Գլխավոր տեղեկություն
Номер
N 199-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.01.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.26
Принят
Գյուղատնտեսության նախարար
Дата принятия
29.10.2013
Подписан
Գյուղատնտեսության նախարար
Дата подписания
29.10.2013
Дата вступления в силу
10.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10613468

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 199-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 234-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 11-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը հաստատելու մասին» N 234-Ն հրամանի 1-ի կետով հաստատված N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 10-ից:

 

  Ս. Կարապետյան

 

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 29-ի

N 199-Ն հրամանի

 

«Հավելված N 6

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2007 թվականի հոկտեմբերի 11-ի

N 234-Ն հրամանի

 

Ձև N 6-Հ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

N

 

Հրդեհների քանակը

Ընդամենը, հա

1

Անտառային հողեր

   
 

1) Որից՝ հրդեհված անտառածածկ տարածք, այդ թվում՝

   
 

ա. վերնատարած

   
 

բ. գետնատարած

   
 

գ. ստորգետնյա

   
 

2) Հրդեհված անտառի տեսակային կազմը, այդ թվում՝

   
 

ա. լայնատերև սաղարթավոր

   
 

բ. ասեղնատերևավոր

   
 

գ. խառը

   
 

3) Հրդեհված ոչ անտառածածկ տարածք

   

2

1) Այլ բուսածածկ տարածք, այդ թվում՝

   
 

ա. անտառներին հարակից

   
 

բ. ոչ անտառապատ բնության հատուկ

պահպանվող տարածքներին հարակից

   

 

Հրդեհների առաջացումը

 

 

Պետական

Համայնքային

Այլ բուսածածկ տարածքներ

1. Հրդեհների քանակը պետական, համայնքային անտառային հողերում, այլ բուսածածկ տարածքներում, ընդամենը

     

 այդ թվում ըստ պատճառների`

     

1) անտառօգտագործողների անփութության

հետևանքով

     

2) գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզումից

     

3) արշավների հետևանքով

     

4) այլ կազմակերպությունների անփութության

    հետևանքով

     

5) բնակչության անփութության հետևանքով

     

6) կայծակից

     

7) անհայտ

     

 

Հրդեհաշիջման իրականացումը

 

N

 

Հրդեհաշիջումն իրականացվել է հետևյալ ուժերով

Անտառային տնտե-սությունների
(քանակ)

Բնության հատուկ պահպանվող տարածքների
(քանակ)

Հրշեջ փրկարարական ջոկատների
(քանակ)

Համայնքների ներկայա-ցուցիչներ
(քանակ)

Այլ կազմակերպու-թյունների
(քանակ)

1

Անտառային հողերում, այդ թվում՝

         
 

1) «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում

         
 

2) բնության հատուկ պահպանվող տարածքներում

         

2

Այլ բուսածածկ տարածքներում

         

 

Հրդեհների հետ կապված հետաքննության գործերի շարժը

 

N

 

 

Ընդամենը

1

Ակտավորված նյութերի /դեպքերի/ քանակը

 
 

Այդ թվում՝ բնապահպանական պետական
տեսչության կողմից և նրա վարույթին հանձնված
դեպքերի մասով

տուգանման դեպքերի քանակը

 

գանձված տուգանքը, հազ. դրամ

 

2

Հետաքննությամբ վճռված տուգանքը, հազ. դրամ,

 
 

որից` փաստացի գանձված է, հազ. դրամ

 

3

Այլ պատժամիջոցներով վճիռների քանակը

 

4

Բոլոր նյութերով առնչվող անձանց թվաքանակը

 

 

Կատարող ___________________ 
Հեռ. _______________

 

Ղեկավար _____________________________

(անուն, ազգանուն)

  _____________________________
(պաշտոն)

 «____» ________________ 20  թ.

 _____________________________
(ստորագրություն)

 

1. Տեղեկատվություն Ձև 6-Հ

Անտառային և այլ բուսածածակ տարածքների հրդեհների մասին ներկայացնում են՝

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ ըստ անտառտնտեսությունների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` ըստ բնության հատուկ պահպանվող տարածքների, տեղական ինքնակառավարման մարմինները՝ ըստ այլ բուսածածկ տարածքների և անտառների կառավարման լիազորություններ ունեցող այլ սուբյեկտներ:

2. Տեղեկատվությունը ներկայացնում են եռամսյակային կտրվածքով:»: