Գլխավոր տեղեկություն
Номер
N 64-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.04.2014-31.12.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.04.15/8(487).1 Հոդ.110.3
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
03.03.2014
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
03.03.2014
Дата вступления в силу
25.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11714163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մարտի 2014 թ.

N 64-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 33-01-2014 «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն.

 

 Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 33-01-2014 «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերը»՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) ուժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.06.01-86 «Հիդրոտեխնիկական կառույցներ. Նախագծման հիմնական դրույթներ» պարբերությունը։

 

Նախարար

Ս. Թադևոսյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի մարտի 3-ի

N 64-Ն հրամանով

 

 ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՀՇՆ 33-01-2014

Գործարկման թվականը

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) տարածվում են նոր նախագծվող, կառուցվող, վերակառուցվող, վերացվող (լիկվիդացման ենթակա) և շահագործվող բոլոր տեսակի ու կարգի գետային և լճային (ծովային) հիդրոտեխնիկական կառուցվածքների վրա:

2. Սույն շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մասը և նախատեսված են պարտադիր կիրառման համար:

3. Սույն շինարարական նորմերում ներառված են՝

1) տարբեր տեսակի (տիպի) բետոնային ամբարտակների (պատվարների), դրանց ջրընդունիչ, ջրթափ, ջրթող, ջրնետ և ջրհեռ կառուցվածքների, հակածծանցման (հակաֆիլտրացիոն) միջոցառումների, խորքային և մակերևութային փականների և այլ կոնստրուկտիվ տարրերի նախագծմանը, շինարարությանը և անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջներ,

2) հողային, քարալիցքային և այլ տիպի ամբարտակների կառուցվածքի հակածծանցման միջոցառումների, ջրընդունիչ, ջրթող, ջրնետ, ջրհեռ կառուցվածքների, տարբեր տեսակի փականների նախագծմանը, շինարարությանը և անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջներ,

3) հիդրոտեխնիկական տարբեր տիպի կառուցվածքների (թունելներ, ջրատարներ, դյուկերներ, տղմազտիչներ, պարզարաններ և այլն) նախագծմանը, շինարարությանը և անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջներ,

4) հիդրոտեխնիկական կառուցվածքների դասակարգմանը, վերակառուցմանը, վերականգնմանը և ուժեղացմանը ներկայացվող պահանջներ:

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐԸ (ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ)

4. Սույն շինարարական նորմերում բերված են հղումներ հետևյալ նորմատիվային փաստաթղթերին`

ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր»,

ՍՆԻՊ 2.02.02-85 «Հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնատակեր»,

ՀՀՇՆ IV-10.01.01-06* «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր»,

ՍՆԻՊ 2.01.07-85 «Բեռնվածքներ և ազդեցություններ»,

ՀՀՇՆ I-4.02-99 «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնում և ուժեղացում. Հիմնական դրույթներ»,

ՀՍՏ 234-2004 «Ինժեներական շինություններ. Տերմիններ և սահմանումներ»:

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

5. Սույն շինարարական նորմերում կիրառվել են հետևյալ տերմինները համապատասխան սահմանումներով`

1) հիդրոտեխնիկական կառուցվածքներ` կառուցվածքներ, որոնք ենթարկվում են ջրային միջավայրի ազդեցությանը, նախատեսված են ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանման, ջրերի վնասակար ազդեցության (այդ թվում աղտոտված հեղուկ թափոններով) կանխարգելման համար, ներառյալ ամբարտակներ, հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) շենքեր, ջրնետ և ջրթող կառուցվածքներ, թունելներ, ջրանցքներ, պոմպակայաններ, նավարկելի անցախցեր, նավամբարձիչներ, նավաշինարաններ, ջրհեղեղներից ու ավերածություններից ջրամբարների ափերի և գետերի հուների հատակի պաշտպանության համար նախատեսված կառուցվածքներ, շիթուղղորդող և սահմանազատող կառուցվածքներ, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների մոխրա-խարամաթափոնատեղերն ու հեղուկ թափոնների պահպանման տեղերը պաշտպանող կառուցվածքներ (պատնեշներ), առափնյա կառույցներ, նավամատույցներ, նավահանգիստների կառանման կառուցվածքներ, տեխնիկական ջրամատակարարման համակարգերի, թափոնների ու հոսքերի հիդրոտրանսպորտի համակարգի և պարզեցված ջրի մղման կառուցվածքներ, ջրանցքների ողողմանը հակազդող կառույցներ,

2) հիդրոհանգույց` տեղադրությամբ և համատեղ գործառնությամբ միավորված հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր,

3) հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգություն` հիդրոտեխնիկական կառուցվածքի ունակություն (հատկություն), որը թույլ է տալիս ապահովել մարդկանց կյանքի, առողջության և սեփական շահերի, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի, շրջակա միջավայրի պաշտպանությունը,

4) հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգության հայտարարագիր` փաստաթուղթ, որում հիմնավորվում է հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգությունը և սահմանվում են հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգության ապահովման միջոցառումները` ըստ դրա կարգի,

5) հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգության չափանիշներ` հիդրոտեխնիկական կառուցվածքի վիճակի և շահագործման պայմանների քանակական ու որակական ցուցանիշների սահմանային արժեքներ, որոնք համապատասխանում են դրա վթարի ռիսկի թույլատրվող մեծությանը,

6) հիդրոտեխնիկական կառուցվածքի վթարի ռիսկի թույլատրելի մակարդակ` հիդրոտեխնիկական կառուցվածքի վթարի ռիսկի (ծախսեր և հետևանքներ) գնահատման չափանիշ` սահմանված նորմատիվային փաստաթղթերով:

IV. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

6. Հիդրոտեխնիկական կառուցվածքները ստորաբաժանվում են մշտական և ժամանակավոր կառուցվածքների: Ժամանակավոր կառուցվածքների թվին են դասվում միայն մշտական կառուցվածքների շինարարության և վերանորոգման ժամանակահատվածում օգտագործվող կառուցվածքները:

7. Մշտական հիդրոտեխնիկական կառուցվածքները (տես 1-ին հավելվածը) իրենց նշանակությունից կախված ստորաբաժանվում են հիմնական և երկրորդական կառուցվածքների`

1) հիմնական կառուցվածքների թվին են դասվում հիդրոտեխնիկական այն կառուցվածքները, որոնց վնասվածությունը կամ քայքայումը հանգեցնում է էլեկտրակայանների նորմալ աշխատանքի խախտման կամ դադարեցման, ջրամատակարարման և ոռոգման ջրի մղման դադարեցման կամ նվազեցման, պաշտպանվող տարածքի ջրածածկման և հեղեղման, գետային և լճային (ծովային) նավահանգիստների գործունեության խաթարման,

2) երկրորդական կառուցվածքների թվին են դասվում այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց վնասվածությունը կամ քայքայումը չի բերի հիմնական կառուցվածքներում նշված հետևանքների առաջացմանը:

8. Հիդրոտեխնիկական կառուցվածքները անհրաժեշտ է նախագծել ջրային ռեսուրսների համալիր օգտագործման և տարածքային պլանավորման գործող ուրվագծերի պահանջներին համապատասխան:

9. Կառուցվածքների տեսակը, դրանց հարաչափերը (պարամետրերը) և դասավորությունը անհրաժեշտ է ընտրել տարբերակների տեխնիկատնտեսական ցուցանիշների համեմատությամբ և հաշվի առնել`

1) կառուցվածքրի գործառնական նշանակությունը,

2) կառուցվածքի իրականացման տեղը, շրջանի բնական (տեղագրական, ջրաբանական, կլիմայական, ճարտարաերկրաբանական, ջրաերկրաբանական, սեյսմիկ, կենսաբանական և այլն) պայմանները,

3) աշխատանքների կատարման պայմաններն ու մեթոդները, աշխատանքային ռեսուրսների առկայությունը,

4) տնտեսության ճյուղերի զարգացումն ու տեղակայումը, այդ թվում էներգասպառման զարգացումը, տրանսպորտային հոսքերի փոփոխությունն ու զարգացումը և բեռնաշրջանառության աճը, ոռոգման և չորացման, ջրարբիացման, ջրամատակարարման օբյեկտների զարգացումը, ծովափնյա (լճափնյա) հատվածների համալիր յուրացումը,

5) վերին և ստորին (ներքին) բիեֆներում գետերի ջրաբանական (հիդրոլոգիական) ռեժիմի փոփոխության, այդ թվում սառցային ու ջերմային, ջրատնտեսական կանխագուշակումը, բերվածքներով տղմակալումը և գետերի հուների, ջրամբարների ու լճերի և դրանց ափերի վերաձևավորումը, տարածքների ջրածածկումը և հեղեղումը դրանց վրա տեղաբաշխված շենքերի ու շինությունների ինժեներական պաշտպանությունը,

6) ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,

7) շինարարության և օբյեկտի շահագործման ազդեցությունը բնակչության սոցիալական պայմանների և առողջության վրա,

8) նավագնացության, ձկնային տնտեսության, ջրամատակարարման պայմանների ու խնդիրների և մելիորատիվ համակարգերի աշխատանքի ռեժիմի փոփոխությունները,

9) բնության օգտագործման (գյուղատնտեսական կերահանդակներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ և այլն) սահմանված ռեժիմը,

10) բնակչության կենցաղի և հանգստի պայմանները (լողափեր, առողջարանային ու հանգստի գոտիներ և այլն),

11) պահանջվող ջրի որակը ապահովող միջոցառումները` ջրամբարի թասի նախապատրաստում, ջրապահպանական գոտում պատշաճ սանիտարական ռեժիմի պահպանություն, կենսածին տարրերի (ազոտ պարունակող նյութեր, ֆոսֆոր և այլն) մուտքի սահմանափակումներ՝ ապահովելով դրանց քանակությունը ջրում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից ոչ ավելի,

12) կառուցվածքների մշտական և ժամանակավոր շահագործման պայմանները,

13) հիմնական շինանյութերի խնայողաբար ծախսման պահանջները,

14) շենքերի ու շինությունների էներգետիկ արդյունավետության և էներգետիկ ռեսուրսների հաշվառման սարքերով դրանց հագեցվածության պահանջները,

15) օգտակար հանածոների, տեղական շինանյութերի և նյութերի մշակման հնարավորությունները,

16) հնարավոր ահաբեկչական գործողությունների դեպքում ավերման հետևանքները նվազագույնի հասցնելը,

17) ջրահոսքերի, ջրավազանների և լճերի (ծովերի) ափերին տեղակայված կառուցվածքների նկատմամբ գեղագիտական և ճարտարապետական պահանջների ապահովումը:

10. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է ապահովել և նախատեսել`

1) կառուցվածքների անվտանգությունն ու հուսալիությունը դրանց շինարարության և շահագործման ընթացքում,

2) շինարարության հնարավոր տնտեսական առավելագույն արդյունավետությունը,

3) հիդրոտեխնիկական կառուցվածքի և դրան հարակից լեռնային զանգվածի վիճակի, ինչպես նաև դրանց վրա բնական ու տեխնածին ազդեցությունների մշտական գործիքային և դիտողական հսկողություն,

4) ջրամբարների և արդյունաբերական կազմակերպությունների հեղուկ թափոնների պահեստարանների թասի ու հարակից տարածքի նախապատրաստումը,

5) օգտակար հանածոների հանքավայրերի պահպանությունը,

6) կենդանական և բուսական աշխարհի պաշտպանությունը, մասնավորապես ձկնապահպան միջոցառումների կազմակերպումը,

7) նվազագույն չափով անհրաժեշտ ջրի ելքերը, ինչպես նաև ջրի նպաստավոր մակարդակի և արագության ռեժիմները բիեֆներում, հաշվի առնելով ջրօգտագործողների ու ջրի սպառողների շահերը, ինչպես նաև յուրացված հողերի և բնական էկոհամակարգերի համար գրունտային ջրերի մակարդակի բարենպաստ ռեժիմը:

11. Հիդրոէլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ ձմեռային ժամանակաշրջանում հիդրոագրեգատներով ջրի բաց թողնման անհնարինության (վթար, արտադրման սահմանափակում, սպառման բացակայություն, հիդրոագրեգատի պարապ ընթացքի ջրհեռի բացակայություն և այլն) դեպքում ջրհեռ կառուցվածքներով ստորին բիեֆ ջրի անվտանգ հեռացման համար: Ձմեռային ժամանակաշրջանի համար նախատեսվող ջրհեռների թողունակությունը պետք է որոշվի գարնանային վարարման սկզբին ջրամբարի օգտակար տարողության դատարկ լինելու ապահովման պայմանից: Այդպիսի ջրհեռի կոնստրուկցիան պետք է բացառի դրա աշխատանքի ժամանակ առաջացած ջրաօդային ամպի գոտում գտնվող մեխանիկական սարքավորման տարրերի, օդահան անցքերի, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի ու կոնստրուկցիաների վտանգավոր սառցակալման հնարավորությունը:

12. Ժայռային ապառների վրա և ժայռային զանգվածի ներսում հիդրոտեխնիկական կառուցվածքներ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել ժայռային զանգվածի երկրաբանական կառուցվածքը, դրա ճեղքավորվածությունը, ջրահագեցվածությունը, գազաանցունակությունն ու բնական լարվածային վիճակը:

2. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

13. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծային փաստաթղթեր մշակելիս անհրաժեշտ է ղեկավարվել հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովմանն ուղղված նորմատիվ պահանջներով:

14. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծային փաստաթղթերի կազմում անհրաժեշտ է մշակել բաժին, որում կներառվեն շինարարության ընթացքում, ինչպես նաև շահագործման, վերակառուցման և վերացման (լիկվիդացման) ժամանակ կառուցվածքների աշխատանքի և դրանց վիճակի վերաբերյալ բնապայման դիտարկումների մասին տեղեկություններ:

15. Բնապայման դիտարկումների բաժինը պետք է ներառի`

1) կառուցվածքի վրա հսկվող բեռնվածքների ու ազդեցությունների ցանկը,

2) կառուցվածքի և դրա հիմնատակի վիճակի հսկվող և ախտորոշիչ ցուցանիշների ցանկը, ներառյալ անվտանգության չափանիշները,

3) գործիքային և դիտողական ուսումնասիրությունների կազմը և տվյալների մուտքագրման ծրագիրը,

4) հսկիչ-չափիչ սարքավորումների (ՀՉՍ) տեղակայման տեխնիկական պայմաններն ու գծագրերը, չափիչ սարքերի ու սարքավորումների մասնագիրը,

5) կառուցվածքների աշխատանքի ու վիճակի վերաբերյալ բնապայման դիտարկումների կատարման ուղեցույցները և մեթոդական հանձնարարակաները:

16. Բնապայման դիտարկումների գծով նախագծային փաստաթղթերի կազմում պետք է մշակվեն կառուցվածքների վիճակի, դրանց վրա բնական և տեխնածին ազդեցությունների մոնիտորինգի համակարգի (տես 5-րդ հավելվածը) կառուցվածքային ուրվագիծ և տեխնիկական լուծումներ: I և II կարգի կառուցվածքների համար անհրաժեշտ է ստեղծել մոնիտորինգի ավտոմատացված համակարգի կիրառության հնարավորություն:

17. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծային փաստաթղթերում պետք է սահմանվեն դրանց անվտանգության չափանիշները: Անվտանգության չափանիշները և դրանց քանակական ցուցանիշները պետք է վերանայվեն ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ:

18. Նախագծային փաստաթղթերում հիդրոտեխնիկական կառուցվածքների հնարավոր վթարների տեղայնացման կամ վերացման համար անհրաժեշտ է ներկայացնել այդ խնդիրների լուծման այնպիսի տեխնիկական առաջարկներ, որ հնարավոր լինի օգտագործել շինարարության և շահագործման փուլերի համար նախատեսված՝ հիմնական և պահուստային գրունտային հանքավայրերը, արտադրական օբյեկտները, տրանսպորտային միջոցներն ու սարքավորումները, կառույցին կից և մոտակա շրջանի կամուրջներն ու մոտեցնող ճանապարհները, էլեկտրաէներգիայի ինքնավար կամ պահուստային աղբյուրներն ու էլեկտրահաղորդման գծերը, շտապ արձագանքման հակավթարային հնարավոր այլ միջոցները:

19. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ պետք է նախատեսվեն կոնստրուկտիվ-տեխնոլոգիական լուծումներ հնարավոր վտանգավոր վնասվածքների և վթարային իրավիճակների զարգացման կանխարգելման ուղղությամբ, որոնք կարող են առաջանալ շինարարության և շահագործման փուլերում:

20. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծային փաստաթղթերում պետք է կատարվեն ճնշումային ճակատի պոտենցիալ վթարի դեպքում նյութական, սոցիալական և բնապահպանական վնասների գնահատման հաշվարկներ, ինչպես նաև նախատեսվեն բնակչության տարահանման ուղիները:

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

21. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման, շինարարության և շահագործման փուլերում անհրաժեշտ է կատարել շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և նորմատիվ փաստաթղթերի պահանջները:

22. Հիմք ընդունելով հիդրոտեխնիկական կառուցվածքների կառուցման հետևանքով առաջացող շրջակա միջավայրի կանխատեսվող փոփոխությունները, անհրաժեշտ է նախագծման ժամանակ համալիր կերպով լուծել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների հետ կապված խնդիրները:

23. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն դրանց և բնության օպտիմալ էկոլոգիական փոխազդեցությունը և կկանխեն այդ փոխազդեցության անթույլատրելի հետևանքները, այդ թվում՝

1) մշակվեն բուսական և կենդանական, այդ թվում կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանման կենսատեխնիկական միջոցառումներ` հիմնական կառուցվածքների, ջրամբարների, ստորին բիեֆների, ջրանցքների և այլնի անմիջական ազդման հատվածներում: Ընդ որում, պետք է դիտարկվեն ինչպես կառուցվածքների շինարարության, այնպես էլ դրանց շահագործման պայմանները,

2) հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծերում անհրաժեշտ է դիտարկել նաև դրանց ստեղծմանն ուղեկցող տնտեսական գործունեությունից ու ենթակառուցվածքներից շրջակա միջավայրի վրա ազդեցությունները և նախատեսել բացասական գործոնների չեզոքացման միջոցառումներ:

24. Բնապահպանական խնդիրների լուծման գործընթացը պետք է սկսվի օբյեկտի նախագծման ու կառուցվածքների տեսակի ընտրության ամենավաղ փուլերում և հաշվի առնվի մնացած տեխնիկական հարցերը դիտարկելիս: Բնապահպանական միջոցառումների ցանկում պետք է ընդգրկվեն` բնական միջավայրի ելակետային վիճակի ուսումնասիրություն, նրա փոփոխությունների կանխատեսումների կազմում, մարդկային միջամտության թույլատրելի մակարդակի սահմանում, միջավայրի յուրաքանչյուր տարրի վիճակի վերաբերյալ պաշտպանության միջոցառումների, ինչպես նաև հսկողության ձևերի և հնարավոր լրացուցիչ միջոցառումների մշակում՝ կառուցվածքների շահագործման ընթացքում էկոլոգիական իրադրության պահպանման և բարելավման համար:

25. Հիդրոտեխնիկական կառուցվածքներ նախագծելիս անհրաժեշտ է նախատեսել շրջակա միջավայրի պաշտպանության հատուկ միջոցառումներ հետևյալ գործառույթների դեպքում`

1) հունախորացման աշխատանքներ, որոնք ներառում են բնահողի հանումը, նրա տեղափոխումն ու թափոնների տեղադրման վայրի ստեղծումը,

2) ամբարտակների, պատնեշների անջրպետների, քարե անկողնակների, հետադարձ լիցքերի և այլնի իրականացում ջրում բնահողային և քարե նյութերի լցման միջոցով,

3) արդյունաբերական կազմակերպությունների հեղուկ թափոնների պահեստարանները պաշտպանող կառուցվածքների շինարարության իրականացում,

4) հիմքի բնահողերի խտացման, այդ թվում պայթեցման եղանակով կատարվող աշխատանքներ,

5) կառուցվածքների շինարարության իրականացում օգտագործելով նյութեր, որոնք կարող են հանդիսանալ շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր,

6) բնահողերի ամրացման, այդ թվում քիմիական եղանակով կամ արհեստական սառեցման միջոցով իրականացվող աշխատանքներ,

7) ստորջրյա բետոնացման և այլ աշխատանքներ:

26. Դիմհարային հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծային փաստաթղթերում պետք է նախատեսվեն միջոցառումներ`

1) ջրամբարի և հեղուկ թափոնների պահեստարանների թասի նախապատրաստման ուղղությամբ,

2) մարդու առողջության, կենդանական և բուսական աշխարհի համար վտանգավոր հողային և ջրային միջավայրի աղտոտման հնարավոր աղբյուրների վերացման ուղղությամբ,

3) ջրի որակի վրա, ընկղմված կամ կախվող փայտանյութային բուսականության, տորֆային կղզիների և այլնի բացասական ազդեցությունների վերացման ուղղությամբ,

4) լողացող փայտանյութային զանգվածի և աղբի դուրս բերման և հնարավոր օգտագործման ուղղությամբ,

5) աղտոտման հնարավոր օջախների տեղայնացման և վնասակար խառնուրդների խտության նվազեցման ուղղությամբ:

27. Պետք է նախատեսվի ջրամբարի ջրի և հեղուկ թափոնների պահեստարաններից ծծանցվող ջրի նորմատիվային որակի ապահովումը`

1) ըստ ջրաքիմիական (քիմիական տարրերի ու միացությունների բաղադրությամբ, pH ցուցիչով) ցուցանիշների,

2) ըստ ջրակենսաբանական (գունավորությամբ, թթվածնի կենսաբանական սպառմամբ) ցուցանիշների,

3) ըստ սանիտարական ցուցանիշների:

28. Աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտության գերազանցման դեպքում անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ միջոցառումներ աղտոտման հնարավոր օջախների տեղայնացման և վնասակար խառնուրդների խտության իջեցման ուղղությամբ:

29. Սույն նորմերի 24-րդ կետի պահանջների կատարման համար անհրաժեշտ է կանխատեսել և գնահատել`

1) ջրամբարի ստեղծման արդյունքում բնական իրադրության՝ բուսականության, առաջին հերթին անտառային զանգվածի, ջրամբարի հատակում, ափերում և ստորին բիեֆի հունում բնահողային շերտի ֆիզիկաքիմիական փոփոխությունները, ինչպես նաև օդային և ջրային միջավայրերի փոփոխությունները,

2) երկրաբանական և ջրաերկրաբանական պայմանների, այդ թվում՝ ստորգետնյա ջրերի (առանձնապես հանքայնացված) մակարդակային ռեժիմի, սնման պայմանների, քիմիականության, բնահողերի աղակալման փոփոխությունները,

3) սեյսմաբանական (առաջին հերթին երկրաշարժերի հաճախականության և ինտենսիվության), այդ թվում՝ ուղղորդված սեյսմիկությամբ հարուցված իրադրության փոփոխությունները,

4) շինարարության տեղամասի (շրջանի) բնապատկերի փոփոխությունը և դրա վերականգնումը,

5) ջրամբարներից և հեղուկ թափոնների պահեստարաններից ջրի ծծանցվող կորուստների փոփոխությունները,

6) հունային գործընթացի, ստորին բիեֆի հունի կերպափոխման, ջրամբարներում տղմակալման և ափերի վերամշակման փոփոխությունները,

7) ջրամբարների վերին և ստորին բիեֆներում ջերմային և սառցային ռեժիմների, հիդրոկուտակիչ և մակընթացային էլեկտրակայանների ջրավազանների փոփոխությունները, այդ թվում՝ տարածված սառցաբացատների առաջացումը, սառցակուտակային-սառցակապման երևույթների ուժեղացումը,

8) ձկների ձվադրման ու վերարտադրման, թռչունների բնադրման, կաթնասունների գոյության միջավայրի պայմանների վրա ջրահոսքերի և ջրավազանների հունային, հիդրավլիկական, ջերմային ու սառցային ռեժիմների փոփոխությունների ազդեցությունը,

9) ինժեներաերկրաբանական երևույթների ու հիմքի ապարների հատկությունների, ինչպես նաև ենթակառուցվածքային, սոցիալ-ժողովրդագրական օբյեկտների և բնական միջավայրի վրա ջրամբարի իրականացման տարածքում և հիդրոհանգույցի ստորին բիեֆի միկրոկլիմայական (օդի ջերմային ռեժիմի ու խոնավության, քամիների և տեղումների քանակի ու ռեժիմի և այլն) փոփոխությունների, ինչպես նաև տարածքի սառցաջերմային ռեժիմի (ապարների ջերմաստճանի բարձրացման կամ իջեցման), ջրամբարների թասում, ափերում, դիմհարային կառուցվածքների հիմքերում (կամ միջավայրում) և դրան կից կառույցների, հիդրոհանգույցի ստորին բիեֆում գտնվող հարթավայրի հատակում և լանջերում թալիկային գոտիների (հարամիների) ձևավորման և զարգացման ազդեցությունները,

10) միջանցիկ, ջրթող հարամիների (տեղանքի գրունտի բավականին մեծ ֆիլտրացիայի գործակցով) առաջացման հնարավորությունը և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը:

30. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրանց հիմնատակերում բնական պայմանների այն փոփոխությունները, որոնք կարող են բերել ֆիզիկա-երկրաբանական, երկրադինամիկական բացասական երևույթների զարգացմանն ու ակտիվացմանը հետևյալ դեպքերում`

1) երկրաշարժ առաջացնող մոտակա խզվածքների ակտիվության բարձրացման ժամանակ,

2) տարածքների հեղեղման ու ջրածածկման ժամանակ, որոնց գնահատումը անհրաժեշտ է կատարել ղեկավարվելով ՀՀ համապատասխան նորմատիվ փաստաթղթերի դրույթներով: Բազմամյա սառած ապարների տարածքներում հեղեղման գնահատումը պետք է կատարվի համալիր կերպով երկրաբանասառցաբանական պայմանների դինամիկայի կանխատեսման հետ միաժամանակ (օրինակ Արագած լեռան վերին գոտիներում),

3) ջրամբարների ափերի վերամշակման և տղմակալման ժամանակ,

4) կարբոնատային և հալոգենային կարստի լուծվող ապարների քիմիական սուֆոզիայի, հիմքի բնահողից լվացման և նրանցում պոտենցիալ վնասակար քիմիական ու ռադիոակտիվ նյութերի կուտակման, խորքային ստորգետնյա ջրերից ուժեղ հանքայնացված, ջերմային և ռադիոակտիվ ջրերի դուրս մղման և այլնի ժամանակ,

5) ավազային գրունտների մեխանիկական սուֆոզիայի, սուֆոզիոն խոռոչների առաջացման ժամանակ,

6) սողանքային երևույթների առաջացման և ակտիվացման ժամանակ,

7) տորֆերի վեր լողալու և լուծվելու հետևանքով ջրամբարի ջրի կազմի քիմիական բաղադրության, հիմքի ապարների հատկությունների, ստորին բիեֆում ստորգետնյա ջրերի և ենթահունային հոսքի հիդրոքիմիական ռեժիմի փոփոխման ժամանակ,

8) փխրահողային գրունտներից կազմված հիմքերի նստվածքային դեֆորմացիաների ժամանակ,

9) ճնշումային ճակատի տեղամասում կառուցվածքների հիմնատակի և ջրամբարի թասի ապարներում գտնվող սառույցի (ջերմային ազդեցություններից) հալչելու հետևանքով առաջացող նստվածքների, ջրամբարի թասի ափերի և դրա մակարդակային ռեժիմի ջերմաքայքայիչ ու ջերմակարստային վերամշակման, ջրամբարի մերձափնյա շերտում՝ դրա միկրոկլիմայական ազդեցության սահմաններում ջերմակարստային գործընթացների առաջացման, ջերմային էռոզիայի ակտիվացման, մակասառցաշերտի (այդ թվում շինարարական փոսորակներում, ներփորվածքներում, ստորգետնյա փորվածքներում, ստորին բիեֆներում, ամբարտակների շեպերին) առաջացման, սառցածին (կրիոգեն) փքման, յուրահատուկ լանջային երևույթների` հաստատուն թմբերի, զգալի սահքերի և այլնի առաջացման և ակտիվացման ժամանակ:

31. Որպես բնապահպանական միջոցառումներ սույն շինարարական նորմերի 30-րդ կետում նշված երևույթների կառավարման համար անհրաժեշտ է հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ դիտարկել և մշակել միջոցառումների համալիր, որը ընդգրկում է` խոշոր ճեղքերի հարդարում և բետոնապատում, դրենաժային-հակաֆիլտրացիոն միջոցառումների իրականացում, բնահողերի խտացում, ցեմենտացում, ներարկում, արհեստական սառեցում, քիմիական հավելանյութերի և պաշտպանություններ (շերտեր, արգելքներ և այլն), հարթեցման աշխատանքներ, բնահողերի փոխարինում, տորֆերի հեռացում և բեռնում, ափապաշտպան և ջերմամեկուսիչ միջոցառումներ, պաշտպանական և ջրահեռացման ինժեներական կառուցվածքներ (ամբարտակներ, ջրանցքներ, խողովակաշարեր), ջրամբարի մակարդակային ռեժիմի կարգավորում, հողերի ռեկուլտիվացիա, պահպանական և ռեկրեացիոն հողհատկացման գոտիներ (համապատասխան բնության հատուկ պահպանվող տարածքներ, զբոսայգիներ, արոտավայրեր), տրանսպորտի օգտագործման հատուկ կանոններ և այլն: Հիդրոհանգույցների ստորին բիեֆներում, որտեղ կանխատեսվում է շրջանի միկրոկլիմայի վրա ազդող երկարաձգված սառցաբացատ, ինչպես նաև հիդրոհանգույցների, որոնց կազմում մտնում են հզորության օրական կարգավորում իրականացնող հիդրոէլեկտրակայաններ, անհրաժեշտ է դիտարկել հիդրոհանգույց-հակակարգավորիչների կառուցման նպատակահարմարությունը, որոնք թույլ են տալիս ստորին բիեֆում իջեցնել հիմնական հիդրոհանգույցի բացասական ազդեցությունը բնական երևույթների, ինժեներական օբյեկտների և սոցիալական իրադրության վրա:

32. Շահագործման ընթացքում էկոլոգիայի վրա էականորեն ազդող հիդրոտեխնիկական կառուցվածքների համար (նախագծային փաստաթղթերում) պետք է նախատեսվի հողային, ջրային, վերգետնյա և օդային էկոհամակարգերի մոնիտորինգ, որը հնարավորություն կտա գնահատել՝ էկոլոգիական երևույթները, նախագծային փաստաթղթերում ընդունված բնապահպանական միջոցառումների իրականացման նպատակահարմարությունը, գնահատումների և կանխատեսումների ստուգումը, ճշգրտումն ու սրբագրումը կառույցի շինարարության սկզբից մինչև բնական համալիրի հետ հիդրոտեխնիկական կառուցվածքների փոխազդեցության երևույթների կայունացման փուլը: Պետք է մշակվեն էկոլոգիական մոնիտորինգի և արտադրական էկոլոգիական հսկողության ծրագրեր՝ շինարարության և շահագործման ժամանակաշրջանների համար:

33. Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծային փաստաթղթերում պետք է մշակվեն հնարավոր բնական և տեխնածին ծագման արտակարգ իրավիճակների նախազգուշացման ինժեներական միջոցառումներ:

34. Դիմհարային հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծային փաստաթղթերում անհրաժեշտ է նախատեսել ճնշումային ճակատի պատռման դեպքում դրանց և ստորին բիեֆում ապրող բնակչությանը և տնտեսական օբյեկտների անձնակազմին սպառնացող վտանգների վերաբերյալ ազդարարման տեղեկատվական համակարգեր: Ազդարարման տեղեկատվական համակարգի ազդեցության գոտին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

35. Նախագծային փաստաթղթերում պետք է նախատեսվեն միջոցառումներ`

1) հիդրոտեխնիկական կառուցվածքների հնարավոր վթարների արդյունքում առաջացած արտակարգ իրավիճակների նախազգուշացման և դրանց վնասակար հետևանքների նվազեցման ուղղությամբ,

2) ջրամբարի գոտում ափային լանջերի փլուզման, ձնահոսքի սահելու հետևանքով առաջացող հնարավոր արտակարգ իրավիճակների նախազգուշացման ուղղությամբ,

3) մոտ գտնվող պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում վթարների արդյունքում առաջացած, ներառյալ վթարները տրանսպորտում, արտակարգ իրավիճակների ստեղծման սկզբնաղբյուրի խոցելի ազդեցությունից պաշտպանության ուղղությամբ,

4) վտանգավոր բնական երևույթների արդյունքում առաջացած արտակարգ իրավիճակների սկզբնաղբյուրի խոցելի ազդեցությունից պաշտպանության ուղղությամբ:

36. Կասկադային համալիրում գտնվող հիդրոհանգույցի համար պետք է նախատեսվեն վերը տեղակայված հիդրոհանգույցների փլուզման արդյունքում ճեղքման ալիքի ազդեցությունների նվազեցման ուղղությամբ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ապահովելու ճնշումային ճակատի կառուցվածքի կայունությունը: Հնարավորության դեպքում, այդ կառուցվածքների ճակատով նշված ալիքի թողքի (բաց թողնման) ապահովման համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ:

37. Հեղուկ թափոնների պահեստարանների նախագծման ժամանակ, դրանց շահագործման տարբեր փուլերում, պաշտպանական կառուցվածքների փլուզման դեպքերի համար պետք է որոշվեն ճեղքման ալիքի հարաչափերը, հնարավոր ջրածածկման և նյութերի նստվածքային գոտիները:

V. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

38. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարության ժամանակ պետք է ապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նախագծային փաստաթղթերի, տեխնիկական կանոնակարգերի և անվտանգության տեխնիկայի պահանջները:

2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՋՐԻ ԵՎ ՍԱՌՈՒՅՑԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵԼՔԵՐԻ ԹՈՂՔԻ (ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ

39. Ջրի շինարարական ելքեր բաց թողնելիս անթույլատրելի է ստորին բիեֆում ռեժիմների ստեղծումը, որոնք սպառնալիք են առաջացնում կառուցվող շինությունների, դրանց տարրերի և հունի հարակից հատվածների պահպանվածության համար:

3. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ

40. Ձմեռային ժամանակաշրջանում հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարությունը չպետք է հանգեցնի դրանց անվտանգության ընդհանուր մակարդակի նվազեցման:

41. Ձմեռային ժամանակաշրջանում աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ, որոնք կբացառեն`

1) շինարարության իրականացումը սառած հիմքի վրա (եթե դա չի նախատեսված նախագծով),

2) կառուցվածքի մարմնում տեղադրվող շինանյութերի սառեցումը,

3) բետոնե կոնստրուկցիաների մարմնի սառեցում մինչև դրանց նորմատիվային ամրություն ձեռք բերելու ավարտը,

4) հողային կառուցվածքների մարմնի սառչումը մինչև գրունտի խտացումը կամ ամրապնդումը՝ նախագծային փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

42. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարական աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է իրականացնել սույն շինարարական նորմերի 26-րդ կետում նախատեսված շրջակա միջավայրի պաշտպանության հատուկ միջոցառումներ:

43. Շինարարության ժամանակ օգտագործվող նյութերը (ներկրված կամ տեղական`գրունտային, ոչ գրունտային), քիմիական հավելանյութերն ու ազդանյութերը պետք է ենթարկվեն էկոլոգիական փորձաքննության, որի ընթացում պետք է դիտարկվեն ինչպես իրենք նյութերը, այնպես էլ ջրի և հիմնատակի գրունտների հետ դրանց փոխազդեցության արդյունքները: Հիմքերում բնահողերի սառեցման համար հեղուկ և գոլորշահեղուկ համակարգեր (ֆրեոնով, կերոսինով և այլն) օգտագործելիս անհրաժեշտ է կատարել բնական համալիրի վրա դրանց ազդման գնահատում և բնական միջավայրի համար անվտանգ տեխնիկական լուծումների ընտրություն:

5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ

44. Շինարարության ավարտական փուլերում և կառուցվածքների ժամանակավոր շահագործման՝ փուլ առ փուլ գործարկման դեպքում կառուցվող և ավարտված շինարարության օբյեկտների ու մեխանիկական սարքավորումների տեխնիկական սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ է շինմոնտաժային ու շահագործող կազմակերպության և սեփականատիրոջ պարտականությունների խիստ սահմանազատում:

45. Շինարարության անավարտ ջրթող կառուցվածքների միջով վարարումների ու հեղեղների բաց թողնման ժամանակաշրջանում անհրաժեշտ է շինմոնտաժային կազմակերպության, շահագործող կազմակերպության և սեփականատիրոջ հստակ համաձայնեցում, որը կբացառի ջրթող կառուցվածքներում և դրանց ստորին բիեֆներում խոռոչագոյացնող (կավիտացիոն), քայքայիչ և այլ վնասվածքների ու ավերածությունների, նույնիսկ հիմնական հաշվարկային առավելագույն ելքերը չգերազանցող ջրի թողքի ժամանակ կառուցվածքի կայունությանը սպառնացող չամրացված հունի լվացումների պայմանների առաջացում:

VI. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

1. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

46. Յուրաքանչյուր հիդրոտեխնիկական կառուցվածքի համար շահագործող կազմակերպության կողմից պետք է կազմակերպվի կառուցվածքի տեխնիկական վիճակի մշտական և պարբերական հսկողություն (դիտարկումներ, տեխնիկական հավաստագրումներ, հետազննություններ), ինչպես նաև, որոշվեն դրանց վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու լիազորված անձիք, նշանակվի տեխնիկական և տեխնոլոգիական վերահսկողության անձնակազմ և հաստատվի նրա պաշտոնական գործառույթները:

47. Շահագործման ընթացքում չափանիշների քանակական ցուցանիշները կարող են ենթարկվել ճշտման՝ շահագործման փորձի և հետազոտությունների հիման վրա, այդ թվում՝

1) անվտանգության չափանիշները և դրանց քանակական ցուցանիշները պետք է վերանայվեն ոչ պակաս 5 տարին մեկ անգամ,

2) վթարային վիճակի նշանների առկայության դեպքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս և (կամ) կառուցվածքի շահագործման ռեժիմի փոփոխությունից հետո անվտանգության չափանիշների ցուցանիշները ենթակա են արտահերթ կարգով ճշգրտման:

48. Մոնիտորինգի արդյունքները պետք է արտացոլվեն հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրում:

49. Կառուցվածքների վիճակի որակական մոնիտորինգի անցկացման համար շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի հսկիչ-չափիչ սարքերի համակարգի պահպանվածությունը և զարգացնի այն: Շարքից դուրս եկած սարքավորումը հնարավորին չափով ենթակա է փոխարինման, իսկ նոր տեղադրվող սարքավորումը պետք է ապահովի անհրաժեշտ տեղեկատվություն:

50. 25 տարուց ավելի շահագործման մեջ եղած հիդրոտեխնիկական կառուցվածքները, անկախ դրանց վիճակից, 5 տարին մեկ անգամ մասնագիտացված կազմակերպության կողմից պետք է ենթարկվեն համալիր վերլուծության՝ ամրության, կայունության և շահագործման հուսալիության գնահատումով: Կառուցվածքների նյութերի ու դրանց հիմքերի փաստացի ֆիզիկամեխանիկական բնութագրերի հիման վրա, անհրաժեշտության դեպքում (նախավթարային վիճակի նշանների առկայության) կառուցվածքները արտահերթ կարգով վիճակի համալիր վերլուծության են ենթարկվում:

51. Հիդրոտեխնիկական յուրաքանչյուր կառուցվածքի համար՝ դրա վիճակի վերլուծության, կոնստրուկցիայի և նյութերի առանձնահատկությունների հիման վրա պետք է նախագծային փաստաթղթերում մշակվեն հնարավոր վթարների (այդ թվում ավերիչ) կանխարգելման և տեղայնացման, դրանց զարգացման սցենարներով նախագծային լուծումներ, հաշվի առնելով հնարավոր ահաբեկչական գործողություններից առաջացող վնասները:

52. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման ռեժիմները (ջրամբարի դատարկման և լցման կարգը, թողքերը ստորին բիեֆ, բիեֆների մակարդակները) պետք է իրականացվեն լիազոր մարմնի կողմից սահմանված ջրամբարների օգտագործման կանոններով, որոնք իրենց մեջ են ընդգրկում ջրամբարների ջրային ռեսուրսների օգտագործման և տեխնիկական շահագործման ու բարեկարգման կանոնները` յուրաքանչյուր ջրամբարի համար սահմանված կարգով համաձայնեցված շահագրգիռ կազմակերպությունների հետ:

2. ՀԱՏՈՒԿ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

53. Սեզոնային սառեցման և հալման ենթակա գոտիներում հենման պրիզմաների խոշորաբեկորային նյութը պետք է համապատասխանի սառցադիմացկունության նախագծային կամ նորմատիվ ցուցանիշներին: Շահագործման յուրաքանչյուր 15 տարին մեկ անգամ հենման պրիզմաների նյութի փաստացի ֆիզիկամեխանիկական բնութագրերի արդյունքների հիման վրա պետք է անցկացվի կառուցվածքի կայունության ստուգում:

54. Հայաստանի Հանրապետության տարածքի բոլոր սեյսմիկ գոտիներում գտնվող I կարգի հիդրոտեխնիկական կառուցվածքների ու 2-րդ և 3-րդ գոտիներում գտնվող II կարգի կառուցվածքների համար մասնագիտացված կազմակերպությունների կողմից պետք է իրականացվեն հետևյալ հատուկ դիտարկումներն ու փորձարկումները`

1) ինժեներա-սեյսմաչափական դիտարկումներ կառուցվածքների աշխատանքի և ափային հարակցումների նկատմամբ (սեյսմաչափական մոնիտորինգ),

2) ինժեներա-սեյսմաբանական դիտարկումներ ջրամբարի թասի (կառուցվածքների ուղղահատածքին մոտակա) գոտում և կառուցվածքների հարակից տարածքներում (սեյսմաբանական մոնիտորինգ),

3) թեստային փորձարկումներ հիդրոտեխնիկական կառուցվածքների դինամիկական բնութագրերի որոշման համար (դինամիկական փորձարկում)՝ դինամիկական անձնագրերի կազմումով:

3. ԳԵՏԱՅԻՆ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԵԼՔԵՐԻ ԹՈՂՔԻ ԺԱՄԱՆԱԿ

55. Ջրնետ կառուցվածքներով ջրահեռացումը պետք է իրականացվի նախագծային փաստաթղթերին համապատասխան և չպետք է բերի կառուցվածքների վնասման, ինչպես նաև հատակի ողողման, որը կարող է ազդել կառուցվածքների կայունության վրա:

56. Ջրօգտագործողների (ոչ էներգետիկ ոլորտի) փոխադարձ համաձայնեցված պայմանները, որոնք սահմանափակում են ջրամբարի դատարկման և լցման ռեժիմները, պետք է ընդգրկվեն ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման կանոններում: Ջրամբարում ջրի մակարդակի իջեցման ռեժիմը վարարումից առաջ և դրա հետագա բարձրացումը պետք է ապահովեն`

1) ջրամբարի լցումը վարարման և (կամ) հեղեղի ժամանակահատվածում՝ մինչև նորմալ դիմհարային մակարդակ: Շեղումը այդ կանոնից թույլատրելի է միայն ջրատնտեսական համալիրի հատուկ պահանջների առկայության դեպքում և բազմամյա կարգավորման ջրամբարների համար,

2) բարենպաստ պայմաններ ջրթող կառուցվածքներով ջրի ավելցուկի թողքի, բերվածքների, ինչպես նաև սառցի բաց թողման համար, եթե դա նախատեսված է նախագծային փաստաթղթերով,

3) շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցված պայմաններ նորմալ նավագնացության, ձկնային տնտեսության, ոռոգման և ջրամատակարարման համար,

4) բաց թողնվող ելքերի կարգավորումը, հաշվի առնելով հիդրոտեխնիկական կառուցվածքների աշխատանքի անվտանգության և հուսալիության ու ջրհեղեղների դեմ պայքարի պահանջները:

57. Հիդրոհանգույցներում, որտեղ ջրի հաշվարկային առավելագույն ելքերի թողքի համար նախագծային փաստաթղթերով նախատեսված է այլ սեփականատիրոջ պատկանող ջրթող կառուցվածքի օգտագործում, լիազոր մարմնի կողմից պետք է կազմվի՝ այդ սեփականատիրոջ հետ համաձայնեցված, տվյալ կառուցվածքի աշխատանքի մեջ ներառելու պայմանները և կարգը որոշող հրահանգներ:

4. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԵՐԸ

58. Գարնանային վարարումից առաջ, հեղեղային հոսքի թողքի ջրհեռ կառուցվածքների փականներն ու դրանց ներդիր մասերը պետք է լինեն սարքին և գտնվեն աշխատանքի պատրաստ վիճակում, ազատված լինեն սառցաջրերից և սառցի կպումից, որպեսզի ապահովեն դրանցով դարձունակության (մանևրման) հնարավորություն:

59. Հիմնական փականները (հարթ, սեգմենտային և այլն) պետք է կահավորված լինեն բացվածքի բարձրության որոշման ցուցիչներով: Փականների անհատական ամբարձիչ մեխանիզմներն ու ներդիր մասերը պետք է տեղակապել բազիսային հենանիշների հետ:

60. Ճնշումային ջրատարների վրա տեղակայված փականների լրիվ փակումը կարող է կատարվել միայն օդահան հարմարանքների սարքին վիճակի դեպքում:

61. Հիդրոէլեկտրակայանից սնվող հիդրոհանգույցի փականների (այդ թվում սեփական կարիքների համար) շարժաբերների էլեկտրասնուցման կորստի դեպքում հիդրոհանգույցի փականների աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է ունենալ (չջրածածկվող գոտիներում կամ հերմետիկ տեղավայրերում գտնվող) էներգամատակարարման պահուստային աղբյուրի, ինչպես նաև փականների աշխատանքի ձեռքի շարժաբերի օգտագործման հնարավորություն:

62. Աղբորսիչ կոնստրուկցիաները (ճաղավանդակներ, ցանցեր, գետնակապեր) պետք է՝

1) կանոնավոր կերպով մաքրվեն աղբից,

2) կառուցվածքների աղբորսիչ ճաղավանդակների տեղակայման նիշերը լինեն ջրամբարում ջրի մակարդակի տատանումների սահմաններին համապատասխան,

3) ճաղավանդակների և դրա առջևի տարածության մաքրումը իրականացվի այդ նպատակի համար նախատեսված մեխանիզմներով` ճաղավանդակ մաքրող մեքենաներով, գրեյֆերներով կամ այլ սարքերով:

63. Շահագործման բոլոր ռեժիմների դեպքում փականներն ու աղբորսիչ ճաղավանդակները չպետք է կրեն դրանց ամրությանը սպառնացող թրթռոց (վիբրացիա):

64. Հիդրոտեխնիկական կառուցվածքների մեխանիկական սարքավորումները պետք է պաշտպանվեն քայքայումից (կոռոզիայից) և բուսածածկումից:

5. ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ (ՆԱՎԱՐԿԵԼԻ, ՆԱՎԱՀԱՆԳՍՏԱՅԻՆ, ՀԵՂՈՒԿ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՄԲԱՐՆԵՐ ԵՎ ԿՈՒՏԱԿԻՉՆԵՐ) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

65. Նավարկելի կառուցվածքների (անցախցեր, ջրանցքներ) շահագործման ժամանակ պետք է ապահովվի մեխանիկական սարքավորմների (դարպասներ, փականներ) և անցախցերի լցման ու դատարկման համակարգերի աշխատունակությունը:

66. Նավամատուցային կառուցվածքների շահագործման ժամանակ պետք է կազմակերպվի դրանց տեղաշարժերի, տարածքի նստվածքային երևույթների, հիմնական և սորուն բեռների տեղաբաշխման նկատմամբ հսկողություն: Բեռների տեղաբաշխման կանոնների բացակայությունը և նավամատույցային պատերի, հատակի և հիմքերի ողողումը, որոնք բերում են նավամատույցի կայունության նվազեցման, անթույլատրելի են:

67. Մոխրի ու խարամի, ինչպես նաև լեռնային ապարների թափոնների տեղադրման վայրի շահագործման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել հսկողություն`

1) թափոնների տեղադրման վայրում ջրի մակարդակների նկատմամբ,

2) հեղուկի մակարդակից պատնեշի կատարի բարձրության գերազանցման նկատմամբ,

3) լողափային շեպերի վիճակի նկատմամբ,

4) ողողալցման նախագծին թափոնների տեղադրման վայրի տարածքի համապատասխանության նկատմամբ,

5) ջրատարի և ցամաքուրդի (դրենաժի) համակարգի նկատմամբ,

6) տարվա չոր ժամանակաշրջանում թափոնատեղերի փոշեզատման նկատմամբ,

7) թափոնների տեղադրման վայրին հարակից տարածքի ջրահոսքերում, խմելու ջրի ջրամատակարարման համակարգերում և ստորգետնյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նախազգուշացման նկատմամբ,

8) շահագործման և կառուցվածքների վիճակի բացահայտված խախտումների շտապ վերացման, ինպես նաև հետագայում դրանց նախազգուշացման և բացառելու ուղղությամբ:

68. Տղմազտիչների և հեղուկ թափոնների ամբարների շահագործման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել հսկողություն`

1) արգելափակող սարքվածքների վիճակի, հեղուկի մակարդակից կատարի բարձրության գերազանցման նկատմամբ,

2) անձրևային և հալոցքային ջրերի բռնման ու հեռացման համակարգի նկատմամբ,

3) հակածծանցող կառույցների (էկրանների, պատերի) նկատմամբ,

4) տղմազտարանների ու պահեստարանների տարածքից հեղուկ թափոների դուրս թափանցման հնարավորությանը հետևող հսկիչ-չափիչ սարքավորման աշխատանքի նկատմամբ,

5) շահագործման և կառուցվածքների վիճակի բացահայտված խախտումների շտապ վերացման, ինպես նաև հետագայում դրանց նախազգուշացման և բացառելու ուղղությամբ:

6. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

69. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վիճակի ցուցանիշների, բնական ու տեխնածին ազդեցությունների նկատմամբ պետք է իրականացվի մշտական հսկողություն: Հսկողության արդյունքները մոնիտորինգի ռեժիմով, պետք է վերլուծվեն անմիջապես: Բնապայման դիտարկումների տվյալները պետք է կանոնավոր կերպով (ոչ պակաս քան 5 տարին մեկ անգամ) վերլուծվեն և կատարվի հիդրոտեխնիկական կառուցվածքի և ընդհանուր առմամբ հիդրոհանգույցի վիճակի գնահատում, որի արդյունքները պետք է ներառվեն անվտանգության հայտարարագրում: Հսկողության աշխատանքները պետք է կատարվեն շահագործող կազմակերպության անձնակազմի կողմից, անհրաժեշտության դեպքում դրա համար համապատասխան թույլտվություն ունեցող մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ:

70. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վրա տեղադրվող հսկիչ-չափիչ սարքավորումների (ՀՉՍ) դիտարկումների կազմն ու ծավալը որոշվում են նախագծային փաստաթղթերով:

71. Անհրաժեշտության դեպքում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով պետք է կազմակերպվեն դիտարկումներ՝ կառուցվածքների թրթռումների (վիբրացիաների), դրանց վրա սեյսմիկ բեռնվածքների, բետոնի ամրության և ջրանթափանցիկության, կոնստրուկցիաների լարվածային վիճակի ու ջերմային ռեժիմների, մետաղի ու բետոնի քայքայման, մետաղական կոնստրուկցիաների եռակցման կարերի, հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին հատվածներում գազի արտազատման և այլնի նկատմամբ: Հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման պայմանների էական փոփոխության դեպքում պետք է իրականացվեն լրացուցիչ ծրագրով նախատեսվող դիտարկումներ:

72. Տեխնիկական զննումները անցկացվում են սեփականատիրոջ կամ շահագործող կազմակերպության կազմավորող հանձնաժողովի կողմից, նորմատիվ փաստաթղթերին համապատասխան (ոչ պակաս քան 5 տարին մեկ անգամ), անհրաժեշտության դեպքում նախագծային և (կամ) գիտահետազոտական կազմակերպությունների մասնագետների ներգրավմամբ: Պոչամբարների (խարամի, մոխրի կամ հանքային թափոնների) տեխնիկական զննումների իրականացման պարբերականությունը որոշվում է ըստ նախագծային փաստաթղթերի՝ կախված շահագործման ընթացքում պաշտպանական պատնեշների բարձրացման անհրաժեշտությունից: Մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ հետազննությունների ծրագիրը նախանշել տեխնիկական հավաստագրման հիման վրա:

7. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

73. Շահագործող կազմակերպությունը շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի և արտադրական էկոլոգիական հսկողության իրականացումը պետք է կազմակերպի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:

VII. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ (ԼԻԿՎԻԴԱՑՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ

74. Հիդրոտեխնիկական կառուցվածքի վերակառուցումը պետք է կատարվի նաև նորմատիվ պահանջների փոփոխման, շահագործման պայմանների փոփոխության (շրջանի սեյսմիկ վտանգի մակարդակի բարձրացման, հաշվարկային բաց թողնվող ջրի ելքի փոփոխության, նոր կառուցված օբյեկտների հետ կառուցվածքի համատեղ գործելու հնարավորություն ստեղծելու և այլն) դեպքերում: Մշտական հիդրոտեխնիկական կառուցվածքների վերակառուցումը անհրաժեշտ է կատարել`

1) հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների և դրանց հիմնատակերի ուժեղացման աշխատանքներ կառուցվածքների ու հիմնատակերի կառուցվածքային հնացման, կամ արտաքին ազդեցությունների մեծացման պատճառով վթարի ռիսկի առաջացման հավանականության մեծացման, ինչպես նաև հնարավոր վթարի տնտեսական, էկոլոգիական և սոցիալական հետևանքների մասշտաբի ավելացման դեպքերում,

2) հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների ջրթողունակության ապահովման (բարձրացման) համար,

3) էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մեծացման դեպքում,

4) հեղուկ թափոնների պահեստարանների տարողության ավելացման նպատակով,

5) սարքավորման փոխարինման համար` կապված դրա մաշվածության հետ,

6) ոռոգման համակարգերի ջրապահովվածության բարձրացման, ոռոգվող և չորացվող զանգվածներում ու դրանց հարակից տարածքներում, ջրանցքների ուղեգծերի երկայնքով գրունտային ջրերի ռեժիմի բարելավման նպատակով,

7) նավահանգիստների և նավարկելի կառուցվածքների բեռնաթողունակության ավելացման նպատակով,

8) վերամբարձ սարքավորումներով կառուցվածքների աշխատանքի բարելավման նպատակով,

9) հիդրոհանգույցի ազդեցության գոտու էկոլոգիական պայմանների բարելավման նպատակով:

75. Վերակառուցման դեպքում անհրաժեշտ է նախատեսել նորմալ շահագործման վիճակում գտնվող գոյություն ունեցող կառուցվածքների կամ դրանց տարրերի առավելագույն օգտագործում:

76. Հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների վերակառուցումն անհրաժեշտ է իրականացնել առանց դրանց շահագործման գործառույթների դադարեցման: Ընդ որում թույլատրվում է վերակառուցվող օբյեկտների, ինչպես նաև ամբողջ հիդրոհանգույցի նախագծային ռեժիմների և շահագործման պայմանների ժամանակավոր սահմանափակումը: Այդ սահմանափակումները պետք է հիմնավորվեն նախագծային փաստաթղթերով և չնվազեցնեն վերակառուցվող կառուցվածքի վթարի ռիսկի թույլատրելի մակարդակը:

77. Հիմնական կառուցվածքների վերակառուցման ժամանակ պետք է ապահովվի դրանց առավելագույն պաշտպանությունը հնարավոր ահաբեկչական գործողություններից:

78. Վերակառուցվող կառուցվածքների և դրանց տարրերի տեխնիկական վիճակն անհրաժեշտ է որոշել հետազննություններով ու հաշվարկներով վերակառուցման նախագծային փաստաթղթեր կազմելիս ընդունված շինարարական նյութերի և հիմնատակի գրունտների փաստացի բնութագրերի հիման վրա:

79. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վերացումը (լիկվիդացումը) չպետք է առաջացնի վնասակար ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Հիդրոտեխնիկական կառուցվածքների վերացումը կատարվում է նախագծային փաստաթղթերի հիման վրա և իրականացվում հնարավոր հետևյալ տարբերակներով`

1) լրիվ վերացում,

2) մասնակի վերացում:

80. Անվտանգության ապահովման նպատակներով մինչև հիդրոտեխնիկական կառուցվածքի ամբողջական վերացման գործընթացի սկսելը անհրաժեշտ է իրականացնել ջրամբարի դատարկում, հիդրոտեխնիկական կառուցվածքների և սարքավորումների էներգիայի սնուցման ցանկացած աղբյուրների անջատում:

VIII. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

81. Հիդրոտեխնիկական կառուցվածքները, կախված դրանց բարձրությունից և հիմնատակի գրունտների տեսակից, սոցիալ-տնտեսական նշանակությունից և հնարավոր հիդրոդինամիկական վթարներից, ստորաբաժանվում են կարգերի, հետևյալ կերպ՝

1) հիդրոտեխնիկական կառուցվածքի կարգն անհրաժեշտ է ընտրել սույն շինարարական նորմերի 2-րդ հավելվածին (այսուհետև 2-րդ հավելված) համապատասխան,

2) հիդրոտեխնիկական կառուցվածքի նախագծային փաստաթղթերի պատվիրատուն իրավասու է իր որոշմամբ (2-րդ հավելվածում նշվածի համեմատ) բարձրացնել կառուցվածքի կարգը:

82. Հիդրոտեխնիկական կառուցվածքների կարգը ըստ դասակարգման անհրաժեշտ է ընդունել՝

1) հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների համար (բացի սույն շինարարական նորմերի 85-րդ և 88-րդ կետերում նշվածներից)` 2-րդ հավելվածի 1-ից 4 աղյուսակներում նշված ամենաբարձր արժեքը,

2) երկրորդական հիդրոտեխնիկական կառուցվածքների համար՝ տվյալ հիդրոհանգույցի հիմնական կառուցվածքների կարգից 1-ով ցածր, բայց, ոչ բարձր III կարգից,

3) ժամանակավոր կառուցվածքները, վերագրել IV կարգին: Այն դեպքում, եթե այդ կառուցվածքների վթարները կարող են առաջացնել աղետալի բնույթի հետևանքներ, կամ I և II կարգի կառուցվածքների շինարարության ժամկետների խաթարման, թույլատրվում է հատուկ հիմնավորման դեպքում դրանք վերագրել III կարգին,

4) հիդրոէներգետիկ, հիդրոկուտակիչ և ջերմային էլեկտրակայանների հիդրոտեխնիկական դիմհարային կառուցվածքների կարգն ընտրել հաշվի առնելով դրանց ազդեցությունները ստորին բիեֆում գտնվող տարածքի, կառուցվածքների և բնակչության պաշտպանության հիմնախնդիրներում:

83. Ջրատնտեսական համալիրի (էներգետիկայի, տրանսպորտի, մելիորացիայի, ջրամատակարարման, ջրհեղեղների դեմ պայքարի և այլն) պահանջարկները միաժամանակ ապահովող հիդրոհանգույցի հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների կարգը անհրաժեշտ է սահմանել համալիրի կառուցվածքներին վերագրվող կարգերից ամենաբարձրը: Երկու կամ մի քանի նշանակության գործառույթների համար նախատեսվող (օրինակ` էներգետիկական և պաշտպանական) հիդրոտեխնիկական կառուցվածքների կարգը անհրաժեշտ է սահմանել առավել բարձր կարգ ունեցող կառուցվածքին համապատասխան: Ճնշումային ճակատի կազմի մեջ մտնող հիմնական կառուցվածքների կարգը անհրաժեշտ է սահմանել առավել բարձր կարգ ունեցող կառուցվածքին համապատասխան:

84. 2-րդ հավելվածի 2-րդ աղյուսակով որոշվող 1 մլն կՎտ-ից պակաս դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կամ ջերմային էլեկտրակայանի հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների կարգը անհրաժեշտ է բարձրացնել մեկով այն դեպքում, եթե այդ էլեկտրակայանները մեկուսացված են էներգետիկ համակարգերից և սպասարկում են խոշոր բնակավայրերին, արդյունաբերական կազմակերպություններին, տրանսպորտին և այլ սպառողներին, կամ եթե այդ էլեկտրակայաններն ապահովում են խոշոր բնակավայրերն ու արդյունաբերական կազմակերպությունները՝ ջերմությամբ, տաք ջրով և գոլորշով:

85. Գետային նավահանգիստների 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքները անհրաժեշտ է վերագրել III կարգին, մնացած կառուցվածքները` IV կարգին: Նավահանգստի կարգը անհրաժեշտ է սահմանել ըստ 2-րդ հավելվածի 5-րդ աղյուսակի:

86. Հիդրոտեխնիկական կառուցվածքները այլ կառուցվածքների հետ հատման կամ լծորդման ժամանակ, որոնք կարող են վերագրվել տարբեր կարգերի, անհրաժեշտ է բոլոր կառուցվածքների համար ընդունել ավելի պատասխանատու կառուցվածքի կարգը:

87. Ջրանցքի հատվածի (գլխամասային ջրընդունիչներից մինչև առաջին կարգավորող ջրամբար), ինչպես նաև, կարգավորող ջրամբարների միջև գտնվող ջրանցքի հատվածների կարգը կարող է իջեցվել մեկով, եթե դրա վթարի հետևանքների վերացման ժամանակաշրջանում հիմնական ջուր սպառողին ջրամատակարարումը կարող է ապահովվել ջրամբարների կամ այլ աղբյուրների կարգավորող տարողությունների հաշվին:

88. Ափաամրացման կառուցվածքները անհրաժեշտ է վերագրել III կարգին: Այն դեպքերում, երբ կառուցվածքների վթարը կարող է հանգեցնել աղետալի բնույթի հետևանքների (սողանքի, լվացման և այլն), կառուցվածքը պետք է վերագրել II կարգին:

2. ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ, ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

89. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վրա բեռնվածքներն ու ազդեցությունները ստորաբաժանվում են՝ մշտական, ժամանակավոր (երկարատև, կարճաժամկետ) և հատուկ բեռնվածքների և ազդեցությունների: Հիդրոտեխնիկական կառուցվածքների վրա բեռնվածքների և ազդեցությունների ցանկը տրված է սույն շինարարական նորմերի 3-րդ հավելվածում: Սույն շինարարական նորմերում չներառված հիդրոտեխնիկական կառուցվածքների հաշվարկման ժամանակ հաշվառման ենթակա բեռնվածքներն ու ազդեցությունները և դրանց զուգորդություններն անհրաժեշտ է ընդունել ըստ ՀՀ համապատասխան նորմատիվ փաստաթղթերի:

90. Բեռնվածքներից և ազդեցություններից անհրաժեշտ է ընդունել առավել անբարենպաստները, սակայն դիտարկվող հաշվարկային դեպքի համար իրական զուգորդություններով` շինարարական և շահագործման ժամանակաշրջանների ու հաշվարկային վերանորոգման համար առանձին-առանձին: Հիդրոտեխնիկական կառուցվածքներն անհրաժեշտ է հաշվարկել բեռնվածքների և ազդեցությունների հետևյալ հիմնական և հատուկ զուգորդությունների դեպքում`

1) հիմնական զուգորդությունները ընդգրկում են մշտական, ժամանակավոր երկարատև և կարճաժամկետ բեռնվածքներն ու ազդեցությունները,

2) հատուկ զուգորդություններն ընդգրկում են մշտական, ժամանակավոր երկարատև, կարճաժամկետ բեռնվածքներն ու ազդեցությունները և հատուկ բեռնվածքներից ու ազդեցություններից միայն մեկը:

91. Գետային հիդրոհանգույցների նախագծման ժամանակ կառուցվածքների ու հիմնատակերի վրա ջրի ճնշումից առաջացող բեռնվածքներն ու ծծանցվող ջրի ուժային ազդեցությունը (տես 4-րդ հավելվածը) պետք է որոշվեն (համաձայն սույն շինարարական նորմերի 103-րդ կետի) ջրի ելքի երկու հաշվարկային հետևյալ դեպքերի համար` հիմնական և ստուգողական.

1) հիմնական հաշվարկային դեպքի՝ ջրի ելքի բաց թողմանը համապատասխանող նշված բեռնվածքները, որոշվում են վերին բիեֆում ջրի նորմալ դիմհարային մակարդակի (ՆԴՄ) դեպքում: Դրանք անհրաժեշտ է հաշվի առնել բեռնվածքների ու ազդեցությունների հիմնական զուգորդության կազմում,

2) այն հիդրոհանգույցների համար, որոնց միջով հիմնական հաշվարկային ելքի թողքը իրականացվում է վերին բիեֆում ՆԴՄ-ը գերազանցող մակարդակների դեպքում, դրանց համապատասխանող բեռնվածքներն ու ազդեցությունները նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել բեռնվածքների ու ազդեցությունների հիմնական զուգորդության կազմում,

3) կառուցվածքների ու հիմնատակերի վրա ջրի ճնշումից առաջացող բեռնվածքների ու ծծանցվող ջրի ուժային ազդեցությունը, որոնք համապատասխանում են ստուգողական հաշվարկային ելքին, պետք է որոշվեն վերին բիեֆում ջրի առավելագույն դիմհարային մակարդակի (ԱԴՄ) դեպքում և հաշվի առնվեն բեռնվածքների ու ազդեցությունների հատուկ զուգորդության կազմում,

4) գետային հիդրոտեխնիկական կառուցվածքների հիդրոհանգույցների նախագծային փաստաթղթերում, այդ թվում անվտանգության հայտարարագրերում, պետք է տրվեն տեղեկություններ հիմնական և ստուգողական հաշվարկային դեպքերում (ջրի առավելագույն ելքերի թողքի ժամանակ) կառուցվածքների թույլատրելի վնասվածքների վերաբերյալ,

5) շինարարական և շահագործման ժամանակաշրջաններում անհրաժեշտ է հաշվի առնել սառցակապային և սառցակուտակային երևույթների առաջացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացման հնարավորությունը հաշվարկայինի նկատմամբ:

92. Ջրհեղեղների դեմ պայքարի համար նախատեսված կառուցվածքների համար հաշվարկայինը գերազանցող մակարդակներին համապատասխանող բեռնվածքներն ու ազդեցությունները անհրաժեշտ է հաշվի առնել բեռնվածքների ու ազդեցությունների հատուկ զուգորդության կազմում:

3. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

93. Հիդրոտեխնիկական կառուցվածքների հուսալիության և անվտանգության հիմնավորման համար պետք է կատարվեն հիդրավլիկական, ֆիլտրացիոն և ջերմային ռեժիմների, ինչպես նաև «կառուցվածք – հիմնատակ» համակարգի լարվածաձևախախտման (լարվածադեֆորմացիոն) վիճակի հաշվարկներ, ժամանակակից, գլխավորապես հոծ միջավայրի մեխանիկայի թվային մեթոդների կիրառմամբ՝ հաշվի առնելով նյութերի և հիմնատակի ապարների իրական հատկությունները:

94. «Կառուցվածք – հիմնատակ» համակարգի հուսալիության ապահովումը պետք է հիմնավորվի դրանց ամրության (այդ թվում ֆիլտրացիոն), կայունության, ձևախախտումների (դեֆորմացիաների) և տեղափոխությունների (սահմանային վիճակների եղանակով) հաշվարկի արդյունքներով: Հաշվարկներն անհրաժեշտ է կատարել ըստ սահմանային վիճակների երկու խմբերի`

1) ըստ առաջին խմբի (կառուցվածքների կրողունակության կորուստ և (կամ) շահագործման ժամանակ կոնստրուկցիաների ու հիմնատակերի պիտանելիության լրիվ բացակայություն) անհրաժեշտ է կատարել`

ա. «կառուցվածք – հիմնատակ» համակարգի ընդհանուր ամրության և կայունության, հիմնատակերի ու գրունտային կառուցվածքների ընդհանուր ծծանցման ամրության, կառուցվածքների առանձին տարրերի ամրության հաշվարկներ, որոնց քայքայումը հանգեցնում է կառուցվածքների շահագործման դադարեցման,

բ. կոնստրուկցիաների տեղափոխությունների հաշվարկներ, որոնցից ընդհանուր առմամբ կախված է կառուցվածքների ամրությունը կամ կայունությունը,

2) ըստ երկրորդ խմբի (նորմալ շահագործման ոչ պիտանելիությունը)՝

ա. կառուցվածքների և հիմնատակերի տեղական ամրության, այդ թվում ֆիլտրացիոն, տեղափոխությունների և դեֆորմացիաների, ճաքերի և շինարարական կարերի առաջացման կամ բացման հաշվարկներ,

բ. կառուցվածքների առանձին տարրերի ամրության հաշվարկներ, որոնք չեն վերաբերվում առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկներին:

95. Հիդրոտեխնիկական կառուցվածքների, դրանց կոնստրուկցիաների և հիմնատակերի հաշվարկման դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանը, որը բացառում է սահմանային վիճակների առաջացումը`

 

γlc

F

 R

 ,  (1)

 γn

 որտեղ`

1) γlc– բեռնվածքների զուգորդության գործակիցն է, որն ընդունվում է`

ա. առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս` նորմալ շահագործման ժամանակաշրջանում բեռնվածքների ու ազդեցությունների հիմնական զուգորդության համար՝1.00, նույնը շինարարության և վերանորոգման ժամանակաշրջանի համար՝ 0.95,

բ. բեռնվածքների ու ազդեցությունների հատուկ զուգորդության ժամանակ` հատուկ բեռնվածքի դեպքում, այդ թվում սեյսմիկ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների համար համապատասխանաբար՝ 0.95, 0.9 և 0.85,

գ. երկրորդ խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս՝ γlc=1.00:

2) Նորմալ շահագործման ժամանակշրջանում բեռնվածքների ու ազդեցությունների հիմնական զուգորդության մեջ, ընդգրկում են 0.01-ից ավելի տարեկան հավանականությամբ կարճաժամկետ բեռները: Սեյսմիկ ազդեցությունները անհրաժեշտ է հաշվի առնել ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի դրույթների:

3) F – դեֆորմացիայի կամ այլ հարաչափերի ընդհանրացված ուժային գործոնի (ուժ, մոմենտ, լարում) հաշվարկային արժեքը, որով կատարվում է սահմանային վիճակի գնահատումը, հաշվի առնելով բեռի հուսալիության γf գործակիցը (տես սույն շինարարական նորմերի 96-րդ կետը),

4) R – նախագծման նորմերով հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների համար սահմանվող ձևախախտման կամ այլ հարաչափերի ընդհանրացված կրողունակության հաշվարկային կամ նորմատիվ արժեքը (առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս՝ հաշվարկային արժեքը, երկրորդ խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս` նորմատիվ արժեքը), որը որոշվում է՝ հաշվի առնելով հուսալիության գործակիցները ըստ նյութի -γm կամ գրունտի -γg և աշխատանքի պայմանների -γc (տես սույն շինարարական նորմերի 97-րդ կետը),

5) γn – հուսալիության գործակիցն է ըստ կառուցվածքի պատասխանատվության,

ա. առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս հուսալիության γn գործակիցների արժեքները, ըստ կառուցվածքների կարգի՝ I – 1.25, II – 1.20, III – 1.15, IV – 1.10,

բ. երկրորդ խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս γn =1.00:

6) Բնական լանջերի կայունության հաշվարկների ժամանակ γn արժեքը անհրաժեշտ է ընդունել կից գտնվող կառուցվածքի կարգին համապատասխան, քանի որ լանջի փլուզման դեպքում կառաջանա կառուցվածքի շահագործումը խաթարող իրավիճակ, մնացած հաշվարկային դեպքերում -1.00:

96. Բեռնվածքի հաշվարկային արժեքը որոշում են բազմապատկելով բեռնվածքի նորմատիվ արժեքը համապատասխան բեռնվածքի հուսալիության γf գործակցով: Բեռնվածքների նորմատիվ արժեքներն անհրաժեշտ է որոշել ըստ հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների, դրանց կոնստրուկցիաների ու հիմնատակերի նախագծման նորմատիվ փաստաթղթերի: Բեռնվածքի հուսալիության աf գործակիցների արժեքն առաջին խմբի սահմանային վիճակներով հաշվարկելիս անհրաժեշտ է ընդունել համապատասխան 4-րդ հավելվածի:

97. Հուսալիության գործակիցների արժեքները՝ ըստ նյութի γm և գրունտի γg, որոնք կիրառվում են նյութերի հաշվարկային դիմադրությունների և գրունտների բնութագրերի որոշման համար, սահմանվում են հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների, դրանց կոնստրուկցիաների ու հիմնատակերի նախագծման նորմերով: Կառուցվածքի, կոնստրուկցիայի կամ հիմնատակի տեսակը, հաշվարկային սխեմաների մոտավորությունը, սահմանային վիճակի ձևն ու այլ գործոններ հաշվի առնող աշխատանքի պայմանների γc գործակցի արժեքները սահմանվում են հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների, դրանց կոնստրուկցիաների ու հիմնատակերի նախագծման նորմատիվ փաստաթղթերով: γm, γg, γc գործակիցները կիրառվում են 1-ին բանաձևի համարիչում՝ կառուցվածքների կրողունակության (R-ի) հաշվարկային արժեքում:

98. Հիդրոտեխնիկական կառուցվածքների, դրանց կոնստրուկցիաների և հիմնատակերի հաշվարկները երկրորդ խմբի սահմանային վիճակներով անհրաժեշտ է կատարել՝ բեռնվածքի հուսալիության γf գործակցով, ինչպես նաև նյութի γm=1.0 և գրունտի γg=1.0 հուսալիության գործակիցներով, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են հիդրոտեխնիկական կառուցվածքների առանձին տեսակների, դրանց կոնստրուկցիաների ու հիմնատակերի նախագծման նորմատիվ փաստաթղթերով:

99. Հիդրոտեխնիկական կառուցվածքները, դրանց կոնստրուկցիաներն ու հիմնատակերը, անհրաժեշտ է նախագծել այնպես, որպեսզի սահմանային վիճակներ չառաջանալու 1-ին բանաձևի պայմանը պահպանվի շինարարության և շահագործման փուլերում, այդ թվում մինչև դրանց ծառայության հաշվարկային ժամկետի ավարտը.

1) Հիդրոհանգույցի հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների ծառայության հաշվարկային ժամկետները` կախված դրանց կարգից, սահմանվում են`

ա. I և II կարգի համար – 100 տարի,

բ. III և IV կարգի համար – 50 տարի:

2) Հիմնարար տեխնիկա-տնտեսական հիմնավորման դեպքում առանձին կոնստրուկցիաների ու կառուցվածքի տարրերի նշանակված ծառայության ժամկետը, որոնց քայքայումը չի ազդում հիդրոհանգույցի հիմնական կառուցվածքների պահպանվածության վրա, թույլատրվում է նվազեցնել: Ընդ որում, նախագծային փաստաթղթերով պետք է նախատեսվեն տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն քայքայված կոնստրուկցիաների վերականգնումն ու վնասված կոնստրուկցիաների և կառուցվածքի տարրերի վերանորոգումը: Երկու տարուց ոչ ուշ՝ մինչ կառուցվածքի հաշվարկային ծառայության ժամկետի ավարտը, շահագործող կազմակերպությունը կամ սեփականատերը պետք է աշխատանքներ կատարի կառուցվածքի համակողմանի հետազննման և, անհրաժեշտության դեպքում դրա ուժեղացման (վերակառուցման) կամ դրա վերացման (լիկվիդացման) նախագծային փաստաթղթերի մշակման ուղղությամբ:

100. Կոնստրուկցիաների և կառուցվածքների հաշվարկները, անհրաժեշտ է կատարել հաշվի առնելով ոչ գծային և ոչ առաձգական ձևափոխումները, նյութերի ճաքերի ազդումն ու անհամասեռությունը, ժամանակի ընթացքում շինանյութերի և հիմնատակերի գրունտների ֆիզիկամեխանիկական բնութագրերի փոփոխությունները, կառուցվածքների կառուցման և բեռնման փուլայնությունը:

101. Հիդրոտեխնիկական կառուցվածքների սահմանային վիճակների և հաշվարկի մեթոդների ընտրության, դրանց հուսալիությանն ու անվտանգության գնահատումը իրականացվում է կառուցվածքների և կոնստրուկցիաների առանձին տեսակների նախագծման նորմերին համապատասխան: Հիդրոտեխնիկական կառուցվածքների և կոնստրուկցիաների հուսալիությունն ու անվտանգությունը որոշող գործոններով անորոշությունների առավել ամբողջական բացահայտման, հաշվարկային բնութագրերի և սխեմաների, բեռնվածքների ու ազդեցությունների զուգորդման, ինչպես նաև սահմանային վիճակների ճշգրտման և սահմանային վիճակների մեթոդաբանությամբ նախագծման օպտիմալացման նպատակով թույլատրվում է հավանական վերլուծության կիրառությունը «կառուցվածք – հիմնատակ» համակարգի ընդունվող տեխնիկական լուծումների հիմնավորման համար: Հիդրոտեխնիկական կառուցվածքների համար վթարների ռիսկի մակարդակի թույլատրվող արժեքները չպետք է գերազանցեն 1-ին աղյուսակում բերված արժեքները:

 

Աղյուսակ 1 Ճնշումային հիդրոտեխնիկական կառուցվածքներում վթարների ռիսկի մակարդակի թույլատրելի արժեքները

Կառուցվածքի կարգը

Վթարի ռիսկի մակարդակը,
1 / տարի

I

5 x 10-5

II

5 x 10-4

III

2.5 x 10-3

IV

5 x 10-3

102. I և II կարգի հիդրոտեխնիկական կառուցվածքների հուսալիությունն ու անվտանգությունը ապահովող տեխնիկական լուծումները, հաշվարկների հետ մեկտեղ, պետք է հիմնավորվեն գիտահետազոտական, այդ թվում փորձարարական աշխատանքներով, որոնց արդյունքները անհրաժեշտ է ներկայացնել նախագծային փաստաթղթերի կազմում:

 

4. ՋՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԵԼՔԵՐԸ ԵՎ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

103. Գետային մշտական հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ ջրի հաշվարկային առավելագույն ելքերը անհրաժեշտ է ընդունել, ելնելով դրանց տարեկան հավանական գերազանցման (ապահովության) պայմանից, որը սահմանվում է կախված կառուցվածքների կարգից հաշվարկային երկու դեպքերի համար` հիմնական և ստուգողական, ըստ 2-րդ աղյուսակի: Գետային հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ, տեղակայված հատկապես ակտիվ ցիկլոնային շրջաններում, խորհուրդ է տրվում ստուգողական հաշվարկային դեպքերի համար ընդունել հեղեղի առավելագույն հավանականության եղանակով որոշված ելքը:

 

Աղյուսակ 2 Ջրի հաշվարկային առավելագույն ելքերի գերազանցման տարեկան հավանականությունները P, %

Հաշվարկային դեպքեր

Կառուցվածքների կարգը

I

II

III

IV

Հիմնական

0.1

1.0

3.0

5.0

Ստուգողական

0.01*

0.1

0.5

1.0

* Հաշվի առնելով երաշխավորված ուղղումը

104. Շահագործման ընթացքում հիդրոհանգույցի մշտական ջրթող կառուցվածքներով թողքի ենթակա ջրի հաշվարկային ելքն անհրաժեշտ է որոշել՝ ելնելով հաշվարկային առավելագույն ելքից, համաձայն 103-րդ կետի, հաշվի առնելով տվյալ հիդրոտեխնիկական կառուցվածքի ջրամբարների տրանսֆորմացիան և հոսքի ձևավորման պայմանների փոփոխությունները, որոնք կարող են առաջանալ բնական պատճառներով և գետի ավազանում տնտեսական գործունեությամբ:

105. Հիմնական հաշվարկային դեպքի համար ջրի հաշվարկային ելքերի թողքը ջրամբարում ջրի նորմալ դիմհարային մակարդակի (ՆԴՄ) պայմաններում պետք է ապահովվի հիդրոհանգույցի շահագործման բոլոր ջրթող կառուցվածքների լրիվ բացման պարագայում: Ջրթափային ամբարտակի վրա տեղադրված վեցից ավել փականների առկայության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մեկ փականի բացման անհնարինության հավանականությունը և հեղեղի թողքի հաշվարկից բացառել մեկ թռիչք:

106. Հեղեղային ելքերի թողքի ժամանակաշրջանում յուրաքանչյուր հիդրոհանգույցի նախագծման ժամանակ հիդրոագրեգատների աշխատանքը պետք է հիմնավորվի` կախված հիդրոէլեկտրակայանի ագրեգատների քանակից (ո), էներգահամակարգում դրա աշխատանքի պայմաններից, ՀԷԿ-ում վթարային իրավիճակների հավանականությունից, ինչպես նաև ՀԷԿ-ի փաստացի ճնշումից: Ցանկացած դեպքում հաշվարկային ելքերի թողքին մասնակցող ագրեգատների քանակը պետք է լինի ոչ ավելի`

(ո-1), երբ հիդրոագրեգատների քանակը մինչև վեց (ներառյալ) է,

(ո-2), երբ հիդրոագրեգատների քանակը յոթից մինչև տասներկու (ներառյալ) է,

(ո-3), երբ հիդրոագրեգատների քանակը տասներեքից մինչև տասնութ (ներառյալ) է,

(ո-4), երբ հիդրոագրեգատների քանակը տասնութից ավելի է:

107. Միջին և ցածր ճնշումային հիդրոհանգույցների համար հիդրոագրեգատի վրա թույլատրելի ճնշումներից (ըստ հիդրոտուրբինների բնութագրերի կամ արտադրող գործարանի տվյալների) առավել իջեցման դեպքում հիդրոտուրբինների թողունակությունը ջրի առավելագույն ելքերի թողքի հաշվարկներում չպետք է հաշվարկվեն:

108. Ջրի ստուգողական հաշվարկային ելքի թողքը պետք է իրականացվի տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված առավելագույն դիմհարային մակարդակի դեպքում հիդրոհանգույցի բոլոր ջրթող կառուցվածքներով, ներառյալ շահագործվող ջրթափերը, ՀԷԿ-ի հիդրոտուրբինները, ոռոգման համակարգերի ու ջրամատակարարման համակարգերի ջրընդունիչ կառուցվածքները, նավարկելի անցախցերը, ձկնանցային կառուցվածքներն ու պահուստային ջրաթափերը: Ընդ որում, հաշվի առնելով հեղեղի գագաթնակետի անցման կարճաժամկետությունը, թույլատրվում է`

1) ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրության նվազեցում,

2) ջրի սպառման օբյեկտներում վթարային իրավիճակներ չստեղծող ջրընդունիչ կառուցվածքների նորմալ աշխատանքի խախտում,

3) հիմնական կառուցվածքների հուսալիությունը չիջեցնող պահուստային ջրաթափերի վնասում,

4) փակ լայնական հատույթի ճմշումային ջրատարներով ջրի թողքի իրականացում փոփոխական ռեժիմով, որը չի հանգեցնում դրանց (երեսարկի) քայքայման,

5) հիդրոհանգույցի ստորին բիեֆում հունի և ափային լանջերի ողողում, որը չի սպառնում հիմնական կառուցվածքների, բնակելի տարածքների և կազմակերպությունների տարածքների քայքայման, այն պայմանով, որ ողողման հետևանքները կարող են վերացվել հեղեղի թողքից հետո:

109. ՀԷԿ-ի հիդրոագրեգատների թողունակության հաշվառումը ելքի թողքի ստուգողական հաշվարկման դեպքում իրականացվում է այնպես, ինչպես և ելքի թողքի հիմնական հաշվարկային դեպքի ժամանակ:

110. Հիդրոհանգույցների կասկադային դասավորությամբ գետերում (հիմնական ու ստուգողական դեպքերի համար) նախագծվող հիդրոհանգույցի ջրի թողքի հաշվարկային առավելագույն ելքերը անհրաժեշտ է ընդունել ոչ պակաս վերը գտնվող հիդրոհանգույցի ելքերի թողունակության և կողային ներհոսքի (հիդրոհանգույցների միջև գտնվող հատվածում) հաշվարկային առավելագույն ելքերի գումարից, նախագծվող հիդրոհանգույցի կարգին համապատասխան: Անկախ կասկադում գտնվող հիդրոհանգույցների կառուցվածքների կարգից, հիմնական հաշվարկային դեպքի համար ջրի ելքի թողքը չպետք է բերի ներքևում գտնվող հիդրոհանգույցների հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների նորմալ շահագործման խախտմանը:

111. Հիդրոհանգույցների կասկադային դասավորության դեպքում ջրի հաշվարկային ելքերի ընտրության հիմնական սկզբունքները տրված են 3-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 3 Կասկադում նախագծվող հիդրոհանգույցների համար ջրի հաշվարկային առավելագույն ելքերի նշանակումը

Նախագծվող հիդրոհանգույցի տեղադրությունը կասկադում

Գոյություն ունեցող հիդրոհանգույցի կարգից առավել բարձր կարգի նախագծվող հիդրոհանգույց

Գոյություն ունեցող հիդրոհանգույցի կարգից առավել ցածր կարգի նախագծվող հիդրոհանգույց

1

2

3

1. Նախագծվող հիդրոհանգույցը գտնվում է գոյություն ունեցողից ներքև

Հիմնական և ստուգողական դեպքերի ելքերը ընդունում են նախագծվող հիդրոհանգույցի կարգին համապատասխան

 Հիմնական ու ստուգողական դեպքերի համար նախագծվող հիդրոհանգույցի ջրի թողքի հաշվարկային առավելագույն ելքերը անհրաժեշտ է ընդունել ոչ պակաս վերը գտնվող հիդրոհանգույցի ելքերի թողունակության և կողային ներհոսքի (հիդրոհանգույցների միջև գտնվող հատվածում) հաշվարկային առավելագույն ելքերի գումարից, նախագծվող հիդրոհանգույցի կարգին համապատասխան

3-րդ աղյուսակի շարունակություն

1

2

3

2. Նախագծվող հիդրոհանգույցը գտնվում է գոյություն ունեցողից վերև

Հիմնական և ստուգողական դեպքերի ելքերը ընդունվում են նախագծվող հիդրոհանգույցի կարգին համապատասխան: Գոյություն ունեցող հիդրոհանգույցի թողունակությունը պետք է համապատասխանի նախագծվող հիդրոհանգույցի հիմնական հաշվարկային դեպքի ելքերի և կողային ներհոսքի ելքերի (հիդրոհանգույցների միջև գտնվող հատվածում) գումարին, հիմնական և ստուգողական դեպքերի համար, որոնք համապատասխանում են գոյություն ունեցող հիդրոհանգույցի կարգին

Հիմնական և ստուգողական դեպքերի ելքերը ընդունվում են նախագծվող հիդրոհանգույցի կարգին համապատասխան

3. Մի քանի աստիճան ունեցող կասկադային հիդրոհանգույցների միաժամանակյա նախագծման ժամանակ, գոյություն ունեցողի անվան տակ անհրաժեշտ է հասկանալ այն հիդրոհանգույցը, որի շահագործումը ավելի վաղ է նախատեսվում:
4. Երեք և ավելի հիդրոհանգույցներից բաղկացած կասկադների համար աղյուսակում նկարագրված ընթացակարգը պետք է կատարվի հաջորդաբար հիդրոհանգույցների յուրաքանչյուր զույգի համար գետի հոսանքով վերևից ներքև:

112. Մշտական հիդրոտեխնիկական կառուցվածքների համար, դրանց ժամանակավոր շահագործման ժամանակաշրջանում, շինարարության ընթացքում ջրի հաշվարկային առավելագույն ելքերի գերազանցման տարեկան հավանականություններն անհրաժեշտ է ընդունել ըստ 2-րդ աղյուսակի` կախված գործարկվող համալիրի կառուցվածքների կարգից: Հաշվի առնելով հիդրոտեխնիկական կառուցվածքների ժամանակավոր շահագործման սահմանափակ տևողությունը, գործարկվող համալիրի համար ընդունված ջրի հաշվարկային առավելագույն ելքերը թույլատրվում է պատշաճ հիմնավորման դեպքում իջեցնել, ընդ որում ջրի առավելագույն ելքի գերազանցման հավանականությունը այդ ժամանակաշրջանի համար թույլատրվում է ընդունել համապատասխան 4-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 4 Ջրի հաշվարկային առավելագույն ելքերի գերազանցման հավանականությունը մշտական կառուցվածքների ժամանակավոր շահագործման ժամանակաշրջանի համար

Մշտական կառուցվածքների ժամանակավոր շահագործման ժամանակաշրջանի հաշվարկային տևողությունը Т, տարի

Կառուցվածքի կարգը

I

II

III

IV

Գերազանցման հավանականությունը, %

1

2

5

10

1.0

0.5

0.2

0.1

3.0

3.0

2.0

1.0

5.0

5.0

5.0

3.0

7.0

7.0

7.0

5.0

113. Ժամանակավոր հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ ջրի հաշվարկային առավելագույն ելքերն անհրաժեշտ է ընդունել ելնելով գերազանցման (ապահովության) տարեկան հավանականությունից, որը ընդունվում է կախված կառուցվածքների կարգից ու շահագործման ժամկետից հիմնական հաշվարկային դեպքի համար, ընդ որում՝

1) IV կարգի ժամանակավոր հիդրոտեխնիկական կառուցվածքների համար ջրի հաշվարկային առավելագույն ելքերի գերազանցման ամենամյա հավանականությունը անհրաժեշտ է ընդունել հավասար`

ա. մինչև 10 տարի շահագործման ժամկետի դեպքում – 10%,

բ. 10 տարուց ավել շահագործման ժամկետի դեպքում – 5%,

2) III կարգի ժամանակավոր հիդրոտեխնիկական կառուցվածքների համար`

ա. մինչև 2 տարի շահագործման ժամկետի դեպքում – 10%,

բ. երկու տարուց ավել շահագործման ժամկետի դեպքում – 5%:

114. Համալիր հիդրոհանգույցի կազմի մեջ չընդգրկված փոքր ՀԷԿ-երի համար ջրի հաշվարկային առավելագույն ելքերը պետք է ընդունել 103-րդ կետին համապատասխան, ըստ հիմնական հաշվարկային դեպքի: Փոքր ՀԷԿ-երի ցածրաճնշում (մինչև 12մ) ամբարտակներով ջրի հաշվարկային ելքի թողքի համար, 105-րդ կետում թվարկված կառուցվածքների հետ մեկտեղ թույլատրվում է փոքր ՀԷԿ-ի հիմնական կառուցվածքների ողողումը խոչընդոտող ամրացումներով կահավորված գետի ողողահունի հատվածների օգտագործումը: Հեղեղի ժամանակաշրջանի համար, համապատասխան հիմնավորման դեպքում, թույլատրվում է էլեկտրաէներգիայի արտադրության դադարեցում փոքր ՀԷԿ-ում:

115. Նավարկելի անցախցերի և նավանցային կառուցվածքների համար ջրի հաշվարկային մակարդակները անհրաժեշտ է սահմանել 4-րդ հավելվածին համապատասխան:

Հավելված 1

ՄՇՏԱԿԱՆ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 1. Մշտական հիդրոտեխնիկական կառուցվածքների թվին են դասվում`

1) ամբարտակները,

2) ճնշումային ճակատի կազմի մեջ մտնող հենապատերը և հաստարանները

3) թմբապատման պատնեշները,

4) ափի ամրապնդման (արտանավահանգստային), կարգավորիչ և պաշտպանիչ կառուցվածքները,

5) ջրնետ, ջրաթափ ու ջրթող կառուցվածքները,

6) ջրրնդունիչներն ու ջրառ կառուցվածքները,

7) ջրանցքները` դերիվացիոն, նավարկելի, ջրատնտեսական և մելիորատիվ համակարգերի, համալիր նշանակության և դրանց վրայի կառուցվածքները (օրինակ` ջրանցույցներ , դյուկերներ, կամուրջ-ջրանցքներ, խողովակ-հեղեղատարներ և այլն), թունելները,

8) խողովակաշարերը,

9) ճնշումային ավազաններն ու հավասարիչ ջրապահուստարանները,

10) հիդրոէլեկտրակայանների, հիդրոկուտակիչ էլեկտրակայանների և պոմպակայանների շենքերը,

11) տղմազտիչները, պարզարանները,

12) նավարկելի կառուցվածքները (անցախցեր, նավամբարձիչներ),

13) ճնշումային ճակատի կազմի մեջ մտնող ձկնանցային կառուցվածքները,

14) նավահանգիստների, նավաշինական և նավավերանորոգման կազմակերպությունների, լաստանավային գետանցումների հիդրոտեխնիկական կառուցվածքները (նավամատույցներ, առափնյակներ, պիրսեր), բացի երկրորդայիններին դասվածներից,

15) ջերմային և ատոմային էլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառուցվածքները,

16) բնակավայրերի ու կազմակերպությունների ինժեներական պաշտպանության համալիր կազմի մեջ մտնող հիդրոտեխնիկական կառուցվածքները,

17) գյուղատնտեսական հանդակների, սանիտարական պաշտպանության տարածքների, կոմունալ պահեստային կազմակերպությունների, մշակույթի և բնության ճարտարագիտական պաշտպանության հիդրոտեխնիկական կառուցվածքները,

18) նավագնացության սարքավորման միջոցների հիդրոտեխնիկական կառուցվածքները,

19) արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների մոխրի ու խարամի թափոնատեղերի և հեղուկ թափոնների պահեստարանները պաշտպանող հիդրոտեխնիկական կառուցվածքները:

 2. Երկրորդական հիդրոտեխնիկական կառուցվածքների թվին են դասվում`

1) սառցապաշտպան կառուցվածքները,

2) բաժանարար պատերը,

3) առանձին կանգնած օժանդակ ծառայողական նավամատույցները,

4) ճնշումային ճակատի կազմի մեջ չմտնող հաստարաններն ու հենապատերը,

5) նավահանգիստների ափամրացնող կառուցվածքները,

6) ձկնապաշտպան կառուցվածքները,

7) փայտալողարկման (գերանաթողքեր, գերանակապեր, լաստանցքեր) և այլ կառուցվածքներ, որոնք չեն թվարկված հիմնական հիդրոտեխնիկական կառուցվածքների կազմի մեջ:

 3. Կախված քայքայման դեպքում հնարավոր վնասի չափից և համապատասխան հիմնավորման դեպքում, թույլ է տրվում երկրորդական կառուցվածքները դասել հիմնական կառուցվածքների թվին:

 

Հավելված 2

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ

Ա ղ յ ու ս ա կ  1. Հիդրոտեխնիկական հիմնական կառուցվածքների կարգերը կախված դրանց բարձրությունից և հիմնատակի գրունտի տեսակից

 Կառուցվածքներ

Հիմնա-տակի
գրունտի
տեսակը

Կառուցվածքների բարձրությունները (մ)
ըստ իրենց կարգերի

 I

 II

 III

 IV

1.Գրունտային ամբարտակներ

 Ա
 Բ
 Գ

80-ից ավելի
65-ից ավելի
50-ից ավելի

 50-ից մինչև 80
 35-ից մինչև 65
 25-ից մինչև 50

20-ից մինչև 50
15-ից մինչև 35
15-ից մինչև 25

20-ից պակաս
15-ից պակաս
15-ից պակաս

2.Բետոնե, երկաթբետոնե
ամբարտակներ(պատվարներ),
հիդրոէլեկտրակայանների
ստորգետնյա կառուցվածքներ,
նավարկելի անցախցեր,
նավամբարձիչներ և ճնշումային
ճակատ ստեղծման մասնակից
այլ կառուցվածքներ

 Ա
 Բ
 Գ

100-ից ավելի
50-ից ավելի
25-ից ավելի

60-ից մինչև 100 
25-ից մինչև 50
 20-ից մինչև 25

25-ից մինչև 60
10-ից մինչև 25
10-ից մինչև 20

25-ից պակաս
10-ից պակաս
10-ից պակաս

3.Հենապատեր

 Ա
 Բ
 Գ

40-ից ավելի
30-ից ավելի
25-ից ավելի

 25-ից մինչև 40
 20-ից մինչև 30
18-ից մինչև 25

15-ից մինչև 25
12-ից մինչև 20
10-ից մինչև 18

15-ից պակաս
12-ից պակաս
10-ից պակաս

 4.Հիմնական նշանակության
ծովային կառամատուցային
կառուցվածքներ (բեռնաթափման,
մարդատար, նավաշինարարական,
նավավերանորոգման և այլն)

 Ա Բ Գ

25-ից ավելի

 20-ից մինչև 25

20-ից պակաս

 -

5. Նավահանգստային ստորին
(ներքին) ցանկապատող
կառուցվածքներ,ափային
ամրացումներ, շիթնուղղորդ
և ջրաբերուկապահ, ամբարտակներ
և այլը

 Ա Բ Գ

 -

 15-ից ավելի

15 և պակաս

 -

6. Հեղուկ թափոնամբարների
պարսպող կառուցվածքներ (մոխրախարամամբարներ,
պոչամբարներ և այլը)

Ա Բ Գ

 50-ից ավելի

 20-ից մինչև 50

10-ից մինչև 20

10 և պակաս

1-ին աղյուսակի շարունակությունը

 Կառուցվածքներ

Հիմնա-
տակի
գրունտի
տեսակը

Կառուցվածքների բարձրությունները (մ)
ըստ իրենց կարգերի

 I

 II

 III

 IV

7. Ջրապաշտպան կառուցվածքներ (ծովապատնեշներ, ալիքաջարդեր և այլն), սառցապաշտպան կառուցվածքներ

Ա Բ Գ

25-ից ավելի

5-ից մինչև 25

5-ից պակաս

 -

8. Չոր և ջրով լցվող խցեր, նավակայաններ

 Ա Բ Գ

-

15-ից ավելի
10-ից ավելի

15 և պակաս
10 և պակաս

 -

9. Էստակադներ (ցցաթմբեր) բաց լճում (ծովում )գտնվող արհեստական կղզիներ

 Ա Բ Գ

25-ից ավելի

25 և պակաս

 -

 -

10. Հիդրոտեխնիկական կառուցվածքի բարձրությունը և դրա հիմնատակի գնահատումը պետք է ընդունել նախագծային փաստաթղթերի տվյալների հիման վրա:
11. Աղյուսակի 4-րդ և 7-րդ կետերում կառուցվածքի բարձրության փոխարեն ընդունված է կառուցվածքի հիմնատակի մոտ գտնվող ջրատարածքի խորությունը:
12. Աղյուսակի պայմանական նշանները, գրունտներ` Ա- ժայռային, Բ- պինդ ու կիսապինդ վիճակի ավազային, խոշորաբեկոր և կավային, Գ- ջրահագեցած, պլաստիկական վիճակի կավային:

Ա ղ յ ու ս ա կ  2. Հիդրոտեխնիկական հիմնական կառուցվածքների կարգերը կախված դրանց սոցիալ-տնտեսական նշանակությունից և շահագործման

պայմաններից

 Հիդրոտեխնիկական շինարարության օբյեկտներ

Կառուցվածքների կարգերը

1. Հիդրավլիկական, հիդրոկուտակիչ, մակընթացային և ջերմային
էլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառուցվածքներ, որոնց դրվածքային հզորություններն են, ՄՎտ

 1000-ից ավելի

 300-ից մինչև 1000

 10-ից մինչև 300 

 10 և պակաս

 



I
 II
 III
 IV

2. Ատոմային էլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառուցվածքներ անկախ հզորությունից

 I

3. Հիդրոտեխնիկական կառուցվածքներ և նավարկելի ջրանցքներ
 ներքին ջրային ուղիներում (բացի գետային նավահանգստային 
 կառուցվածքներից)

 գերմայրուղայինների

 մայրուղայինների և տեղական նշանակության




 II
 III

4. Մելիորատիվ նշանակությամբ հիդրոհանգույցների դիմհարային կառուցվածքներ,

 կախված ջրամբարի ծավալից, մլն. մ3  

1000-ից ավելի

 200-ից մինչև 1000

 50-ից մինչև 200

 50 և պակաս





 I
 II
 III
 IV

5. Մելիորատիվ համակարգերի հիդրոտեխնիկական կառուցվածքներ, կախված ոռոգման և չորացման մակերեսից (հազ. հա)

 300-ից ավելի

100-ից մինչև 300

50-ից մինչև 100

50 և պակաս




I
II
III
IV

6. Ջրատնտեսական նշանակության համալիր ջրանցքներ և դրանց
վրա իրականացված կառուցվածքներ, կախված տարեկան ջրամատուցման ծավալից, մլն մ-3

200-ից ավելի

100-ից մինչև 200

20-ից մինչև 100

20 և պակաս





 I
 II
 III
 IV

7. Նավերի կառանման, ընթացիք վերանորոգման և մատակարարման համար նախատեսված կառուցվածքներ

 III

8. 6-րդ կետում նշված կառուցվածքների կարգը թույլատրվում է բարձրացնել, այն ջրանցքների համար, որոնք անցնում են չորային տարածաշրջանի բարդ լեռնային տեղանքով:
9. Երբ բնական ջրային օբյեկտը (լիճը) օգտագործվում է որպես ջրամբար, վերջինիս հաշվային ծավալի մեջ պետք է ընդգրկել միայն այն պրիզմայի ծավալը, որը գոյանում է հիդրոտեխնիկական դիմհարային կառուցվածքի միջոցով, բնական օբյեկտի միջին եղյալ մակարդակից հաշված մինչև նորմալ դիմհարային մակարդակը՝ պայմանով, որի դեպքում չի նախատեսվում դրա իջեցում: Որպես օրինակ կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գտնվող Արփի լճի ջրամբարը:

Ա ղ յ ու ս ա կ  3 Պաշտպանիչ կառուցվածքների կարգերը

 

Պաշտպանվող տարածքներ և օբյեկտներ

Դիմհարային կառուցվածքի վրա առավելագույն հաշվային ճնշումը, մ
 կախված պաշտպանիչ կառուցվածքի կարգից

 I

 II

 III

 IV

1.Դիմհարային կառուցվածքի վթարի դեպքում, տարածքի հնարավոր մասնակի կամ լրիվ քայքայման ժամանակ բնակելի տարածքներ (բնակավայրեր), կախված բնակֆոնդի խտությունից, մ-2 1 հա-ի վրա` 

 2500-ից ավելի 

 2100-ից մինչև 2500 

1800-ից մինչև 2100 

1800 և պակաս

 

 

5-ից ավելի
8 -ից ավելի
10-ից ավելի
15-ից ավելի

 

 

մինչև 5
մինչև 8
 մինչև 10
մինչև 15

 

 

մինչև 3
մինչև 5
մինչև 8
 մինչև 10

 

 

 _
 մինչև 2 
մինչև 5
 մինչև 8

 2. Հանգստյան, առողջարանային և սանիտարական նշանակության օբյեկտներ

 _

15 -ից ավելի

մինչև 15

մինչև 10

3. Արտադրության տարեկան ընդհանուր ծավալով և/կամ միաժամանակյա պահպանվող արտադրական կազմակերպություններ, մլն. ԱՎՆՉ*

50-ից ավելի

10-ից մինչև 50

10-ից պակաս

 


5 -ից ավելի
 8 -ից ավելի
 8 -ից ավելի

 


մինչև 3
 մինչև 5
 մինչև 8

 


մինչև 2
 մինչև 3
 մինչև 5

 


 _
 մինչև 2
 մինչև 3

4. Մշակույթի և բնության հուշարձաններ

3 -ից ավելի

մինչև 3

 _

 _

 5.* ԱՎՆՉ- աշխատանքի վարձատրության նվազագույն չափը , որը որոշվում է նախագծային փաստաթղթերի մշակման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ա ղ յ ու ս ա կ  4 Հիդրոտեխնիկական կառուցվածքների կարգերը կախված հիդրոդինամիկական հնարավոր վթարների հետևանքներից

 

Կարգ

Մշտական ապրող
մարդկանց քանակը,
որոնք կարող են
վնասվել վթարից,
մարդ

Մարդկանց քանակը,
որոնց ապրելակերպի
պայմանները կարող
են խախտվել վթարի
դեպքում,
մարդ

Հնարավոր
տնտե
սական
վնասի չափն,
առանց հիդրոտեխ-
նիկական
կառուց-
վածքի
սեփականա-
տիրոջ վնասի,
 մլն. ԱՎՆՉ

Վթարի հետևանքով
առաջացած արտակարգ իրավիճակում
հայտնված
տարածքի բնութագիրը

 I

 3000-ից ավելի

 20000-ից ավելի

 50-ից ավելի

ՀՀ երկու և ավելի մարզերի կամ հարևան երկրի տարածքի
սահմաններում

 II

 500-ից մինչև 3000

 2000-ից մինչև 20000

 10-ից մինչև 50

ՀՀ մեկ մարզի, կամ հարևան երկրի
երկու և ավելի կազմավորումների տարածքի սահմաններում

 III

 մինչև 500

 մինչև 2000

 1-ից մինչև 10

Մեկ մարզի տարածքի սահմաններիում

 IV

 -

 -

 1-ից պակաս

Մեկ մարզի տարածքի սահմաններիում

1. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարից առաջացող հնարավոր վնասի չափը որոշվում է նախագծային փաստաթղթերի մշակման պահին:
2. ԱՎՆՉ- աշխատանքի վարձատրության նվազագույն չափը , որը որոշվում է նախագծային փաստաթղթերի մշակման պահին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

Հավելված 3

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎՐԱ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 Հիդրոտեխնիկական կառուցվածքների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ բեռնվածքները և ազդեցությունները.

1. Մշտական և ժամանակավոր (երկարաժամկետ և կարճաժամկետ) բեռնվածքներ և ազդեցությունները

1) կառուցվածքի սեփական քաշը,

2) տեխնոլոգիական մշտական սարքավորումների (փականներ, հիդրոագրեգատներ, տրանսֆորմատորներ, խողովակներ, էլեկտրական սարքերի պահարաններ և այլն) քաշը, որոնց տեղը շահագործման ընթացքում չի փոփոխվում,

3) ջրի ճնշումը, որը անմիջականորեն ազդում է կառուցվածքի և հիմնատակի մակերևույթի վրա, ֆիլտրվող ջրի ուժային ազդեցությունը, ներառյալ՝ ֆիլտրացիայի և կախիալ մասնիկների վերամբարձ (կառուցվածքի ու հիմնատակի ջրահագեցված մասերում) ծավալային ուժերը և ջրի հակաճնշումը (կառուցվածքի անջրաթափանց մասի սահմանում) նորմալ դիմհարային մակարդակի և հակաֆիլտրացիոն և դրենաժային միջոցառումնրի բնականոն աշխատանքի պայմաններում:

4) գրունտի քաշը և դրա կողային ճնշումը, լեռնային ճնշումը, արտաքին ուժերից և ջերմաստիճանային ազդեցություններից առաջացող հիմնատակի և կոնստրուկցիայի ձևախախտման (դեֆորմացիաների) պատճառով ի հայտ եղող գրունտի ճնշումը,

5) լվացված մոխրախարամի, շլամի և այլ նյութերից առաջացած ճնշումը,

6) կուտակված բերվածքների ճնշումը,

7) կոնստրուկցիաների նախնական լարվածությունից առաջացող բեռնվածքները,

8) ջրահագեցած գրունտում, չավարտված ամրապնդման (կոնսոլիդացիայի) ավելցուկային ծակոտկենային ճնշումից առաջացած բեռնվածքները՝ վերին բիեֆում ջրի նորմալ դիմհարային մակարդակի և հակաֆիլտրացիոն ու դրենաժային միջոցառումների բնականոն աշխատանքի պայմաններում,

9) շինարարության և շահագործման փուլերում առաջացող ջերմաստիճանային ազդեցությունները, որոնք սահմանվում են տարվա համար, որտեղ օդի արտաքին միջին ամսական ջերմաստիճանի տատանման ամպլիտուդը ունի միջին մեծություն,

10) տրանսպորտային և վերաբեռնման (ամբարձիչ, բեռնիչ և այլն) միջոցների և պահեստավորվող նյութերի բեռնվածքները, ինչպես նաև կառուցվածքի շահագործման հետ կապված այլ բեռնվածքները,

11) հաշվարկային արագության քամու դեպքում առաջացող ալիքների բեռնվածքներն ու ազդեցությունը,

12) հաշվարկային սառցային պայմաններում առաջացող սառույցի և սառցաշերտի բեռնվածքներն ու ազդեցությունը,

13) նավերի քաշից, կառանման ու հարվածային ուժերից, ինչպես նաև լողացող մարմիններից առաջացող բեռնվածքները,

14) ձնային և հողմային բեռնվածքները,

15) վերամբարձ և այլ մեխանիզմների (կամրջային ու կախովի ամբարձիչներ և այլն) բեռնվածքները:

16) կառուցվածքի բնականոն շահագործման ընթացքում հիդրավլիկական հարվածից առաջացող ճնշումը,

17) նորմալ դիմհարային մակարդակի դեպքում ճնշումային և ոչ ճնշումային շարժման պայմաններում բաց թողնվող ելքերի ժամանակ առաջացող դինամիկական բեռնվածքները:

 

 2 Հատուկ բեռնվածքները և ազդեցությունները.

1) ջրի ճնշումը, որը անմիջականորեն ազդում է կառուցվածքի և հիմնատակի մակերևույթի վրա, ֆիլտրվող ջրի ուժային ազդեցությունը, ներառյալ՝ ֆիլտրացիայի և կախյալ մասնիկների վերամբարձ (կառուցվածքի ու հիմնատակի ջրահագեցած մասերում) ծավալային ուժերը և ջրի հակաճնշումը (կառուցվածքի անջրաթափանց մասի սահմանում) ջրահագեցված գրունտում անավարտ ամրապնդման (կոնսոլիդացիայի) ավելցուկային ծակոտկենային ճնշումից առաջացող բեռնվածությունները վերին բիեֆում ջրի առավելագույն դիմհարային մակարդակի և հակաֆիլտրացիոն կամ դրենաժային միջոցառումների բնականոն աշխատանքի, ինչպես նաև, վերին բիեֆում ջրի նորմալ դիմհարային մակարդակի և հակաֆիլտրացիոն կամ դրենաժային միջոցների բնականոն աշխատանքի խափանման պայմաններում (սույն հավելվածի 1-ին կետի 3-րդ և 8-րդ ենթակետերի բեռնվածքների փոխարեն),

2) շինարարության և շահագործման փուլերում առաջացող ջերմաստիճանային ազդեցությունները, որոնք որոշվում են այն տարվա շարքից, որտեղ օդի արտաքին միջին ամսական ջերմաստիճանի տատանման ամպլիտուդը ունի առավելագույն մեծություն (սույն հավելվածի 1-ին կետի 9 ենթակետի բեռնվածքների փոխարեն),

3) հատուկ (կարող է լինել հողմնային) ալեկոծության պայմաններում ալիքների բեռնվածքներն ու ազդեցությունը (սույն հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետի բեռնվածքների փոխարեն),

4) գետերում սառցակուտակումների ու սառցակապերի պոռթկման և գետերում, լճերում ու ջրամբարներում հատուկ սառցային պայմաներում առաջացող սառցաշերտի բեռնվածքները ու ազդեցությունը (սույն հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի բեռնվածքների փոխարեն),

5) բեռի լրիվ անկման հետևանքով (հիդրոտուրբինային ագրեգատում) և էլեկտրասնուցման վթարային անջատման (պոմպային ագրեգատում) դեպքերում հիդրավլիկական հարվածից առաջացող ճնշումը (սույն հավելվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի բեռնվածքների փոխարեն),

6) առավելագույն դիմհարային մակարդակի դեպքում խողովակաշարերում ճնշումային և ոչ ճնշումային շարժման պայմաններում բաց թողնվող ելքերից առաջացող դինամիկական բեռնվածքները (սույն հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետի բեռնվածքների փոխարեն),

7) սեյսմիկական ազդեցությունը,

8) պայթեցումների հետևանքով առաջացող դինամիկ բեռնվածքները,

9) ջրային հնարավոր մեծ ալիքներով պայմանավորված հիդրոդինամիկական և կախյալ ուժերի ազդեցությունները:

Հավելված 4

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑԻ γf ԱՐԺԵՔՆԵՐՆ` ԸՍՏ ԲԵՌՆՎԱԾՔԻ(ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ)

Ա ղ յ ու ս ակ  1

Բեռնվաքներ և ազդեցություններ

Հուսալիության
գործակցի γf արժեքները` ըստ բեռնվածքի

1. Ջրի ճնշումը, որն անմիջականորեն ազդում է կառուցվածքի և հիմնատակի մակերևույթի վրա, ֆիլտրվող ջրի ուժային ազդեցությունը, ջրի ալիքային ճնշումը, գրունտի ծակոտկենային ճնշումը

1,0

2. Թունելի երեսապատման վրա ազդող ստորգետնյա ջրերի հիդրոստատիկական ճնշումը

1,1 (0,9)

3. Կառուցվածքի սեփական քաշը (առանց գրունտի քաշի)

1,05 (0,95)

4. Թունելների երեսապատման սեփական քաշը

1,2 (0,8)

5. Գրունտի քաշը (գրունտի ուղղաձիգ բաղադրիչի ճնշումը)

1,1 (0,9)

6. Գրունտի կողային ճնշումը (տես աղյուսակի 2 և 3 կետերի բացատրությունները)

1,2 (0,8)

7. Ջրաբերուկների ճնշումը

1,2

8. Լվացված մոխրա-խարամներից, ապարախյուսերից (շլամներից) և այլ նմանատիպ նյութերից առաջացած ճնշումը

1.0

9. Վերամբարձ, վերաբեռնման և տրանսպորտի միջոցների ճնշումը

1,2

10. Կիտված բեռների բեռնվածքները

1,3 (1,0)

11. Մարդկանց, պահեստավորվող բեռների, անշարժ տեղադրված տեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև ձնային և հողմային բեռնվածքները

Ըստ ՍՆԻՊ

2.01.07-85*

12. Կոնստրուկցիայի նախնական լարվածության բեռնվածքները

1,0

13. Նավերի քաշից, կառանման և հարվածային ուժերից առաջացող բեռնվածքները

1,2

14. Սառցային բեռնվածքները

1.1

15. Ջերմաստիճանային և խոնավության ազդեցությունների ճիգերը (օգտվել տեղեկատվական և գրականության տվյալներից)

1,1

16. Սեյսմիկ ազդեցությունները

1,0

17. Երկաթգծային և ավտոմոբիլային շարժակազմերի բեռնվածքները

Ըստ ՍՆԻՊ
2.01.07-85*

18. Վերամբարձ կռունկների հասանելության սահմաններում պահեստավորվող (ոչ դիզված) նյութերի բեռնվածքները

1,2

19. Նույնը, կռունկների հասանելության սահմաններից դուրս

1,3

20. Բեռնվածքներ, որոնց նորմատիվային արժեքները հաստատվում են դիտարկումների բազմամյա ստատիստիկական մշակման, փորձնական հետազոտությունների և փաստացի չափումների շարքի հիման վրա

1,0

21. Փակագծերում հուսալիության գործակիցների արժեքները վերաբերվում են այն դեպքերին, երբ հաշվարկներում գործակցի նվազագույն արժեքի օգտագործումը կբերի կառուցվածքի առավել անկայուն վիճակի:

22. Ըստ բեռնվածքի հուսալիության γf գործակիցը պետք է ընդունել հավասար մեկի բոլոր գրունտային բեռնվածքների և կառուցվածքի սեփական քաշի համար, որոնք հաշվվել են գրունտի (գրունտի տեսակարար կշիռ, ամրության բնութագրերը) և նյութերի (բետոնի տեսակարար կշիռ և այլն) շինարարական նորմերին և կանոններին համապատասխան հաշվային բնութագրերի օգտագործմամբ` հիմքերի և առաձին տիպի կառուցվածքների նախագծման ժամանակ:

23. Գրունտի կողային ճնշման բեռնվածքների համար հուսալիության գործակցի γf= 1,2(0,8) արժեքները պետք է ընդունել այն դեպքերում, երբ հաշվարկներում օգտագործվում են գրունտի բնութագրերի նորմատիվային արժեքները:

Հավելված 5

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 Ա ղ յ ու ս ա կ  1

ՀՏԿ մոնիտորինգի տեխնիկական և ծրագրային միջոցառումները

Կառուցվածքի
կարգը

I

II

III

1

2

3

4

1. Մոնիտորինգի համակարգեր

+

+

+

1) ՀՏԿ մոնիտորինգի (որակի վերահսկման) հրահանգներ

+

+

+

2) Գործիքային դիտարկումների սարքեր

+

+

+

3) Համակարգչային միջոցներ

+

+

+

2. Գործիքային դիտարկումների սարքեր

+

+

+

1) Հեռահաղորդման հսկիչ-չափի չսարքեր (ՀՉՍ)

+

+

*

2) Գեոդեզական հսկիչ սարքեր, պյեզոմետրեր, ջրաչափական ջրաթափեր, քիմիական վերլուծության միջոցներ և այլ չափիչ սարքավորումներ, որոնք ունեն (չափման գործընթացում) մարդու միջամտության կարիք

+

+

+

3) Չափումների անհատական միջոցներ, արատացույց սարքեր (դեֆեկտոսկոպ), ակուստիկական, էլեկտրոմետրական և ռադիոլոկացիոն խորազննման միջոցներ, հեռուստացույցներ և չափման և ցուցանշման այլ միջոցներ, որոնք օգտագործվում են տեսչական ուսումնասիրությունների ժամանակ

+

+

 *

3. ՀՏԿ-ների վիճակի վերաբերյալ տվյալների արտածման մոդուլներ և ինքնավար տեղեկատվական-չափագրության ավտոմատացման համակարգ

+

 *

  *

4. Համակարգչային ծրագրային միջոցներ

+

+

 *

1) Չափագրության տվյալների ավտոմատ մուտքագրման ծրագրային ապահովում

+

 *

 *

2) Չափագրության տվյալների առաջնային մշակման ծրագրային ապահովում

+

+

 

3) Դիտարկումների չափագրության արդյունքների ու վերլուծության գրաֆիկական ձևակերպման և հաշվետվության նյութերի հնարավոր ձևափոխման ծրագրային ապահովում

+

+

 *

5. Հիմնական (բազային) տվյալների ծրագրային ապահովում

+

+

 *

1) Տեղեկատվություն հիդրոհանգույցի կառուցվածքների վերաբերյալ (տեքստային, գրաֆիկական, աղյուսակային)

+

+

 *

2) ՀՏԿ-ների մոնիտորինգի, ՀՉՍ-երի տեղադրման և դիտարկումների վերաբերյալ հրահանգներ

+

+

 *

3) Դիտարկումների տվյալների և դրանց առաջնային մշակման արդյունքների ամփոփում

+

+

 *

4) Կառուցվածքի վիճակի ախտորոշման (դիագնոստիկայի) և կանխատեսման ամփոփում

+

+

 *

5) Վթարի ռիսկի վերլուծության արդյունքները (անվտանգության աստիճանը)

+

+

 *

6. Բազային տվյալների տեղեկատվությունից օգտվելու համակարգչային հնարավորություն

+

+

 *

1) Բազային տվյալների տեղեկատվության մուտքագրում, խմբագրում, սրբագրում

+

+

 *

2) Չափագրումների արդյունքների համակարգչային դիտարկման հնարավորություն

+

+

 *

3) Արտապատկերված տեղեկատվության ցուցադրման հնարավորություն

+

+

 *

4) Կառուցվածքի վիճակի ախտորոշում

+

+

 *

5) Հաշվետու նյութերի կազմում

+

+

 *

7. Ախտորոշման ծրագրային միջոցներ

+

+

 *

 1)Դիտումների արդյունքների հետընթաց (ռեգրեսիվ) վերլուծություն

+

 *

 *

 2)Կառուցվածքների աշխատանքների արդյունքների ճշգրտման մոդելներ

+

 *

 *

 3)Վթարի ռիսկի գնահատում (անվտանգության աստիճանը)

+

+

 *

8. Պայմանական նշանակումները « + » պարտադիր պահանջ, «*» հանձնարարելի պահանջ