Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 02063/3
Տիպ
Հրահանգ
Тип
Ինկորպորացիա (07.07.1994-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ 1994/5
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
07.07.1994
Подписан
ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ
Дата подписания
07.07.1994
Дата вступления в силу
07.07.1994

 

Հաստատված է

Համաձայնեցված է
ՀՀ հարկային պետական տեսչություն ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն


7 հուլիսի 1994 թ.
թ. 02063/3-2


7 հուլիսի 1994 թ.
թ. 1-3


7 հուլիսի 1994 թ.
թ. 1-1

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ՀՐԱՀԱՆԳՈԻՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1994 թ. հունիսի 14-ի ՀՀ օրենքի` «Շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» 1992թ. ապրիլի 22-ի հրահանգում, հաստատված ՀՀ հարկային պետական տեսչության կողմից և համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության հետ (այսուհետև հրահանգ) մտցվում են հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Հրահանգի նախաբանի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հրահանգը մշակված է ի կատարումն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 41 հոդվածի»:

2. Հրահանգի նախաբանի երրորդ պարբերությունը դարձնել երկրորդ պարբերություն և նրանում «կազմակերպությունների» բառից հետո ավելացնել «(այսուհետև ձեռնարկություններ)» բառերը:

3. Հրահանգի նախաբանի երկրորդ պարբերությունը դարձնել երրորդ պարբերություն և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա իրավաբանական անձանց և քաղաքացիների մասնակցությամբ համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև հանրապետությունում գործունեության իրականացումից շահույթ ստացող օտարերկրյա իրավաբանական անձանց վրա, մինչև նրանց համար շահութահարկի հաշվարկման և վճարման առանձին կարգի սահմանումը, տարածվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը, նախկին ԽՍՀՄ ֆինանսների նախարարության կողմից հաստատված համապատասխան հրահանգների դրույթներն այնքանով, որքանով չեն հակասում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ օրենսդրական այլ ակտերին, ինչպես նաև սույն հրահանգի դրույթները»:

4. Հրահանգի 1-ին կետում.

հանել ա) կետի վերջին բառի վրայի աստղանիշը և տողատակի «այսուհետև ձեռնարկություններ» ծանուցումը:

5. Հրահանգի 2-րդ կետի վերջում «առանձին ցուցումներով» բառերը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առանձին ցուցումներով` մինչև սույն հրահանգի 18-րդ կետում նշված ցանկի և կարգի հաստատումը» բառերով:

6. Հրահանգի 3-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.Հարկվող շահույթը հաշվարկվում է` ելնելով հաշվեկշռային շահույթից, որը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների ու այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի և արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների (հանած այդ գործառնությունների վրա կատարված ծախսերը) գումարն է»:

երկրորդ պարբերությունից հանել «այլ նյութական արժեքների» բառերը.

երրորդ պարբերությունը տեղափոխել 5-րդ կետ և շարադրել որպես նախավերջին պարբերություն, միաժամանակ այն լրացնելով հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Տնտեսության առանձին ճյուղերում, ինչպես նաև տնտեսական ու այլ առևտրային գործունեության տարբեր բնագավառներում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմի առանձնահատկությունները որոշվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով»:

երկրորդ պարբերությունից հետո մտցնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

7. Հրահանգի 4-րդ կետում.

«բ» և «գ» ենթակետերը միացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտները, եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախապես չեն հարկվել: Փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտների գծով հարկի հաշվարկումը և վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով».

Դրա հետ կապված «դ» ենթակետը համարել «գ» ենթակետ:

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) այլ ձեռնարկություններից և կազմակերպություններից անհատույց ստացված գումարները, երբ դրանք չեն իրականացնում համատեղ գործունեություն (բացառությամբ հիմնադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրական ֆոնդին փոխանցված գումարների)»:

Ընդ որում արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտներ չեն համարվում.

-հասարակական, այդ թվում` բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, միությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ֆիզկուլտուրայի և սպորտի, սոցիալական ապահովության կազմակերպությունների և հիմնարկների կողմից իրենց ապարատի պահպանման կամ կանոնադրական ֆոնդի համալրման, կանոնադրական այլ նպատակների իրականացման համար անհատույց ստացված գումարները, նպատակային մասհանումները, անդամավճարները և այլ համանման վճարումները,

-քաղաքացիներից կամավոր հանգանակությունների և վճարների ձևով ստացված անհատույց գումարները,

-ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի հաշվին նրանց կողմից համատեղ գործունեության իրականացման նպատակով միավորվող միջոցները: Համատեղ գործունեությունը կարգավորվում է Քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության այլ նորմատիվ ակտերով: Համատեղ գործունեությունը կարող է իրականացվել այդ նպատակի համար ստեղծվող իրավաբանական անձի միջոցով կամ առանց դրա: Վերջին դեպքում այն իրականացվում է մասնակիցների միջև կնքվող համատեղ գործունեության մասին պայմանագրի հիման վրա: Պայմանագրի համաձայն կողմերը պարտավորվում են միավորել իրենց գույքը և գործողությունները ընդհանուր տնտեսական կամ այլ նպատակների հասնելու համար, պայմանավորվում են որևէ մասնակցի կողմից ընդհանուր գործերի վարման ու հաշվառման իրականացման և մյուս մասնակիցների կողմից դրա համար համապատասխան լիազորությունների տրամադրման, շահույթների բաշխման և այլ հարցերի մասին:

8. Հրահանգի 5-րդ կետում.

«է» ենթակետից հանել «բանկերի» բառը:

վերջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերից հետո ավելացնել «կամ վերջինիս հանձնարարությամբ կառավարման պետական լիազորված մարմնի» բառերը:

9. Հրահանգի 7-րդ կետում.

1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հարկվող շահույթը հաշվարկելու նպատակով հաշվեկշռային շահույթը նվազեցվում է.»:

«գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) շահույթի հաշվին վճարվող այլ հարկերի և վճարների գումարի չափով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

«դ» և «ե» ենթակետերը միացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտները, եթե դրանք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախապես հարկվել են»:

10. Հրահանգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հարկվող շահույթից շահութահարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

Հարկվող շահույթի տարեկան
գումարը (դրամ)

Շահութահարկի դրույքաչափը

Մինչև 360 դրամ

12 տոկոս

361 դրամից մինչև 720 դրամ 43,2 դրամ գումարած 360 դրամին

գերազանցող գումարի 18%

721 դրամից մինչև 1080 դրամ
108 դրամ գումարած 720 դրամին
գերազանցող գումարի 25%

1081 դրամ և ավելի

198 դրամ գումարած 1080 դրամին
գերազանցող գումարի 30%

 

11. Հրահանգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Բանկերը, այլ ֆինանսավարկային, ինչպես նաև ապահովագրական կազմակերպությունները շահութահարկ վճարում են 45 տոկոս դրույքաչափով: Շահումներով խաղերի (այդ թվում խաղատներում անցկացվող) և վիճակախաղերի կազմակերպումից ու անցկացումից ստացված շահույթի դիմաց շահութահարկ վճարվում է 70 տոկոս դրույքաչափով:

Առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, կարող է սահմանել շահութահարկի այլ դրույքաչափեր ու չափեր, հաստատագրված վճարումներ, դրանց հաշվարկման ու վճարման կարգը և արտոնություններ»:

12. Հրահանգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակ (այդ թվում` շահութահարկի հաստատագրված վճարով հարկման ենթակա գործունեություն) իրականացնող ձեռնարկությունները օրենսդրությամբ սահմանված կարգով շահութահարկ վճարում են գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին` սահմանված դրույքաչափերով: Այդ նպատակով, վճարողի կողմից ըստ գործունեության առանձին տեսակների պետք է տարվի շահույթի հաշվառում:

Այն դեպքում, երբ ըստ գործունեության տեսակների շահույթի առանձնացված հաշվառումը բացակայում է, ողջ շահույթը (անկախ բյուջե մուծվելիք հաստատագրված վճարի գումարից) հարկվում է գործունեության այդ տեսակների համար օրենսդրությամբ սահմանված շահութահարկի ամենաբարձր դրույքաչափով»:

13. Հրահանգի 12-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող առանձնացված ստորաբաժանումների կողմից ստացված շահույթի գումարները մտցվում են այդ ձեռնարկությունների շահույթի ընդհանուր գումարի մեջ և հաշվի են առնվում շահութահարկի հաշվարկման և վճարման ժամանակ»:

երկրորդ պարբերությունում հանել «և կազմակերպությունների» բառերը:

երրորդ պարբերությունում հանել «ու կազմակերպությունների» բառերը:

14. Հրահանգի 13-րդ կետում.

հանել «միավորումների և կազմակերպությունների» բառերը:

15. Հրահանգի 14-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շահութահարկի վճարումից ազատվում են նոր ստեղծված ձեռնարկությունները պետական գրանցման օրվան հաջորդող առաջին երկու տարվա ընթացքում»:

երրորդ պարբերությունում «լուծարված ձեռնարկությունների մասնաճյուղերի և ստորաբաժանումների հիման վրա ստեղծված ձեռնարկությունների» բառերը փոխարինել «լուծարված ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիման վրա ստեղծված ձեռնարկությունների» բառերով:

երրորդ պարբերությունում նշված ցուցակին վերաբերվող տողատակի 1) ծանուցումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«տես ՀՀ կառավարության 28.10.1992 թ. «Գործունեության առանձին տեսակների ցանկի հաստատման մասին, որոնք իրականացնող ձեռնարկությունների և կազմակերպությունների վրա չեն տարածվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածով նախատեսված արտոնությունները» թիվ 536 որոշումը»:

չորրորդ պարբերությունում նշված ցանկին վերաբերվող տողատակի 2) ծանուցումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«տես ՀՀ կառավարության 25.12.1992 թ. «Աղետի գոտու շրջաններում և բնակավայրերում գործունեություն իրականացնող շինարարական ձեռնարկությունների վրա շինարարական աշխատանքների գծով շահութահարկի արտոնությունները տարածելու մասին» թիվ 636 որոշումը»:

16. Հրահանգի 15-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հրահանգի 3-7-րդ կետերին համապատասխան հաշվարկված շահույթը նվազեցվում է`».

«ա» ենթակետում նշված ցուցակին վերաբերվող տողատակի 3)ծանուցումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«տես ՀՀ կառավարության 07.01.1993 թ. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 4 որոշումը»:

«զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) բնապահպանական միջոցառումների իրականացման նպատակով ձեռնարկության տրամադրության տակ մնացած շահույթի հաշվին կատարված կապիտալ ներդրումների 30%-ի չափով:».

«է» ենթակետում «ցանկը» բառի վրա աստղանիշ դնել և համապատասխանաբար տողատակում ավելացնել հետևյալ ծանուցումը.

«* տես ՀՀ կառավարության 07.01.1993թ. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 4 որոշումը»:

«ժ» ենթակետում «զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան նորմատիվների համաձայն» բառերը փոխարինել «պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան նորմատիվների համաձայն» բառերով.

17. Հրահանգի 16-րդ կետը հանել:

18. Հրահանգի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել այն նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ցանկը, որոնց ենթակա ձեռնարկություններին և կազմակերպություններին թույլատրվում է շահութահարկի վճարումը, հաշվարկների ու հաշվետվությունների ներկայացումը կատարել կենտրոնացված կամ դրանց համար սահմանված հատուկ կարգով»:

19. Հրահանգի 19-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բոլոր ձեռնարկությունները, բացառությամբ կոոպերատիվների (այդ թվում` սպառողական), բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական կազմակերպությունների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող մյուս կազմակերպությունների սեփականության վրա հիմնված ձեռնարկությունների, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, ՀՀ և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունների և օտարերկրյա իրավաբանական անձանց, եռամսյակի ընթացքում կատարում են շահութահարկի կանխավճարի մուծումներ: Կանխավճարի գումարը հաշվարկվում է որպես նախորդ տարվա տարեկան փաստացի հարկվող շահույթի գումարին համապատասխանող` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով ընթացիկ տարվա համար սահմանված դրույքաչափի և նախորդ տարվա համապատասխան եռամսյակի փաստացի հարկվող շահույթի արտադրյալ»:

երկրորդ պարբերության վերջում ավելացնել «կամ սպասվելիք շահույթի մեծությունը» բառերը:

20. Հրահանգի 20-րդ կետում.

երրորդ պարբերությունը հանել:

կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Շահութահարկի կանխավճարի և փաստացի շահույթից հարկի հաշվարկման օրինակները բերվում են թիվ 2 հավելվածում»:

21. Հրահանգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կոոպերատիվները (այդ թվում` սպառողական), բաժնետիրական և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական կազմակերպությունների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող մյուս կազմակերպությունների սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները, պետական գյուղատնտեսական ձեռնարկությունները շահութահարկը որոշում են յուրաքանչյուր եռամսյակ, տարեսկզբից աճող հանրագումարով, ելնելով փաստացի ստացված շահույթից ` առանց կանխավճարի մուծումներ կատարելու»:

կետը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունները, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք շահութահարկը որոշում և շահութահարկի հաշվարկ են ներկայացնում միայն տարեկան արդյունքներով, իսկ տարվա ընթացքում կատարում են շահութահարկի եռամսյակային կանխավճարի մուծումներ` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ: Եռամսյակային կանխավճարը որոշում է ձեռնարկությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշները»:

22. Հրահանգի 22-րդ կետում.

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շահութահարկ վճարողները իրենց գտնվելու վայրի հարկային մարմիններին ներկայացնում են եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ, շահութահարկի հաշվարկներ (սույն հրահանգի թիվ 1 հավելվածում նշված ձևով), ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր: Ընդ որում`

ա) եռամսյակային հաշվապահական հաշվետվություններ ու շահութահարկի հաշվարկներ ձեռնարկությունների կողմից ներկայացվում են մինչև եռամսյակի հաջորդող ամսվա 25-ը, իսկ սույն հրահանգի 18-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ցանկում ընդգրկված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից` մինչև հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 15-ը.

բ) տարեկան հաշվապահական հաշվետվություններ և շահութահարկի հաշվարկներ ձեռնարկությունների կողմից ներկայացվում են մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, իսկ սույն հրահանգի 18-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ցանկում ընդգրկված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից` մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը:

գ) ՀՀ և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությամբ ստեղծված համատեղ ձեռնարկությունները և օտարերկրյա իրավաբանական անձինք հաշվետվություններ և հաշվարկներ ներկայացնում են միայն տարեկան արդյունքներով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում»:

23. Հրահանգի 23-րդ կետում. հանել «առաջին եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա» բառերը.

«չսպասելով հարկային մարմնի ծանուցագրին» բառերը փոխարինել «ինքնուրույն» բառով:

24. Հրահանգի 24-րդ կետում.

«հայտնելու օրվանից 5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հայտնի դառնալու օրվանից 10-օրյա ժամկետում» բառերով:

25. Հրահանգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Հարկի այն գումարները, որոնք ավել են վճարվել դրանց սխալ հաշվարկման կամ իրավասու պետական մարմինների կողմից հարկի գանձման սահմանված կարգի խախտման հետևանքով, ենթակա են վերադարձման կամ հաշվանցման, վճարողի ցանկությամբ, վճարելիք այլ գումարների հաշվին, այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` ավել վճարելու օրվան հաջորդող ոչ ավելի, քան երեք տարիների դիմաց` վճարողի գրավոր դիմումի համաձայն:

Հարկի ավելի վճարված գումարները վերադարձնելու մասին հարկային պետական տեսչության մարմիններին դիմում տալը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը»:

Այդ կապակցությամբ հրահանգի 35-րդ կետը հանել:

26. Հրահանգի 27-րդ կետում.

առաջին պարբերությունը հանել:

27. Հրահանգի 29-րդ կետում.

«Ձեռնարկությունների ու կազմակերպությունների, դրանց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները» բառերը փոխարինել «Ձեռնարկությունների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք» բառերով:

28. Հրահանգի 31-րդ կետում.

«այլ փաստաթղթեր ժամանակին հարկային մարմիններին չներկայացնելու համար վճարում են» բառերը փոխարինել «այլ փաստաթղթերը սխալ կազմելու համար վճարողները մուծում են» բառերով:

29. Հրահանգի 32 կետում.

առաջին նախադասությունում «նվազեցնելու» բառը փոխարինել «պակաս ցույց տալու» բառերով և «նվազեցված» բառը փոխարինել «պակաս ցույց տրված» բառերով:

երկրորդ նախադասությունում «Թաքցված (նվազեցված) շահույթի» բառերը փոխարինել «Թաքցված (պակաս ցույց տրված) շահույթի համար նախատեսված հարկի» բառերով:

կետի երրորդ նախադասությունը հանել:

30. Հրահանգի 33-րդ կետում.

«նվազեցնելու» բառը փոխարինել «պակաս ցույց տալու» բառերով:

«կամ ընդհանրապես չներկայացնելու գործում մեղավոր պաշտոնատար անձինք ենթարկվում են պատասխանատվության գործող ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան» բառերը փոխարինել «կամ ընդհանրապես չներկայացնելու դեպքում վճարողները պատասխանատվություն են կրում «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ այլ օրենսդրական ակտերին համապատասխան» բառերով:

31. Հրահանգի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացվում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով»:

32. Հրահանգի IX գլխի վերնագրում «բողոքարկումը» բառը փոխարինել «գանգատարկումը» բառով:

33. Հրահանգի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմնին, որին այդ անձինք անմիջականորեն ենթարկվում են: Գանգատները քննության են առնվում և դրանց առթիվ որոշումներ են կայացվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում:

Այդ կապակցությամբ ընդունված որոշումները կարող են գանգատարկվել վերադաս հարկային մարմնին կամ դատարան` գանգատարկողին որոշման կրկնօրինակը հանձնելու օրվանից մեկամսյա ընթացքում:

Հարկային պետական տեսչության մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանք նշանակելու հետ, կատարվում են վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»:

34. Հրահանգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Գանգատարկումը չի դադարեցնում շահութահարկի գանձումը:

Գանգատը քննության առնող մարմինը իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գումարների գանձումը»:

35. Հրահանգի հավելված 1-ում («Փաստացի շահութահարկի հաշվարկ»).

հաշվարկի չափի միավորը «հազար ռուբլու» փոխարեն սահմանել «դրամ».

հաշվարկի 16 կետի ե) տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված շահույթի հաշվին վճարվող այլ հարկեր և վճարներ»:

36. Հրահանգի «Ծանոթություն» բաժնում.

բաժնի 6-րդ կետը հանել:

37. Հրահանգի հավելված 2-ը («Կանխավճարի հաշվարկման և շահութահարկի փաստացի հաշվարկի օրինակ») շարադրել հետևյալ խմբագրությամբ (հավելված 2-ը կից ներկայացվում է):

Սույն փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում 1994 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ

ՀՀ ֆինանսների փոխնախարար

ՀՀ արդարադատության փոխնախարար


Պ. Սաֆարյան


Վ. Ավանեսյան


Տ. Պետրոսյան

 


Հավելված 2
«Շահութահարկի հաշվարկման և
բյուջե վճարման կարգի մասին»
հրահանգի

 

ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ

 

Ձեռնարկության փաստացի հարկվող շահույթը ընթացիկ տարվան նախորդող տարում կազմել է 1500 դրամ, այդ թվում`

1-ինեռամսյակում 300 դրամ

2-րդ եռամսյակում 600 դրամ

3-րդ եռամսյակում 200 դրամ

4-րդ եռամսյակում 400 դրամ

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով ընթացիկ տարվա համար սահմանված սանդղակի համաձայն կանխավճարը պետք է գանձվի 30 տոկոս դրույքաչափով (տվյալ դեպքում օրինակը կազմված է 1994թ. հուլիսի 1-ի դրությամբ գործող սանդղակի հիման վրա):

Ըստ եռամսյակների ընթացիկ տարվա կանխավճարի գումարները կկազմեն համապատասխանաբար`

1-ին եռամսյակում 300 x 30/100=90 դրամ 3-րդ եռամսյակում 200 x 30/100=60 դրամ

2-րդ եռամսյակում 600 x 30/100=180 դրամ 4-րդ եռամսյակում 400 x 30/100=120 դրամ

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ

 

Ձեռնարկության ընթացիկ տարվա փաստացի հարկվող շահույթը կազմել է 200 դրամ, այդ թվում`

1-ին եռամսյակում 300 դրամ

6 ամսում 1000 դրամ

9 ամսում 1350 դրամ

Կանխավճարների գումարները ընթացիկ տարում ըստ եռամսյակների կազմել են համապատասխանաբար`

1-ին եռամսյակում 90 դրամ

3-րդ եռամսյակում 60 դրամ

2-րդ եռամսյակում 180 դրամ

4-րդ եռամսյակում 120 դրամ

Փաստացի շահութահարկը կկազմի`

(դրամ)

  1-ին եռ. 6 ամիս 9 ամիս տարի
1. Հարկվող շահույթը 300 1000 1350 2000
2. Շահութահարկի փաստացի գումարը 36 178 279 474
3. Հաշվարկված է եղել 90 216 238 399
4. Ենթակա է լրացուցիչ        

վճարման (+)

    +41 +75
պակասեցման (-) -54 -38    

 

Քանի որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ձեռնարկության հարկվող շահույթը կազմում է 300 դրամ, համաձայն սահմանված սանդղակի` 300 դրամը ենթակա է հարկման 12 տոկոս դրույքաչափով, որը կազմում է 36 դրամ (300 x 12/100):

Շահութահարկի փաստացի գումարը առաջին եռամսյակում կկազմի 36 դրամ:

Առաջին կիսամյակում հարկվող շահույթը կազմում է 1000 դրամ, ուստի 720 դրամը հարկվում է համաձայն սանդղակի` 108 դրամ, իսկ 720 դրամին գերազանցող հարկվող շահույթը` 280 դրամը (1000 դրամ-720 դրամ) հարկվում է 25 տոկոսով` գումարով 70 դրամ (280 x 25/100):

Շահութահարկի փաստացի գումարը առաջին կիսամյակում կկազմի` 178 դրամ (108+70) և այլն:

1-ին եռ.` 300 x 12/100=36

6 ամիս` 108 + 280 x 25/100=178

9 ամիս` 198 + 270 x 30/100=279

տարի` 198 + 920 x 30/100=474»: