Գլխավոր տեղեկություն
Номер
N 2417-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.09.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.09.2013
Дата вступления в силу
05.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2417-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Խաչատուր Փահլևանյանի 28.08.2013 թվականի թիվ 24377 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Անհատ ձեռնարկատեր Խաչատուր Փահլևանյանին (2011 թ. սեպտեմբերի 8-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-ԴԳ-000763 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ Արարատի մ., ք. Մասիս, Հերացու փ., 12/15 հասցեն տեղափոխել մարզ Արարատ, համայնք Մասիս ք., 3-րդ թաղ., Հերացու փող., 12/5 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան