Գլխավոր տեղեկություն
Номер
N 65-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.04.15/8(487).1 Հոդ.110.4
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
03.03.2014
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
03.03.2014
Дата вступления в силу
25.04.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11714164

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մարտի 2014 թ.

N 65-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի թիվ 156-Ն որոշման համաձայն.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերը»՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) ուժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի «ՀՀՇՆI-1.01-95 «Նորմավորման և ստանդարտացման համակարգ շինարարությունում. Հիմնական դրույթներ» պարբերությունը։

 

Նախարար

Ս. Թադևոսյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի մարտի 3-ի

N 65-Ն հրամանով

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ.

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՀՇՆ 10-01- 2014

 Գործարկման թվականը

 

I. Կիրառման ոլորտը

 

1. «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) սահմանում են շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի հիմնական սկզբունքները և համակարգի ընդհանուր կառուցվածքը, դրանում ներառված նորմատիվ փաստաթղթերի բովանդակությանը, կառուցվածքին, շարադրմանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև մշակման, հաստատման և կիրառման կարգը:

2. Սույն շինարարական նորմերի դրույթները պարտադիր են նորմատիվ փաստաթղթեր մշակող և շինարարությունում դրանց կիրառումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար՝ անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելիությունից:

 

II. Նորմատիվ վկայակոչումներ

 

3. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

ՀՍՏ 1.0 -2013 Ստանդարտացումը Հայաստանի Հանրապետությունում. Հիմնական դրույթներ

ՀՍՏ 1.1 -2002 Ստանդարտացման ազգային համակարգ. Տերմիններ և սահմանումներ

ՀՍՏ 1.2 -2008 Ստանդարտացման ազգային համակարգ. Ազգային ստանդարտների մշակում

ՀՍՏ 1-2013 Ստանդարտացումը Հայաստանի Հանրապետությունում. Ստանդարտների կառուցվածքին, շարադրմանը, ձևավորմանը, բովանդակությանը և նշագրմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

ՀՍՏ 1.6 -2006 Ստանդարտացման ազգային համակարգ. Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները որպես ազգային ստանդարտներ ընդունման կանոններ և մեթոդներ

 

III. Տերմիններ և սահմանումներ

 

4. Սույն շինարարական նորմերում կիրառված են ՀՍՏ 1.1 ստանդարտով սահմանված տերմինները և հետևյալ տերմինները համապատասխան սահմանումներով.

1) շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգ՝ նորմատիվ իրավական ակտ՝ ընդունված օրենսդրությամբ սահմանված կարգով, որով սահմանվում են պարտադիր կիրառման և կատարման համար շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պահանջներ,

2) նորմատիվ փաստաթուղթ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր որոշակի գործունեության տեսակների կամ դրանց արդյունքների վերաբերյալ,

3) շինարարական նորմեր՝ շինարարության ոլորտի նորմատիվ տեխնիկական փաստաթուղթ՝ հաստատված քաղաքաշինության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնի (այսուհետև՝ համակարգող մարմին) կողմից, որում պարունակվում են պարտադիր կիրառման սկզբունքով շինարարության արտադրանքներին, ինչպես նաև դրանց հետ կապված գործընթացներին ներկայացվող պահանջներ,

4) նախագծման և շինարարության կանոնների հավաքածու՝ շինարարության ոլորտի նորմատիվ փաստաթուղթ՝ հաստատված մշակող կազմակերպության կողմից, հավանության արժանացած համակարգող մարմնի կողմից, որում պարունակում են կամավոր կիրառման սկզբունքով տեխնիկական կանոններ և նախագծային լուծումներ, ինչպես նաև շինարարական արտադրանքների ինժեներական հետազոտման, նախագծման, շինարարության կամ շահագործման ընթացակարգեր՝ տեխնիկական կանոնակարգերով և (կամ) շինարարական նորմերով դրանց ներկայացվող պարտադիր պահանջներին հասնելու համար որոշակի միջոցներ,

5) ստանդարտ՝ իրավասու մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ, որով սահմանվում են համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի բնութագրեր կամ արտադրանքի հետ կապված արտադրման գործընթացներ և մեթոդներ, որոնց համապատասխանությունը պարտադիր չէ: Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ,

6) նորմատիվ փաստաթղթերի համալիր՝ փոխկապակցված նորմատիվ փաստաթղթերի ամբողջություն, որոնք միավորված են ընդհանուր նպատակային ուղղվածությամբ և սահմանում են համաձայնեցված պահանջներ` փոխկապակցված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկատմամբ,

7) դրույթ (նորմատիվ փաստաթղթի)՝ նորմատիվ փաստաթղթի բովանդակության տրամաբանական միավոր, որն ունի հաղորդման, հրահանգի, հանձնարարականի կամ պահանջի ձև,

8) նորմ ՝ դրույթ, որը պարունակում է քանակական կամ որակական չափանիշեր, որոնք պետք է պահպանվեն,

9) կանոն՝ գործողություն նկարագրող դրույթ՝ նախասահմանված կատարման համար,

10) պահանջ՝ դրույթ, որը պարունակում է չափանիշներ, որոնք պետք է պահպանվեն,

11) պարտադիր պահանջ՝ դրույթ (նորմ կամ կանոն), որի կիրառումը պարտադիր է,

12) կամավոր կիրառման սկզբունքով նախատեսված պահանջ (հանձնարարելի դրույթ) ՝ պարտադիր բնույթ չկրող, խորհուրդ կամ ցուցում պարունակող դրույթ (նորմ կամ կանոն),

13) նորմատիվ փաստաթղթի նկարագրական դրույթ՝ նորմատիվ փաստաթղթի (ստանդարտի) դրույթ, որը պարունակում է արտադրանքի բնութագրեր՝ կապված դրա արտադրության (նախագծի նկարագրություն, կոնստրուկտորական տարրեր՝ չափերի ու նյութերի բաղադրության և այլնի նշումով) հետ,

14) նորմատիվ փաստաթղթի շահագործման դրույթ` նորմատիվ փաստաթղթի (ստանդարտի) դրույթ, որը պարունակում է արտադրանքի բնութագրեր՝ կապված արտադրանքը օգտագործելիս կամ շահագործելիս դրա վարքի հետ (շահագործման բնութագրեր),

15) անվտանգություն` (արտադրանքի, արտադրության գործընթացների, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ապամոնտաժման)՝ մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանությանը վնաս հասցնելու հնարավորության հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայություն,

16) ռիսկ` որոշակի ժամանակահատվածի ընթացքում տեխնիկական կանոնակարգման օբյեկտի բացասական ազդեցության հետևանքների ի հայտ գալու հնարավորություն և տարածման հնարավոր ծավալներ,

17) ներդաշնակեցված նորմատիվ փաստաթղթեր՝ նորմատիվ փաստաթղթեր (ստանդարտներ), որոնք հաստատված են տարբեր մարմինների կողմից, տարածվում են միևնույն օբյեկտի վրա և ապահովում են արտադրանքների, գործընթացների և ծառայությունների համափոխարինելիությունը և այդ նորմատիվ փաստաթղթերին (ստանդարտներին) համապատասխան նախատեսված փորձարկման արդյունքների կամ տեղեկատվության փոխըմբռնումը: Ներդաշնակեցված նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտները) կարող են ունենալ ներկայացման ձևերի կամ անգամ բովանդակությունների տարբերություն,

18) համադրելի նորմատիվ փաստաթուղթ՝ ստանդարտացումով զբաղվող տարբեր մարմինների կողմից հաստատված միևնույն արտադրանքի, գործընթացի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթեր (ստանդարտներ), որոնցում տարբեր պահանջները հիմնվում են միևնույն բնութագրերի վրա և որոնք գնահատվում են պահանջներում եղած տարբերությունները միանշանակ համադրելու հնարավորություն ընձեռող միևնույն մեթոդներով,

19) շինարարության արտադրանք՝ շենքեր և այլ շինարարական շինություններ (այսուհետև՝ շենքեր և շինություններ), ինչպես նաև համալիրներ, դրանց ստեղծման, շահագործման կամ օգտագործման բոլոր փուլերում,

20) շինարարական շինություն` շինարարական գործունեության արդյունք, որը նախատեսված է դրա նշանակությանը համապատասխան որոշակի սպառողական գործառույթներ իրականացնելու համար,

21) շենք՝ վերգետնյա և ստորգետնյա (ըստ անհրաժեշտության) մասերից բաղկացած շինարարական շինություն՝ նախատեսված մարդկանց բնակվելու և (կամ) գործունեություն իրականացնելու, արտադրության տեղաբաշխման, ապրանքների պահեստավորման կամ կենդանիների պահման համար սենքերով,

22) ինժեներատեխնիկական ապահովման արտաքին ցանց՝ շինարարական շինություն (շինությունների համալիր)՝ նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, ջերմա և էլեկտրամատակարարման (այդ թվում` գազամատակարարման) գործառույթների կատարման, շենքերի և շինությունների ազդանշանման, ավտոմատացման և կապի ապահովման համար,

23) սենք` շենքի ներսում փակ տարածություն, որոշակի գործառութային նշանակության և բոլոր կողմերից սահմանափակված շինարարական կոնստրուկցիաներով,

24) հիմնատակ (շենքերի և շինությունների)՝ գրունտի զանգված, շենքերից կամ շինություններից բեռնվածքները և ազդեցությունները ընդունող և շենքերին կամ շինություններին փոխանցող դրանում առաջացող բնական և տեխնոլոգիական գործընթացների ազդեցությունները,

25) շինարարական կոնստրուկցիա` շենքի կամ շինության մաս, որը կատարում է որոշակի կրող, պատող և (կամ) էսթետիկական գործառույթներ,

26) շենքերի կամ շինությունների ինժեներատեխնիկական ապահովման ներքին համակարգ՝ շենքի կամ շինության մաս` նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, ջերմա և էլեկտրամատակարարման (այդ թվում՝ գազամատակարարման), ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման, ներքին տրանսպորտի, աղբահանության, ազդանշանային, կապի, ավտոմատացման, կառավարման գործառույթների կատարման և անվտանգության ապահովման համար,

27) շինարարական արտադրատեսակ` արտադրատեսակ՝ նախատեսված շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաներում կամ ինժեներատեխնիկական ապահովման համակարգերում (ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման) որպես տարր օգտագործելու համար,

28) շինարարական նյութ` նյութ (այդ թվում՝ հատային)՝ նախատեսված շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների ստեղծման և ինչպես նաև շինարարական արտադրատեսակի արտադրման համար:

 

IV. Համակարգի հիմնական սկզբունքները

 

5. Համակարգը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային համակարգի բաղկացուցիչ մասը և իրենից ներկայացնում է շինարարությունում կարգավորման գործընթացների բոլոր փուլերում կիրառվող նորմատիվ փաստաթղթերի փոխկապակցված ամբողջություն՝ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, ինժեներական հետազննության, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման, շահագործման, վերանորոգման և վերակառուցման ժամանակ:

6. Համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանվում են շինարարությունում տեխնիկական նորմավորման ենթակա օբյեկտներին ներկայացվող պահանջներ՝ կառուցման, շահագործման կամ օգտագործման բոլոր փուլերի համար՝ ելնելով այդ օբյեկտների նշանակությանը համապատասխան տեխնիկական կարգավորման ընդհանուր նպատակներից: Համակարգի փաստաթղթերը պետք է նպաստեն շինարարության առաջ կանգնած խնդիրների լուծմանը, այդ թվում հետևյալ պահանջների ապահովմանը.

1) շենքերի և շինությունների շինարարության և շահագործման գործընթացներում մարդկանց կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի համար շինարարական օբյեկտների անվտանգության,

2) մարդկանց, ինչպես նաև շենքերը և շինությունները անբարենպաստ միջավայրերի ազդեցություններից պաշտպանության՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկը,

3) շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի, շենքերի և շինությունների ինժեներական սարքավորումների համակարգերի հուսալիության և որակի,

4) Էկոլոգիական պահանջների կատարման, նյութական, ջերմաէներգետիկական և աշխատանքային ռեսուրսների նպատակահարմար օգտագործման,

5) շինարարական բոլոր տեսակի գործունեությունների իրականացման ժամանակ կապիտալի ներդրման երկարատև գործընթացների մասնակիցների փոխըմբռնման և միջազգային համագործակցությունում տեխնիկական խոչընդոտների վերացման:

7. Համակարգի նորմատիվ փաստաթղթերը հանդիսանում են շինարարական օբյեկտների նախագծման (ներառյալ հետազոտումը), շինարարության, շահագործման և քանդման, շինարարական արտադրատեսակների և նյութերի արտադրության ժամանակ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակով միջոլորտային կարգավորման միջոցներից մեկը:

8. Համակարգը ձևավորված է միասնական մեթոդական և գիտատեխնիկական բազայի վրա, ինչպես հետագա զարգացման համար բաց՝ շինարարությունում գիտատեխնիկական առաջընթացի նորագույն հաջողությունների վրա հիմնված անհրաժեշտ ճշգրտումներ և լրացումներ դրանում պարբերաբար կատարելու հնարավորությամբ:

9. Համակարգի նորմատիվ փաստաթղթերը նախատեսվում է մշակել սույն շինարարական նորմերի VI բաժնում տրված նորմավորման մեթոդական սկզբունքների կիրառմամբ՝ ապահովելով նախագծման և շինարարության ժամանակ տնտեսական և տեխնիկական խնդիրների լուծումներում կազմակերպության և մասնագետների ինքնուրույնության բարձրացումը և նախաձեռնությունների զարգացումը:

10. Համակարգի նորմատիվ փաստաթղթերում նախատեսվում է սահմանել պահանջներ, որոնք կապահովեն համակարգի ազգային նորմատիվ փաստաթղթերը միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական և միջպետական, ինչպես նաև տեխնիկապես զարգացած օտարերկրյա պետությունների նորմատիվ փաստաթղթերի (ազգային ստանդարտների) հետ անհրաժեշտ համադրելիությունը:

11. Միջազգային և տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական և (կամ) ազգային ստանդարտները կարող են լրիվ կամ մասամբ կիրառվել որպես հիմք տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման ժամանակ: Շինարարական նորմերի և կանոնների հավաքածուների մշակման ժամանակ ազգային ստանդարտները և ազգային ստանդարտների կարգավիճակով ընդունված միջազգային, տարածաշրջանային ստանդարտները կիրառվում են մշակվող նորմատիվ փաստաթղթերում դրանց վրա հղում կատարելու ճանապահով:

 

V. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտները, համակարգի կառուցվածքը և կազմը

 

12. Շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգման օբյեկտները, որոնց նկատմամբ համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանվում են պահանջներ, հանդիսանում են.

1) շինարարական արտադրանքը՝ կառուցվող, նոր շինարարության ավարտից հետո շահագործման հանձնվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող ու տնտեսության բոլոր ոլորտների շահագործվող շենքերը և շինությունները՝ անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելիությունից: Այդ դեպքում նորմատիվ փաստաթղթերում շինարարության ոլորտի տեխնիկական կարգավորման օբյեկտներ են հանդիսանում շենքերի և շինությունների շինարարական մասերը՝ ներառյալ ինժեներատեխնիկական ապահովման ներքին համակարգերը,

2) շենքերի և շինությունների ինժեներական հետազննության, նախագծման, շինարարության, շահագործման և ապամոնտաժման (քանդման) գործընթացները,

3) շինարարական նյութերը և արտադրատեսակները, որոնք օգտագործվում են շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների պատրաստման և (կամ) կառուցման և ինժեներատեխնիկական ապահովման ներքին համակարգերի (ջրագծեր, կոյուղի և ջեռուցում) տեղակայման համար:

13. Շինարարության ոլորտում տեխնիկական կանոնակարգերն ընդունվում են հետևյալ նպատակների իրականացման համար.

1) մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի պահպանման,

2) շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության պաշտպանության,

3) շենքերի և շինությունների, շինարարական նյութերի և արտադրանքների նշանակության ու անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման:

14. Տեխնիկական կանոնակարգերը, որոնք սահմանում են շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պահանջներ, պետք է պարունակեն շինարարական արտադրանքներին և դրանց արտադրման, շահագործման և ապամոնտաժման (քանդման) գործընթացներին ներկայացվող անվտանգությունն ապահովող ընդհանուր պահանջներ:

15. Համակարգի նորմատիվ փաստաթղթերը չեն տարածվում շենքերի և շինությունների՝ անկախ դրանց նշանակությունից, տեխնոլոգիական գործընթացների և տեխնոլոգիական սարքավորումների, օդափոխման համակարգերի, օդի լավորակման, ծխահեռացման, գազամատակարարման համար կիրառվող մեքենաշինական սարքավորումների, շենքերի և շինությունների ազդանշման, տեսադիտարկման և կառավարման համակարգերի, ինչպես նաև շինարարկան նյութերի և շինարարական արդյունաբերությանը չվերաբերող շինարարական արտադրանքի արտադրության բնագավառում կիրառվող էլեկտրական սարքավորումների, ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառների շրջանակում ընդունված ազգային ստանդարտների վրա:

16. Համակարգի կառուցվածքը՝ տրված 1-ին հավելվածում, սահմանված է կարգավորման օբյեկտների անվանացանկի տեսքով: Համասեռ օբյեկտների համար ձևավորվում են տարբեր տեսակի նորմատիվ փաստաթղթերի համալիրներ (խմբեր)՝ միավորված միասնական նպատակներով և խնդիրներով: Համակարգի կազմում նախատեսվում են.

1) Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը՝ ՀՀՇՆ,

2) Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները՝ ՀՀԿՀ,

3) շինարարության ոլորտում ազգային ստանդարտները ՝ ՀՍՏ,

4) կազմակերպությունների ստանդարտները՝ ԿՍՏ:

17. Բացի սույն շինարարական նորմերի 16-րդ կետով նախատեսված նորմատիվ փաստաթղթերից շինարարությունում կիրառելի են ընդհանուր տեխնիկական բնույթի ազգային ստանդարտներ և շինարարությունում կիրառվող արդյունաբերության տարբեր ոլորտների արտադրանքների ստանդարտներ, ինչպես նաև օրենքով սահմանված պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինների կողմից կիրառելի, իրենց ոլորտին համապատասխան և բնագավառում կիրառվող ազգային փաստաթղթեր:

18. Որպես Հայաստանի Հանրապետության նորմատիվ փաստաթղթեր կարող են համարվել նաև օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառելի միջպետական շինարարական նորմերը՝ ՄՍՆ (МСН), միջպետական նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները՝ ՄՍՊ (МСП), շինարարության ոլորտի միջպետական ստանդարտները ԳՕՍՏ (ГОСТ):

19. Համակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը (այսուհետև՝ շինարարական նորմեր) նախատեսված են տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր կարգով կիրառման համար և պետք է սահմանեն հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:

20. Շինարարական նորմերի պահանջները պետք է սահմանվեն շենքերի և շինությունների անվտանգության ապահովման խնդրի տեսքով, որոնք պետք է լուծվեն նախագծման ու շինարարության ժամանակ:

21. Շինարարական նորմերը հաստատվում են համակարգող մարմնի կողմից:

22. Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ:

23. Կանոնների հավաքածուները հավանության են արժանանում համակարգող մարմնի կողմից, որպես համակարգի նորմատիվ փաստաթուղթ:

24. Կանոնների հավաքածուներով սահմանված դրույթները պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում (նախագծային, հետազոտական, շինարարական, արտադրական և այլ գործընթացներում), ինչպես նաև նախագծային փաստաթղթերում վկայակոչված լինելու դեպքում դառնում են պարտադիր:

25. Շինարարության ոլորտում ազգային ստանդարտները նախատեսված են կամավորության սկզբունքով կիրառման համար՝ տեխնիկական կանոնակարգերով և շինարարական նորմերով սահմանված անվտանգության պահանջների պարտադիր կատարման և (կամ) շինարարական նյութերի և արտադրանքների որակին ներկայացվող միասնական պահանջների ապահովման նպատակով:

26. Ստանդարտները պետք է ներառեն շենքերի և շինությունների առանձին մասերի հանձնարարելի պարամետրեր և բնութագրեր, փորձարկման մեթոդներ, շինարարական նյութերին և արտադրանքներին ներկայացվող այլ պահանջներ, որոնք ապահովում են այդ արտադրանքի մշակման և արտադրության ժամանակ տեխնիկական միասնականությունը և որակը, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործման գործընթացում նյութերի և արտադրատեսակների հատկությունների պահպանումը:

27. Ազգային ստանդարտները, ինչպես նաև ազգային կարգավիճակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական և միջպետական ստանդարտները, շենքերի և շինությունների առանձին մասերի որոշակի պարամետրերի և բնութագրերի, շինարարական արտադրատեսակներին կամ նյութերին ներկայացվող պահանջների, ինչպես նաև փորձարկման մեթոդների ստանդարտները, որոնք նախատեսված են կամավորության սկզբունքով օգտագործման համար, կիրառվում են համակարգի շինարարական նորմերում, կանոնների հավաքածուներում դրանց վրա հղում կատարելու միջոցով:

28. Կազմակերպության ստանդարտները, օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում են արտադրանքի տեխնիկական պահանջների և նորմերի սահմանման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով: Կազմակերպության ստանդարտներով սահմանվում են տվյալ կազմակերպության կողմից արտադրվող շինարարական նյութերի և արտադրանքների տեսականիները, դրանց արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, ընդունմանը, փորձարկմանը և փոխադրմանը ներկայացվող պահանջներ:

29. Համակարգի նորմատիվ փաստաթղթերի դրույթները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

VI. Նորմատիվ փաստաթղթերի բովանդակությանը, շարադրմանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները

 

30. Համակարգի նորմատիվ փաստաթղթերը պետք է պարունակեն անհրաժեշտ ծավալով տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված դրույթներ՝ ուղղված համակարգի ընդհանուր և յուրաքանչյուր նորմատիվ փաստաթղթի կիրառման բնագավառին համապատասխան, որոշակի խնդիրների լուծման ապահովմանը: Համակարգի նորմատիվ փաստաթղթերը համաձայն իրենց կարգավիճակի սահմանում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի համար կիրառելի դրույթներ՝ հաշվի առնելով նրա առանձին շրջանների և քաղաքների քաղաքաշինական, բնակլիմայական, սոցիալ-ժողովրդագրական և այլ առանձնահատկությունները:

31. Շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգերը և համակարգի նորմատիվ փաստաթղթերը պետք է հիմնված լինեն ժամանակակից գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների նվաճումների և առաջադեմ երկրների փորձի վրա՝ հաշվի առնեն նախագծման և շինարարության գործընթացներում համաշխարհային փորձը, միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական և միջպետական ստանդարտներով, ազգային ստանդարտներով և օտարերկրյա պետությունների նորմերով սահմանված տեխնիկապես առաջադեմ պահանջները: Դրանք պետք է պարունակեն շինարարական արտադրանքին, գործընթացներին, աշխատանքներին և ծառայություններին ներկայացվող տեխնիկապես հիմնավորված դրույթներ՝ ուղղված տեխնիկական կանոնակարգման նպատակներին հասնելուն և յուրաքանչյուր փաստաթղթով` իր կիրառման ոլորտին համապատասխան, որոշակի խնդիրների լուծման ապահովմանը:

32. Նորմատիվ փաստաթղթերը չեն կարող բովանդակել իրավական նորմեր, որոնցով որոշվում են ինվեստիցիոն գործունեության մասնակիցների միջև փոխհարաբերությունները, դրանց իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունները, որոնք պետք է կանոնակարգվեն համապատասխան օրենքներով:

33. Շինարարության ոլորտի մշակվող տեխնիկական կանոնակարգերի բովանդակությունը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: Մասնավորապես տեխնիկական կանոնակարգերում պետք է նախատեսվեն.

1) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների հավաստի անվանացանկը, որոնց վերաբերյալ սահմանվում են պահանջներ, ինչպես նաև այդ օբյեկտների նույնականացման կանոնները,

2) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների անվտանգության ապահովման նվազագույն անհրաժեշտ պահանջները՝ հաշվի առնելով վնաս հասցնելու ռիսկը,

3) շինարարական արտադրանքի և դրա նախագծային փաստաթղթերի ստեղծման գործընթացները՝ հաշվի առնելով մշակվող տեխնիկական կանոնակարգերի պահանջերը, համապատասխանության գնահատման կանոնները և ձևերը:

34. Տեխնիկական կանոնակարգերը պետք է պարունակեն արտադրանքների, գործընթացների բնութագրերին ներկայացվող պահանջներ, բայց ոչ կոնստրուկցիաներին և կատարմանը ներկայացվող պահանջներ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կոնստրուկցիային և կատարմանը ներկայացվող պահանջների բացակայությամբ չի ապահովվի սույն շինարարական նորմերի 13-րդ կետով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի ընդունման նպատակներին հասնելու իրականացումը:

35. Շինարարական նորմերը պետք է բովանդակեն սույն շինարարական նորմերի 6-րդ կետով նախատեսված տեխնիկական նորմավորման ենթակա օբյեկտներին՝ շենքերին, շինություններին և համապատասխան գործընթացներին, ներկայացվող պահանջներ, որոնք կապահովեն`

1) շենքերի, շինությունների և դրանց համակարգերի հուսալիությունը, շինարարական կոնստրուկցիաների ու հիմնատակերի ամրությունը և կայունությունը՝ շահագործման հաշվարկային ժամանակահատվածում,

2) երկրաշարժերի, հրդեհների, փլուզումների ու բնական ազդեցությունների և այլ հաշվարկային վտանգավոր իրավիճակների ժամանակահատվածում շենքերի և շինությունների կայունությունը և մարդկանց անվտանգությունը,

3) հրդեհների և հաշվարկային այլ վթարային իրավիճակներում շենքերի և շինությունների կայունությունը և մարդկանց անվտանգությունը,

4) սենքերի շահագործման գործընթացներում ջերմության, օդի խոնավության, ձայնային և լուսային անհրաժեշտ ռեժիմների ապահովումը, մարդկանց առողջության պաշտպանությունը,

5) շենքերի և շինությունների շահագործման ժամանակ դժբախտ պատահարներից և այլ վտանգներից մարդկանց անվտանգությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերին դրանցից օգտվելու հարմարավետության և մատչելիության միջավայրը,

6) շրջակա միջավայրի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար,

7) շրջակա միջավայրի պաշտպանությունը, ծախսերի կրճատումը՝ առաջին հերթին չվերականգնվող ռեսուրսները և շենքերում ու շինություններում ջերմային կորուստները:

36. Շինարարական նորմերը պետք է պարունակեն դրույթներ, որոնք մանրամասնում են տեխնիկական կանոնակարգման տարբեր օբյեկտներին ներկայացվող անվտանգության պահանջները, ինչպես նաև շինարարական արտադրանքների շահագործման բնութագրերը: Շահագործման բնութագրերին ներկայացվող պահանջները սահմանվում են շենքերի և շինությունների, դրանց մասերի և շինարարական արտադրատեսակների համար՝ անկախ դրանց կոնստրուկտիվ լուծումներից:

37. Շինարարական նորմերը չպետք է պարունակեն .

1) տեխնոլոգիական գործընթացներին ներկայացվող պահանջներ, որոնց համար նախատեսված են շենքերը և շինությունները,

2) նկարագրական դրույթներ, որոնք վերաբերում են կոնստրուկտորական և ծավալահատակագծային լուծումներին, հաշվարկման և նախագծման մեթոդներին, կիրառվող որոշակի տիպի և մակնիշի նյութերին և այլն,

38. Կանոնների հավաքածուներում տրվում են տեխնիկական կանոնակարգերի նպատակներին հասնելու և շինարարական նորմերով նախատեսված՝ ըստ անվտանգության խնդիրների լուծման, գործնականում իրեն լրիվ արդարեցրած անհրաժեշտ հանձնարարելի եղանակներ: Կանոնների հավաքածուները մասնավորապես կարող են պարունակել.

1) ինժեներական հետազննություներին, նախագծման ու շինարարության, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործման և քանդման ժամանակ տեխնոլոգիական և արտադրական աշխատանքների կազմակերպման կանոնների կատարման վերաբերյալ դրույթներ,

2) քաղաքաշինական և տիպաբանական լուծումներ,

3) շենքերի, շինությունների և դրանց տարրերի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներ,

4) շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի, ինչպես նաև ինժեներական համակարգերի հաշվարկման և նախագծման մեթոդներ, ծառայության ժամկետի վերաբերյալ կանխատեսումներ, շենքերի, շինությունների և դրանց տարրերի երկարակեցության ապահովման մեթոդներ,

5) տարբեր շահագործման ռեժիմի բնութագրերով և տարբեր կլիմայական պայմաններով շենքերի և շինությունների շինարարության ժամանակ շինարարական կոնստրուկցիաների տարրերի, ինժեներական համակարգերում օգտագործվող արտադրանքների և նյութերի կիրառման կանոններ,

6) շինարարական նյութերին, արտադրանքներին, սարքավորումներին և այլ արտադրական ապրանքներին ներկայացվող պահանջներ:

39. Կանոնների հավաքածուները կարող են ներառել տեխնիկական կանոնակարգերից և շինարարական նորմերից (հղում կատարելով դրանց վրա) քաղվածքներ, որոնք բովանդակում են արտադրանքներին և գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջներ և ի զարգացում որոնց այդ կանոնների հավաքածունները մշակվել են, ինչպես նաև հղումներ այդ արտադրանքներին և գործընթացներին ներկայացվող պահանջներ սահմանող տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական և ազգային ստանդարտների վրա:

 40. Կանոնների հավաքածուներում կարող են սահմանվել նաև շինարարությունում օգտագործվող ստանդարտներով մատակարարվող արդյունաբերական արտադրանքների առանձնահատկությունները, որոնք սույն շինարարական նորմերին համապատասխան չեն հանդիսանում շինարարությում նորմատիվ փաստաթղթերի համակարգի փաստաթղթեր:

 41. Համակարգի ազգային ստանդարտներով՝ կախված դրանց տեսակից, սահմանվում են ստանդարտացման օբյեկտներին ներկայացվող պահանջներ ՀՍՏ 1.0, ՀՍՏ 1.2 և ՀՍՏ 1.5 ստանդարտներին համապատասխան, այդ թվում`

 1) նորմատիվ, նախագծային, տեխնոլոգիական և այլ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներ,

 2) շինարարությունում՝ ըստ չափերի ու համատեղելիության և համափոխարինելիության գործառութային պահանջներ,

 3) շենքերի և այլ շինությունների սենքերի և կոնստրուկտիվ մասերի, ինչպես նաև ինժեներական համակարգերի տարրերի վերահսկվող բնութագրեր ու պարամետրեր,

 4) շինարարական ադյունաբերության արտադրատեսակներին և շինարարական նյութերին, համասեռ արտադրատեսակների խմբերին, համեմատաբար ավելի զանգվածային արտադրվող որոշակի շինարարական արտադրտեսակներին, նյութերին, կանստրուկցիաներին և սարքավորումներին ներկայացվող պահանջներ,

 5) շինարարությունում և շինարարական արտադրատեսակների ու նյութերի, կոնստրուկցիաների և սարքավորումների արտադրության ժամանակ ընդունման կանոններ և հսկողության (փորձարկման և չափման) մեթոդներ:

42. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների շարադրման և ձևավորման պահանջներն իրականացվում են հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՍՏ 1.5 ստանդարտով սահմանված պահանջները:

43. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների նշագրերը պետք է համապատասխանաբար կազմված լինեն ՀՀՇՆ կամ ՀՀԿՀ դասիչից, համակարգի կազմում համալիրի համարից, հետո կետի միջոցով առանձնացված համալիրում փաստաթղթի հերթական համարից և չորսանիշ՝ փաստաթղթի հաստատման տարեթվից: Այդ դեպքում ՀՀՇՆ հերթական համարը սկսվում է 01, իսկ ՀՀԿՀ՝ 101 թվերով:

44. Համակարգի շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների կառուցվածքը և շարադրանքը որոշվում է դրանց բովանդակությամբ: Անհրաժեշտ տարրերն են հանդիսանում կիրառման ոլորտը, նորմատիվ վկայակոչումներ, տերմիններ և սահմանումներ բաժինները: Համակարգի նորմատիվ փաստաթղթերի տիտղոսաթերթը, նախաբանը, նախաբան տարրին նախորդող ներածություն (անհրաժեշտության դեպքում) տարրը՝ որով պարզաբանվում է դրանց մշակման նպատակները և փոխադարձ կապն օտարերկրյա պետությունների համապատասխան փաստաթղթերի հետ և բովանդակություն տարրը շինարարական նորմերի ու կանոնների հիմնական տեքստին կցվում են այդ փաստաթղթերի հրատարակման ժամանակ և համարվում են այդ փաստաթղթի անբաժանելի մասը: Դրանք համարակալվում են հռոմեական թվերով: Տիտղոսաթերթը, նախաբանը և հիմնական տեքստի առաջին էջը ձևավորում են սույն շինարարական նորմերի 2-րդ և 3-րդ հավելվածներին համապատասխան:

45. Համակարգում շինարարության ոլորտի ազգային ստանդարտների կառուցվածքը, շարադրումը, ձևավորումը և նշագրումն ընդունում են ՀՍՏ 1.0, ՀՍՏ 1.5, ՀՍՏ 1.6 ստանդարտներին իսկ կազմակերպության ստանդարտները՝ ըստ ՀՍՏ 1.4 և ՀՍՏ 1.5 ստանդարտներին համապատասխան:

46. Եթե ազգային շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների համար, որպես հիմք ընդունված են համապատասխան միջպետական շինարարական նորմեր կամ կանոնների հավաքածուներ, ապա ազգային շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների նախաբանում տրվում է դրանց համապատասխանության աստիճանի մասին տեղեկատվություն, որոնք ձևակերպվում են ՀՍՏ 1.6 ստանդարտի պահանջներին համապատասխան ձևով:

 

VII. Նորմատիվ փաստաթղթերի մշակումը, հաստատումը, գործողության մեջ դնելն ու հրապարակումը

 

47. Շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգերը մշակվում են «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան:

48. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակումը պետք է իրականցվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի մշակման, վերանայման կամ փոփոխությունների կատարման ամենամյա ծրագրի (այսուհետև՝ ծրագիր) հիման վրա:

49. Շինարարության ոլորտում ազգային ստանդարտների մշակումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ստանդարտացման բնագավառում ազգային ստանդարտների մշակման, վերանայման կամ փոփոխությունների կատարման ամենամյա ծրագրի հիման վրա:

50. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների, շինարարության ոլորտում ազգային ստանդարտների մշակման, վերանայման կամ փոփոխությունների կատարման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

51. Կազմակերպության ստանդարտների մշակման կարգը սահմանված է ՀՍՏ 1.4 ստանդարտով:

52. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակման ծրագրի նախագիծը և շինարարության ոլորտում ազգային ստանդարտների մշակման ամփոփ առաջարկությունները ձևավորվում են համակարգող մարմնի կողմից հաշվի առնելով շահագրգիռ կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների առաջարկությունները:

53. Ծրագրի նախագծում ներառվում են շինարարական նորմատիվ փաստաթղթեր, որոնց մշակման աշխատանքները իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

54. Շինարարության ոլորտում ազգային ստանդարտների մշակման առաջարկությունների համաձայնեցումը շահագրգիռ կազմակերպությունների հետ և ստանդարտացման ամենամյա ծրագրում դրանք ընդգրկելու պայմանները սահմանված են ՀՍՏ 1.2 ստանդարտով:

55. Տեխնիկական կանոնակարգերի և համակարգի նորմատիվ փաստաթղթերի մշակումն իրականացվում է գիտահետազոտական և նախագծային կազմակերպությունների, արտադրական և հասարակական միավորումների, ինչպես նաև ստեղծագործական կոլեկտիվների (այսուհետև՝ մշակող կազմակերպություն) կողմից, որոնք ունեն գիտական ներուժ և համապատասխան բնագավառում գործնական աշխատանքային փորձ:

 56. Նորմատիվ փաստաթղթերի մշակումն իրականացնում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:

 57. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակումն իրականացնում են մշակող կազմակերպությունները՝ դրանց մշակման տեխնիկական առաջադրանքում նշված ժամկետներում և հետևյալ փուլերում

 1) 1-ին փուլ՝ շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակման համար անհրաժեշտ տվյալների հավաքում և առաջին խմբագրության նախապատրաստում,

 2) 2-րդ փուլ՝ շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա առաջին խմբագրության քննարկում և փոփոխությունների կատարում: Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների վերջնական խմբագրության կազմում: Կարծիքների ամփոփագրի նախապատրաստում և ներկայացում համակարգող մարմնին:

 3) 3-րդ փուլ՝ համակարգող մարմնի կողմից շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների նախագծի քննարկում և համապատասխանաբար շինարարական նորմերի հաստատում կամ կանոնների հավաքածուներին հավանության արժանացնում:

 58. Առաջին փուլում՝ համակարգող մարմինը, շինարարական նորմեր կամ կանոնների հավաքածուներ մշակող կազմակերպության հարցումների հիման վրա, նրան տրամադրում է ելակետային տվյալներ՝ ներառյալ միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական, ինչպես նաև ազգային փաստաթղթերի պատճեններ, որոնք անհրաժեշտ են նորմատիվ փաստաթղթի առաջին խմբագրությունում հաշվի առնելու համար:

 59. Մշակող կազմակերպությունը՝ հաշվի առնելով այդ տվյալները, ապահովում է փաստաթղթի նախագծի առաջին խմբագրության մշակումը և պարզաբանման հետ համատեղ՝ պայմանագրով նախատեսված ժամկետում էլեկտրոնային տարբերակով ներկայացնում համակարգող մարմնին՝ հանրային քննարկման համար: Հանրային քննարկումն իրականացնելու համար համակարգող մարմինը և մշակող կազմակերպությունը նախագծի նյութերը գրությամբ ուղարկում են համապատասխանաբար` տվյալ փաստաթղթի տարածման ոլորտի պետական կառավարման մարմիններին ու շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև տեղադրում են իրենց պաշտոնական կայքում: Հանրային քննարկման համար շահագրգիռ կազմակերպությունների անվանացանկը մշակող կազմակերպությանը տրամադրում է համակարգող մարմինը:

60. Հանրային քննարկումների համար ժամկետը (ոչ պակաս մեկ ամսից) նշվում են համակարգող մարմնի և մշակող կազմակերպության փաստաթղթերի նախագծերն ուղեկցող նամակներում:

61. Երկրորդ փուլում շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների նախագծի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակվում է փաստաթղթի նախագիծը և կարծիքների ամփոփագրի և ընդունման հիմնավորման հետ համատեղ նախագծի վերջին խմբագրությունը ներկայացվում է համակարգող մարմնին:

62. Շինարարական նորմերի նախագծի առաջին խմբագրության ժամանակ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում համակարգող մարմինն անցկացնում է շահագրգիռ կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների մասնագետ – ներկայացուցիչների հետ համաձայնեցման խորհրդակցություն: Խորհդակցության որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ, որը ստորագրվում է խորհրդակցության բոլոր մասնակիցների կողմից: Խորհրդակցության ցանկացած մասնակցի անհամաձայնությունն ընդունված որոշման հետ նշվում է արձանագրությունում:

63. Կանոնների հավաքածուների նախագծի առաջին խմբագրության ժամանակ սկզբունքային տարաձայնությունների առկայության դեպքում փաստաթուղթը մշակող կազմակերպությունն անցկացնում է շահագրգիռ կազմակերպությունների մասնագետ - ներկայացուցիչների՝ ներգրավելով համակարգող մարմնի և այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համաձայնեցման խորհրդակցություն: Խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ ընդունած որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ: Խորհրդակցության ցանկացած մասնակցի անհամաձայնությունն ընդունված որոշման հետ նշվում է արձանագրությունում:

64. Մշակող կազմակերպությունը՝ հաշվի առնելով շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիտողությունները, ինչպես նաև մասնագետների խորհրդակցության ժամանակ ընդունած որոշումները, նախապատրաստում է փաստաթղթի նախագծի վերջին խմբագրությունը, լրամշակում է նախագծի ընդունման հիմնավորումը և կարծիքների ամփոփագիրը:

65. Մշակող կազմակերպությունն ուղեկցող գրությամբ համակարգող մարմնին է ներկայացնում՝ նորմատիվ փաստաթղթի նախագծի վերջին խմբագրությունը՝ երեք օրինակով և էլեկտրոնային կրիչով ու հետևյալ փաստաթղթերը մեկ օրինակով.

