Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 03491/3-2
Տիպ
Հրահանգ
Тип
Ինկորպորացիա (23.12.1994-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1995/6
Принят
ՀՀ հարկային պետական տեսչություն
Дата принятия
23.12.1994
Дата подписания
23.12.1994
Дата вступления в силу
23.12.1994

Հաստատված է

Համաձայնեցված է`

ՀՀ Հարկային պետական
տեսչություն
23 դեկտեմբերի 1994 թ.
թ. 03491/3-2

ՀՀ ֆինանսների
նախարարություն
23 դեկտեմբերի 1994 թ.
թ. 3-04/13

ՀՀ արդարադատության
նախարարություն

23 դեկտեմբերի 1994 թ.
 թ. 1-5

 

«Շահութահարկի հաշվարկման ԵՎ բյուջե վճարման կարգի մասին» 1992 Թ. ապրիլի 22-ի հրահանգում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին

 

Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1994 թ. դեկտեմբերի 19-ի ՀՀ օրենքի` «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992 թ. ապրիլի 22-ի հրահանգում` հաստատված ՀՀ հարկային պետական տեսչության կողմից և համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության հետ (այսուհետև հրահանգ) մտցվում են հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Հրահանգի նախաբանի առաջին պարբերությունում «41» թիվը փոխարինել «43» թվով:

2. Հրահանգի նախաբանի երկրորդ պարբերությունը հանել:

3. Հրահանգի I բաժնում.

վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հարկվող օբյեկտը և վճարողները»

հանել առաջին պարբերության «1» թիվը և բաժնի սկզբում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«1. Շահութահարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հաշվեկշռային շահույթը, հաշվի առած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի համաձայն դրա ավելացումը (նվազեցումը):

Սույն հրահանգով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ վճարում են.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություններն ու կազմակերպությունները (այսուհետև ձեռնարկություններ)` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացված շահույթի մասով»:

1-ին կետի ը) ենթակետի «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպությունները և նրանց դուստր» բառերով:

4. Հրահանգի 5-րդ կետում.

«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«է) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից)»:

5. Հրահանգի 7-րդ կետի առաջին պարբերությունում «հաշվեկշռային շահույթը» բառերից հետո ավելացնել «(հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը)» բառերը:

6. Հրահանգի 14-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շահութահարկի վճարումից ազատվում են`

ա) ձեռնարկությունները և կազմակերպությունները` գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով, բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Գյուղատնտեսական գործունեության գծով վճարողներից գանձվում է հողի հարկ:

Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից: Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում»:

 բ) նոր ստեղծված ձեռնարկությունները` պետական գրանցում ստանալուն հաջորդող առաջին երկու տարում»:

7. Հրահանգի 15-րդ կետում.

«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հասարակական, այդ թվում` բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների այն շահույթի չափով, որն այդ կազմակերպություններին է տրամադրվում իրենց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար»,

«բ», «դ», «ե», «զ», «թ», «ժ» ենթակետերը հանել:

«գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) տեխնիկական վերազինման և վերակառուցման, արտադրության ընդլայնման, նոր արտադրանքի և տեխնոլոգիայի յուրացման վրա ձեռնարկության կապիտալ ներդրումների գումարների չափով»:

«ի» ենթակետը համարել «թ» ենթակետ և շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«թ) ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պահեստային կամ նշանակությամբ այլ համանման ֆոնդեր շահույթից մասհանվող գումարի չափով, մինչև այդ ֆոնդերը հասնեն հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափերին, բայց փաստացի ձևավորված կանոնադրական ֆոնդի 25 տոկոսից ոչ ավելի»:

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» ենթակետով.

«ժ) պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամտի չափով»:

8. Հրահանգի 19-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Եռամսյակի ընթացքում վճարողների կողմից կատարվում են շահութահարկի կանխավճարներ, բացառությամբ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող և սեզոնային արտադրություն ունեցող մյուս ձեռնարկությունների, ինչպես նաև այն վճարողների, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկը»:

երկրորդ պարբերությունում «նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում» բառերը փոխարինել «նախորդ եռամսյակի» բառերով:

9. Հրահանգի 20-րդ կետում.

առաջին և երկրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր առաջին պարբերությամբ.

«20. Բյուջե շահութահարկի կանխավճարների մուծումները կատարվում են եռամսյակի ընթացքում վեց անգամ, նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարի 1/6-ի չափով, հավասար բաժիններով, յուրաքանչյուր ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ: Ընդ որում մինչև սույն հրահանգի 22-րդ կետում նշված ժամկետներում նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարների հաշվարկումը ձեռնարկությունը շահութահարկի կանխավճարների չափը որոշում է ինքնուրույնաբար` ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է կանխավճարների գումարների ճշտում` եռամսյակի սկզբից աճող հանրագումարով և սույն կետում նշված չափերով»:

երրորդ և չորրորդ պարբերությունները համարել երկրորդ և երրորդ պարբերություններ

երկրորդ պարբերությունում «ստացած և հարկման ենթակա» բառերը փոխարինել «հարկվող» բառով:

երրորդ պարբերությունում «շահույթից հարկի հաշվարկման» բառերը փոխարինել «շահութահարկի գումարի որոշման» բառերով:

10. Հրահանգի N 3 հավելվածը հանել:

11. Հրահանգի 21-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող և սեզոնային արտադրություն ունեցող մյուս ձեռնարկությունները, ինչպես նաև այն վճարողները, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկը, հարկը որոշում են եռամսյակը մեկ` տարեսկզբից աճող հանրագումարով, հաշվանցելով նախորդ եռամսյակների համար հաշվարկված հարկի գումարը»:

12. Հրահանգի 22-րդ կետում.

հինգերորդ պարբերությունում «հաշվեկշիռների» բառը փոխարինել «շահութահարկի հաշվարկների» բառերով:

13. Հրահանգի 32-րդ կետում.

առաջին պարբերությունում «եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում` կրկնակի չափով տուգանք» բառերը փոխարինել «իսկ կատարված ստուգումներից հետո մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում տուգանք` այդ գումարի կրկնակի չափով» բառերով:

14. Հրահանգի «Ծանոթություն» բաժնում.

վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Ցուցումներ «Փաստացի շահութահարկի հաշվարկի» (հավելված N1) լրացման կարգի վերաբերյալ».

1-ին և 7-րդ կետերը հանել.

2-ից 5-րդ կետերը համապատասխանաբար համարել 1-4 կետեր.

2-րդ կետում փակագծերի մեջ նշված «զ» տառը փոխարինել «ե» տառով.

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հաշվարկի 20-րդ կետում արտացոլված գումարի մեջ մտնում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին եռամսյակի կանխավճարների և տվյալ տարվա նախորդ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով փաստացի հաշվարկված շահութահարկի գումարները»:

15. Հրահանգի հավելված 2-ը («Կանխավճարի հաշվարկման և փաստացի շահութահարկի գումարի որոշման օրինակներ») շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ (հավելվածի նոր ձևը կից ներկայացվում է):

Սույն փոփոխություններն ու լրացումները ուժի մեջ են մտնում 1995 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 2
«Շահութահարկի հաշվարկման և

բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի

 

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ

 

Կազմակերպության շահութահարկի գումարը 1994 թ. առաջին եռամսյակում կազմել է 1800 դրամ:

1994 թ. երկրորդ եռամսյակում կանխավճարներ կատարվելու են եռամսյակի ընթացքում 6 անգամ յուրաքանչյուր անգամ 300 դրամի չափով, երկրորդ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ, ընդհանուր գումարով` 1800 դրամ:

Ընդ որում, մինչև ապրիլի 25-ը (ձեռնարկությունների և կազմակերպությունների համար գործող օրենսդրությամբ 1994 թ. առաջին եռամսյակի հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետը) կազմակերպությունը կանխավճարի չափը որոշելու էր ինքնուրույնաբար` ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Ենթադրենք վերջինս ապրիլի 15-ի ժամկետով հաշվարկել է 250 դրամի չափով կանխավճար:

1994 թ. առաջին եռամսյակի հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացմանը (ապրիլի 25-ին) հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ (ապրիլի 28-ից) ոչ ուշ` երբ արդեն հայտնի է առաջին եռամսյակի փաստացի շահութահարկի գումարը (1800 դրամ) կատարվում է ապրիլ ամսվա կանխավճարի գումարի (600 դրամ) ճշտում` ապրիլի 28-ի ժամկետով մուծելով 350 դրամ, որից հետո մայիս-հունիս ամիսներին վճարումները կատարվում են հավասար չափերով` 4 անգամ նշված ամիսների 15-ից և 28-ից ոչ ուշ, յուրաքանչյուր անգամ 300 դրամի չափով:

 

ՓԱՍՏԱՑԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿ

 

Ձեռնարկության ընթացիկ տարվա փաստացի հարկվող շահույթը կազմել է 15000 դրամ, այդ թվում`

1-ին եռամսյակում 1000 դրամ

6 ամսում 6000 դրամ

9 ամսում 13000 դրամ

Կանխավճարների գումարները ընթացիկ տարում ըստ եռամսյակների կազմել են համապատասխանաբար`

1-ին եռամսյակում 200 դրամ

3-րդ եռամսյակում 1500 դրամ

2-րդ եռամսյակում 300 դրամ

4-րդ եռամսյակում 2100 դրամ

Փաստացի շահութահարկը կկազմի`

 

(դրամ)

 

1-ին
եռ.

6 ամիս

9 ամիս

տարի

1. Հարկվող շահույթը 1000

6000

13000

15000

2. Շահութահարկի փաստացի

գումարը

178 1674

3774

4374
3. Հաշվարկված է եղել 200

478

3174

5874

4. Ենթակա է լրացուցիչ 

վճարման (+)

պակասեցման (-)

-22

+1196 +600 -1500