Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Հանձնարարական
Тип
Исходный акт (16.01.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
16.01.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
16.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

16 հունվարի 2017 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 11-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին 2017 թվականի ապրիլի 1-ից կիրառել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքը և ձևաչափը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» թիվ 27 հանձնարարականի հավելված) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն տրամադրելիս էլեկտրոնային փոխգործակցության մասին» թիվ 5 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ հավելվածի համաձայն։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հունվարի 16-ի

թիվ 1 հանձնարարականի