Գլխավոր տեղեկություն
Номер
N 36-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.12.2013-25.12.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.18/34(478) Հոդ.346
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.07.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.07.2013
Дата вступления в силу
28.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013460

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 36-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՄԱՆ (ԱՈՒՏՈՊՍԻԱ) ՆՅՈՒԹԻ ՀԻՍՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և 8-րդ կետի «ա» ենթակետը,

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտությունների կազմակերպման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 36-Ն հրամանի

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՄԱՆ (ԱՈՒՏՈՊՍԻԱ) ՆՅՈՒԹԻ ՀԻՍՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար ախտաբանաանատոմիական հերձումը ներառում է.

1) դիակի հերձումը,

2) հերձված դիակի ամբողջականության հնարավոր վերականգնումը,

3) անհրաժեշտության դեպքում` ախտաբանաանատոմիական հերձման նյութի (աուտոպսիա) հիստոլոգիական հետազոտությունը` մահվան պատճառը պարզելու և հաստատելու համար:

3. Ախտաբանաանատոմիական հերձումները և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետով հաստատված ցանկում (այսուհետ` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկ) ընդգրկված անձանց մահվան դեպքում իրականացվում են՝

1) հիվանդանոցային և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (տուն-ինտերնատներում և մանկատներում) մահերի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում` բացառությամբ Շիրակի մարզի, որտեղ ախտաբանաանատոմիական հերձումները իրականացվում են «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերությունում,

2) տնային մահերի դեպքում՝

ա. մարզերում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված` ըստ վարչական տարածքների գտնվող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում` բացառությամբ սույն ենթակետի բ) պարբերության,

բ. Շիրակի մարզում` «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերությունում,

գ. Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված` ըստ վարչական շրջանների կցված հիվանդանոցների դիահերձարաններում` սույն չափորոշչի հավելված 3-ով նախատեսված ցանկին համապատասխան։

4. Պերինատալ (շուրջծննդյան) մահացությունների դեպքում ախտաբանաանատոմիական հերձումները կատարվում են մանկական ախտաբանաանատոմների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների դիահերձարաններում:

5. Հիվանդանոցային մահերի դեպքերում դիակների ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտությունների հետ կապված ֆինանսական ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` տվյալ բաժանմունքում մեկ պացիենտի բուժման համար պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին:

6. Տնային պայմաններում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց մահվան դեպքում դիակների ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտությունների հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված միջինացված գներին համապատասխան:

7. Շիրակի մարզում հերձումների դիմաց ֆինանսական փոխհատուցումը իրականացվում է մարզի բժշկական կազմակերպությունների կողմից` համաձայն այդ բժշկական կազմակերպությունների և «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված միջինացված գներին համապատասխան:

8. Պերինատալ (շուրջծննդյան) մահացությունների դեպքում հերձումների և ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտությունների ֆինանսական ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծննդաբերության համար պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին` ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների և ախտաբանաանատոմիական հերձում իրականացնող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրի հիման վրա:

9. Դիակի կոսմետիկ հարդարումը, հանդերձավորումը և այլ հարակից ծառայությունների տրամադրումը իրականացվում են վճարովի հիմունքներով, որոնց գները սահմանվում են համապատասխան բժշկական կազմակերպության կողմից:

10. Ախտաբանաանատոմիական հերձումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 14-ի N 1278-Ն հրամանով սահմանված կարգերին համապատասխան:

11. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1207-Ն որոշմամբ սահմանված կարգով:

12. Ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտությունների համար ուղեգիրը լրացվում է բժշկական կազմակերպության կողմից` սույն չափորոշչի հավելված 1-ով նախատեսված ուղեգրի ձևին համապատասխան:

13. Ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտությունից հետո լրացվում է եզրակացություն` սույն չափորոշչի հավելված 2-ով նախատեսված օրինակելի ձևին համապատասխան:

14. Ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտության համար վերցվող հյուսվածքների կտորների անհրաժեշտ թիվը որոշում է ախտաբանաանատոմը:

15. Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունը, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում դիահերձարանի բացակայության դեպքում, կնքում են պայմանագիր մոտակա` ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված բժշկական կազմակերպության հետ՝ ախտաբանաանատոմիական հերձում, ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտություններն անցկացնելու նպատակով, ընդ որում` փոխհատուցումն իրականացվում է հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված միջինացված գների:

 

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 36-Ն հրամանի

 

Ձև

 

___________________________

բժշկական կազմակերպության անվանումը

 

ՈՒՂԵԳԻՐ

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՄԱՆ (ԱՈՒՏՈՊՍԻԱ) ՆՅՈՒԹԻ ՀԻՍՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

 

«.....» _______ 20. . թ. ժամը _____________________

(նյութերի ուղարկման օրը, ամիսը, տարին)

 

 

Հիվանդության պատմագրի (ամբուլատոր քարտի) N __________

Բաժանմունքը ___________

1. Պացիենտի անունը, հայրանունը, ազգանունը

__________________________________________________________________

2. Սեռը _____________ 3. Տարիքը ______

4. Բիոպսիա առաջնակի, կրկնակի (ընդգծել անհրաժեշտը).

5. Կրկնակի բիոպսիաների դեպքում՝ նշել նախորդների համարը և ամսաթիվը ______

6. Վիրահատության տեսակը և ամսաթիվը ________________________________

7. Նյութերի նշագրումը և օբյեկտների քանակը ____________________________

__________________________________________________________________

8. Կլինիկական տվյալները (հիվանդության տևողությունը, անցկացված բուժումը, ուռուցքների դեպքում` ճիշտ տեղակայումը, աճի տեմպը, չափսերը, կոնսիստենցիան, շրջակա հյուսվածքների վիճակը, մետաստազները, անցկացրած սպեցիֆիկ բուժումը, լիմֆատիկ հանգույցների հետազոտության ժամանակ` նշել արյան հետազոտության արդյունքները, կրծքագեղձերի, էնդոմետրի քերուկի հետազոտության ժամանակ` վերջին դաշտանի սկիզբն ու վերջը) ___________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

9. Կլինիկական ախտորոշումը _________________________________________

__________________________________________________________________

10. Բուժող բժշկի անուն-ազգանունը ____________________________________

 

 

Ստորագրությունը ________________

 

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 36-Ն հրամանի

 

Օրինակելի Ձև

____________________________

բժշկական կազմակերպության անվանումը

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՄԱՆ (ԱՈՒՏՈՊՍԻԱ) ՆՅՈՒԹԻ ՀԻՍՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

 

 

Ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հետազոտություն

N ______

Ընդունման ժամը և ամսաթիվը ________

 

Ախտորոշիչ բիոպսիա ________________________________________________

Շտապ բիոպսիա ____________________________________________________

Վիրահատական նյութեր ______________________________________________

Կտորների քանակը __________________________________________________

Մակրո- և միկրո նկարագիրը ___________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

Ախտաբանահյուսվածաբանական եզրակացությունը (ախտորոշումը)

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Հետազոտության ամսաթիվը «.....» ___________________ 20.. թ.

Ախտաբան-անատոմի անուն-ազգանունը _________________________

Ստորագրությունը ____________

Լաբորանտի անուն-ազգանունը __________________________

Ստորագրությունը _______________________

 

 

Հավելված N 3

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 36-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՐՁՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

N/N

Բժշկական կազմակերպության

ախտաբանաանատոմիական լաբորատորիա

/դիահերձարան/

Երևան քաղաքի
վարչական շրջաններ

1.

«Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Կենտրոն

2.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ

3.

«Պրոֆեսոր Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն

Ավան, Քանաքեռ-Զեյթուն

 

«Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն

Արաբկիր

4.

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Դավթաշեն, Աջափնյակ,

5.

«Նատալի-ֆարմ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մալաթիա-Սեբաստիա

6.

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Շենգավիթ

7.

«Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Էրեբունի