1) փաստաթղթի նախագծի ընդունման հիմնավորումը՝որտեղ տրվում է փաստաթղթի մշակման անհրաժեշտության և այն նյութերի վերաբերյալ տեղեկատվությունները, որոնց հիման վրա մշակվել է նորմատիվ փաստաթղթի նախագիծը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան նորմերի և ստանդարտների հետ փաստաթղթի համադրելիության արդյունքները,

2) հանրային քննարկման ուղարկված փաստաթղթի նախագիծը, կազմակերպությունների անվանացանկը, որոնց ուղարկված է եղել փաստաթղթի նախագիծը, ինչպես նաև կարծիքների ամփոփագիրը,

3) փաստաթղթի նախագծի համաձայնեցման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի պատճենները (առաջին և վերջնական խմբագրության),

4) փաստաթղթի նախագծի քննարկման համար անցկացված խորհդակցությանների արձանագրությունների և անհամաձայնությունների պահպանման աղյուսակի (առկայության դեպքում) պատճենները:

66. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը կազմակերպում է մշակող կազմակերպության կողմից ներկայացված շինարարական նորմերի նախագծի քննարկում` գործող օրենսդրության և տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանության մասով և կազմում է դրա ընդունման հրամանի նախագիծը:

67. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը կազմակերպում է մշակող կազմակերպության կողմից ներկայացված կանոնների հավաքածուի նախագծի քննարկում՝ տեխնիկական կանոնակարգերով, շինարարական նորմերով և ստանդարտներով, ինչպես նաև սույն շինարարական նորմերով սահմանված պահանջներին համապատասխան և կազմում դրան հավանություն տալու վերաբերյալ հրամանի նախագիծը:

68. Համակարգող մարմնի կողմից նախապատրաստած շինարարական նորմերի հաստատման հրամանի նախագծում պետք է տրված լինի այն գործողության մեջ դնելու ամսաթիվը և դրա գործողության մեջ դնելու հետ կապված գործողությունը դադարեցնող կամ գործող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին դրույթները:

69. Շինարարության ոլորտում ազգային ստանդարտների մշակման, շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցման կարգը պետք է համապատասխանի ՀՍՏ 1.2 ստանդարտով սահմանված դրույթներին:

70. Երրորդ փուլում իրականացվում է համակարգող մարմնի կողմից շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների նախագծի քննարկում տարաձայնությունների (առկայության դեպքում) վերացման վերաբերյալ վերջնական որոշման կայացման և սույն շինարարական նորմերի 61-րդ կետով նախատեսված ժամկետների և գործող նորմատիվ փաստթղթերի վերաբերյալ համապատասխան որոշումների կայացման նպատակներով:

71. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանման քննարկումից հետո կանոնների հավաքածուն վերադարձվում է մշակող կազմակերպությանը՝ ըստ քննարկման արդյունքների նախագծի լրամշակման և հաստատման համար: Կանոնների հավաքածուները հաստատելուց և հաշվառումը կատարելուց հետո մշակող կազմակերպությունը ՝ հաստատման հրամանի պատճեննի հետ միասին վերադարձնում է համակարգող մարմնին այն հավանություն տալու և հաշվառելու հանար:

72. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը շինարարական նորմերի (կանոնների հավաքածուի) հաստատումից (հավանության տալուց) առաջ իրականացնում է դրանց հաշվառումը և հատկացնում է փաստաթղթերի նշագրի հերթական համարը:

73. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը հիմք ընդունելով շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուի նախագծի քննարկման դրական արդյունքները իր կողմից սահմանված կարգով այն ներկայացնում է համակարգող մարմնի ղեկավարին` հաստատման (հավանության տալու) համար:

74. Շինարարական նորմերը հաստատվելուց հետո համակարգող մարմինը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում այն ներկայացնում է պետական գրանցման:

75. Պետական գրանցում ստացած շինարարական նորմերը հրատարակվում են "Իրավական ակտերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

76. Կանոնների հավաքածուները տեղադրվում են ընդհանուր օգտագործման համար նախատեսված համացանցում:

77. Նորմատիվ փաստաթղթերի փոփոխությունների մշակումը, համաձայնեցումը, հաստատումը և գործողության դադարեցումն իրականացվում են այն նույն սկզբունքով, որով մշակվել, համաձայնեցվել և հաստատվել են այդ փաստաթղթերը:

78. Շինարարության ոլորտում նորմատիվ փաստաթղթերի հաստատման, գործողությունների մեջ դրման, փոփոխությունների կատարման, ինչպես նաև գործողության դադարեցման մասին համակարգող մարմնի կողմից տարվա կտրվածքով տեղեկատվությունը հրապարակվում է շինարարության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում կիրառվող նորմատիվ փաստաթղթերի ցանկում և տեղադրվում է համացանցում:

79. Շինարարությունում գիտատեխնիկական քաղաքականության իրականացումն ապահովելու համար միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական և միջպետական, ազգային ստանդարտների մշակման ժամանակ, համակարգող մարմինը մասնակցում է համապատասխան ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և ստանդարտացման ազգային մարմնի խորհրդի աշխատանքներին, նրանց հետ համաձայնեցված պայմաններով կազմակերպելով շինարարության բնագավառի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքները:

 

VIII. Տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ փաստաթղթերի կիրառումը

 

80. Ընդունված տեխնիկական կանոնակարգերը ուժի մեջ են մտնում "Տեխնիկական կանոնակարգման մասին" ՀՀ օրենքի համաձայն` պաշտոնական հրապարակումից առնվազն վեց ամիս հետո:

81. Գործող շինարարական նորմերը և շինարարական նորմերի ձեռնարկները, ինչպես նաև այլ ղեկավար փաստաթղթերը պահպանում են իրենց ուժը մինչև համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նոր շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների ընդունումը:

82. Եթե շինարարական նորմերը կամ կանոնների հավաքածուները, ինչպես նաև շինարարության ոլորտի ստանդարտներն ընդգրկված են տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի անվանացանկում, ապա դրանք կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում այդ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:

83. Շինարարական նորմերով և դրա հետ փոխկապակված փորձարկման մեթոդների ստանդարտների համալիրով սահմանված պահանջների պահպանումը հանդիսանում է բավարար պայման համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջների ապահովման համար:

84. Կանոնների հավաքածուները և շինարարության ոլորտի ստանդարտները կիրառվում են կամավորության սկզբունքով՝ ըստ կատարողի (արտադրանք արտադրողի) հայեցողության կամ ըստ պատվիրատուի պահանջի՝ յուրաքանչյուր փաստաթղթով նախատեսված բնագավառների սահմաններում: Նշված փաստաթղթերը դառնում են կիրառման համար պարտադիր, եթե աշխատանքի կատարման կամ արտադրանքի մատակարարման պայմանագրում (համաձայնագրում), ինչպես նաև նախագծային փաստաթղթերում նախատեսված են համապատասխան ցուցումներ՝ դրանց վրա հղում կատարելով:

85. Պայմանագրում (համաձայնագրում) կամ նախագծային փաստաթղթերում այդպիսի ցուցումների բացակայության դեպքում արտահանողը կամ վերահսկող մարմինը իրավունք չունի պահանջելու հանձնարարելի դրույթների կիրառումը պարտադիր պահանջների կատարումն ապահովելու համար կամ արգելի նորմերի բացակայության դեպքում ընդունելի որոշումների կայացմանը: Այդպիսի որոշումների հնարավոր կայացումը պետք է լինեն հավաստված հաշվարկներով, հետազոտման արդյունքներով, գիտափորձերով կամ այլ եղանակներով:

86. Կանոնների հավաքածուների և ստանդարտների կիրառումն անհրաժեշտ է դիտարկել որպես կարևոր պայման, համապատասխան շինարարական նորմերի պարտադիր պահանջների կատարման համար:

87. Նոր մշակվող նորմատիվ փաստաթղթերը չեն տարածվում նախկինում գործող նորմատիվ փաստաթղթերով նախագծված և կառուցված շենքերի և շինությունների վրա՝ բացառությամբ այն դեպքերի , երբ նոր պահանջների առկայության դեպքում այդպիսի շենքերի և շինությունների հետագա շահագործումը բերում է մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար անթույլատրելի ռիսկի: Այդ դեպքերում օբյեկտի սեփականատերը պետք է գոյություն ունեցող շենքերի կամ շինությունների մասին ընդունի վերակառուցման, վերականգնման ու ուժեղացման կամ քանդման մասին որոշում:

88. Գոյություն ունեցող շենքերի (շինությունների) կամ դրանց առանձին սենքերի գործառնական նշանակությունը փոխելու դեպքում պետք է կիրառվեն գործող նորմատիվ փաստաթղթերը՝ այդ շենքերի (շինությունների) կամ սենքերի նոր նշանակությանը համապատասխան:

89. Միջպետական շինարարական նորմերը և կանոնների հավաքածուները, ինչպես նաև շինարարության բնագավառի միջպետական ստանդարտները Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են համակարգող մարմնի կողմից համապատասխան որոշման ընդունման միջոցով:

 

Հավելված 1

 

Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի կառուցվածքը

Հ/հ

Համակարգի բաժինները և համալիրի փաստաթղթերը

Համալիրի կազմը

 1

Շինարարությունում գործընթացների և աշխատանքների ընդհանուր փաստաթղթեր

1)

10 Նորմավորում և ստանդարտացում

ՀՀՇՆ 10-01 Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ

     
 2)

11 Շինարարության համար ինժեներական հետազննություններ

ՀՀՇՆ 11- 01 Ինժեներական հետազննություններ շինարարությունում

 Ինժեներական հետազննությունների իրականացման կանոնների հավաքածուներ

     
 3)

12 Նախագծում

ՀՀՇՆ 12-01 Շինարարության համար նախագծային փաստաթղթերի մշակում և հաստատում

Նախագծման աշխատանքների կազմակերպման կանոնների հավաքածուներ

Փաստաթղթերի ձևակերպման ստանդարտներ

     
 4)

13 Շինարարություն

ՀՀՇՆ 13-01 Շինարարության կազմակերպում

Շինարարության, արտադրության կազմակերպման աշխատանքների և ընդունման կանոնների հավաքածուներ

     
 5)

14 Շինարարական օբյեկտների շահագործում և վերացոււմ

Շինարարական օբյեկտների շահագործման և վերացման կանոնների հավաքածուներ և ստանդարտներ

 2

Շենքերի և շինությունների ընդհանուր նորմատիվ փաստաթղթեր

 1)

20 Շինարարական շինությունների 
մեխանիկական անվտանգություն

ՀՀՇՆ 20-01 Շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիություն

ՀՀՇՆ 20-02 Բեռնվածքներ և ազդեցություններ

ՀՀՇՆ 20-03 Երկրաֆիզիկական վտանգավոր բնական ազդեցություններ և տարածքների ինժեներական պաշտպանություն

ՀՀՇՆ 20-04 Շինարարություն սեյսմիկ շրջաններում

ՀՀՇՆ 20-05 Քայքայումից շինարարական կոնստրուկցիաների պաշտպանություն

ՀՀՇՆ 20-06 Շենքերի կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում

Շինարարական շինությունների մեխանիկական անվտանգության ապահովման կանոնների հավաքածուներ

Փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

 2)
21 Հրդեհային անվտանգության պահանջներ

ՀՀՇՆ 21-01 Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն

Հրդեհային անվտանգություն ապահովման կանոնների հավաքածուներ

Հրդեհային անվտանգության բնագավառում փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

3)

22 Ոչ նպաստավոր պայմաններից և միջավայրի ազդեցություններից մարդկանց առողջության պաշտպանություն

ՀՀՇՆ 22-01 Շինարարական կլիմայաբանություն

ՀՀՇՆ 22-02 Սենքերի միկրոկլիմա և վտանգավոր ազդեցություններից պաշտպանություն

ՀՀՇՆ 22-03 Բնական և արհեստական լուսավորություն

ՀՀՇՆ 22-04 Պաշտպանություն աղմուկից

Ոչ նպաստավոր պայմաններից և միջավայրի ազդեցություններից մարդկանց առողջության պաշտպանության կանոնների հավաքածուներ

Փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

4)

23 Մարդկանց անվտանգությունը, շենքերի և շինությունների օգտագործման ժամանակ նրանց համար միջավայրի հարմարավետությունը և մատչելիությունը

ՀՀՇՆ 23-01 Շենքերին և շինություններին ըստ անվտանգության ներկայացվող ընդհանուր պահանջներ, դրանց օգտագործման ժամանակ դժբախտ պատահար-ներից և հաշմանդամների ու ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով բնակչության խմբերի համար մատչելի միջավայրի ապահովում

Անվտանգության և միջավայրի մատչելիության կանոնների հավաքածուներ

 

5)

24 Էներգախնայողություն և ջերմամեկուսացում

ՀՀՇՆ 24-01 Շենքերում Էներգախնայողություն և շինարարական կոնստրուկցիաների ջերմամեկուսացում

Էներգախնայողության և ջերմամեկուսացման կանոնների հավաքածուներ

Փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

6)

25 Չափային համափոխարինելիություն և համատեղելիություն

Ստանդարտ: Շինարարությունում պայմանական միավորների (մոդուլային) չափերի կոորդինացում


Ստանդարտ: Շինարարությունում երկրաչափական պարամետրերի ճշտության ապահովման համակարգ

 

3

Քաղաքաշինության, որոշակի նշանակության շենքերի ու շինությունների նորմատիվ փաստաթղթեր

1)

30 Քաղաքաշինություն

ՀՀՇՆ 30-01 Քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածքների հատակագծում և կառուցապատում

Տարածքների վրա շինարարական օբյեկտների տեղաբաշխման կանոնների հավաքածուներ

 

2)

31 Բնակելի, հասարարակական և արտադրական շենքեր և շինություններ

ՀՀՇՆ 31-01 Բազմաբնակարան բնակելի շենքեր

ՀՀՇՆ 31-02 Բնակելի շենքեր

ՀՀՇՆ 31-03 Հասարարակական շենքեր և շինություններ

ՀՀՇՆ 31-04 Արտադրական շենքեր և շինություններ

ՀՀՇՆ 31-05 Ավտոկայանատեղեր

ՀՀՇՆ 31-06 Անտառափայտանյութերի պահեստներ

ՀՀՇՆ 31-07 Նավթի և նավթամթերքների պահեստներ

ՀՀՇՆ 31-08 Կաթսայատներ

ՀՀՇՆ 31-09 Սառնարաններ

Բնակելի, հասարարակական և արտադրական շենքերի նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

Շարժունակ շենքերի և շինությունների ու շինարարությունում փորձարկման մեթոդների վրա տարածվող ստանդարտներ

 

3)

32 Տրանսպորտային շինություններ

ՀՀՇՆ 32-01 Ավտոմոբիլային ճանապարհներ

ՀՀՇՆ 32-02 Երկաթուղային ճանապարհներ

ՀՀՇՆ 32-03 Ավտոճանապարհային և երկաթուղային կամուրջներ և խողովակաշարեր

ՀՀՇՆ 32-04 Երկաթուղային և ավտոճանապարհային թունելներ

ՀՀՇՆ 32-05 Թռիչքարաններ

ՀՀՇՆ 32-06 Մետրոպոլիտեններ

ՀՀՇՆ 32-07 Վերգետնյա էլեկտրական տրանսպորտային գծեր

ՀՀՇՆ 32-08 Արտադրական տրանսպորտ

Տրանսպորտային շինությունների նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

Փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

4)

33 Հիդրոտեխնիկական և մելորատիվ կառուցվածքներ

ՀՀՇՆ 33-01 Հիդրոտեխնիկական և մելիորատիվ կառուցվածքներ. Ընդհանուր պահանջներ

Հիդրոտեխնիկական և մելիորատիվ կառուցվածքների նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

 

5)

34 Նավթի, գազի և դրանց վերամշակման մթերքների խողովակաշարեր

ՀՀՇՆ 34-01 Մայրուղային և արդյունագործական խողովակաշարերի և նավթի, գազի և դրանց վերամշակման մթերքների ստորգետնյա պահեստարաններ

Նավթի, գազի և դրանց վերամշակման մթերքաուղիների նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

Փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

4

Արտաքին ցանցերի, ինժեներտեխնիկական ներքին համակարգերի և սանիտարատեխնիկական սարքավորումների նորմատիվ փաստաթղթեր

1)

40 Ջրամատակարարում և կոյուղի

ՀՀՇՆ 40-01 Ջրամատակարարում և կոյուղի

Ջրագծերի և կոյուղիների նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

Սանիտարատեխնիկական սարքավորումների և խողովակաշարերի վրա տարածվող և դրանց փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

2)

41 Ջերմամատակարարում, ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում

ՀՀՇՆ 41-01 Ջերմամատակարարում

ՀՀՇՆ 41-02 Ջեռուցման ներքին համակարգեր, օդափոխում և օդի լավորակում

Ջերմամատակարարման, ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

Սարքերի, խողովակաշարերի վրա տարածվող և դրանց փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

3) 42 Գազամատակարարում

ՀՀՇՆ 42-01 Գազաբաշխման ցանցեր և ներքին համակարգեր

Գազաբաշխման ցանցերի նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

 

4)

 43 Էլեկտրամատակարարում, ազդանշում, կառավարում և կապ

Համակարգերի նախագծման և սարքավորումների շինարարական կանոնների հավաքածուներ

5

Շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների և դրանց տարրերի (արտադրատեսակների) նորմատիվ փաստաթղթեր

1)

50 Շենքերի և շինությունների հիմնատակեր և հիմքեր

ՀՀՇՆ 50-01 Շենքերի և շինությունների հիմնատակեր և հիմքեր

Հիմնատակերի և հիմքերի նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

Փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

2)

51 Քարե և ամրանաքարե կոնստրուկցիաներ

ՀՀՇՆ 51-01 Քարե և ամրանաքարե կոնստրուկցիաներ

Քարե և ամրանաքարե կոնստրուկցիաների նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

Փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

3)

52 Երկաթբետոնե և բետոնե կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ

ՀՀՇՆ 52-01 Երկաթբետոնե և բետոնե կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ

Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման և կառուցման շինարարական կանոնների հավաքածուներ

Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների վրա տարածվող և փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

4)

53 Պողպատե կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ

ՀՀՇՆ 53-01 Պողպատե կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ

Պողպատե կոնստրուկցիաների նախագծման և կառուցման շինարարական կանոնների հավաքածուներ

 

5)

54 Ալյումինե կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ

ՀՀՇՆ 54-01 Ալյումինե կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ

Ալյումինե կոնստրուկցիաների նախագծման և կառուցման շինարարական կանոնների հավաքածուներ

Ալյումինե կոնստրուկցիաների վրա տարածվող և դրանց փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

6)

55 Փայտե կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ

Փայտե կոնստրուկցիաներ և արտադրատեսակներ

Փայտե կոնստրուկցիաների նախագծման և կառուցման շինարարական կանոնների հավաքածուներ

Փայտե կոնստրուկցիաների վրա տարածվող և դրանց փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

7)

56 Այլ նյութերից կանստրուկցիաներ

Տարբեր նյութերից, այդ թվում թիթեղյա նյութերից կոնստրուկցիաների նախագծման և կառուցման շինարարական կանոնների հավաքածուներ

Փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

8)

57 Պատուհաններ, դռներ, դարպասներ և դրանց սարքեր

Պատուհանների, դռների, դարպասների և դրանց սարքերի վրա տարածվող և դրանց փորձարկման մեթոդների ստանդարտներ

 

6

Շինարարական նյութերի և արտադրատեսակների նորմատիվ փաստաթղթեր

1)

60 Պատերի շարվածքի նյութեր

Դասակարգման, տեխնիկական պահանջների, ընդունման կանոնների, փորձարկման մեթոդների, մակնշման, փաթեթավորման, փոխադրման, և պահման ստանդարտներ

2)

61Հանքային կապակցանյութեր

3)

62 Բետոններ և շաղախներ

4)

63 Շինարարական աշխատանքների համար խիճ, կոպիճ և ավազ


Տարբեր տեսակների շինարարական նյութերի և արտադրատեսակների կիրառման կանոնների հավաքածուներ

5)

64 Ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ նյութեր և արտադրատեսակներ

6)

65 Տանիքային, ջրամեկուսիչ, հերմետիկացնող նյութեր և արտադրատեսակներ


7)

66 Վերջնամշակման և երեսապատման նյութեր և արտադրատեսակներ


8)

67 Ֆիբրացեմենտային, ներառյալ ազբեստացեմենտային նյութեր և արտադրատեսակներ


9)

68 Նյութեր ճանապարհային պատվածքների համար


10)

69 Շինարարական ապակե արտադրատեսակներ

 

Հավելված 2

1. Նորմատիվ փաստաթղթի տիտղոսաթերթի ձևը

 

Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Նորմատիվ փաստաթղթի տեսակը՝ շինարարական նորմեր կամ նախագծման և շինարարության կանոնների հավաքածուներ

 

 

(Նորմատիվ փաստաթղթի նշագիրը)

 

Նորմատիվ փաստաթղթի անվանումը

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒՆ

Նորմատիվ փաստաթուղթը հաստատող մարմնի անվանումը

ԵՐԵՎԱՆ
--------------------------
հրատարակման տարին

Շինարարական նորմերի նախաբանի ձևը (տիտղոսաթերթի հակառակ կողմը)

---------------------------------
Նորմատիվ փաստաթղթի նշագիրը

Նախաբան

1. ՄՇԱԿՎԵԼ Է____________________________________________________

 Նորմատիվ փաստաթուղթը մշակող կազմակերպության (ունների)

 ________________

անվանումը (ները)

2. ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է_______________________________

3. ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎԵԼ

_______________________________                 _____________________

 հաստատման տարեթիվը, ամիսը,

օրը համակարգող մարմնի

 _______________________________N_____________ հրամանով հրամանի համարը

անվանումը

 

4. ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

 (կամ _______________ ՓՈԽԱՐԵՆ)

Շինարարական կանոնների հավաքածուների նախաբանի ձևը (տիտղոսաթերթի հակառակ կողմը)

---------------------------------

Նորմատիվ փաստաթղթի նշագիրը

Նախաբան

 1. ՄՇԱԿՎԵԼԷ___________________________________________________

 Նորմատիվ փաստաթուղթը մշակող կազմակերպության (ունների)

 

________________

անվանումը (ները)

 

2. ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է_______________________________

 

3. ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎԵԼ

 

_______________________________

_____________________

հաստատման տարեթիվը, ամիսը, օրը  փաստաթուղթը

Նորմատիվ

  __________________________________________ N_______________ հրամանով

 մշակող հիմնական կազմակերպության անվանումը

 հրամանի համարը

 

4. ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ_______________________________

 հավանության արժանացման

 

_______________________________

_____________________

տարեթիվը, ամիսը, օրը

 համակարգող մարմնի անվանումը

 

N_______________ հրամանով

հրամանի համարը

 

5. ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

 (կամ _______________ ՓՈԽԱՐԵՆ)

Հավելված 3

Նորմատիվ փաստաթղթի առաջին էջի ձևը

__________________________

Նորմատիվ փաստաթղթի նշագիրը

_______________________________________________________________

Նորմատիվ փաստաթղթի տեսակը

 

_________________________________________________

Նորմատիվ փաստաթղթի անվանումը՝ հայերեն

_________________________________________________

Նորմատիվ փաստաթղթի անվանումը՝ անգլերեն

__________________________________________________

Նորմատիվ փաստաթղթի անվանումը՝ ռուսերեն

_____________________________________________________________________________________

                        ________

Գործարկման թվականը ___________________

օրը, ամիսը, տարին

Տ ե ք ս տ ը

____________________________________________________________________

Պաշտոնական հրատարակություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան