ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 ապրիլի 2014 թ. |
N 290-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 5 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 3, 5, 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 61/2-5 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «Երևանի թիվ 160 հիմնական դպրոց»
տարրական հանրակրթական,
650 տեղ
2) ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ՈՒՇԻԻ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ»
տարրական հանրակրթական,
100 տեղ
հիմնական հանրակրթական,
225 տեղ
միջնակարգ հանրակրթական,
300 տեղ
3) «ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴԻ Ե. ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ»
տարրական հանրակրթական,
69 տեղ
հիմնական հանրակրթական,
86 տեղ
միջնակարգ հանրակրթական,
68 տեղ
4) «ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոց»
տարրական հանրակրթական,
27 տեղ
հիմնական հանրակրթական,
33 տեղ
միջնակարգ հանրակրթական,
40 տեղ
5) «ԵՐԵՎԱՆԻ «ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 194 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»»
տարրական հանրակրթական,
110 տեղ
հիմնական հանրակրթական,
130 տեղ
միջնակարգ հանրակրթական,
110 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան /պաշտոնակատար/ |