ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
18 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 169-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴՈՒՖԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 18.04.14 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը՝ դադարեցնել «Դուֆա» ՍՊԸ-ին 17.04.06 թ. տրամադրված «Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության» թիվ 00021 լիցենզիայի գործողությունը:
2. ՇՏՄ պետ պարոն Կ. Մանուկյանին.
«Դուֆա» ՍՊԸ-ի կողմից «Շիրակ» օդանավակայանում օգտագործվող անմաքս առևտրի սրահում և պահեստային տարածքում եռօրյա ժամկետում իրականացնել «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով ձևակերպված և չիրացված ապրանքների գույքագրում և օրենքով նախատեսված կարգով սահմանել հսկողություն դրանց վերահայտարարագրման գործընթացի նկատմամբ:
Նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|