Գլխավոր տեղեկություն
Номер
N 2538-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.09.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.09.2013
Дата вступления в силу
21.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 2538-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԱՌԱՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, «Լառաֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 4/26102-13 հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել «Լառաֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2012 թվականի օգոստոսի 14-ին տրված թիվ Կ-ԴԳ-001606 լիցենզիա) դեղատնային գործունեության իրականացման այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտը, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն /Զ. Քանաքեռցու Սարկավագի փողոց, թիվ 141/5 տարածք հասցեում:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին՝

1) ապահովել այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե.

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան