«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11413487
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
11 նոյեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 88-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ, ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշման 6-րդ կետով սահմանված պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման մրցույթի մասնակցության հայտի, հայտերի գրանցամատյանի վարման և վարձակալության մրցույթի արդյունքների արձանագրության ձևերը՝ համաձայն հավելված N 1-ի,
2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի մասնակցության հայտի և հայտերի գրանցամատյանի վարման ձևերը՝ համաձայն հավելված N 2-ի։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:
Ա. Սահակյան
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2013 թ. նոյեմբերի 11-ի N 88-Ն հրամանի |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
_________________________________________________________________________________
(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը)
1. Ծանոթանալով «____» ___________ 20___թ. կայանալիք մրցույթում վարձակալությամբ
տրամադրվող գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել
____________________________________________________________________ մրցույթին:
(գույքի (տարածքի) գտնվելու վայրը)
2. Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում եմ մրցույթի արձանագրությունն ստանալուց հետո ____ օրվա ընթացքում վճարել առաջարկված գինը և ____ օրվա ընթացքում կնքել վարձակալության պայմանագիր:
3. Համաձայն եմ, որ համապատասխան վճարումները չկատարելու և պայմանագիրը չկնքելու դեպքում իմ կողմից մուծված նախավճարը չվերադարձվի:
4. Վավերապայմաններ` _____________________________________________________________
_________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության վայրը),
հեռախոսահամարը, սպասարկող բանկը, բանկային հաշվի համարը)
5. Կից ներկայացնում եմ.
1) հիմնադրի փաստաթղթերի և պետական գրանցման վկայականի պատճենները, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը, սոցիալական կամ նույնականացման քարտի պատճենը,
2) մուծված նախավճարի անդորրագիրը (տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, _______________ բանկի ___________________ հաշվի համարով),
3) ներդրումային ծրագիրը,
4) հայտատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը):
Հայտատու (լիազոր ներկայացուցիչ) |
___________________ |
___________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
«____» _______________ 20___թ.
Կ. Տ.
Ձև N 2
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
NN |
Հայտի ստացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը |
Հայտի մուտքա- գրման համարը |
Մրցույթով վարձակալությամբ տրամադրվող գույքի անվանումը, գտնվելու վայրը |
Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) |
Հայտատուի ստորա- գրությունը |
Ծանոթա-գրություն |
1. Գրանցամատյանի էջերը պետք է լինեն համարակալված և կնքված:
2. Լրացվում է տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ստացված յուրաքանչյուր հայտի համար:
3. Նշվում է տվյալ աշխատանքային օրվա ամսաթիվը:
4. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում (համապատասխան տողում) ամփոփվում են տվյալ օրվա ընթացքում ստացված հայտերը:
5. Ստորագրվում է գրանցամատյանը վարողի կողմից:
Ձև N 3
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____
ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
___ _______________ 20 թ.
Գույքի`
1. Անվանումը, գտնվելու վայրը _______________________________________________________
2. Մրցույթով վարձակալության տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման համարը և տարեթիվը _
_____________________________________________________________________________
3. Մրցույթի մասնակցի ծածկագիրը (նախատեսված լինելու դեպքում), անունը, ազգանունը (անվանումը)
_______________________________________________________________________________
4. Մրցույթի մասնակցի առաջարկած ամսական (կամ տարեկան) վարձավճարի չափը
_________________________________________________________________________________
5. Ներդրումների չափը՝ ըստ տարիների (արտահայտված ՀՀ դրամով)
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
6. Վարձակալության ժամկետը ____________________________ (տարի)
7. Մրցույթի մասնակիցների թիվը _________________________________
8. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված մրցույթի արդյունքների գնահատման կշռային գործակիցներին համապատասխան մրցույթի մասնակցի գնահատականը՝
ներդրումների մեծության վերաբերյալ _______________________________
վարձավճարի չափի վերաբերյալ ____________________________________
9. Արձանագրությունը կազմվում է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի (իրավաբանական և ֆիզիկական անձի) համար:
Մրցույթի մասնակիցը՝
________________________________________ |
_______________________ |
(անունը, ազգանունը կամ անվանումը) |
(ստորագրությունը) |
Մրցութային հանձնաժողովի նախագահը՝
________________________________________ |
_______________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Մրցութային հանձնաժողովի անդամները՝
________________________________________ |
_______________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
________________________________________ |
_______________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
________________________________________ |
_______________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Հավելված N 2 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2013 թ. նոյեմբերի 11-ի N 88-Ն հրամանի |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
____________________________________________________________________________________
(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը)
1. Ծանոթանալով «____» ___________ 20___թ. կայանալիք աճուրդում վարձակալությամբ տրամադրվող գույքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել ___________________________________________________________________________ աճուրդին:
(գույքի (տարածքի) գտնվելու վայրը)
2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում եմ աճուրդի կազմակերպչի կողմից տրված վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո 1 (մեկ) ժամվա ընթացքում վճարել և ներկայացնել վարձակալվող գույքի համար մեր կողմից առաջարկված առնվազն երեք ամսվա վարձավճարի և մեկնարկային վարձավճարի տարբերություն կազմող գումարը:
3. Համաձայն եմ, որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում մեր կողմից մուծված նախավճարը չվերադարձվի:
4. Վավերապայմաններ` _____________________________________________________________
_________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության վայրը),
հեռախոսահամարը, սպասարկող բանկը, բանկային հաշվի համարը)
5. Կից ներկայացնում եմ.
1) հիմնադրի փաստաթղթերի և պետական գրանցման վկայականի պատճենները, պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի պատճենը, սոցիալական կամ նույնականացման քարտի պատճենը,
2) մուծված նախավճարի անդորրագիրը (տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, _______________ բանկի ___________________ հաշվի համարով),
3) հայտատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):
Հայտատու (լիազոր ներկայացուցիչ) |
___________________ |
___________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
«____» _______________ 20___թ.
Կ. Տ.
Ձև N 2
ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
NN |
Հայտի |
Հայտի |
Աճուրդով վարձակալությամբ տրամադրվող գույքի անվանումը, գտնվելու վայրը |
Հայտատուի |
Հայտատուի |
Ծանոթագրություն |
1. Գրանցամատյանի էջերը պետք է լինեն համարակալված և կնքված:
2. Լրացվում է տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ստացված յուրաքանչյուր հայտի համար:
3. Նշվում է տվյալ աշխատանքային օրվա ամսաթիվը:
4. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում (համապատասխան տողում) ամփոփվում են տվյալ օրվա ընթացքում ստացված հայտերը:
5. Ստորագրվում է գրանցամատյանը վարողի կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|