ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 25 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգի իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագրի 12-րդ կետին համապատասխան,
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 10-րդ ենթակետի հիման վրա, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ներուժը, երրորդ երկրների շուկաներում իրացման և շուկայահանման քաղաքականության համակարգման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առանձին տեսակների արտահանման զարգացմանն ու բազմազանեցմանն ուղղված՝ արտահանման հոսքերի օպտիմալացման նպատակով, հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից`
1. Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կնքելու վերաբերյալ երրորդ երկրների հետ բանակցություններ վարելիս համաձայնեցված դիրքորոշում ձևավորելու համար հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող՝ երրորդ երկրների շուկայում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հասանելիության պայմանների ամփոփ նկարագրությունները:
2. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առանձին տեսակների արտահանման զարգացման հեռանկարները գնահատելիս հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում եռամսյակը մեկ անգամ հրապարակվող՝ համաշխարհային ագրոարդյունաբերական շուկայի վերլուծության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացվող ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վրա տվյալ շուկայի կոնյուկտուրայի ազդեցության գնահատման արդյունքները:
3. Դիտարկել այն երրորդ երկրների շուկայում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առանձին տեսակների՝ արտահանման նպատակով մատակարարումների իրականացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների կատարման նպատակահարմարությունը, որոնց վրա անդամ պետություններն ունեն նշանակալի տեսակարար կշիռ տվյալ երկրների ներմուծման ոլորտում՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի:
4. Կատարելագործել երրորդ երկրների շուկայում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առաջխաղացման համակարգը հետևյալ միջոցառումներն իրականացնելու միջոցով`
ազգային մակարդակում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման զարգացման պլանների (ծրագրերի) ընդունում.
արտահանման ոլորտում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առաջխաղացման համար պատասխանատու մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության ստեղծում և ապահովում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |