Գլխավոր տեղեկություն
Номер
N 751-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.03.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.03.2013
Дата вступления в силу
28.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մարտի 2013 թ.

ք. Երևան

N 751-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԵՂԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Ա-XX–000446 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Հեղինե Գալստյանի 20.03.2013թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Հեղինե Գալստյանին 2008 թվականի փետրվարի 18-ին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000446 լիցենզիայի գործողությունը մինչև 2016 թվականի մարտի 20-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան