Գլխավոր տեղեկություն
Номер
N 739-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.05.15/12(491).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.04.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.04.2014
Дата вступления в силу
11.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 ապրիլի 2014 թ.

ք. Երևան

N 739-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԱՐԳԻՍ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և անհատ ձեռնարկատեր Սարգիս Ղարիբյանի կողմից 2014 թվականի ապրիլի 2-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի 2014 թվականի մարտի 25-ի թիվ 04/22.12/1666-14 գրությունը,

 

Հրամայում եմ`

 

Ի գիտություն ընդունել, որ անհատ ձեռնարկատեր Սարգիս Ղարիբյանին 2010 թվականի դեկտեմբերի 30-ին (Ա-XX-000406) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի գործունեության վայրը վերահասցեավորվել է` մարզ Կոտայք, համայն Հրազդան ք., Սպանդարյան փողոց, 47/2 պոլիկլինիկա:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի գործունեության վայրի վերահասցեավորման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան