. 18.12.13 N 10-Ն)

 

 

 

Հավելված 2

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

N 07-Ն հրամանի

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված հավելված 1-ի (այսուհետ` հավելված 1) 20-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության կողմից։

2. Հավելված 1-ի 20-րդ կետի 2-րդ ենթակետով և գնահատման լրացուցիչ չափորոշիչների սյունակի 3-րդ կետով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից։

3. Հավելված 1-ի 20-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից:

4. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչների սյունակի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բնագավառներում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրում է նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչությունը։

5. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի գնահատման լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 4-րդ կետով սահմանված բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի կողմից:

(5-րդ կետը լրաց. 18.12.13 N 10-Ն)

(հավելվածը  լրաց. 18.12.13 N 10-Ն)