Գլխավոր տեղեկություն
Номер
N 81-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.04.01/7(486).1 Հոդ.104.12
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
17.12.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
17.12.2013
Дата вступления в силу
11.04.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014130

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 81-Ն

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը և 12-րդ կետի «դ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի գ) ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով և սննդային թունավորումներով տառապող հիվանդների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 17-ի

N 81-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով սահմանվում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով և սննդային թունավորումներով տառապող հիվանդների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման:

2. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով և սննդային թունավորումներով տառապող հիվանդների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, որտեղ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից տեղադրվել է տվյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակի համար պետական պատվեր:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով և սննդային թունավորումներով տառապող հիվանդների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հիմքում ընկած է բժշկական և սոցիալական ցուցումների համադրման սկզբունքը, ըստ որի պետությունը երաշխավորում է անվճար բուժօգնություն և սպասարկում:

4. Օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան:

 

2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ինֆեկցիոն ծառայությունն անվճար է բնակչության բոլոր խմբերի համար: Ինֆեկցիոն ծառայությունն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում իրականացվում է բժշկական կազմակերպությունների համապատասխան կաբինետների մասնագետների կամ ընտանեկան բժիշկների, տեղամասային մանկաբույժի, թերապևտի կողմից:

6. Ինֆեկցիոն ծառայությունն իր մեջ ներառում է`

1) վարակիչ հիվանդությունների կանխարգելում, այդ թվում` կանխարգելիչ պատվաստումների իրականացում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 46-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով հաստատված մեթոդական ցուցումների,

2) հիվանդների ընդունելություն` խորհրդատվական օգնություն, բուժման կազմակերպում տնային պայմաններում,

3) վարակիչ հիվանդությունների հաշվառում, հաղորդում և այլն,

4) վարակիչ հիվանդություններից առողջացածների դիսպանսեր հսկողություն,

5) վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ հիվանդների բուժօգնության կազմակերպում և իրականացում,

6) բակային համայցերի մասնակցություն, հիվանդների ակտիվ հայտնաբերում,

7) վարակիչ հիվանդությամբ տառապող հիվանդների հետ շփված անձանց (այսուհետ` կոնտակտավորներ) շրջանում միջոցառումներ` հիվանդների հայտնաբերում, կանխարգելիչ պատվաստումների իրականացում, բուժում և դինամիկ հսկողության կազմակերպում, վարակիչ հիվանդի և նրա կոնտակտավորների նմուշառում, լաբորատորիա նմուշների տեղափոխման կազմակերպում,

8) սննդային թունավորումների ժամանակ կասկածելի սննդամթերք օգտագործած, սակայն կլինիկական ախտանշաններ չունեցող անձանց նկատմամբ գաղտնի շրջանում հսկողության իրականացում:

 

3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով և սննդային թունավորումներով տառապող հիվանդների բժշկական օգնության և սպասարկման հսկողությունը իրականացվում է անվճար`

1) ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց մասնագիտացված բժշկական օգնություն,

2) ինֆեկցիոն հիվանդություններով տառապող քրոնիկ հիվանդների և ռեկոնվալեսցենտների դիսպանսերային շարունակական հսկողություն,

3) հիմնավորված ցուցումների դեպքում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշչի և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տեսակների ցանկի,

4) տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատություններում ռիսկի խմբերում ընդգրկված անձանց հայտնաբերման նպատակով պարտադիր շճաբանական և այլ հետազոտությունների իրականացում, իսկ համաճարակաբանական ցուցումների դեպքում` բնակչության այլ խմբերում ընդգրկված անձանց նշված հետազոտությունների կազմակերպման ապահովում,

5) տարածքում գործող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքային կենտրոնների հետ համատեղ ինֆեկցիոն հիվանդությունների օջախներում իրականացվող հակահամաճարակային համալիր միջոցառումների անցկացում,

6) հիվանդների սոցիալական, բժշկական և հոգեբանական վերականգնման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում,

7) կոնտակտավորների և հիվանդության աղբյուրների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներ, անհրաժեշտ հետազոտությունների և կանխարգելիչ բուժման անցկացում,

8) խորհրդատվությունների և բուժման կազմակերպման նպատակով հիվանդների ուղեգրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն կամ «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերություն կամ մարզային համապատասխան բժշկական կազմակերպություններ,

9) ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, նրանց նկատմամբ բնակչության զգոնության բարձրացման, հիգիենայի հարցերին նվիրված առողջ ապրելակերպի քարոզչություն` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական միջոցները,

10) արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունների բժիշկների, տեղամասային թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկաբարձ-գինեկոլոգների և այլ մասնագետների հետ աշխատանքների կազմակերպում` ինֆեկցիոն հիվանդների վաղ հայտնաբերման ուղղությամբ զգոնությունը բարձրացնելու նպատակով,

11) արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն կաբինետների բժիշկների կազմակերպամեթոդական օգնություն,

12) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն, համապատասխան հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում, հիվանդների առողջության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում:

8. Ինֆեկցիոն հիվանդություններով տառապող հիվանդների դիսպանսերային շարունակական հսկողությունը և բուժումը (խորհրդատվություն, լաբորատոր-գործիքային հետազոտություններ, դեղերի միջոցով բուժում) իրականացվում են հետևյալ ախտորոշումների դեպքում`

1) խոլերա` բոլոր դուրս գրվածները 3 ամիս գտնվում են դիսպանսեր հսկողության տակ` 1-ին ամսվա ընթացքում հետազոտվում է կղանքը` 10 օրը 1 անգամ, 2-րդ և 3-րդ ամիսների ընթացքում` ամիսը 1 անգամ,

2) որովայնային տիֆ և պարատիֆեր Ա և Բե (A և B) բոլոր դուրս գրվածները 2 ամիս գտնվում են դիսպանսեր հսկողության տակ,

3) շիգելոզ` սուր շիգելոզով սննդի և դրանց հավասարեցված կազմակերպությունների աշխատողները գտնվում են հսկողության տակ 3 ամիս ժամկետով, քրոնիկ շիգելոզով հիվանդները և ռեկոնվալեսցենտները գտնվում են հսկողության տակ 6 ամիս ժամկետով,

4) սալմոնելոզ` դիսպանսեր հսկողությունը սահմանվում է միայն սննդի և դրանց հավասարեցված կազմակերպությունների աշխատողների նկատմամբ 3 ամսվա ընթացքում, կլինիկական և կղանքի մանրէաբանական քննությունները կատարվում են ամիսը մեկ անգամ,

5) բոտուլիզմ` ծանր ձևեր կրած անձանց նկատմամբ սահմանվում է հսկողություն 6 ամիս տևողությամբ,

6) անհայտ պատճառագիտության աղիքային վարակիչ հիվանդություններից առողջացածների դիսպանսեր հսկողության ընթացքում կատարվում է միայն բժշկի ամենամսյա զննում 3 ամիս տևողությամբ,

7) վիրուսային հեպատիտ Ա (A)` հսկողությունը կատարվում է դուրս գրվելուց հետո 3 ամսվա ընթացքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության վարակաբանի կողմից այդ ընթացքում ամիսը 1 անգամ կատարվում է բուժզննում և արյան կենսաքիմիական հետազոտություն,

7) սուր վիրուսային հեպատիտ Բե (B)` դիսպանսեր հսկողությունն իրականացվում է 1 տարվա (12 ամիս) ընթացքում: Բուժզննումը կատարվում է դուրս գրվելուց ոչ ուշ, քան 1 ամիս հետո, հետագա հետազոտությունները (բուժզննում, արյան կենսաքիմիական, շճաբանական (HBs անտիգենի նկատմամբ) հետազոտություն) իրականացվում են դուրս գրվելուց 3, 6, 9 և 12 ամիսներ հետո,

8) սուր վիրուսային հեպատիտ Ցե (C)` դիսպանսեր հսկողությունն իրականացվում է 1 տարվա ընթացքում: Բուժզննումը կատարվում է դուրս գրվելուց ոչ ուշ, քան 1 ամիս հետո, հետագա հետազոտությունները (բուժզննում, արյան կենսաքիմիական հետազոտություն) իրականացվում են դուրս գրվելուց 3, 6, 9 և 12 ամսին: 12-րդ ամսվա վերջում իրականացվում է նաև հեպատիտ Ց-ի հակամարմինների որոշում,

9) սուր վիրուսային հեպատիտ Դե (D)` դիսպանսեր հսկողությունն իրականացվում է 1 տարվա (12 ամիս) ընթացքում: Բուժզննումը կատարվում է դուրս գրվելուց ոչ ուշ, քան 1 ամիս հետո, հետագա հետազոտությունները (բուժզննում, արյան կենսաքիմիական հետազոտություն) իրականացվում են դուրս գրվելուց 3, 6, 9 և 12 ամիսներ հետո,

10) սուր վիրուսային հեպատիտ Ե (E)` կատարվում են սույն հրամանով հաստատվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված գործողությունները,

11) լեպտոսպիրոզ` դիսպանսեր հսկողությունը իրականացվում է 2 ամիսը մեկ անգամ` 6 ամսվա ընթացքում,

12) բրուցելոզ` դիսպանսեր հսկողությունը սուր և ենթասուր բրուցելոզից հետո իրականացվում է 2 տարվա ընթացքում, եթե բացակայում են քրոնիզացիայի երևույթները (կլինիկական և իմունոլոգիական): Առաջին տարվա ընթացքում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության վարակաբանի կողմից զննումն իրականացվում է 1, 2, 3, 6, 9, 12 ամիսներ հետո, իսկ հետագա 2 տարվա ընթացքում` եռամսյակը 1 անգամ: Դիսպանսեր հսկողության առաջին 2 տարվա ընթացքում տարին 2 անգամ (գարնանը և աշնանը) կատարվում է հակա և ախտադարձային բուժում,

13) պսևդոտուբերկուլոզ` թեթև ձևեր կրած անձանց նկատմամբ դիսպանսեր հսկողություն է սահմանվում 1 ամիս, միջին ծանրության դեպքում` 3 ամիս, իսկ ծանր ձևերի ժամանակ` 6 ամիս տևողությամբ,

14) աղիքային յերսինիոզ` դիսպանսեր հսկողությունը սուր ձևերից ապաքինվածների համար սահմանվում է 3 ամիս, ախտադարձերի զարգացման հավանականության պատճառով դիսպանսեր հսկողությունը կարող է երկարացվել մինչև 6-12 ամիս,

15) կամպիլոբակտերիոզ` սննդի և դրանց հավասարեցված կազմակերպությունների աշխատողները ենթակա են դիսպանսեր հսկողության առողջացումից հետո 1 ամսվա ընթացքում, որի ժամանակ պետք է կատարվի կղանքի կրկնակի մանրէաբանական քննություն` 2-3 օր ընդմիջումով,

16) ամեոբիազ` դիսպանսեր հսկողությունն իրականացվում է 12 ամսվա ընթացքում, ամեն քառամսյակում կատարվում են կլինիկական և լաբորատոր հետազոտություններ (կոպրոլոգիական, մակաբուծաբանական և մանրէաբանական),

17) էշերիխիոզ` դիսպանսեր հսկողությունը սահմանվում է միայն սննդի և դրանց հավասարեցված կազմակերպությունների աշխատողների նկատմամբ, 3 ամիս տևողությամբ, որի ընթացքում ամիսը 1 անգամ կատարվում է կղանքի մանրէաբանական քննություն,

18) գրիպ և սուր ռեսպիրատոր հիվանդություններ` դիսպանսեր հսկողություն է սահմանվում բարդություններ կրած անձանց նկատմամբ 3-6 ամիս տևողությամբ (ելնելով ապաքինվածի վիճակից),

19) հերպետիկ ինֆեկցիա` դիսպանսեր հսկողություն է սահմանվում միայն իմունոդեֆիցիտ ունեցողների նկատմամբ, 3-6 ամիս տևողությամբ,

20) ջրծաղիկ` դիսպանսեր հսկողություն սահմանվում է ծանր գեներալիզացված ձևեր տարածների նկատմամբ,

21) ինֆեկցիոն մոնոնուկլեոզ` ռեկոնվալեսցենտները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ 12 ամիս, կլինիկական և լաբորատոր հսկողությունը` 1-ին, 3-րդ, 6-րդ, 12-րդ ամիսներին,

22) կարմրուկ` դիսպանսեր հսկողություն սահմանվում է թոքաբորբ և էնցեֆալիտ տարած հիվանդների նկատմամբ (վերջիններիս նկատմամբ` 2 տարի ժամկետով),

23) կարմրախտ` դիսպանսեր հսկողության ենթակա են միայն էնցեֆալիտ տարած հիվանդները,

24) մենինգոկոկային ինֆեկցիա` մենինգիտ և մենինգոէնցեֆալիտ տարած ապաքինվածների դիսպանսեր հսկողությունը իրականացնում է պոլիկլինիկայի նյարդաբանը 2-3 տարվա ընթացքում: Առաջին տարում զննումը կատարվում է եռամսյակը 1 անգամ, իսկ հետագայում` կես տարին 1 անգամ,

25) դիֆթերիա` տոքսիկ ձևեր տարածների նկատմամբ հսկողություն է սահմանվում 3-6 ամիս տևողությամբ,

26) քութեշ` սահմանվում է դիսպանսեր հսկողություն դուրսգրումից հետո 1 ամիս տևողությամբ,

27) կապույտ հազ` ռեկոնվալեսցենտների շրջանում հսկվում են հիվանդության ծանր, բարդացած ձևեր տարած երեխաները 12 ամսվա ընթացքում,

28) ռիկետսիոզներ` սահմանվում է դիսպանսեր հսկողություն 3-6 ամիս տևողությամբ,

29) երիկամային համախտանիշով` ռեկոնվալեսցենտը գտնվում է դիսպանսեր հսկողության տակ 12-18 ամիս,

30) տուլարեմիա` դիսպանսեր հսկողությունը 6-12 ամսվա ընթացքում իրականացվում է այն ապաքինվածների նկատմամբ, ովքեր դուրս են գրվել ստացիոնարից մնացորդային երևույթներով: Առաջին 6 ամսվա ընթացքում զննումը կատարվում է ամիսը 1 անգամ, հետագայում` 2 ամիսը 1 անգամ,

31) մալարիա` մալարիայով բոլոր հիվանդացածների նկատմամբ սահմանվում է դիսպանսեր հսկողություն 3 տարի տևողությամբ: Այդ անձանց մոտ ջերմության յուրաքանչյուր բարձրացման դեպքում կատարվում է արյան հետազոտություն մալարիայի պլազմոդիումների հայտնաբերման նպատակով: Արևադարձային մալարիայի դեպքում դիսպանսեր հսկողության առաջին 1,5 ամսվա ընթացքում կատարվում է արյան պարազիտոլոգիական քննություն 1-2 շաբաթ ընդմիջումով:

 

4. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով և սննդային թունավորումներով տառապող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է համաձայն առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարի ընդունվող պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշչի` վարակիչ հիվանդությունների ցանկի և ՀՀ կառավարության 2001 թ. դեկտեմբերի 27-ի N 1286-Ն որոշման` բնակչության բոլոր խմբերի համար, անկախ տարիքից և սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերին պատկանելու հիմքից:

10. Վարակիչ հիվանդությունների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է`

1) մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոցներում, ընդհանուր հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից յուրաքանչուր տարի ընդունվող պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշչի վարակիչ և սուր վարակիչ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով տառապող անձանց համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,

2) զորակոչիկների փորձաքննության իրականացումը,

3) զորակոչիկների հետազոտությունը հիվանդանոցային պայմաններում` ախտորոշման նպատակով:

11. Հայաստանի Հանրապետության մարզային հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում անհայտ ծագումնաբանությամբ սուր աղիքային վարակիչ հիվանդություններով ախտորոշված հիվանդների վերջնական ախտորոշումը պարզելու նպատակով կատարվում են կրկնակի մանրէաբանական հետազոտություններ, որոնց կողմից տրված պատասխանները հիմք են հանդիսանում հիվանդի վերջնական ախտորոշումը հաստատելու համար:

12. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մաշկախտերով և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հիվանդանոցային բժշկական օգնությունն և սպասարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն:

13. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունը, սպասարկումը և հսկողությունը կազմակերպվում և իրականացվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից յուրաքանչուր տարի ընդունվող` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշչի համաձայն:

 

5. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

14. Ա05-Ա05.9
Սննդային մանրէային թունավորումներ

Բոլոր հիվանդների պարտադիր
հոսպիտալացում

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակեր-պության ինֆեկցիոն բաժանմունք

 

1) Ա 00 Խոլերա

Բուժում և կոնտրոլ մանրեաբանական հետազոտում բոլոր պացիենտների «խոլերա» ախտորոշումով անկախ հիվանդության ծանրության աստիճանից: Աղիքային համախտանիշով պացիենտների և կոնտակտավորների մեկուսացում և հետազոտում խոլերայի հարուցչի վերաբերյալ, պրովիզոր հոսպիտալացում: Խոլերայի կասկածի առկայութան դեպքում` էպիդ. ցուցումներով

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք և պրովիզոր հիվանդանոց

2) Ա 01.0
Որովայնային տիֆ
Ա 1.1–Ա 01.4 Պարատիֆեր

Հաստատված հիվանդութամբ պացիենտների հոսպիտալացումը և բուժումը անկախ ծանրության աստիճանից: Տիֆպարատիֆային հիվանդությամբ կասկածով պացիենտների մեկուսացում, մանրեաբանական և շճաբանական հետազոտում

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

3) Ա 02
Այլ սալմոնելոզային վարակներ, ներառյալ` վարակները (կամ սննդային թունավորումները)` առաջացած սալմոնելայի ցանկացած շճատիպից, որը տարբերվում է տիֆից և պարատիֆից
4) Ա 03 Շիգելոզ
5) Ա 04 Այլ մանրէային աղիքային վարակներ (իերսինիոզ, էշերիխիոզ, կամպիլոբակտերիոզ և այլն)
6) Ա 08 Վիրուսային և ճշտված այլ աղիքային վարակներ
7) Ա 09 Ենթադրյալ վարակային ծագմամբ դիարեա և գաստրոէնտերիտ

(*) – տես հղումը

 

 

 

Հիվանդության թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

8) Ա 05 Սննդային մանրէային թունավարակներ

 

 

ա. Ա 05.1 Բոտուլիզմ

(*)

Թեթև և միջին ծանրության հիվանդության ձևերը

Բոլոր հիվանդների պարտադիր հոսպիտալացում

 

Բոտուլիզմի ծանր ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք
Մոտակա բժշկական կազմակերպության վերակենդանացման բաժանմունք

9) Ա 06 Ամեոբիազ

 

10) Ա 07 Այլ նախակենդանիներով առաջացած աղիքային հիվանդություններ

(*)

 

 

Հիվանդության թեթև և միջին ծանրության ձևերը.
Արտաաղիքային ձևերի դեպքում (լյարդի, թոքերի թարախակույտ և այլ)

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

բժշկական կազմակերպության վիրաբուժական բաժանմունքներ` ըստ հիվանդի հայտնաբերման վայրի

11) Ա 20 Ժանտախտ

Պարտադիր հոսպիտալացում անկախ հիվանդության ծանրության աստիճանից, բոլոր շփում ունեցողների մեկուսացում, անհայտ պատճառով ջերմող պացիենտների հետազոտում ժանտախտ ախտորոշումը ժխտելու նպատակով

Ինֆեկցիոն ստացիոնարներ ժանտախտի հայտնաբերման վայրում, կարանտինի կիրառումով

12) Ա 21 Տուլարեմիա

Հիվանդության ծանր և միջին ծանրության ձևերը

Հիվանդության թեթև ձևը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

13) Ա 22 Սիբիրախտ

Պարտադիր հոսպիտալացում

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

14) Ա 23 Բրուցելոզ

Սուր բրուցելոզ

Հետագա բուժում

Քրոնիկ ձևերի և ռեկոնվալեսցենտների ժամանակ սրացման փուլ, վերականգնում, անաշխատունակության որոշում

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

բժշկական կազմակերպության թերապևտիկ, նյարդաբանական կամ ռևմատոլոգիական բաժանմունքներ

15) Առնետների կծածից առաջացած տենդ

16) Ա 27 Լեպտոսպիրոզ

Ըստ կլինիկական ցուցումների

 

Թեթև և միջին ծանրության հիվանդության ձևերը

 Բոլոր ձևերը

 

Երիկամային անբավարարության դեպքում

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք,

Հեմոդիալիզի բաժանմունքներ

17) Ա 28 Այլ մանրէային զոոնոզներ

18) Ա 28.1 Կատվի ճանկռումից առաջացած տենդ

19) Ա 28.2 Պսևդոտուբերկուլոզ

Ծանր ձևերը

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

20) Ա 35 Փայտացում

Բոլոր ձևերը

Մոտակա բժշկական կազմակերպության վերակենդանացման բաժանմունքներում
Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, ըստ ցուցումների` վիրաբուժական բաժնում

21) Ա 36 Դիֆթերիա

Պարտադիր հոսպիտալացում անկախ հիվանդության ծանրության աստիճանից

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն

22) Ա 37 Կապույտ հազ

Հիվանդության ծանր և բարդացած ձևերի ժամանակ
Ռիսկի խումբ

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

23) Ա 38 Քութեշ

Հիվանդության ծանր և բարդացած ձևերի ժամանակ: Ռիսկի խումբ

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

24) Ա 39 Մենինգոկոկային վարակ

Ա 39.0 Մենինգոկոկային մենինգիտ

Անկախ ծանրության աստիճանից

Մենինգոկոկակիրները ըստ համաճարակաբանական ցուցումների

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

25) Ա 75 Ռիկետսիոզներ

Պարտադիր հոսպիտալացում անկախ հիվանդության ծանրության աստիճանից

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

26) Ա 80 Սուր պոլիոմիելիտ

Պարտադիր հոսպիտալացում անկախ հիվանդության ծանրության աստիճանից

Հիվանդության հետևանքների դեպքում

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

27) Ա 82 Կատաղություն

 

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

28) Ա 87, 88, 89 Վիրուսային մենինգիտներ

Հոսպիտալացում անկախ հիվանդության ծանրության աստիճանից

 

 

 

Հիվանդության հետևանքների դեպքում

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

Բժշկական կազմակերպության նյարդաբանական բաժանմունք

29) Բի 01 Ջրծաղիկ

Ծանր և բարդացած ձևերը: Ռիսկի խումբ

 

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

30) Բի 05 Կարմրուկ

Ծանր և բարդացած ձևերը: Ռիսկի խումբ

 

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

31) Բի 06 Կարմրախտ

Ծանր և բարդացած ձևերը: Ռիսկի խումբ

 

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

32) Բի 08, 09 Վիրուսային այլ վարակներ մաշկի և լորձաթաղանթների ախտահարումով

Ծանր և բարդացած ձևերը: Ռիսկի խումբ

 

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

33) Բի 15 Սուր հեպատիտ Ա (A)

 ա. Բի 16 Սուր հեպատիտ Բե (B)

 բ. Բի 17.1 Սուր հեպատիտ Ցե (C )

 գ. Բի 17.2 Սուր հեպատիտ Ե (E)

Ծանր և միջին ծանրության ձևերը: Ռիսկի խումբ

 

 

 


Թեթև ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

34) Բի 26

Համաճարակային պարոտիտ

Ծանր և բարդացած ձևերը: Ռիսկի խումբ

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

35) Բի 27 Վարակային մոնոնուկլեոզ

Հիվանդության ծանր և բարդացած ձևերը: Ռիսկի խումբ


Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

36) Բի 50, 51, 52, 53, 54
Մալարիա

37) Բի 55 Լեյշմանիոզ

Պարտադիր հոսպիտալացում անկախ հիվանդության ծանրության աստիճանից

Հոսպիտալացում անկախ հիվանդության ծանրության աստիճանից

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն, բժշկական կազմակերպության ինֆեկցիոն բաժանմունք

38) Ջի 00 Այլ մենինգիտներ

Հոսպիտալացում անկախ հիվանդության ծանրության աստիճանից

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն,
Երկրորդային մենինգիտների ժամանակ հոսպիտալացում բժշկական կազմակերպության պրոֆիլային բաժանմունքում` ըստ առաջնային օջախի տեղակայման

39) Ջեյ 10 Գրիպ

Ծանր և բարդացած ձևերը: Ռիսկի խումբ

 

Թեթև և միջին ծանրության ձևերը

Ինֆեկցիոն բժշկական կազմակերպություն և բժշկական կազմակերպության ինֆեկցիոն կամ թերապևտիկ բաժանմունք

15. (*). Աղիքային վարակիչ հիվանդների հոսպիտալացման կլինիկական և համաճարակաբանական ցուցումներն են`

1) Կլինիկական ցուցումներն են`

ա. հիվանդության բոլոր ծանր և բարդացած ձևերը անկախ տարիքից, միջին ծանրության ձևերը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ,

բ. սուր աղիքային վարակիչ հիվանդությունների միջին ծանրության դեպքերը ծանր կամ քրոնիկ ուղեկցող հիվանդություններով անձանց մոտ,

գ. հիվանդության ձգձգվող, քրոնիկ ձևերը սրացման դեպքում.

2) Համաճարակաբանական ցուցումներն են`

ա. հակահամաճարակային ռեժիմի պահպանման անհնարինությունը հիվանդի բնակության վայրում,

բ. մանկական նախադպրոցական կազմակերպություն հաճախելը,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 23-ի N 347-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված կազմակերպություններում առանձին մասնագիտություններով աշխատողները,

դ. փակ տիպի կազմակերպություններում գտնվող հիվանդ-մանրէակիր երեխաները և մեծերը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան