Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 6
Տիպ
Հանձնարարական
Тип
Исходный акт (28.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
28.02.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
28.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

28 փետրվարի 2017 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ (ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ) ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածին, 95-րդ հոդվածի 6-րդ կետին և 7-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան, համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման՝ ներառյալ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության հարցերի հետ կապված վեճերի մինչդատական կարգավորման նպատակով

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից առաջնորդվել Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման՝ ներառյալ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության հարցերի հետ կապված վեճերի վերաբերյալ բանակցություններ և խորհրդակցություններ կազմակերպելու և անցկացնելու կարգով՝ համաձայն հավելվածի։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 
 

Հավելված

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 6 հանձնարարականի