ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 149-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի ապրիլի 11-ի N 7/9 եզրակացությունը.
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ԵԼԵՆԱ ԱՂԱԲԵԿՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00127 լիցենզիան 2014 թվականի ապրիլի 11-ից:
2) «ՍԱՔՍՖՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00139 լիցենզիան 2014 թվականի ապրիլի 11-ից:
3) «ԳՈՌՍՈՒ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00140 լիցենզիան 2014 թվականի ապրիլի 11-ից:
4) «ՀՐԱՉՅԱ ԵՎ ՏԻԳՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00143 լիցենզիան 2014 թվականի ապրիլի 11-ից:
5) «ՄԱՎՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի ապրիլի 11-ի ՏԾ N 00148 լիցենզիան 2014 թվականի ապրիլի 11-ից:
6) «ԳՐԻԳ-ՆԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի ապրիլի 7-ի ՏԾ N 00613 լիցենզիան 2014 թվականի ապրիլի 7-ից:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար |
Գ. Բեգլարյան |