Գլխավոր տեղեկություն
Номер
N 2519-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.09.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.09.2013
Дата вступления в силу
19.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2519-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումը, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշումը, 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումը և 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշումը «Գյումրու Ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի օգոստոսի 22-ի թիվ 4/23914-13 հայտը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 2353-Ա հրամանի հիման վրա, «Գյումրու Ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության ք. Գյումրի, Կոշտոյան 3 հասցեում գտնվող բժշկական հաստատությունում օգոստոսի 29-ին իրականացվել է բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտի ու կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրություն, որից ելնելով բացասական եզրակացություն է տրվել «Գյումրու Ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ, քանի որ արձանագրված փաստերը և ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների, այլ իրավական ակտերի և լիցենզավորման կարգի պահանջներին, այն է`

1. Տեղում ուսումնասիրության ժամանակ խառն ընդհանուր ստոմատոլոգիական կաբինետում բացակայում էին ախտահանման սարք` գլասսպերլենային, գործիքներ` ատամնանստվածքների հեռացման համար, պարոդոնտոլոգիական գործիքների հավաքածուն, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածի III բաժնով սահմանված տեխնիկական հագեցվածության պարտադիր պայմաններին և պահանջներին:

2. Միկրոբիոլոգիական լաբորատորիայում բացակայում էին կշեռքները, ավտոկլավը, սալօջախը, էքսիկատորները, միջափայտերը, լվացման սեղանը, բժշկական պահարանը, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 5 դեկտեմբերի 2002 թ. N 1936-Ն որոշմամբ սահմանված պարտադիր պայմաններին և պահանջների 34.3-րդ կետին:

3. Միջամտությունների կաբինետում բացակայում էր սառնարանը, արյան փոխներարկման կանգնակը, բուժքրոջ աշխատանքային սեղանը, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 5 դեկտեմբերի 2002 թ. N 1936-Ն որոշմամբ սահմանված պարտադիր պայմաններին և պահանջների 1.21-րդ կետին:

4. Հայտում լրացված գործունեության տեսակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին:

5. Համաձայն հայտին կից ներկայացված փաստաթղթերի` բժիշկների հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգով հաստատված համապատասխանաբար 10-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պարտադիր պայմաններին և պահանջներին:

6. Համաձայն հայտին կից ներկայացված փաստաթղթերի` բժշկական կառուցվածքային ստորաբաժանումների մասին տեղեկանքը սխալ է, ինչը հակասում է ՀՀ կառավարության 5 դեկտեմբերի 2002 թ. N 1936-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումներին:

7. Հայցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասին տեղեկանքում գործունեության տեսակները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին:

 

Հրամայում եմ`

 

1. «Գյումրու Ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության ք. Գյումրի, Կոշտոյան 3 հասցեում բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը մերժել:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին հանձնարարել եռօրյա ժամկետում սույն հրամանի տրամադրումը հայտատուին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Սույն վարչական ակտի դեմ կարող է բերվել Վարչական բողոք՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում, ինչպես նաև այն կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում: