Գլխավոր տեղեկություն
Номер
N 78-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.05.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.05.05/10(489) Հոդ.133
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
17.03.2014
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
17.03.2014
Дата вступления в силу
15.05.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11714171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2014 թ.

N 78-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101-րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի թիվ 156-Ն որոշման համաձայն.

 

 Հրամայում եմ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը»՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) Ուժը կորցրած ճանաչել հրամանով սահմանված ցանկի «ՀՀՇՆII-8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» պարբերությունը։

 

Նախարար

Ս. Թադևոսյան

 

 

Հավելված
Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2014 թվականի մարտի 17-ի

N 78-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀՇՆ 21-01-2014

Գործարկման թվականը

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերով (այսուհետ` նորմեր) սահմանված են սենքերի, շենքերի և շինությունների (այսուհետ` «շենքեր») հակահրդեհային պաշտպանության ընդհանուր պահանջները` դրանց նախագծման, շինարարության և շահագործման փուլերում, ինչպես նաև շենքերի, դրանց տարրերի և մասերի, սենքերի, շինարարական կոնստրուկցիաների և օգտագործվող նյութերի հրդեհատեխնիկական դասակարգումները:

2. Սույն նորմերի VI, VII, VIII և IX բաժինների դրույթները չեն տարածվում հատուկ նշանակության (պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների արտադրության և պահման, ռազմական նշանակության, մետրոպոլիտենների և լեռնարդյունաբերության ստորգետնյա շինությունների և այլն) շենքերի վրա:

3. Շենքերի, շինարարական կոնստրուկցիաների և նյութերի նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերը պետք է բովանդակեն սույն շինարարական նորմերով կանոնակարգվող իրենց հրդեհատեխնիկական բնութագրերը:

4. Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի հակահրդեհային նորմերը և պահանջները պետք է հիմնվեն սույն նորմերի պահանջների վրա: Սույն նորմերի հետ մեկտեղ պետք է պահպանվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանված հակահրդեհային պահանջները: Այդ նորմատիվ փաստաթղթերը կարող են բովանդակել սույն նորմերը լրացնող, ճշգրտող և փոփոխող դրույթներ` հաշվի առնելով շենքերի, սենքերի և ինժեներական համակարգերի առանձին տեսակների գործառնական նշանակության և հրդեհային պաշտպանության առանձնահատկությունները:

5. Այն շենքերի համար, որոնց վերաբերյալ բացակայում են հակահրդեհային նորմեր, ինչպես նաև 75 մ-ից ավելի բարձրությամբ սույն նորմերի 39-րդ կետի 1-ին ենթակետում նշված Գ1.3 գործառական հրդեհային վտանգավորության դասի շենքերի, 50 մ-ից ավելի բարձրությամբ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասերի շենքերի և մեկից ավելի թվով ստորգետնյա հարկերով շենքերի, ինչպես նաև առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքերի համար, սույն նորմերի պահանջների պահպանումից բացի, լրացուցիչ ինժեներատեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրի ներգրավմամբ պետք է մշակվեն դրանց հակահրդեհային պաշտպանվածության առանձնահատկություններն արտահայտող տեխնիկական պայմաններ: Նշված տեխնիկական պայմանները պետք է համաձայնեցվեն քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման և հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմինների հետ ու հաստատվեն պատվիրատուի կողմից: Շենքի բարձրությունը, բացի հատուկ վերապահված դեպքերից, որոշվում է վերին հարկի դիրքի բարձրությամբ, հաշվի չառնելով վերին տեխնիկական հարկը, իսկ հարկի դիրքի բարձրությունը որոշվում է հրշեջ ավտոմեքենաների անցման մակերևույթի և արտաքին պատի լուսամուտի բացվող որմնանցքի ներքևի սահմանի նիշերի տարբերությամբ:

6. Սույն նորմերում չներառված շենքերի և շինությունների համար սույն նորմերի հակահրդեհային պահանջներից շեղումներ կարող են կատարվել քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի թույլտվությամբ` հիմնավորման դեպքում, համաձայնեցնելով հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմնի հետ:

7. Գոյություն ունեցող շենքերի կամ դրանց առանձին սենքերի գործառնական նշանակության փոփոխման, ինչպես նաև ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների փոփոխման դեպքում, պետք է կիրառվեն այդ շենքերի կամ սենքերի նոր նշանակությանը համապատասխան գործող նորմատիվ փաստաթղթեր:

 

II. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ

 

8. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

1) ՀՀՇՆ II-8.03-96 Արհեստական և բնական լուսավորում,

2) ՀՀ ՇՆ III-9.02.02-03 Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր,

3) ՀՀ ՇՆ IV-12.03.01-04 Գազաբաշխիչ համակարգեր,

4) ՀՍՏ 12.1.02-98 ''ԱԱՍՀ Հրդեհային անվտանգություն: Տերմիններ և սահմանումներ,

5) ՍՆիՊ 2.07.01-89 Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում,

6) ՍՆիՊ II-106-79 Նավթի և նավթամթերքների պահեստներ: Հակահրդեհային նորմեր,

7) «Հրդեհային անվտանգության կանոններ» հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թ. հուլիսի 26-ի N 263-Ն հրամանով:

 

III. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

9. Սույն նորմերում կիրառված են հետևյալ տերմիններն իրենց սահմանումներով.

1) «Ա», «Բ», «Վ», «Գ», «Դ» կատեգորիաների շինություններ` ըստ դասակարգման շինություններ, որտեղ շրջանառության մեջ են գտնվում որոշակի քանակով և որոշակի պայթյունահրդեհավտանգավորություն ունեցող նյութեր,

2) հակահրդեհային միջտարածություն` շինությունից դեպի հարևան շինություններ կրակի տարածումը կանխարգելու նպատակով նախատեսված տարածություն,

3) հակահրդեհային պատ` շենքի ծավալը հակահրդեհային հատվածների բաժանող և շենքում կրակի տարածումը խոչընդոտող պատ,

4) հակահրդեհային պաշտպանության համակարգ` կազմակերպչական միջոցառումների և այնպիսի տեխնիկական միջոցների համախումբ, որոնք ուղղված են մարդկանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ներգործության կանխմանը և հրդեհից նյութական վնասների առաջացման սահմանափակմանը,

5) հակածխային պաշտպանություն` կազմակերպչական միջոցառումների և այն տեխնիկական միջոցների համալիրը, որոնք ուղղված են մարդկանց վրա ծխի, բարձր ջերմաստիճանի և այրման թունավոր արգասիքների ներգործության կանխմանը,

6) հրդեհային անվտանգություն` հրդեհներից անձի, գույքի, հասարակության և պետության պաշտպանվածություն,

7) հրդեհի կանխման համակարգ` կազմակերպչական միջոցառումների և տեխնիկական միջոցների համալիր, որոնք ուղղված են հրդեհի առաջացման պայմանների բացառմանը,

8) հրդեհի վտանգավոր գործոն` հրդեհի գործոն, որի ներգործությունը հանգեցնում է մարդու վնասվածքի, թունավորման կամ մահվան, ինչպես նաև նյութական վնասի,

9) մարդկանց տարահանումը հրդեհի ժամանակ` մարդկանց տեղաշարժի հարկադրական գործընթացը այն գոտուց, որտեղ կա նրանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության հնարավորություն,

10) շենքի հրակայունության աստիճան` կոնստրուկտիվ տարրերի կրողունակությունների, ամբողջականության և ջերմամեկուսացման պահպանման չափանիշ:

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10. Շենքերի և շինությունների նախագծման ընթացքում պետք է նախատեսվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան կոնստրուկտիվ, ծավալահատակագծային և ինժեներատեխնիկական լուծումներ` ապահովող.

1) մարդկանց անվտանգ տարահանման հնարավորությունը, անկախ նրանց տարիքից և ֆիզիկական վիճակից, դեպի դուրս` շենքին հարակից անվտանգ տարածք (այսուհետ` «դուրս»), մինչև հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության հետևանքով նրանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի վերանալը,

2) մարդկանց փրկելու հնարավորությունը,

3) հրշեջ փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի մոտեցման և հակահրդեհային պաշտպանության տեխնիկական միջոցները հրդեհի օջախ հասցնելու, ինչպես նաև մարդկանց և նյութական արժեքները փրկելու միջոցառումների իրականացման հնարավորությունը,

4) ուղղակի և անուղղակի նյութական վնասի սահմանափակումը, ներառյալ շենքում գտնվող անձանց և գույքի և ինքը շենքը` հակահրդեհային միջոցառումների, հրշեջ փրկարարական ստորաբաժանումների և դրանց տեխնիկական զինվածության ծախսերի ու վնասի մեծության տնտեսապես հիմնավորվածության հարաբերակցության դեպքում,

5) մոտակայքում տեղակայված շենքերի վրա հրդեհի տարածման կանխարգելումը, այդ թվում՝ այրվող շենքի փլուզման դեպքում:

11. Շինարարության ընթացքում անհրաժեշտ է ապահովել.

1) համապատասխան գործող նորմերով մշակված և սահմանված կարգով հաստատված նախագծով նախատեսված հակահրդեհային միջոցառումների առաջնային կատարումը,

2) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հակահրդեհային կանոնների պահպանումը և կառուցվող օժանդակ օբյեկտների հրդեհից պահպանումը, շինարարական և մոնտաժային աշխատանքների հրդեհաանվտանգ իրագործումը,

3) հրդեհի դեմ պայքարի միջոցների առկայությունը և դրանց սարքին վիճակում պահպանությունը,

4) կառուցվող օբյեկտում և շինարարական հրապարակում հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանման և փրկելու, ինչպես նաև նյութական արժեքների պահպանման հնարավորությունը:

12. Շենքերի և շինությունների շահագործման ընթացքում պետք է.

1) ապահովել շենքի պահպանությունը և նրա հակահրդեհային պաշտպանության տեխնիկական միջոցների սարքինությունը` համաձայն դրանց նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պահանջների,

2) ապահովել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը,

3) չթույլատրել կոնստրուկտիվ, ծավալահատակագծային և ինժեներատեխնիկական լուծումների փոփոխություններ առանց ՀՀ օրենսդրության համաձայն մշակված և սահմանված կարգով հաստատված նախագծի,

4) վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում չթույլատրել գործող ՀՀ շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող կոնստրուկցիաների և նյութերի օգտագործում:

13. Եթե շենքի կառուցման թույլտվությունը ստացված է պայմանով, որ շենքում կամ նրա ցանկացած մասում գտնվող մարդկանց քանակը կամ հրդեհային բեռնվածությունը սահմանափակ են, ապա շենքի ներսում նկատելի տեղերում պետք է տեղադրված լինեն այդ սահմանափակումների մասին ծանուցումներ, իսկ շենքի պատասխանատուների կողմից պետք է մշակվեն հրդեհի կանխարգելման և հրդեհի ժամանակ մարդկանց տարահանման հատուկ կազմակերպչական միջոցառումներ:

14. Շենքերի հակահրդեհային պաշտպանության միջոցառումները նախատեսվում են հաշվի առնելով հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը և նրանց տեղակայումը:

15. Շենքերի հրդեհային վտանգավորությունը վերլուծելիս կարող են օգտագործվել հնարավոր իրավիճակների ստեղծման հաշվարկային սցենարներ հիմնված զարգացման ժամանակավոր հարաչափերի և հրդեհի վտանգավոր գործոնների տարածման, մարդկանց տարահանման և հրդեհի դեմ պայքարի հարաբերակցության վրա:

 

V. ՀՐԴԵՀԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

16. Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, շենքերի, սենքերի, շենքերի մասերի և տարրերի հրդեհատեխնիկական դասակարգումը հիմնավորվում է դրանց ստորաբաժանումով ըստ հատկությունների, որոնք նպաստում են հրդեհի վտանգավոր գործոնների առաջացմանը և նրա զարգացմանը` հրդեհային վտանգավորություն և, ըստ հրդեհի ազդեցության ու նրա վտանգավոր գործոնների տարածման դիմադրողականության հատկությունների` հրակայունություն:

17. Հրդեհատեխնիկական դասակարգումը նախատեսված է սահմանելու կոնստրուկցիաների, շենքերի, սենքերի, շենքերի մասերի և տարրերի հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ պահանջները` կախված դրանց հրակայունությունից և (կամ) հրդեհային վտանգավորությունից:

 

1. Շինարարական նյութեր

 

18. Շինարարական նյութերը բնութագրվում են միայն հրդեհային վտանգավորությամբ: Շինարարական նյութերի հրդեհային վտանգավորությունը որոշվում է հետևյալ հրդեհատեխնիկական բնութագրերով` այրվողականությամբ, բոցավառելիությամբ, մակերևույթով բոցի տարածմամբ, ծխագոյացման հատկությամբ և թունավորությամբ.

1) Շինարարական նյութերն ըստ այրվողականության ստորաբաժանվում են չայրելիների (ՉԱ), և այրելիների (Ա):

Այրելի շինարարական նյութերը ստորաբաժանվում են չորս խմբի.

ա. Ա1 (Գ1) - թույլ այրելի,

բ. Ա2 (Գ2) - չափավոր այրելի,

գ. Ա3 (Գ3) - նորմալ այրելի,

դ. Ա4 (Գ4) - ուժեղ այրելի:

Շինարարական նյութերի այրելիությունը և դրանց խմբերն ըստ այրելիության սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտներով (այսուհետ` համապատասխան ստանդարտներ):

Չայրելի շինարարական նյութերի համար հրդեհային վտանգավորության ցուցանիշներ չեն սահմանվում և չեն նորմավորվում:

2) Այրելի շինարարական նյութերն ըստ բոցավառելիության ստորաբաժանվում են երեք խմբի.

ա. Բ1 (Վ1) - դժվար բոցավառվող,

բ. Բ2 (Վ2) - չափավոր բոցավառվող,

գ. Բ3 (Վ3) - հեշտ բոցավառվող:

Շինարարական նյութերի խմբերն ըստ բոցավառելիության սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

3) Այրելի շինարարական նյութերն ըստ մակերևույթով բոցի տարածման ստորաբաժանվում են չորս խմբի.

ա. ԲՏ1 (ՌՊ1) - բոցը չտարածող,

բ. ԲՏ2 (ՌՊ2) - բոցը թույլ տարածող,

գ. ԲՏ3 (ՌՊ3) - բոցը չափավոր տարածող,

դ. ԲՏ4 (ՌՊ4) - բոցը ուժեղ տարածող:

Շինարարական նյութերի խմբերն ըստ բոցավառելիության սահմանվում են տանիքածածկի և հատակի մակերևութային շերտերի, այդ թվում՝ գորգային ծածկույթների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

Այլ շինարարական նյութերի համար մակերևույթով բոցի տարածման խմբերը չեն սահմանվում և չեն նորմավորվում:

4) Այրելի շինարարական նյութերն ըստ ծխագոյացման ունակության ստորաբաժանվում են երեք խմբի.

ա. Ծ1 (Դ1) - փոքր ծխագոյացման ունակությամբ,

բ. Ծ2 (Դ2) - չափավոր ծխագոյացման ունակությամբ,

գ. Ծ3 (Դ3) - բարձր ծխագոյացման ունակությամբ:

Շինարարական նյութերի խմբերն ըստ ծխագոյացման ունակության սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

5) Այրելի շինարարական նյութերն ըստ իրենց այրման թունավորության աստիճանի, ստորաբաժանվում են չորս խմբի.

ա. Թ1 (Տ1) - փոքրավտանգ,

բ. Թ2 (Տ2) - չափավոր վտանգավոր,

գ. Թ3 (Տ3) - բարձրավտանգ,

դ . Թ4 (Տ4) - արտակարգ վտանգավոր:

Շինարարական նյութերի խմբերն ըստ այրման արգասիքների թունավորության աստիճանի սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

 

2. Շինարարական կոնստրուկցիաներ

 

19. Շինարարական կոնստրուկցիաները բնութագրվում են հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ: Հրակայունության ցուցանիշը հանդիսանում է հրակայունության սահմանը, իսկ կոնստրուկցիայի հրդեհային վտանգավորությունը բնութագրում է իր հրդեհային վտանգավորության դասը:

20. Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանը որոշվում է ըստ տվյալ կոնստրուկցիայի համար նորմավորվող մեկ կամ հաջորդաբար մի քանի սահմանային վիճակների հատկանիշների առաջանալու ժամանակի (րոպեներով): Սահմանային վիճակների հայտանիշներն են`

1) կրողականության կորուստը` R (Ռ),

2) ամբողջականության կորուստը` E (Ե),

3) ջերմամեկուսացնող հատկության կորուստը` I (Ի):

21. Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանները և դրանց պայմանական նշանները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով: Ընդ որում, պատուհանների հրակայունության սահմանը սահմանվում է միայն ըստ ամբողջականության կորստի առաջացման ժամանակի` E (Ե):

22. Շինարարական կոնստրուկցիաներն ըստ հրդեհային վտանգավորության ստորաբաժանվում են չորս դասի.

1) Կ0 (Կ0) - ոչ հրդեհավտանգավոր,

2) Կ1 (Կ1) - քիչ հրդեհավտանգավոր,

3) Կ2 (Կ2) - չափավոր հրդեհավտանգավոր,

4) Կ3 (Կ3) - հրդեհավտանգավոր:

Շինարարական կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորության դասը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան ստանդարտով:

 

3. Հակահրդեհային պատնեշներ

 

23. Հակահրդեհային պատնեշները նախատեսված են հրդեհի և այրման արգասիքների տարածումը սենքից կամ հրդեհի օջախով հրդեհային հատվածամասից այլ սենքեր կանխելու համար: Հակահրդեհային պատնեշներին են դասվում հակահրդեհային պատերը, միջնորմերը, ծածկերը:

24. Հակահրդեհային պատնեշները պետք է հենվեն շենքի հիմքի կամ հիմքի հեծանի վրա և բարձրանան շենքի ամբողջ բարձրությամբ, հատելով շենքի կոնստրուկցիաները և հարկերը: Հակահրդեհային պատնեշները պետք է բարձրանան շենքի տանիքածածկից վեր.

1) 60 սմ-ից ոչ պակաս, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի տարրերից մեկը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված է այրվող շինանյութերից,

2) 30 սմ-ից ոչ պակաս, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի տարրերից մեկը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված է թույլ այրվող շինանյութերից,

3) հակահրդեհային պատնեշները կարող են չբարձրանալ շենքի տանիքածածկից վեր, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի բոլոր տարրերը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված են չայրվող շինանյութերից:

25. Շենքերում, որոնց արտաքին պատերը իրականացված են այրվող կամ թույլ այրվող շինարարական կոնստրուկցիաներով, հակահրդեհային պատերը արտաքին պատի հարթությունից պետք է դուրս գան 30 սմ-ից ոչ պակաս:

26. Հակահրդեհային պատնեշները բնութագրվում են հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ`

1) հակահրդեհային պատնեշի հրակայունությունը որոշվում է իր տարրերի հրակայունությամբ.

ա. պատող մասի,

բ. պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների,

գ. այն կոնստրուկցիաների, որոնց վրա պատնեշը հենվում է,

դ. դրանց միջև ամրակապման հանգույցների,

2) հակահրդեհային պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների, պատնեշի հենման կոնստրուկցիաների և դրանց միջև ամրակապման հանգույցների հրակայունության սահմաններն ըստ R(Ռ) հատկանիշի պետք է լինեն հակահրդեհային պատնեշի պատող մասի հրակայունության սահմանից ոչ պակաս,

3) հակահրդեհային պատնեշի հրդեհային վտանգավորությունը որոշվում է ամրակապման հանգույցների հետ իր պատող մասի և պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորությամբ:

27. Հակահրդեհային պատնեշները, կախված իրենց պատող մասերի հրակայունությունից, ստորաբաժանվում են տեսակների` համաձայն սույն նորմերի 1-ին աղյուսակի, հակահրդեհային պատնեշների բացվածքները` համաձայն սույն նորմերի 2-րդ աղյուսակի, հակահրդեհային պատնեշների բացվածքներում նախատեսված նախամուտք-անցախցերը` համաձայն սույն նորմերի 3-րդ աղյուսակի:

28. Միջնորմերը և նախամուտք-անցախցերի ծածկերը պետք է լինեն հակահրդեհային:

29. Հակահրդեհային պատնեշները պետք է լինեն Կ0 դասի: Հատուկ դեպքերում թույլատրվում է կիրառել 2-րդ, 3-րդ և 4-րդ տեսակի Կ1 դասի հակահրդեհային պատնեշներ:

 

Աղյուսակ 1

Հակահրդեհային պատնեշներ

Հակահրդեհային պատնեշների տեսակը

Հակահրդեհային պատնեշների հրակայունության սահմանը, ոչ պակաս

Բացվածքների լցվածքների տեսակը, ոչ ցածր

Նախամուտք-անցախցի տեսակը, ոչ ցածր

1. Պատեր

1
2

REI (ՌԵԻ) 150
REI (ՌԵԻ) 45

1
2

1
2

2. Միջնորմեր

1
2

EI (ԵԻ) 45
EI (ԵԻ) 15

2
3

1
2

3. Ծածկեր

1
2
3
4

REI (ՌԵԻ) 150
REI (ՌԵԻ) 60
REI (ՌԵԻ) 45
REI (ՌԵԻ) 15

1
2
2
3

1
1
1
2

Աղյուսակ 2

Հակահրդեհային պատնեշներում բացվածքների լցվածքները

Հակահրդեհային պատնեշներում բացվածքների լցվածքների տեսակը

Հրակայունության սահմանը, ոչ պակաս

1. Դռներ, դարպասներ,
ելանցքեր, կափույրներ

1
2
3

EI (ԵԻ) 60
EI (ԵԻ) 30
EI (ԵԻ) 15

2. Պատուհաններ

1
2
3

E (Ե) 60
E (Ե) 30
E (Ե) 15

3. Վարագույրներ

1

EI (ԵԻ) 60

4. Վերելակների հորանների դռների հրակայունության սահմանը թույլատրվում է ընդունել E(Ե)30-ից ոչ պակաս

Աղյուսակ 3

Նախամուտք-անցախցերի տեսակը

Նախամուտք-անցախցի տարրերի տեսակները, ոչ ցածր

Միջնորմեր

Ծածկեր

Բացվածքների լցվածքներ

1

1

3

2

2

2

4

3

4. Սանդուղքներ և սանդղավանդակներ

 

30. Տարահանման համար նախատեսված սանդուղքները և սանդղավանդակները ստորաբաժանվում են.

1) սանդուղքներ հետևյալ տեսակների`

ա. ներքին` տեղաբաշխվող սանդղավանդակներում,

բ. ներքին բաց,

գ. արտաքին բաց,

2) Սովորական սանդղավանդակներ.

ա. Ս1(Լ1) յուրաքանչյուր հարկի արտաքին պատերում ապակեպատ կամ բաց բացվածքներով,

բ. Ս2(Լ2) բնական լուսավորությամբ վերնածածկում` ապակեպատ կամ բաց բացվածքների միջով,

3) Չծխապատվող սանդղավանդակներ`

ա. Չ1(Ն1) բաց անցումով, արտաքին օդային գոտու միջով հարկից դեպի սանդղավանդակ մուտքով` ապահովված օդային գոտու միջով անցումի չծխանելիությամբ,

բ. Չ2(Ն2) հրդեհի դեպքում դեպի սանդղավանդակ օդի ճնշումով,

գ. Չ3(Ն3) հարկից դեպի սանդղավանդակ մուտքով, օդի ճնշումով նախամուտք-անցախցի միջով (մշտական կամ հրդեհի ժամանակ),

4) Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ապահովման համար նախատեսված հրդեհային սանդուղքներ` հետևյալ տեսակների.

ա. Հ1(Պ1) ուղղաձիգ,

բ. Հ2(Պ2) բազուկային` ոչ ավելի 6:1 թեքությամբ:

 

5. Շենքեր, հրդեհային հատվածամասեր, սենքեր

 

31. Հակահրդեհային պատերով առանձնացված շենքերը, ինչպես նաև շենքերի մասերը` հրդեհային հատվածամասերը (այսուհետ` «շենքեր») ստորաբաժանվում են ըստ հրակայունության աստիճանների, կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասերի: Հրդեհային հատվածամասերը բաժանելու համար կիրառում են 1-ին տեսակի հակահրդեհային պատեր (աղյուսակ 1).

1) շենքի հրակայունության աստիճանը որոշվում է շենքի շինարարական կոնստրուկցիաների հրակայունությամբ,

2) շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը որոշվում է հրդեհի զարգացման և դրա վտանգավոր գործոնների առաջացման մեջ շինարարական կոնստրուկցիաների մասնակցության աստիճանով,

3) շենքի և շենքի մասերի գործառական հրդեհային վտանգավորության դասը որոշվում է դրանց նշանակությամբ և այդ շենքերում տեղաբաշխված տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկություններով:

32. Շենքերը և հրդեհային հատվածամասերը ստորաբաժանվում են ըստ հրակայունության աստիճանների (I, II, III, IV, V)` համաձայն սույն նորմերի 4-րդ աղյուսակի: Շենքերի կոնստրուկտիվ տարրերի բնութագրերը, կախված դրանց հրակայունության աստիճանից, տրված են սույն նորմերի 1-ին հավելվածում:

33. Շենքի կրող տարրերին են դասվում հրդեհի դեպքում շենքի ընդհանուր կայունությունն ու երկրաչափական անփոփոխությունն ապահովող կոնստրուկցիաները (կրող պատեր, շրջանակներ, սյուներ, պարզունակներ, կամարներ, ծածկերի ֆերմաներ, հեծաններ, կապեր, կոշտության դիաֆրագմաները և այլն): Միաժամանակ, պատող կոնստրուկցիաների գործառույթ կատարող շենքի կրող տարրերի (օրինակ` կրող պատերի) հրակայունությանը նորմատիվ փաստաթղթերում պետք է ներկայացվեն լրացուցիչ պահանջներ ամբողջականության` E(Ե) և ջերմամեկուսիչ հատկության` I(Ի) կորստի առումով` հաշվի առնելով շենքերի և սենքերի հրդեհային վտանգավորության գործառական դասը:

34. Բացվածքների լցվածքների (դռներ, դարպասներ, պատուհաններ և ելանցքներ), ինչպես նաև լուսանցների, այդ թվում` զենիթային և ծածկերի այլ լուսաթափանցիկ հատվածամասերի հրակայունության սահմանները չեն նորմավորվում, բացառությամբ հակահրդեհային պատնեշների որմնանցքների լցվածքներից:

35. Այն դեպքերում, երբ կոնստրուկցիաների հրակայունության պահանջվող նվազագույն սահմանն է R(Ռ)15, RE(ՌԵ)15, REI(ՌԵԻ)15, թույլատրվում է կիրառել չպաշտպանված մետաղե կոնստրուկցիաներ, անկախ իրենց հրակայունության փաստացի սահմանից, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձարկման արդյունքներով շենքի կրող տարրերի հրակայունության սահմանը R(Ռ)8-ից փոքր է:

36. Շենքերը և հրդեհային հատվածամասերը, ըստ կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության C(Ց) ստորաբաժանվում են չորս դասերի.

1) Ց0 (C0) - կոնստրուկտիվ ոչ հրդեհավտանգ,

2) Ց1 (C1) - կոնստրուկտիվ քիչ հրդեհավտանգ,

3) Ց2 (C2) - կոնստրուկտիվ չափավոր հրդեհավտանգ,

4) Ց3 (C3) - կոնստրուկտիվ հրդեհավտանգ:

37. Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը ըստ շինարարական կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորության դասերի տրված են 5-րդ աղյուսակում: Շենքերի պատող կոնստրուկցիաներում բացվածքների լցվածքների (դռներ, դարպասներ, պատուհաններ և ելանցքներ) հրդեհային վտանգավորությունը չի նորմավորվում, ընդ որում, այդ բացվածքների լցվածքները պետք է ենթարկվեն հրապաշտպանիչ մշակման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

 

Աղյուսակ 4

Շենքի հրակայունության աստիճանը

Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության աստիճանը, ոչ պակաս

շենքերի կրող տարրեր

արտաքին չկրող պատեր

միջհարկային ծածկեր
(այդ թվում՝ ձեղնահարկի և նկուղի վրայի)

անձեղնահարկ վերնածածկերի տարրեր

սանդղավանդակներ

սալարկում (այդ թվում՝ ջերմապահպանիչով)

ֆերմաներ, հեծաններ, մարդակներ

ներքին պատեր

սանդղաբա-զուկներ և սանդուղքների հարթակներ

I

R(Ռ) 120

E(Ե) 30

REI(ՌԵԻ) 60

RE(ՌԵ) 30

R(Ռ) 30

REI(ՌԵԻ)120

R(Ռ) 60

II

R(Ռ) 90

E(Ե) 15

REI(ՌԵԻ) 45

RE(ՌԵ) 15

R(Ռ) 15

REI(ՌԵԻ) 90

R(Ռ) 60

III

R(Ռ) 45

E(Ե) 15

REI(ՌԵԻ) 45

RE(ՌԵ) 15

R(Ռ) 15

REI(ՌԵԻ) 90

R(Ռ) 60

IV

R(Ռ) 15

E(Ե) 15

REI(ՌԵԻ) 15

RE(ՌԵ) 15

R(Ռ) 15

REI(ՌԵԻ) 45

R(Ռ) 15

V

Չի նորմավորվում

Աղյուսակ 5

Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը

Շինարարական կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորության դասը,

ոչ պակաս

կրող, ձողային տարրեր (սյուներ, պարզու-նակներ, ֆերմաներ և այլն)

արտաքին պատեր դրսի կողմից

պատեր, միջնորմեր, ծածկեր և անձեղնահարկ վերնածածկեր

սանդղավանդակի պատեր և հակահրդեհային պատնեշներ

սանդուղքների սանդղաբազուկներ և հարթակներ սանդղավանդակ-ներում

C0 (Ց0)

Կ0

Կ0

Կ0

Կ0

Կ0

C1(Ց1)

Կ1

Կ2

Կ1

Կ0

Կ0

C2(Ց2)

Կ3

Կ3

Կ2

Կ1

Կ1

C3(Ց3)

Չի նորմավորվում

Կ1

Կ3

38. Շինարարության պրակտիկայում այն կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ համակարգերի ներդրման դեպքում, որոնց հրակայունության սահմանը նորմավորված չէ և որոնք նմանօրինակ փորձարկումներով կամ հաշվարկային եղանակով չեն կարող դասվել կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության որոշակի դասի, հարկավոր է իրականացնել շենքերի բնապայման հրափորձարկումներ` հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված հրդեհային անվտանգությանը ներկայացվող պահանջները:

39. Շենքերը և շենքերի մասերը` սենքերը կամ գործառությամբ իրար հետ կապված սենքերի խմբերը, ըստ գործառական հրդեհային վտանգավորության ստորաբաժանվում են դասերի` կախված իրենց օգտագործման եղանակից և այն հանգամանքից, թե որքանով է հրդեհի առաջացման ժամանակ մարդկանց անվտանգությունը գտնվում սպառնալիքի տակ` հաշվի առնելով նրանց տարիքը, ֆիզիկական վիճակը, քնած վիճակում գտնվելու հնարավորությունը, հիմնական գործառնական անձնակազմի տեսակը և նրա քանակը.

1) Գ1(Ֆ1) - մարդկանց մշտական բնակության և ժամանակավոր (այդ թվում՝ շուրջօրյա) մնալու համար (այդ շենքերում սենքերը օգտագործվում են շուրջօրյա, դրանցում առկա մարդիկ կարող են ունենալ տարբեր տարիք և ֆիզիկական վիճակ: Այդ շենքերի համար հատկանշական է ննջասենյակների առկայությունը).

ա. Գ1.1(Ֆ1.1) - մանկական նախադպրոցական հիմնարկներ, ծերերի և հաշմանդամություն ունեցող անձանց ու բնակչության սակավաշարժուն խմբերի համար մասնագիտացված տներ (ոչ բնակարանային), հիվանդանոցներ, ինտերնատ-դպրոցների և մանկական հիմնարկների ննջարանային մասնաշենքեր,

բ. Գ1.2(Ֆ1.2) - հյուրանոցներ, հանրակացարաններ, առողջարաններ և ընդհանուր նշանակության հանգստյան տներ, կեմպինգներ, մոթելներ, պանսիոնատներ և ննջարանային մասնաշենքեր,

գ. Գ1.3(Ֆ1.3) - բազմաբնակարան բնակելի շենքեր,

դ. Գ1.4(Ֆ1.4) - միաբնակարան, այդ թվում՝ մեկուսացված, բնակելի տներ,

2) Գ2(Ֆ2) - տեսարանային և մշակութալուսավորչական կազմակերպություններ (այդ շենքերի հիմնական սենքերը բնորոշ են որոշակի ժամանակահատվածում այցելուների զանգվածային առկայությամբ).

ա. Գ2.1(Ֆ2.1) - թատրոններ, կինոթատրոններ, համերգային դահլիճներ, ակումբներ, կրկեսներ, տրիբունաներով մարզային կառույցներ, գրադարաններ և այլ հիմնարկներ նախատեսված փակ սենքերում այցելուների համար հաշվարկային թվով նստելատեղերով,

բ. Գ2.2(Ֆ2.2) - թանգարաններ, ցուցահանդեսներ, պարադահլիճներ և փակ սենքերում այլ նմանատիպ հիմնարկներ,

գ. Գ2.3(Ֆ2.3) - Գ2.1-ում նշված բացօթյա հիմնարկներ,

դ. Գ2.4(Ֆ2.4) - Գ2.2-ում նշված բացօթյա հիմնարկներ,

3) Գ3(Ֆ3) - բնակչությանը սպասարկող կազմակերպություններ (այդ կազմակերպությունների սենքերը բնորոշ են ավելի մեծ թվով այցելուներով, քան սպասարկող անձնակազմն է).

ա. Գ3.1(Ֆ3.1) - առևտրի կազմակերպություններ (ավտոառևտրի սրահներ),

բ. Գ3.2(Ֆ3.2) - հասարակական սննդի կազմակերպություններ,

գ. Գ3.3(Ֆ3.3) - կայարաններ,

դ. Գ3.4(Ֆ3.4) - պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ,

ե. Գ3.5(Ֆ3.5) - կենցաղային և կոմունալ կազմակերպությունների սենքեր այցելուների համար (փոստեր, խնայդրամարկղեր, տրանսպորտային գործակալություններ, իրավաբանական խորհրդատվությունների սենքեր, նոտարական գրասենյակներ, լվացքատներ, կոշիկ ու զգեստ կարելու և նորոգելու արհեստանոցներ, քիմիական մաքրման սենքեր, վարսավիրանոցներ և այլ նմանատիպ, այդ թվում՝ ծիսակարգության և պաշտամունքային հիմնարկներ)` ոչ հաշվարկային թվով նստելատեղերով,

զ. Գ3.6(Ֆ3.6) - մարզաառողջարանային համալիրներ և այցելուների համար առանց տրիբունաների մարզապարապմունքային հիմնարկներ, կենցաղային սենքեր, բաղնիքներ, շոգեբաղնիքներ (սաունաներ),

4) Գ4(Ֆ4) - կրթական հաստատություններ, գիտական և նախագծային կազմակերպություններ, պետական կառավարման հիմնարկներ (այդ շենքերում սենքերը օրվա ընթացքում օգտագործվում են որոշակի ժամանակով, այնտեղ գտնվում է մշտական տեղի պայմաններին ընտելացած որոշակի տարիքի և ֆիզիկական վիճակի մարդկանց քանակակազմ).

ա. Գ4.1(Ֆ4.1) - դպրոցներ, արտադպրոցական կրթական հաստատություններ, միջնակարգ մասնագիտական կրթական հաստատություններ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, քոլեջներ,

բ. Գ4.2(Ֆ4.2) - բարձրագույն կրթական հաստատություններ, որակավորման բարձրացման հիմնարկներ,

գ. Գ4.3(Ֆ4.3) - պետական կառավարման մարմինների շենքեր, նախագծակոնստրուկտորական կազմակերպություններ, տեղեկատվական և խմբագրահրատարակչական կազմակերպություններ, գիտահետազոտական կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ (օֆիսներ),

դ. Գ4.4(Ֆ4.4) - հրշեջ փրկարարական ստորաբաժանումներ,

5) Գ5(Ֆ5) - արդյունաբերական և պահեստային շենքեր, շինություններ և սենքեր (այդ դասի սենքերի համար բնորոշ է աշխատող, այդ թվում՝ շուրջօրյա, քանակակազմի մշտական առկայությունը).

ա. Գ5.1(Ֆ5.1) - արտադրական շենքեր և շինություններ, արտադրական և լաբորատոր սենքեր, արհեստանոցներ,

բ. Գ5.2(Ֆ5.2) - պահեստային շենքեր և շինություններ, առանց տեխնիկական սպասարկման և նորոգման ավտոմեքենաների կայանատեղեր, գրապահոցներ, արխիվներ, պահեստային սենքեր,

գ. Գ5.3(Ֆ5.3) - գյուղատնտեսական շենքեր,

դ. Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում արտադրական և պահեստային սենքերը, այդ թվում՝ լաբորատորիաները, արհեստանոցները և ավտոառևտրի սրահները վերաբերում են Գ5 դասին,

ե. արտադրական և պահեստային շենքերն ու սենքերը` ըստ պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության` կախված դրանցում գտնվող (շրջանառվող) նյութերի քանակից ու պայթյունահրդեհային հատկություններից, հաշվի առած դրանցում տեղաբաշխված արտադրությունների տեխնոլոգիական գործընթացները, ստորաբաժանվում են կարգերի` համաձայն 6-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 6

Շինության կարգը

Շենքերում և սենքերում գտնվող նյութերի բնութագիր

«Ա»
պայթյունա-հրդեհավտանգ

Մինչև 280 C բռնկման ջերմաստիճան ունեցող այրվող գազեր, դյուրավառ հեղուկներ` այն քանակությամբ, որ կարող են ստեղծել պայթյունավտանգ օդագազագոլորշային խառնուրդներ, որոնց բռնկման ժամանակ շինությունում առաջանում է պայթյունի 5 ԿՊա-ը գերազանցող հաշվարկային ավելցուկային ճնշում: Ջրի, օդի, թթվածնի և միմյանց հետ փոխազդելիս պայթելու և այրվելու ընդունակ նյութեր` այն քանակությամբ, երբ առաջանում է պայթյունի 5 ԿՊա-ը գերազանցող հաշվարկային ավելցուկային ճնշում:

«Բ»
պայթյունա-հրդեհավտանգ

280C-ից ավելի բռնկման ջերմաստիճան ունեցող այրվող փոշիներ կամ մանրաթելեր, այրվող հեղուկներ` այն քանակությամբ, որ կարող են ստեղծել պայթյունավտանգ փոշեօդային կամ օդագոլորշային խառնուրդներ, որոնց բռնկման ժամանակ շինությունում առաջանում է պայթյունի 5 ԿՊա-ը գերազանցող հաշվարկային ավելցուկային ճնշում:

«Վ»
հրդեհավտանգ

Դյուրավառ, այրվող և դժվար այրվող հեղուկներ, կոշտ այրվող և դժվար այրվող նյութեր: Նյութեր, որոնք ընդունակ են միայն այրվել ջրի, օդի թթվածնի կամ միմյանց հետ փոխազդելիս` պայմանով, որ այն շինությունները, որտեղ դրանք առկա են, չեն պատկանում «Ա» կամ «Բ» կարգերին:

«Գ»

Տաք, շիկացած կամ հալված վիճակում գտնվող չայրվող նյութեր, որոնց մշակումն ուղեկցվում է ճառագայթային ջերմություն, կայծի և բոցի անջատմամբ: Այրվող գազեր, հեղուկներ և կոշտ նյութեր, որոնք օգտագործվում են, որպես վառելանյութ:

«Դ»

Սառը վիճակում գտնվող չայրվող նյութեր:

VI. ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

40. Սույն բաժնի պահանջներն ուղղված են.

1) մարդկանց ժամանակին և անարգելք տարահանմանը,

2) հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող մարդկանց փրկմանը,

3) հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության գոտուց տարահանման ուղիներում մարդկանց պաշտպանությանը:

41. Տարահանումն իրենից ներկայացնում է մարդկանց ինքնուրույն կազմակերպված շարժման գործընթաց այն սենքերից, որոնցում առկա է նրանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությունը: Տարահանում պետք է համարել նաև սպասարկող անձնակազմի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի մարդկանց ոչ ինքնուրույն տեղաշարժը: Տարահանումն իրականացվում է տարահանման ուղիներով` տարահանման ելքերի միջոցով:

42. Փրկումը իրենից ներկայացնում է մարդկանց հարկադրված տեղաշարժ դեպի դուրս, նրանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության կամ դրանց անմիջական վտանգի առաջացման դեպքում: Փրկումը իրականացվում է ինքնուրույն, հրշեջ փրկարարական կամ հատուկ ուսուցված անձնակազմի օգնությամբ` վթարային և տարահանման ելքերի միջոցով, այդ թվում՝ օգտագործելով փրկարարական միջոցներ:

43. Տարահանման ուղիներում մարդկանց պաշտպանությունն ապահովվում է ծավալահատակագծային, էրգոնոմիական, կոնստրուկտիվ, ինժեներատեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրով: Սենքերի սահմաններում տարահանման ուղիները պետք է ապահովեն այդ սենքերից տարահանման ելքերով մարդկանց անվտանգ տարահանումը, առանց հաշվի առնելու դրանցում հրդեհաշիջման և հակածխային պաշտպանության միջոցների օգտագործումը:

44. Սենքերի սահմաններից դուրս տարահանման ուղիների պաշտպանությունն անհրաժեշտ է նախատեսել մարդկանց անվտանգ տարահանման ապահովման տեսանկյունից հաշվի առնելով դեպի տարահանման ուղի դուրս եկող սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, տարահանվողների թվաքանակը, շենքի հրակայունության աստիճանը և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, հարկից և ամբողջությամբ շենքից տարահանման ելքերի ընդհանուր քանակը:

45. Սենքերում և սենքերի սահմաններից դուրս տարահանման ուղիներում կոնստրուկցիաների մակերևութային շերտերի (հարդարման և երեսապատման) շինարարական նյութերի հրդեհային վտանգավորությունը պետք է սահմանափակվի` կախված սենքի և շենքի գործառական հրդեհային վտանգավորությունից` հաշվի առնելով տարահանման ուղիների պաշտպանության այլ միջոցառումները:

46. Մարդկանց փրկման համար նախատեսված միջոցառումները և միջոցները, ինչպես նաև սույն նորմերի 50-րդ կետի 1-ին ենթակետին չհամապատասխանող ելքերը, բոլոր սենքերից և շենքերից տարահանման գործընթացը կազմակերպելիս և նախագծելիս հաշվի չեն առնվում:

47. Չի թույլատրվում Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերը տեղադրել 50 մարդ և ավելի միաժամանակյա ներկայությամբ նախատեսված սենքերի տակ կամ դրանց վրա, ինչպես նաև նկուղային և որմնախարսխային հարկերում: Նկուղային և որմնախարսխային հարկերում չի թույլատրվում տեղաբաշխել Գ1.1, Գ1.2 և Գ1.3 դասի սենքեր:

48. Շենքերի հակածխային պաշտպանությունը պետք է իրականացվի ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման նորմատիվային փաստաթղթերին համապատասխան: Հրդեհի ազդանշանման և ահազանգման համակարգերը պետք է իրականացվեն ՀՀ գործող նորմատիվ իրավական փաստաթղթերին համապատասխան:

49. Հրդեհի դեպքում մարդկանց անվտանգությունն ապահովող միջոցառումների արդյունավետությունը կարող է գնահատվել հաշվարկային եղանակով:

 

2. Տարահանման և վթարային ելքեր

 

50. Ելքերը համարվում են տարահանման, եթե դրանք տանում են.

1) առաջին հարկի սենքերից դեպի դուրս`

ա. անմիջապես,

բ. միջանցքով,

գ. նախասրահով (ճեմասրահով),

դ. սանդղավանդակով,

ե. միջանցքով և նախասրահով (ճեմասրահով),

զ. միջանցքով և սանդղավանդակով,

2) ցանկացած հարկի սենքերից, բացի առաջին հարկի.

ա. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք,

բ. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք տանող միջանցք,

գ. անմիջապես դեպի սանդղավանդակ կամ 3-րդ տեսակի սանդուղք ելք ունեցող նախասրահ (ճեմասրահ),

3) նույն հարկում գտնվող սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ելքերով ապահովված, դեպի հարևան սենքը տանող ելքը (բացի Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերից): Ելքը դեպի Ա և Բ կարգի սենքերը թույլատրվում է համարել տարահանման, եթե այն տանում է առանց մշտական աշխատանքային տեղերի տեխնիկական սենքից` նախատեսված վերը նշված Ա կամ Բ կարգի սենքի սպասարկման համար,

4) նկուղային և որմնախարսխային հարկերից տարահանման ելքերը պետք է նախատեսել անմիջապես դեպի դուրս մեկուսացված շենքի ընդհանուր սանդղավանդակներից,

5) թույլատրվում է նախատեսել.

ա. տարահանման ելքեր նկուղային և որմնախարսխային հարկերից դեպի դուրս առանձնացված ելք ունեցող ընդհանուր սանդղավանդակների միջով` բաժանված սանդղավանդակի մնացած մասից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմով,

բ. տարահանման ելքեր Վ, Գ և Դ կարգի սենքերով նկուղային և որմնախարսխային հարկերից դեպի Գ5 դասի շենքերի առաջին հարկում տեղակայված Գ և Դ կարգի սենքեր և նախասրահ` սույն նորմերի 127-րդ կետի պահանջները պահպանելու դեպքում,

գ. տարահանման ելքեր Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերում տեղակայված ճեմասրահներից, հանդերձարաններից, ծխարաններից և սանիտարական հանգույցներից 2-րդ տեսակի առանձին սանդուղքներով դեպի առաջին հարկի նախասրահ,

դ. տարահանման ելքեր սենքերից անմիջապես դեպի 3-րդ տեսակի սանդուղքի վրա, այդ տեսակի սանդուղք տանող միջանցք կամ նախասրահ (ճեմասրահ, շքամուտքի սրահ) սույն նորմերի պահանջներին համապատասխան,

ե. շենքից, նկուղային և որմնախարսխային հարկերից անմիջապես դուրս ելքերը կահավորել նախամուտքով, այդ թվում` կրկնակի:

51. Ելքերը չեն համարվում տարահանման, եթե նրանց բացվածքներում տեղադրված են տարաշարժ և բարձրացվող-իջեցվող դռներ ու դարպասներ, երկաթուղային շարժակազմի համար դարպասներ, պտտվող դռներ և պտտադռնակներ: Տարահանման ուղիների բացվածքներում տարաշարժ, պտտվող կամ բարձրացվող-իջեցվող դռների տեղադրման դեպքում անհրաժեշտ է դրանց կից նախատեսել սույն նորմերով պահանջվող դռների տեղադրում: Երկփեղկ դարպասներում դռնակները կարող են համարվել տարահանման ելքեր:

52. Սենքերից, հարկերից ու շենքերից տարահանման ելքերի քանակը և ընդհանուր լայնությունը որոշվում են կախված դրանց միջով տարահանվող մարդկանց առավելագույն քանակից և մարդկանց հնարավոր գտնվելու առավել հեռավոր տեղից (աշխատատեղից) մինչև մոտակա տարահանման ելք եղած սահմանային թույլատրելի հեռավորությունից: Հակահրդեհային պատնեշներով բաժանված տարբեր գործառնական հրդեհային վտանգավորության շենքի մասերը պետք է ապահովված լինեն ինքնուրույն տարահանման ելքերով:

53. Երկուսից ոչ պակաս տարահանման ելքեր պետք է ունենան.

1) տասը մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված Գ1.1 դասի սենքերը,

2) տասնհինգ մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված նկուղային և որմնախարսխային հարկերի սենքերը: Վեցից մինչև 15 մարդ միաժամանակյա ներկայության համար նախատեսված նկուղային և որմնախարսխային հարկերի սենքերում, երկու ելքերից մեկը թույլատրվում է նախատեսել սույն նորմերի 66-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան,

3) հիսուն մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար նախատեսված սենքերը,

4) Գ5 դասի շենքերում Ա և Բ կարգի սենքերը` առավել բազմամարդ հերթափոխում 5 մարդ և ավելի աշխատողների թվաքանակով, Վ կարգի սենքերը` 25 մարդ և ավելի, կամ բոլոր դասի շենքերում 1000 մ2 և ավելի մակերեսով սենքեր,

5) Գ5 դասի Ա և Բ կարգի սենքերում սարքավորումների սպասարկման համար նախատեսված 100 մ2 և ավելի հարկաբաժնի հատակի մակերես ունեցող բաց հարկաշարերը և հարթակները, ինչպես նաև 400 մ2 և ավելի մակերեսով այլ կարգի սենքերը:

54. Երկու հարկերում (մակարդակներում) տեղադրված Գ1.3 դասի սենքերը (բնակարանները), վերին հարկի տեղադրման 18 մ-ից ավելի բարձրության դեպքում պետք է ունենան տարահանման ելք յուրաքանչյուր հարկից:

55. Երկուսից ոչ պակաս տարահանման ելքեր պետք է ունենան.

1) Գ1.1, Գ1.2, Գ2.1, Գ2.2, Գ3 և Գ4 դասի շենքերի հարկերը,

2) Գ1.3 դասի շենքերի հարկերը, եթե հարկում բնակարանների ընդհանուր մակերեսը գերազանցում է 500 մ2-ին,

3) Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերի հարկերը, առավել բազմամարդ հերթափոխում 5 մարդ և ավելի կամ Վ կարգի` 25 մարդ և ավելի աշխատողների դեպքում,

4) նկուղային և որմնախարսխային հարկերը 300 մ2 և ավելի մակերեսի դեպքում, կամ նախատեսված 15 մարդ և ավելի միաժամանակյա ներկայության համար:

56. Թույլատրվում է նախատեսել մեկ տարահանման ելք Գ1.2, Գ3 և Գ4.3 դասի երկհարկանի շենքերի հարկերից այն դեպքում, եթե հարկի դիրքի բարձրությունը չի գերազանցում 6 մ-ը, ընդ որում, հարկում մարդկանց թվաքանակը 20-ից չպետք է գերազանցի:

57. Հարկերից տարահանման ելքերի քանակը պետք է լինի երկուսից ոչ պակաս, եթե դրանում տեղավորված են սենքեր, որոնք պետք է ունենան ոչ պակաս տարահանման երկու ելք: Շենքից տարահանման ելքերի քանակը պետք է լինի շենքի ցանկացած հարկի տարահանման ելքերի քանակից ոչ պակաս:

58. Երկու և ավելի տարահանման ելքերի առկայության դեպքում, դրանք պետք է տեղակայվեն ապակենտրոնացված: Երկու տարահանման ելքերի միջև նվազագույն հեռավորությունը L(Լ), (մ) որոշվում է հետևյալ բանաձևով`

L 1,5 P,

որտեղ` P(Պ) - սենքի պարագիծն է, մ:

59. Տարահանման երկու ելքեր սարքելու դեպքում, դրանցից յուրաքանչյուրը պետք է ապահովի սենքում, հարկում կամ շենքում գտնվող բոլոր մարդկանց անվտանգ տարահանումը: Երկուսից ավելի տարահանման ելքերի առկայության դեպքում, սենքում, հարկում կամ շենքում գտնվող բոլոր մարդկանց անվտանգ տարահանումը պետք է ապահովված լինի բոլոր տարահանման ելքերով, բացի դրանցից յուրաքանչյուրը մեկով:

60. Տարահանման ուղու երկարությունը հասարակական նշանակության շենքերում` ամենահեռավոր սենքի դռնից (բացառությամբ սանիտարական հանգույցների, ծխարանների, ցնցուղարանների և նմանատիպ այլ սպասարկող սենքերի), իսկ մանկական նախադպրոցական հաստատություններում` սենքերի ելքերից մինչև դրսի ելքը կամ տարահանման սանդղավանդակը պետք է լինի սույն նորմերի 7-րդ աղյուսակում նշված ցուցանիշներից ոչ ավելի:

61. Տարահանման ելքերի բարձրությունը առլույս պետք է լինի 1,9 մ-ից ոչ պակաս, իսկ լայնությունը` ոչ պակաս.

1) 1,2 մ-ից` Գ1.1 դասի սենքերից, այլ դասի գործառական հրդեհային վտանգավորության սենքերից և շենքերից` 15 մարդ և ավելի, իսկ Գ1.3 դասի սենքերից և շենքերից` 50 մարդ և ավելի տարահանվողների թվաքանակի դեպքում,

2) 0,8 մ-ից` մնացած բոլոր դեպքերում:

62. Սանդղավանդակների արտաքին դռների և սանդղավանդակներից դեպի նախասրահ տանող դռների լայնությունը պետք է լինի հաշվարկայինից, կամ սույն նորմերի 78-րդ կետում սահմանված սանդուղքի սանդղաբազկի լայնությունից ոչ պակաս: Բոլոր դեպքերում տարահանման ելքի լայնությունը պետք է լինի այնպիսին, որ հաշվի առնելով տարահանման ուղու երկրաչափական ձևը, բացվածքով կամ դռնով հնարավոր լինի անարգելք անցկացնել պատգարակներ` դրանց վրա պառկած մարդկանցով:

63. Տարահանման ուղիներում տարահանման ելքերի դռները և այլ դռները պետք է բացվեն շենքից դուրս գալու ուղղությամբ: Չի նորմավորվում դռների բացման ուղղությունը հետևյալ դեպքերում.

1) Գ1.3 և Գ1.4 դասի սենքերի,

2) 15 մարդուց ոչ ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի, բացի Ա և Բ կարգի սենքերից,

3) առանց մշտական աշխատատեղերի, 200 մ2-ից ոչ ավելի մակերեսով խորդանոցային սենքերի,

4) սանիտարական հանգույցների,

5) 3-րդ տեսակի սանդղահարթակ դուրս եկող ելքերի,

6) հյուսիսային շինարարական կլիմայական գոտում տեղակայված շենքերի արտաքին դռների:

 

Աղյուսակ 7

Շենքի հրակայունության աստիճանը

Տարահանման ուղու երկարությունը (մ) կախված տարահանման
ժամանակ մարդկային հոսքի խտությունից (մարդ/մ2)

մինչև 2

մինչև 3

մինչև 4

մինչև 5

6 և ավելի

1

2

3

4

5

6

Սենքերից, որոնք տեղակայված են ելքերի կամ սանդղավանդակների միջև

I-II

60

50

40

35

20

III-IV

40

35

30

25

15

V

30

25

20

15

10

Սենքերից, որոնց ելքերը բացվում են դեպի փակուղային միջանցքներ կամ նախասրահ

I-II

30

25

20

15

10

III-IV

20

15

15

10

7

V

15

10

10

5

5

1. Մարդկային հոսքի խտությունը սենքից տարահանվողների քանակի հարաբերությունն է տարահանման ուղու մակերեսին,

2. 2-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են հասարակական նշանակության բոլոր սենքերին, բացառությամբ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում նշվածներից,

3. 3-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են դպրոցներին, ուսումնարաններին, քոլեջներին և բարձրագույն ուսումնական հաստատություններին,

4. 4-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են հյուրանոցներին,

5. 5-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են ստացիոնար բուժական հաստատություններին,

6. 6-րդ սյունակի ցուցանիշները վերաբերում են մանկական նախադպրոցական հաստատություններին:

64. Տարահանման ելքերի դռները` յուրաքանչյուր հարկի միջանցքներից, սպասասրահներից, նախասրահներից, ճեմասրահներից և սանդղավանդակներից, չպետք է ունենան փականներ, որոնք կխոչընդոտեն ներսից առանց բանալու դրանց ազատ բացմանը: 15 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում նշված դռները, բացի բնակարանների դռներից, պետք է լինեն խուլ կամ ամրանավորված ապակիներով: Ընդհանուր միջանցքներ տանող սանդղավանդակների դռները, վերելակային նախասրահների դռները և օդի մշտական ճնշումով նախամուտք-անցախցերի դռները պետք է ունենան ինքնափակման համար հարմարանքներ և փեղկերում խցվածքներ, իսկ հրդեհի ժամանակ օդի ճնշումով նախամուտք-անցախցերի դռները և հակածխային հարկադրական պաշտպանությամբ սենքերի դռները պետք է ունենան հրդեհի դեպքում գործող դռների փակման ավտոմատ սարքավորումներ և խցվածք փեղկերում:

65. Տարահանման ելքերին ներակայացվող պահանջներին չհամապատասխանող ելքերը կարող են դիտարկվել որպես վթարային և օգտագործվել հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Հրդեհի դեպքում, տարահանում կատարելիս վթարային ելքերը հաշվի չեն առնվում:

66. Վթարային ելքերին են վերաբերում նաև.

1) ելքը դեպի բաց պատշգամբ կամ խորշապատշգամբ` պատշգամբի (խորշապատշգամբի) ճակատից մինչև պատուհանի (ապակեպատ դռան) բացվածքը 1,2 մ-ից ոչ պակաս լայնությամբ, կամ դեպի պատշգամբ (խորշապատշգամբ) դուրս եկող ապակեպատ բացվածքների միջև 1,6 մ-ից ոչ պակաս լայնությամբ խուլ միջնապատով,

2) ելքը դեպի 0,6 մ-ից ոչ պակաս լայնությամբ անցումը, որը Գ1.3 դասի շենքում տանում է հարակից հատվածամաս կամ օդային գոտու միջով` հարակից հրդեհային հատվածամաս,

3) ելքը դեպի պատշգամբ կամ խորշապատշգամբ` սարքավորված պատշգամբները կամ խորշապատշգամբները յուրաքանչյուր հարկում իրար միացնող արտաքին սանդուղքով,

4) ելքը անմիջապես դուրս` մաքուր հատակի – 4,5 մ-ից ոչ ցածր և + 5,0 մ-ից ոչ բարձր նիշ ունեցող սենքերից 0,75x1,5 մ չափերից ոչ պակաս պատուհանի կամ դռան միջով, ինչպես նաև 0,6x0,8 մ չափերից ոչ պակաս ելանցքով: Այդ դեպքում գետնախորշի միջով ելքը պետք է սարքավորված լինի գետնախորշում դրված սանդուղքով, իսկ ելանցքի միջով ելքը` սենքում դրված սանդուղքով: Նշված սանդուղքների թեքությունը չի նորմավորվում,

5) ելքը, որը տանում է I, II և III աստիճանի հրակայունության C(Ց)0 և C(Ց)1 դասի շենքերի տանիք` պատուհանի, դռան կամ ելանցքի միջով, որոնց չափերը և սանդուղքներն ընդունվում են` ըստ սույն կետի 4-րդ ենթակետի:

67. Տեխնիկական հարկերում թույլատրվում է նախատեսել 1,8մ-ից ոչ պակաս բարձրությամբ տարահանման ելքեր: Տեխնիկական հարկերից, որոնք նախատեսված են միայն ինժեներական ցանցերի անցկացման համար, թույլատրվում է նախատեսել վթարային ելքեր 0,75x1,5 մ չափերից ոչ պակաս դռների միջով, ինչպես նաև 0,6x0,8 մ չափերից ոչ պակաս ելանցքներով առանց տարահանման ելքերի սարքավորումների: Տեխնիկական հարկի հարթակի մինչև 300 մ2 մակերեսի դեպքում թույլատրվում է նախատեսել մեկ ելք, իսկ յուրաքանչյուր հաջորդ լրիվ կամ ոչ լրիվ 2000 մ2 մակերեսների համար պետք է նախատեսել ևս մեկ ելք: Տեխնիկական ներքնատներում այդ ելքերը պետք է անջատված լինեն շենքի ելքերից, և տանեն անմիջապես դեպի դուրս:

 

3. Տարահանման ուղիներ

 

68. Տարահանման ուղիները պետք է լուսավորված լինեն ՀՀՇՆ II-8.03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

69. Սենքերի առավել հեռավոր կետերից, իսկ Գ5 դասի շենքերի համար առավել հեռավոր աշխատատեղից, սահմանային թույլատրելի հեռավորությունը մինչև մոտակա տարահանման ելքը, որը չափվում է տարահանման ուղու առանցքով, պետք է սահմանափակվի` կախված գործառական հրդեհային վտանգավորության դասից և շենքերի ու սենքերի հրդեհապայթյունավտանգավորության կարգից, տարահանվողների թվաքանակից, տարահանման ուղիների և սենքերի երկրաչափական պարամետրերից, կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասից և շենքի հրակայունության աստիճանից: 2-րդ տեսակի սանդուղքով տարահանման ուղիների երկարությունը հարկավոր է ընդունել հավասար իր բարձրության եռակի չափին:

70. Տարահանման ուղիները հարկավոր է նախատեսել հաշվի առնելով սույն նորմերի 50-րդ կետի պահանջները: Դրանք չպետք է ներառեն վերելակներ և շարժական դռներ, ինչպես նաև հատվածամասեր, որոնք տանում են`

1) վերելակների հորաններից ելքերով միջանցքների միջով, վերելակների նախասրահներով և վերելակների առջևի նախամուտքերի միջով, եթե վերելակների հորանների պատող կոնստրուկցիաները, ներառյալ վերելակների հորանների դռները, չեն համապատասխանում հակահրդեհային պատնեշներին ներկայացվող պահանջներին,

2) «միջանցիկ» սանդղավանդակների միջով, երբ սանդղավանդակի հարթակը հանդիսանում է միջանցքի մասը, ինչպես նաև տարահանման ուղի չհանդիսացող 2-րդ տեսակի սանդուղք ունեցող սենքի միջով,

3) շենքի տանիքով, բացառությամբ շահագործվող տանիքից կամ հատուկ սարքավորված տանիքի հատվածամասից,

4) երկու հարկից (հարկաբաժիններից) ավելի միացնող, ինչպես նաև նկուղային և որմնախարսխային հարկեր տանող 2-րդ տեսակի սանդուղքներով, բացառությամբ սույն նորմերի 50-րդ կետում նշված դեպքերից:

71. Բոլոր աստիճանի հրակայունության և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասերի շենքերում, բացի V աստիճանի հրակայունության և C(Ց)3 դասի շենքերից, տարահանման ուղիներում չի թույլատրվում օգտագործել ավելի բարձր հրդեհային վտանգավորությամբ նյութեր, քան`

1) Ա1, Բ1, Ծ2, Թ2 – պատերի, առաստաղների հարդարման, նախասրահներում, սանդղավանդակներում, վերելակի նախասրահներում կախովի առաստաղների լցվածքի համար,

2) Ա2, Բ2, Ծ3, Թ3 կամ Ա2, Բ3, Ծ2, Թ2 – պատերի, առաստաղների հարդարման, ընդհանուր միջանցքներում, սպասասրահներում և ճեմասրահներում կախովի առաստաղների լցվածքի համար,

3) Ա2, ԲՏ2, Ծ2, Թ2 - նախասրահներում, սանդղավանդակներում, վերելակի նախասրահներում հատակի ծածկույթի համար,

4) Բ2, ԲՏ2, Ծ3, Թ2 - ընդհանուր միջանցքներում, սպասասրահներում և ճեմասրահներում հատակի ծածկույթի համար:

72. Ընդհանուր միջանցքներում, բացառությամբ նորմերում հատուկ վերապահված դեպքերի, չի թույլատրվում հարկի հատակից 2 մ-ից պակաս բարձրության վրա տեղակայել պատի մակերեսից դուրս եկող սարքավորումներ, վառվող հեղուկներով խողովակաշարեր և գազատարեր, ինչպես նաև ներկառուցված պահարաններ, բացի հրշեջ ծորակների ու հաղորդակցուղիների պահարաններից:

73. 60 մ-ից ավելի երկարությամբ ընդհանուր միջանցքները հարկավոր է բաժանել հատվածամասերի` 2-րդ տեսակի հակահրդեհային պատնեշներով և հակահրդեհային դռներով, որոնց երկարությունը որոշվում է համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, բայց չպետք է գերազանցի 60 մ-ը: Սենքերից դեպի միջանցք բացվող դռների դեպքում միջանցքով տարահանման ուղու լայնությունը հարկավոր է ընդունել միջանցքի լայնությունը` փոքրացված.

1) դռան փեղկի լայնության կեսի չափով` դռների միակողմանի տեղադրման դեպքում,

2) դռան փեղկի լայնությամբ` դռների երկկողմանի տեղադրման դեպքում: Այս պահանջը չի տարածվում միջհարկային միջանցքների (նախասրահների) վրա, որոնք սարքավորվում են Գ1.3 դասի շենքերում բնակարանի և սանդղավանդակի ելքերի միջև:

74. Տարահանման ուղիների հորիզոնական հատվածամասերի առլույս բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, տարահանման ուղիների հորիզոնական հատվածամասերի և թեք հարթակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս`

1) 1,2 մ-ից - ընդհանուր միջանցքների համար, որոնցով Գ1 դասի սենքերից կարող են տարահանվել 15-ից ավելի, իսկ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասի սենքերից` 50-ից ավելի մարդ,

2) 0,7 մ-ից - դեպի մեկ միավոր աշխատատեղեր տանող անցումների համար,

3) 1,0 մ-ից - մնացած բոլոր դեպքերում:

75. Ցանկացած դեպքում տարահանման ուղիները պետք է լինեն այնպիսի լայնությամբ, որպեսզի, հաշվի առնելով երկրաչափական ձևը, հնարավոր լինի դրանցով անարգելք անցկացնել պատգարակներ` դրանց վրա պառկած մարդկանցով հանդերձ:

76. Տարահանման ուղիների հատակի վրա չեն թույլատրվում բարձրությունների 45 սմ-ից պակաս անկումներ և ելուստներ, բացառությամբ դռների բացվածքների շեմերի: Բարձրությունների անկումների տեղերում պետք է նախատեսել սանդուղքներ 3-ից ոչ պակաս աստիճանների թվաքանակով, կամ 1:6 ոչ ավելի թեքությամբ թեք հարթակներ: Սանդուղքների 45 սմ-ից ավելի բարձրության դեպքում պետք է նախատեսվեն բազրիքներով ճաղաշարեր:

 

VI. 4 Տարահանում սանդուղքներով և սանդղավանդակներով

 

77. Տարահանման ուղիների սանդղաբազկի և սանդղավանդակի սահմաններում չի թույլատրվում պտուտակային, հատակագծում լրիվ կամ մասամբ կորագիծ սանդուղքների, ինչպես նաև տարբեր լայնությամբ սանդղամատերի և տարբեր բարձրությամբ աստիճանների տեղակայում:

78. Սանդղավանդակները պետք է առանձնացված լինեն հարակից տարածքներից (միջանցքներ, սպասասրահներ, նախասրահներ, ճեմասրահներ և նմանատիպ այլ սենքեր) հակահրդեհային պատերով և դռներով:

79. Մարդկանց տարահանման համար նախատեսված սանդղաբազկի (այդ թվում` սանդղավանդակում տեղավորված) լայնությունը պետք է լինի ոչ պակաս հաշվարկայինից, կամ ոչ փոքր դրա վրա դուրս եկող ցանկացած տարահանման ելքից (դռնից), բայց ոչ պակաս`

1) 1,35 մ-ից – Գ1.1 դասի շենքերի համար,

2) 1,2 մ-ից – ցանկացած հարկում, բացի առաջին հարկից, 200 մարդ և ավելի թվաքանակով շենքերի համար,

3) 0,7 մ-ից – մեկ միավոր աշխատատեղ տանող աստիճանների համար,

4) 0,9 մ-ից – մնացած բոլոր դեպքերի համար:

80. Տարահանման ուղիներում սանդուղքների թեքությունը, պետք է լինի 1:1 հարաբերությունից ոչ ավելի, սանդղամատի լայնությունը` 25 սմ-ից ոչ պակաս, իսկ աստիճանի բարձրությունը` 22 սմ-ից ոչ ավելի: Միայնակ աշխատատեղ տանող անցման բաց աստիճանների թեքությունը թույլատրվում է մեծացնել մինչև 2:1 հարաբերությունը:

81. Կորագիծ շքաաստիճանների սանդղամատերի լայնությունը նեղ հատվածներում թույլատրվում է փոքրացնել մինչև 22 սմ-ը, իսկ 15 մարդուց ոչ ավելի ընդհանուր աշխատատեղերով սենքերի (բացի Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերից) սանդուղքների սանդղամատերի լայնությունը` մինչև 12 սմ-ը:

82. Երրորդ տեսակի սանդուղքները` ըստ սույն նորմերի 30-րդ կետի 1-ին ենթակետի, պետք է իրականացնել չայրվող նյութերից ու տեղաբաշխել Կ1-ից ոչ ցածր դասի պատերի խուլ (առանց լուսավորության բացվածքների) հատվածամասերում, REI(ՌԵԻ)30-ից ոչ ցածր հրակայունության սահմանով: Այդ սանդուղքները պետք է ունենան տարահանման ելքերի մակարդակի հարթակներ` 1,2 մ բարձրությամբ ճաղաշարով, և տեղակայված լինեն պատուհանային բացվածքներից 1,0 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: REI(ՌԵԻ)30-ից ոչ ցածր հրակայունության սահմանով երրորդ տեսակի սանդուղքներ թույլատրվում է կիրառել հինգ հարկից ոչ ավելի բարձրությամբ շենքերի համար:

83. Սանդղահարթակների լայնությունը պետք է լինի սանդղաբազկի լայնությունից ոչ պակաս, իսկ երկփեղկ դռներով վերելակների ելքերի առջև` սանդղաբազկի լայնության և վերելակի դռան լայնության կեսի գումարից ոչ պակաս, բայց 1,6 մ-ից ոչ պակաս: Միջանկյալ հարթակները սանդուղքի ուղիղ սանդղաբազկում պետք է ունենան 1,0 մ-ից ոչ պակաս երկարություն: Սանդղավանդակ դուրս եկող դռները բաց վիճակում չպետք է փոքրացնեն սանդղահարթակների և սանդղաբազուկների լայնությունը:

84. Սանդղավանդակներում չի թույլատրվում տեղակայել դյուրավառ գազերով և հեղուկներով խողովակագծեր, ներկառուցված պահարաններ, բացի հրշեջ ծորակների և հաղորդակցուղիների համար նախատեսված պահարաններից, էլեկտրական մալուխներ և հաղորդալարեր (բացառությամբ սանդղավանդակների և միջանցքների լուսավորման համար էլեկտրահաղորդալարերից), ներկառուցել ցանկացած նշանակության սենքեր, նախատեսել ելքեր բեռնատար վերելակներից և բեռնամբարձիչներից, ինչպես նաև տեղակայել պատի մակերևույթից դուրս եկող սարքավորումներ` սանդղամատի մակերևույթից և սանդղահարթակից մինչև 2,2 մ բարձրության վրա:

85. Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերում, որտեղ հարկի բարձրությունը (հատակից մինչև առաստաղ) կազմում է 2,5 մ, թույլատրվում է գազի հաշվիչների արկղերի տեղադրումն իրականացնել սանդղավանդակներում` սանդղահարթակի, սանդղավանդակի սանդղամատերի կամ հարկի հատակի մակերևույթից 1,9 մ բարձրության վրա:

86. Մինչև 28 մ-ը ներառյալ բարձրությամբ շենքերում սովորական սանդղավանդակներում թույլատրվում է նախատեսել աղբամուղեր և սենքերի լուսավորման համար նախատեսված էլեկտրահաղորդալարեր: Սովորական սանդղավանդակների ծավալում չի թույլատրվում ներկառուցել այլ նշանակության սենքեր, բացի պահակակետի սենքից: Թույլատրվում է առաջին, որմնախարսխային կամ նկուղային հարկերի սանդղաբազուկների տակ ջեռուցման կառավարման, ջրաչափական հանգույցների և էլեկտրական ջրաբաշխիչ սարքերի տեղակայումը: Չծխապատվող սանդղավանդակներում թույլատրվում է նախատեսել միայն ջեռուցման սարքեր:

87. Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը վերականգնելիս, որտեղ գազականգնակներն ամբողջությամբ կամ մասամբ անցնում են սանդղավանդակներով, գազի ծախսի հաշվիչներ (տեղակայված չայրվող արկղերում) և առանց պարուրակային միացման գազատար խողովակներ թույլատրվում է տեղակայել 2-րդ աստիճանի հրակայունությունից ոչ պակաս բնական արտածման օդափոխությամբ սանդղավանդակներում, եթե առկա են գազի կոնցենտրացիայի անթույլատրելի չափը կանխարգելող ավտոմատ սարքեր:

88. Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը վերականգնելիս, նախագծային լուծումները անհրաժեշտ է համաձայնեցնել հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմնի հետ:

89. Շենքերի պատերի մեջ ծխատար և օդատար ուղիները թույլատրվում է անցկացնել միասին: Այդ դեպքում դրանք շենքի ամբողջ բարձրությամբ պետք է բաժանված լինեն իրարից ոչ պակաս 120 մմ հաստությամբ հերմետիկ միջնորմերով` պատրաստված պատի նյութից:

90. Սանդղավանդակներում, բացի չծխապատվող սանդղավանդակների, թույլատրվում է տեղակայել առաջին հարկից ոչ ցածր իջնող երկուսից ոչ ավելի մարդատար վերելակներ, որոնց հորանների պատող կոնստրուկցիաները չայրվող նյութերից են: Չծխապատվող սանդղավանդակներում թույլատրվում է նախատեսել միայն ջեռուցման սարքեր:

91. Սանդղավանդակները պետք է ունենան ելք` դեպի դուրս շենքին հարող տարածք անմիջապես կամ նախասրահով, անջատված կից միջանցքներից դռներով, միջնապատերով: Երկու սանդղավանդակներից դեպի ընդհանուր նախասրահ տարահանման ելքի կիրառման դեպքում դրանցից մեկը, բացի ելքից դեպի նախասրահ, պետք է ունենա ելք անմիջապես դեպի դուրս: Չ1 տեսակի սանդղավանդակները պետք է ունենան ելք միայն անմիջականորեն դուրս:

92. Սանդղավանդակները, բացառությամբ Ս2 տեսակի սանդղավանդակներից, յուրաքանչյուր հարկում արտաքին պատերում պետք է ունենան 1,2 մ2-ուց ոչ պակաս մակերեսով լուսաբացվածքներ: Թույլատրվում է տարահանման համար նախատեսված ներքին սանդղավանդակների 50%-ից ոչ ավելին նախատեսել առանց լուսաբացվածքների հետևյալ շենքերում՝

1) Գ2, Գ3 և Գ4 դասի – Չ2 կամ Չ3 տեսակի` հրդեհի դեպքում օդի ճնշումով,

2) Գ5 դասի Վ կարգի մինչև 28 մ բարձրությամբ, իսկ Գ և Դ կարգի, անկախ շենքի բարձրությունից Չ3 տեսակի` օդի ճնշմամբ հրդեհի դեպքում,

3) Ս2 տեսակի սանդղավանդակները վերնածածկում պետք է ունենան 4 մ2-ուց ոչ պակաս մակերեսով լուսաբացվածքներ` 0,7 մ-ից ոչ պակաս լայնությամբ սանդղաբազուկների միջև լուսաճեղքերով կամ սանդղավանդակի ամբողջ բարձրությամբ 2 մ2-ուց ոչ պակաս մակերեսով հորիզոնական կտրվածքի լուսավորության հորանցքներ:

93. Չ2 և Չ3 տեսակի սանդղավանդակների հակածխային պաշտպանությունը պետք է նախատեսվի ՀՀ գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում Չ2 տեսակի սանդղավանդակները` ըստ բարձրության պետք է բաժանել հատվածամասերի 1-ին տեսակի խուլ հակահրդեհային միջնորմերով, սանդղավանդակի ծավալից դուրս հատվածամասերի միջև անցումներով: Չ2 տեսակի սանդղավանդակներում պատուհանները պետք է լինեն չբացվող:

94. Արտաքին օդային գոտու միջով դեպի Չ1 տեսակի չծխապատվող սանդղավանդակներ տանող անցումների չծխանելիությունը պետք է ապահովվի իրենց կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումներով, այդ անցումները պետք է լինեն բաց, չպետք է տեղակայված լինեն շենքի ներքին անկյուններում և պետք է ունենան 1,2 մ-ից ոչ պակաս լայնություն, 1,2 մ բարձրությամբ ցանկապատով, արտաքին օդային գոտում դռների միջև միջնապատի լայնությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս, իսկ սանդղավանդակի դռների, պատուհանների բացվածքների և մոտակա պատուհանների միջև` 2 մ-ից ոչ պակաս հեռավորություն: Շենքի արտաքին պատի մեկ կողմը մյուսին 1350-ից ոչ պակաս անկյան տակ կցման դեպքում արտաքին օդային գոտում դռան մոտակա բացվածքից մինչև արտաքին պատի ներքին անկյան գագաթը հեռավորությունը պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս, այդ հեռավորությունը կարելի է փոքրացնել արտաքին պատի ելուստի չափով: Տվյալ պահանջը չի տարածվում 1350 և ավելի ներքին անկյուններում տեղակայված անցուղիների վրա, ինչպես նաև պատի 1,2 մ-ից ոչ ավելի ելուստի դեպքում:

95. Ս1 տեսակի սանդղավանդակներ կարող են նախատեսվել մինչև 28 մ բարձրությամբ բոլոր դասերի գործառական հրդեհային վտանգավորության շենքերում, ընդ որում, Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերում Ա և Բ կարգի սենքերից դեպի յուրաքանչյուր հարկի միջանցք ելքերը պետք է նախատեսել նախամուտք-անցախցերի միջով` օդի մշտական ճնշմամբ:

96. Ս2 տեսակի սանդղավանդակներ թույլատրվում է նախատեսել I, II և III աստիճանի հրակայունությամբ C(Ց)0 և C(Ց)1 դասերի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության և Գ1, Գ2, Գ3, Գ4 գործառական հրդեհային վտանգավորության շենքերում` 9 մ-ից ոչ ավելի բարձրությամբ: Թույլատրվում է ավելացնել շենքի բարձրությունը մինչև 12 մ` հրդեհի ժամանակ վերևի լուսաբացվածքի ավտոմատ բացման և Գ1.3 դասի շենքերում` հրդեհի ազդանշանման ավտոմատ ազդարարիչների տեղակայման դեպքերում: Ընդ որում, Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում այդպիսի սանդուղքները պետք է լինեն 50%-ից ոչ ավելի, իսկ մնացածները յուրաքանչյուր հարկում պետք է ունենան արտաքին պատերում լուսաբացվածքներ: Հատվածամասային տեսակի Գ1.3 դասի շենքերում 4 մ-ից բարձր տեղադրված յուրաքանչյուր բնակարանում պետք է նախատեսել վթարային ելք` ըստ սույն նորմերի 66-րդ կետի:

97. 28 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, ինչպես նաև Ա և Բ կարգի Գ5 դասի շենքերում պետք է նախատեսել Չ1 տեսակի չծխապատվող սանդղավանդակներ: Թույլատրվում է նախատեսել.

1) Գ1.3 դասի միջանցքային տեսակի շենքերում` սանդղավանդակների 50%-ից ոչ ավելին` Չ2 տեսակի,

2) Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերում Չ2 և Չ3 տեսակի սանդղավանդակներ բնական լուսավորությամբ և հրդեհի դեպքում մշտական օդի ճնշմամբ,

3) Գ1.1, Գ1.2, Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում 50%-ից ոչ ավելի Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ` հրդեհի դեպքում օդի ճնշմամբ,

4) Գ5 դասի Վ կարգի շենքերում` Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ` հրդեհի դեպքում օդի ճնշմամբ,

5) Գ5 դասի Գ և Դ կարգի շենքերում` Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ, հրդեհի դեպքում օդի ճնշմամբ, ինչպես նաև Ս1 տեսակի սանդղավանդակներ, բաժանելով դրանց բարձրությունը յուրաքանչյուր 20 մ-ը մեկ խուլ հակահրդեհային միջնորմերով և սանդղավանդակի ծավալից դուրս սանդղավանդակի մի մասից դեպի մյուսն անցումով:

98. Չծխապատվող սանդղավանդակներով շենքերում պետք է նախատեսել ընդհանուր միջանցքների, նախասրահների, ճեմասրահների և նախամուտքերի հակածխային պաշտպանություն:

99. Բոլոր դասի գործառնական հրդեհային վտանգավորության շենքերում, բացառությամբ Գ1.3 դասի, տեխնոլոգիական պայմաններից ելնելով, թույլատրվում է նախատեսել սույն նորմերի 121-րդ կետի պահանջներին համապատասխանող առաջին և որմնախարսխային (կամ նկուղային) հարկերի միջև հաղորդակցման համար առանձին սանդուղքներ: Տարահանման դեպքում այդ սանդուղքները հաշվի չեն առնվում, բացառությամբ սույն նորմերի 50-րդ կետում նշված դեպքերից:

100. I և II աստիճանի հրակայունության C(Ց)Օ դասի շենքերում թույլատրվում է նախատեսել նախասրահից մինչև երկրորդ հարկ տանող 2-րդ տեսակի աստիճաններ, հաշվի առնելով սույն նորմերի 122-րդ կետի պահանջները:

101. 28 մ-ից ոչ ավելի բարձրությամբ, Գ1.2, Գ2, Գ3 և Գ4 դասի գործառական կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության, I և II աստիճանի հրակայունության և C(Ց)Օ դասի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության շենքերում թույլատրվում է կիրառել երկուսից ավելի հարկեր միացնող 2-րդ տեսակի սանդուղքներ` նորմերով պահանջվող տարահանման սանդղավանդակների առկայության և սույն նորմերի 129-րդ կետի պահանջների պահպանման դեպքում:

102. Շարժասանդուղքները պետք է նախատեսել 2-րդ տեսակի սանդուղքների համար ընդունված պահանջներին համապատասխան:

 

VII. ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

 

103. Հրդեհի տարածումը կանխարգելվում է այրման մակերեսի ինտենսիվությունը և տևողությունը սահմանափակող միջոցառումների իրականացմամբ: Դրանց են վերաբերում.

1) սենքում, սենքերի միջև, տարբեր գործառնական հրդեհային վտանգավորության սենքերի խմբերի միջև, հրդեհային հատվածամասերի միջև, ինչպես նաև շենքերի միջև հրդեհի վտանգավոր գործոնների տարածումն արգելակող կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումները,

2) շենքի կոնստրուկցիաների, այդ թվում՝ տանիքածածկերի, ճակատների հարդարման ու երեսապատման, սենքերի և տարահանման ուղիների մակերևութային շերտերում օգտագործվող շինարարական նյութերի հրդեհային վտանգավորության սահմանափակումը,

3) սենքերի և շենքերի տեխնոլոգիական պայթյունահրդեհային և հրդեհային վտանգավորության նվազեցումը,

4) հրդեհաշիջման առաջնային, այդ թվում՝ ավտոմատ հրդեհաշիջման միջոցների առկայությունը,

5) հրդեհի մասին ազդանշանումը և ազդարարումը:

104. Շենքերի մասերը, որտեղ հրդեհի մարումը դժվար է իրականացնել (տեխնիկական սենքեր և հարկեր, նկուղային և որմնախարսխային հարկեր ու շենքի այլ մասեր), պետք է սարքավորել լրացուցիչ միջոցներով` ուղղված այրման մակերեսի, ինտենսիվության և տևողության սահմանափակմանը:

105. Հրդեհի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը թույլատրվում է գնահատել հրդեհից ուղղակի և անուղղակի վնասի սահմանափակմանն ուղղված սույն նորմերի IV բաժնի պահանջների վրա հիմնված տեխնիկատնտեսական հաշվարկներով:

106. Տարբեր դասի գործառական հրդեհային վտանգավորության շենքերի մասերը և սենքերը միմյանցից պետք է բաժանված լինեն հրակայունության սահմաններով և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասերով` նորմավորված պատող կոնստրուկցիաներով կամ հակահրդեհային պատնեշներով: Ընդ որում, այդպիսի պատող կոնստրուկցիաներին և հակահրդեհային պատնեշների տեսակներին ներկայացվող պահանջները սահմանվում են, հաշվի առնելով սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, հրդեհային բեռնվածքի մեծությունը, հրակայունության աստիճանը և շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը:

107. Շենքում հակահրդեհային պատնեշներով բաժանված տարբեր գործառական հրդեհային վտանգավորության հատվածամասերի առկայության դեպքում, յուրաքանչյուր այդպիսի մասը պետք է բավարարի համապատասխան գործառական հրդեհային վտանգավորության շենքերին ներկայացվող հակահրդեհային պահանջներին: Շենքի հակահրդեհային պաշտպանության համակարգն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ նրա մասերի տարբեր գործառական հրդեհային վտանգավորության դեպքում, շենքի գործառական հրդեհային վտանգավորությունն ամբողջությամբ կարող է մեծ լինել այդ մասերի յուրաքանչյուրի գործառական հրդեհային վտանգավորությունից:

108. Գ5 դասի շենքերում Ա և Բ կարգի սենքերը, եթե դա թույլատրվում է տեխնոլոգիական պահանջներով, պետք է տեղակայել արտաքին պատերի մոտ, իսկ բազմահարկ շենքերում` վերևի հարկերում:

109. Նկուղային և որմնախարսխային հարկերում չի թույլատրվում տեղաբաշխել սենքեր, որոնցում օգտագործվում կամ պահվում են այրվող գազեր և հեղուկներ, ինչպես նաև դյուրաբոցավառ նյութեր` բացառությամբ վերապահված դեպքերի:

110. Շինարարական կոնստրուկցիաները չպետք է նպաստեն այրման թաքնված տարածմանը:

111. Շինարարական կոնստրուկցիաների ամրակման հանգույցի հրակայունությունը պետք է լինի կոնստրուկցիայի պահանջվող հրակայունությունից ոչ ցածր:

112. Դահլիճային սենքերում հատակի թեքություն առաջացնող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն միջհարկային ծածկերի համար սույն նորմերի 4-րդ և 5-րդ աղյուսակներով սահմանված պահանջներին:

113. Նորմավորված հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ պատող կոնստրուկցիաների հետ խողովակաշարով և մալուխներով փոխհատվող հանգույցները չպետք է նվազեցնեն կոնստրուկցիաների պահանջվող հրդեհատեխնիկական ցուցանիշները:

114. Կոնստրուկցիաների բաց մակերևույթի վրա պատված հատուկ հրապաշտպան ծածկույթները և տոգորանյութերը պետք է համապատասխանեն կոնստրուկցիաների հարդարմանը ներկայացվող պահանջներին: Տեխնիկական փաստաթղթերում այդ ծածկույթների և տոգորանյութերի վերաբերյալ պետք է տրված լինի դրանց փոխարինման կամ վերականգնման պարբերականությունը` կախված շահագործման պայմաններից: Կոնստրուկցիաների հրակայունության սահմանը բարձրացնելու կամ հրդեհային վտանգավորության դասը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է այդ կոնստրուկցիաները հատուկ հրապաշտպան նյութերով ենթարկել տոգորման: Կոնստրուկցիաների հրակայունության սահմանների բարձրացման կամ հրդեհային վտանգավորության կարգերի նվազեցման դեպքում չի թույլատրվում հատուկ հրապաշտպան ծածկույթների օգտագործումն այն տեղերում, որտեղ բացառվում է դրանց պարբերական փոխարինումը կամ վերականգնումը:

115. Նյութերի հրդեհային վտանգավորության նվազեցման համար նախատեսված հրապաշտպան միջոցների արդյունավետությունը պետք է գնահատվի փորձարկման միջոցով` սույն նորմերի V բաժնում սահմանված շինարարական նյութերի հրդեհային վտանգավորության խմբերի որոշման համար: Կոնստրուկցիաների հրակայունությունը բարձրացնելու համար օգտագործվող հրապաշտպան միջոցների արդյունավետությունը պետք է գնահատվի փորձարկման միջոցով` սույն նորմերի V բաժնում սահմանված շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանների որոշման համար:

116. Մետաղե կոնստրուկցիաների կրողականությունը որոշելիս, հաշվի չառնվող հրապաշտպան միջոցների արդյունավետությունը թույլատրվում է գնահատել առանց ստատիկ բեռնվածքի` 1,7 մ-ից ոչ պակաս բարձրությամբ փոքրացված չափերով սյան մոդելի կամ 2,8 մ-ից ոչ պակաս թռիչքով հեծանի մոդելի համեմատական փորձարկումներով:

117. Ծածկերի և վերնածածկերի հրակայունության սահմանը բարձրացնելու նպատակով օգտագործվող կախովի առաստաղներն ըստ հրդեհային վտանգավորության պետք է համապատասխանեն այդ ծածկերին և վերնածածկերին ներկայացվող պահանջներին: Տարահանման ուղիներում և սենքերում կախովի առաստաղների հիմնակմախքը հարկավոր է իրականացնել չայրվող նյութերից: Կախովի առաստաղներով սենքերում հակահրդեհային միջնորմերը պետք է բաժանեն դրանցից վեր գտնվող տարածությունը: Կախովի առաստաղների հետևի տարածությունում չի թույլատրվում նախատեսել այրվող գազերի, փոշեօդային խառնուրդների, հեղուկների և նյութերի տեղափոխման անցուղիներ և խողովակաշարեր: Չի թույլատրվում նախատեսել կախովի առաստաղներ Ա և Բ կարգի սենքերում:

118. Հակահրդեհային պատնեշները շենքի պատող կոնստրուկցիաների հետ միացման տեղերում, այդ թվում՝ շենքի ուրվագծի փոփոխման տեղերում պետք է նախատեսել հրդեհի տարածումը կանխարգելող միջոցառումներ, շրջանցելով այդ պատնեշները:

119. Շենքը հրդեհային հատվածամասերի բաժանող հակահրդեհային պատերը պետք է կառուցել շենքի ամբողջ բարձրությամբ` հրդեհի տարածումը դեպի հարակից հրդեհային հատվածամաս կանխարգելելու նպատակով:

120. Հրդեհի ժամանակ հակահրդեհային պատնեշների բացվածքները պետք է լինեն փակ: Հակահրդեհային պատնեշներում պատուհանները պետք է լինեն չբացվող, իսկ դռները, դարպասները, ելանցքները և փականները պետք է ունենան ինքնափակման համար սարքվածքներ, փեղկերում` խցվածքներ: Դռները, դարպասները, ելանցքները և փականները, որոնք կարող են շահագործվել բաց վիճակում, պետք է կահավորված լինեն հրդեհի դեպքում իրենց ավտոմատ փակումն ապահովող սարքվածքներով:

121. Հակահրդեհային պատնեշներում բացվածքների ընդհանուր մակերեսը, բացառությամբ վերելակային հորանների պատերի, չպետք է գերազանցի այդ մակերեսի 25%-ը: Հակահրդեհային պատնեշների որմնանցքները պետք է համապատասխանեն սույն նորմերի 27-րդ կետի և սույն բաժնի պահանջներին: Ա և Բ կարգի սենքերը այլ կարգի սենքերից, միջանցքներից, սանդղավանդակներից և վերելակային նախամուտքերից բաժանող հակահրդեհային պատնեշներում պետք է նախատեսել օդի մշտական ճնշումով նախամուտք-անցախցեր, հանրապետական նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նշված կարգերի երկու և ավելի սենքերի համար ընդհանուր նախամուտք-անցախցերի սարքում չի թույլատրվում:

122. Ա և Բ կարգի սենքերն այլ սենքերից բաժանող այն հակահրդեհային պատնեշներում, որոնցում հնարավոր չէ սարքել նախամուտք-անցախցեր, կամ Վ կարգի սենքերն այլ սենքերից բաժանող հակահրդեհային պատնեշների բացվածքներում (դռներ, դարպասներ, ելանցքներ և փականներ) պետք է նախատեսել միջոցառումների համալիր` հրդեհի տարածումն ու պայթյունավտանգ պարունակություններ առաջացնող այրվող գազերի, դյուրաբոցավառ և այրվող հեղուկների, փոշիների, թելքերի թափանցումը հարակից հարկերը և սենքերը կանխարգելելու համար: Վ, Գ և Դ կարգի հարակից սենքերի միջև հաղորդակցման համար հակահրդեհային պատնեշների բացվածքներում, որոնք չեն կարող փակվել հակահրդեհային դռներով կամ դարպասներով, թույլատրվում է նախատեսել ավտոմատ հրդեհաշիջման կայանքներով կահավորված բաց նախամուտքեր: Այդ նախամուտքերի պատող կոնստրուկցիաները պետք է լինեն հակահրդեհային:

123. Հակահրդեհային պատնեշներում որմնանցքների լցնումը պետք է կատարվի չայրվող նյութերով: Դռները, դարպասները, ելանցքները և փականները թույլատրվում է պատրաստել 40 մմ-ից ոչ պակաս հաստությամբ չայրվող նյութերով պաշտպանված այրվողականության Ա3-ից ոչ ցածր խմբի նյութերի օգտագործմամբ: Հակահրդեհային պատնեշներում նախամուտք-անցախցերի դռները, դարպասները և ելանցքները սենքերի կողմից, որոնցում չեն կիրառվում և չեն պահվում այրվող գազեր, հեղուկներ և նյութեր, ինչպես նաև բացակայում են այրվող փոշու առաջացման հետ կապված գործընթացներ, թույլատրվում է պատրաստել 40 մմ-ից ոչ պակաս հաստությամբ այրվողականության Ա3 խմբի նյութերից և առանց անցքերի:

124. Չի թույլատրվում հակահրդեհային պատերը և 1-ին տեսակի ծածկերը հատել խուղակներով, հորաններով և խողովակաշարերով` նախատեսված այրվող գազերի, փոշեօդային խառնուրդների, հեղուկների և նմանատիպ այլ նյութերի տեղափոխման համար: Վերը նշվածներից տարբերվող նյութերը խուղակներով, հորաններով և խողովակաշարերով տեղափոխելու համար հակահրդեհային պատերի և 1-ին տեսակի ծածկերի հետ դրանց հատման տեղերում պետք է նախատեսել այրման արգասիքների տարածումը կանխարգելող ավտոմատ սարքեր:

125. Վերելակային հորանների (բացի սույն նորմերի 91-րդ կետում նշվածներից) և վերելակների մեքենայական բաժանմունքների սենքերի (բացի տանիքածածկի վրա տեղավորվածներից), ինչպես նաև հաղորդակցուղիների տեղավորման համար անցուղիների, խորշերի և հորանների պատող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերին և 3-րդ տեսակի ծածկերին ներկայացվող պահանջներին: Վերելակային հորանների պատերում հակահրդեհային դռների սարքման անհնարինության դեպքում պետք է նախատեսել նախամուտքեր կամ նախասրահներ` 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով և 3-րդ տեսակի ծածկերով կամ էկրաններ, որոնք հրդեհի դեպքում ավտոմատ կերպով կփակեն վերելակային հորանների դռների բացվածքները: Այդպիսի էկրանները պետք է պատրաստվեն չվառվող նյութերից և դրանց հրակայունության սահմանը պետք է լինի EI(ԵԻ)45-ից ոչ ցածր: Չծխապատվող սանդղավանդակներով շենքերում, որոնք չունեն իրենց ելքերի մոտ հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցեր, պետք է նախատեսվեն վերելակային հորանների ավտոմատ հակածխային պաշտպանություն: Աղբամուղի փողը պետք է պատրաստել չայրվող նյութերից:

126. Նկուղային կամ որմնախարսխային հարկից, որի սենքերում օգտագործվում կամ պահվում են այրվող նյութեր, առաջին հարկի սենքեր տանող սանդուղքները (100-րդ կետի պահանջներին համապատասխանող) պետք է եզրապատված լինեն 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով` հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցերի կառուցմամբ:

127. Գ5 դասի շենքերում Վ, Գ և Դ կարգի սենքերով նկուղային կամ որմնախարսխային հարկից ելքը դեպի առաջին հարկի նույն կարգի սենքեր թույլատրվում է նախատեսել առանց նախամուտք-անցախցերի կառուցման: Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում ճեմասրահից, հանդերձարաններից, ծխարաններից և սանհանգույցներից, որոնք տեղավորված են նկուղային կամ որմնախարսխային հարկում, դեպի առաջին հարկ ելքերը թույլատրվում է նախատեսել առանց նախամուտք-անցախցերի կառուցման:

128. Նախասրահից մինչև երկրորդ հարկ տանող 2-րդ տեսակի սանդուղք, ըստ սույն նորմերի 30-րդ կետի 1-ին ենթակետի, կամ շարժասանդուղք կառուցելիս, սենքը, որում տեղավորված է սանդուղքը կամ շարժասանդուղքը, պետք է առանձնացված լինի միջանցքներից և հարակից սենքերից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով և հակահրդեհային դռներով:

129. Սենքը, որում տեղավորված է սույն նորմերի 101-րդ կետում նախատեսված 2-րդ տեսակի սանդուղք, պետք է առանձնացված լինի իրեն հարող միջանցքներից և այլ սենքերից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով և հակահրդեհային դռներով: Թույլատրվում է չառանձնացնել հակահրդեհային միջնորմերով սենքը, որում տեղավորված է 2-րդ տեսակի սանդուղք`

1) ամբողջ շենքում ավտոմատ հրդեհաշիջման համակարգի առկայության դեպքում,

2) 9 մ-ից ոչ ավելի բարձրություն և հարկի 300 մ2-ից ոչ ավելի մակերես ունեցող շենքերում:

130. Նկուղային և որմնախարսխային հարկերում վերելակների առջև պետք է նախատեսել հրդեհի դեպքում օդի ճնշմամբ 1-ին տեսակի նախամուտք-անցախուց:

131. Շենքերի և հրդեհային հատվածամասերի չափերի, ինչպես նաև շենքերի միջև հառավորությունների ընտրությունը պետք է կատարել կախված դրանց հրակայունության սահմանից, կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասից, հրդեհային բեռնվածքի մեծությունից, հաշվի առնելով նաև հակահրդեհային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետությունը, հրշեջ փրկարարական ստորաբաժանման առկայությունն ու հեռահասությունը, նրանց զինվածությունը, հրդեհի հնարավոր տնտեսական և էկոլոգիական հետևանքները:

132. Շենքերի և շինությունների շահագործման ընթացքում պետք է ապահովված լինի հակահրդեհային պաշտպանության բոլոր ինժեներական միջոցների սարքինությունը:

133. Սահմանված պահանջների համաձայն շենքերը պետք է սարքավորվեն հրդեհի ազդանշանման և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով:

 

VIII. ՀՐԴԵՀԻ ՄԱՐՈՒՄ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

134. Հնարավոր հրդեհի մարումը և փրկարարական աշխատանքների իրագործումն ապահովում են կոնստրուկտիվ, ծավալահատակագծային, ինժեներատեխնիկական և կազմակերպչական հետևյալ միջոցառումներով.

1) հատուկ կամ գործառնական անցումներով և մուտքերով համատեղված հրշեջ փրկարարական տեխնիկայի համար անցումների և ստորգետնյա ուղիների սարքումը,

2) արտաքին հրշեջ սանդուղքների սարքումը և հրշեջ փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի ու տեխնիկայի` դեպի շենքերի տանիք և հարկեր բարձրացնելու այլ միջոցների ապահովումը, այդ թվում՝ «հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեղափոխման» ռեժիմ ունեցող վերելակների սարքումը,

3) հակահրդեհային ջրմուղի, այդ թվում՝ համատեղված տնտեսականի հետ, կամ հատուկ ջրմուղի, իսկ անհրաժեշտության դեպքում` ցամաքախողովակների և հակահրդեհային ջրավազանների (ամբարների) սարքումը,

4) շենքի ներսում հրշեջ ստորաբաժանումների ընթացուղիների հակածխային պաշտպանությունը,

5) անհրաժեշտության դեպքում մարդկանց փրկության անհատական կամ կոլեկտիվ միջոցներով շենքի կահավորումը,

6) բնակավայրի կամ օբյեկտի տարածքում անձնակազմի անհրաժեշտ թվաքանակով և հրդեհների ազդեցության շառավղում տեղադրված օբյեկտներում հրդեհի մարման պայմաններին համապատասխանող հրդեհային տեխնիկայով հագեցված հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեղավորումը: Նշված միջոցառումների ընտրությունը կախված է շենքի կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասից:

135. Հիմնական և հատուկ հրշեջ մեքենաների անցումները պետք է նախատեսել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

136. Մինչև տանիքածածկի քիվը կամ արտաքին պատի (քիվապատի) վերևը 10 մ և ավելի բարձրությամբ շենքերի համար պետք է նախատեսել ելքեր դեպի տանիքածածկ անմիջապես սանդղավանդակներից կամ ձեղնահարկերի միջով, բացառությամբ տաք ձեղնահարկի, ինչպես նաև 3-րդ տեսակի սանդուղքներով կամ արտաքին հրշեջ սանդուղքներով:

137. Դեպի տանիքածածկ ելքերի թիվը և տեղաբաշխումը պետք է նախատեսել կախված շենքի գործառական հրդեհային վտանգավորությունից և չափերից, բայց մեկ ելքից ոչ պակաս.

1) ձեղնահարկային վերնածածկով շենքի յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ 100 մ երկարության համար,

2) Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի անձեղնահարկ վերնածածկով շենքերի յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ 1000 մ2 մակերեսի համար,

3) Գ5 դասի շենքերի պարագծով հրշեջ սանդուղքներով տեղադրված յուրաքանչյուր 280 մ-ը մեկ,

4) թույլատրվում է չնախատեսել.

ա. հրշեջ սանդուղքներ շենքի գլխավոր ճակատում, եթե շենքի լայնությունը չի գերազանցում 150 մ-ը, իսկ գլխավոր ճակատին հակադիր կողմից գոյություն ունի հակահրդեհային ջրագիծ,

բ. ելք դեպի տանիք 100 մ2-ուց ոչ ավելի մակերեսով վերնածածկ ունեցող միահարկ շենքերում:

138. Շենքերի ձեղնահարկերում, բացառությամբ Գ1.4 դասի շենքերից, հարկավոր է նախատեսել մշտական սանդուղքներով սարքավորված ելքեր դեպի տանիք` դռներից, ելանցքներից կամ 0,6x0,8 մ-ից ոչ պակաս չափերով պատուհաններից: Սանդղավանդակներից ելքերը դեպի տանիք կամ ձեղնահարկ պետք է նախատեսել ելքի առջև հարթակներ ունեցող սանդղաբազուկներով` 0,75x1,5 մ-ից ոչ պակաս չափերով 2-րդ տեսակի հակահրդեհային դռների միջով: Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի մինչև 15 մ բարձրությամբ շենքերում դեպի ձեղնահարկ կամ տանիք ելքերը թույլատրվում է իրականացնել սանդղավանդակների պատերին ամրացված պողպատե ելարաններով, 0,6x0,8 մ չափերով 2-րդ տեսակի հակահրդեհային ելանցքների միջով:

139. Տեխնիկական հարկերում, այդ թվում՝ տեխնիկական ներքնահարկերում և տեխնիկական ձեղնահարկերում անցման բարձրությունը առլույս պետք է լինի 1,8 մ-ից ոչ պակաս, ձեղնահարկերում ամբողջ շենքի երկարությամբ` 1,6 մ-ից ոչ պակաս: Այդ անցումների լայնությունը պետք է լինի 1,2 մետրից ոչ պակաս: 2 մ-ից ոչ ավելի երկարությամբ առանձին տեղամասերում ելքի բարձրությունը թույլատրվում է փոքրացնել մինչև 1,2 մ, իսկ լայնությունը` մինչև 0,9 մ:

140. Մանսարդներով շենքերում ձեղնահարկերի ծոցերի պատող կոնստրուկցիաներում պետք է նախատեսել ելանցքներ:

141. Տանիքածածկերի (այդ թվում՝ լուսաաերացիոն երդիկների տանիքածածկի) վրա բարձրանալու համար բարձրությունների 1 մ-ից ավելի անկման տեղերում պետք է նախատեսել հրշեջ սանդուղքներ: Տանիքածածկի 10 մ-ից ավելի բարձրությունների անկումներում չեն նախատեսվում հրշեջ սանդուղքներ, եթե տանիքածածկի յուրաքանչյուր 100 մ2-ից ավելի մակերեսով յուրաքանչյուր տեղամաս ունի սույն նորմերի 137-րդ կետի պահանջները բավարարող` դեպի տանիքածածկ տանող սեփական ելք, կամ երբ սույն նորմերի 137-րդ կետով բնորոշվող տանիքածածկի ստորին հատվածի բարձրությունը չի գերազանցում 10 մ-ը:

142. 10-ից մինչև 20 մ բարձրանալու համար, ինչպես և տանիքածածկի 1 մ-ից մինչև 20 մ անկման տեղերում պետք է կիրառել Հ1 տեսակի հրշեջ սանդուղքներ, 20 մ-ից ավելի բարձրանալու համար և 20 մ-ից ավելի բարձրությունների անկման տեղերում` Հ2 տեսակի հրշեջ սանդուղքներ: Հրշեջ սանդուղքները պետք է պատրաստվեն չայրվող նյութերից, տեղավորված լինեն պատուհաններից 1 մ-ից ոչ մոտ, և պետք է հաշվարկված լինեն հրշեջ փրկարարական անձնակազմի կողմից օգտագործման համար:

143. Սանդղաբազուկների միջև և սանդղաբազուկների բազրիքների միջև պետք է նախատեսել բացակ հատակագծում` առլույս 75 մմ-ից ոչ պակաս լայնությամբ:

144. Գ1.1 դասի 5 մ-ից ավելի բարձրությամբ շենքերի, 28 մ-ից ավելի բարձրությամբ (բացառությամբ Գ1.3 դասի շենքերի) հրդեհային գործառական վտանգավորության բոլոր դասերի շենքերի յուրաքանչյուր հրդեհային հատվածամասում հրշեջ փրկակարական անձնակազմի փոխադրման համար պետք է նախատեսել հրդեհային անվտանգության նորմերի պահանջներին համապատասխանող վերելակներ` տեղաբաշխված EI(ԵԻ)60 հրակայունության սահմանով հակահրդեհային պատնեշներին ներկայացվող պահանջներին համապատասխանող կոնստրուկցիաներով պատված հորաններում:

145. Տանիքի մինչև 12%-ը ներառյալ թեքությամբ, մինչև քիվը կամ արտաքին պատի (քիվապատի) վերևը 10 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, ինչպես նաև տանիքի 12%-ից ավելի թեքությամբ և քիվի 7 մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, տանիքածածկի վրա պետք է նախատեսել բազրիքներով ճաղաշարեր: Անկախ շենքի բարձրությունից այդ ստանդարտի պահանջներին համապատասխանող բազրիքներով ճաղաշարեր պետք է նախատեսել նաև շահագործվող հարթ տանիքածածկերի, պատշգամբների, խորշապատշգամբների, արտաքին սրահների, բաց արտաքին սանդուղքների, սանդղաբազուկների և հարթակների համար:

146. Բնակավայրերի տարածքում հրշեջ փրկարարական ստորաբաժանումները պետք է տեղաբաշխել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, այնպես, որ դրանց սպասարկման շառավիղը քաղաքային բնակավայրերում չգերազանցի 3 կմ-ը, իսկ գյուղական բնակավայրերում` (10-12) կմ-ը:

147. Հակահրդեհային ջրագիծ և հրդեհաշիջման այլ մշտական միջոցներ սարքելու անհրաժեշտությունը պետք է նախատեսվի կախված շենքի հրակայունության աստիճանից, կոնստրուկտիվ ու գործառական հրդեհային վտանգավորությունից, ժամանակավոր հրդեհային բեռնվածքի մեծությունից և հրդեհապայթյունավտանգավորությունից:

148. Հրշեջ փրկարարական անձնակազմի և նրանց սարքավորումների համար պետք է ապահովված լինի մշտական մոտեցման հնարավորությունը շենքերի հակահրդեհային ջրամատակարարման համակարգերին:

149. Տրանսպորտային միջոցների և հետիոտների անցուղիներն անհրաժեշտ է նախատեսել այնպես, որ հրշեջ ավտոմեքենաները և այլ տեխնիկական միջոցները հնարավորություն ունենան մոտենալ բնակելի և հասարակական նշանակության շենքերին, այդ թվում նաև՝ կցակառույց և ներկառուցված սենքերին, և հրշեջ փրկարարական անձնակազմը ավտոսանդուղքի կամ ավտոամբարձիչի միջոցով կարողանա մոտենալ ցանկացած բնակարանին կամ սենքին`

1) հեռավորությունը անցուղու եզրից մինչև շենքի պատը մինչև 9-ը հարկանի շենքերի համար պետք է ընդունել 5 մ, իսկ 9-ը և ավելի հարկերով շենքերի համար` 8 մ: Այդ գոտում չի թույլատրվում իրականացնել կցակառույցներ, տեղադրել ցանկապատեր, պատնեշներ, օդային էլեկտրահաղորդման գծեր և տնկել ծառեր,

2) շենքի ճակատի երկարությամբ, որը չունի մուտքեր, թույլատրվում է նախատեսել հրշեջ ավտոմեքենաների անցման համար կոշտ ծածկույթով 6 մ լայնությամբ ճանապարհ:

 

IX. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՄԻՋՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

150. Բնակելի, հասարակական և արդյունաբերական կազմակերպությունների օժանդակ շենքերի միջև հակահրդեհային միջտարածությունները ընդունվում են ըստ սույն նորմերի 8-րդ աղյուսակի, իսկ արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների արտադրական շենքերի միջև` ըստ ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի:

151. Բնակելի, հասարակական և I ու II հրակայունության աստիճանի օժանդակ շենքերից մինչև արտադրական շենքերը և I ու II հրակայունության աստիճանի ավտոտնակները եղած նվազագույն հեռավորությունը պետք է ընդունել 9 մ-ից ոչ պակաս, իսկ մինչև պոլիմերային կամ այրվող նյութերից պատրաստված ծածկերով արտադրական շենքերը` 15 մ:

 

Աղյուսակ 8

Շենքերի հրակայունության
աստիճանը

Հակահրդեհային միջտարածությունները` կախված օժանդակ շենքերի հրակայունության աստիճանից, մ

I, II

III

IV, V

I, II

6

8

10

III

8

8

10

IV, V

10

10

15

152. Անհրաժեշտ է շենքերի միջև հակահրդեհային միջտարածություններ նախատեսել.

1) կախված շենքերի հրդեհային վտանգավորության աստիճանից և հրդեհապայթյունավտանգավորության կարգից,

2) շենքերի և շինությունների միջև հակահրդեհային միջտարածությունը պետք է ընդունել շենքերի և շինությունների արտաքին պատերի կամ այլ կոնստրուկցիաների միջև: Երբ շենքերի, շինությունների վրա առկա են այրվող նյութերից պատրաստված, 1 մ-ից ավելի դուրս ցցված կոնստրուկցիաներ, ապա այդ միջտարածությունը պետք է ընդունել այդ կոնստրուկցիաների միջև,

3) առանց բացվածքների (պատուհանների, դռների) շենքերի և շինությունների միջև այդ միջտարածությունները թույլատրվում է փոքրացնել 20%-ով, պայմանով, որ ծածկը պատված լինի չայրվող նյութի պաշտպանիչ շերտով` բացառությամբ V հրակայունության աստիճանի շենքերի,

4) սեյսմիկ 3-րդ գոտում բնակելի շենքերի միջև, ինչպես նաև բնակելի և հասարակական նշանակության IV ու V հրակայունության աստիճանի շենքերի միջև հեռավորությունը անհրաժեշտ է մեծացնել 20%-ով,

5) I և II հրակայունության աստիճանի շենքերի միջև այդ միջտարածությունները (բացառությամբ Գ1.1 և Գ4.1 դասի) թույլատրվում է չնորմավորել, պայմանով, որ մեկը մյուսի դիմաց տեղակայված ավելի բարձր (լայն) շենքի պատը, որը հանդիսանում է I տեսակի հակահրդեհային, և ավելի ցածր (լայն) շենքի պրոյեկցիայի սահմանից ուղղահայաց ուղղությամբ առլույս 8 մ, իսկ հորիզոնական ուղղությամբ 4 մ հեռավորության վրա չունենա բացվածքներ,

6) V հրակայունության աստիճանի շենքերի միջև այդ միջտարածությունները անհրաժեշտ է մեծացնել 50%-ով,

7) քաղաքային բնակավայրերի կառուցապատման սահմանից մինչև անտառային զանգվածները միջտարածությունը պետք է լինի 50 մ-ից ոչ պակաս, իսկ գյուղական բնակավայրերի կառուցապատման սահմանից և այգեգործական ընկերությունների տարածքներից մինչև անտառային զանգվածները` 15 մ-ից ոչ պակաս,

8) Բնակելի, հասարակական շենքերի և բենզալցակայանների միջև այդ միջտարածությունները ընդունվում են ՍՆիՊ 2.07.01 շինարարական նորմերով:

153. Շենքերին կցակառույցներ թույլատրվում է նախատեսել, պայմանով, որ հնարավոր լինի հրշեջ ավտոսանդուղքով հրշեջները մոտենան շենքի ամենավերին հարկի բնակարանին կամ սենքին, իսկ կցակառույցի տանիքը լինի չայրվող նյութերից:

 

Հավելված 1

 

Շենքերի կոնստրուկտիվ բնութագրերը կախված հրակայունության աստիճանից

Շենքերի կոնստրուկցիաների հրակայունության աստիճանը

Բնութագիր

I

Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են` թերթավոր և սալիկային չայրվող նյութերի օգտագործմամբ

II

Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են, օգտագործվում են թերթավոր և սալիկային չայրվող շինանյութեր։

Շենքերի ծածկերում կարելի է օգտագործել չպաշտպանված պողպատե կոնստրուկցիաներ:

III

Շենքեր, որոնց կրող կամ պատող կոնստրուկցիաները բնական կամ արհեստական քարե, բետոնե կամ երկաթբետոնե շինանյութերից են: Միջհարկային ծածկերի համար կարելի է օգտագործել փայտե կոնստրուկցիաներ, պաշտպանված ծեփասվաղով կամ դժվար այրվող թիթեղային և սալիկային նյութերով: Ծածկի տարրերին հրակայունության և կրակի տարածման սահմանների վերաբերյալ պահանջներ չեն ներկայացվում, ընդ որում, ձեղնահարկի ծածկի փայտե կոնստրուկցիաները պետք է տոգորված լինեն հրապաշտպան նյութերով:

IV

Շենքեր, որոնք հիմնականում ունեն հիմնակմախքային կոնստրուկտիվ սխեմա: Հիմնակմախքի տարրերը` պողպատե և այլ մետաղական անպաշտպան, ամբողջական կամ սոսնձային փայտանյութից և ուրիշ այրվող կամ դժվար այրվող նյութերից են, որոնք կրակի և բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանված են ծեփասվաղով կամ այլ չայրվող նյութերով: Պատող կոնստրուկցիաները` պողպատե տրամատային թերթերից կամ այլ չայրվող թերթավոր և դժվար այրվող ջերմամեկուսիչ նյութերից են: Ընդ որում, ձեղնահարկի փայտե կոնստրուկցիաները պետք է տոգորված լինեն հրապաշտպան նյութերով:

V

Շենքեր, որոնց կրող և պատող կոնստրուկցիաների հրակայունության և կրակի տարածման սահմանների նկատմամբ պահանջներ չեն ներկայացվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան