«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12414042
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
30 հունվարի 2014 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 354-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.3-րդ, 11.4-րդ, 11.5-րդ կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1417-Ն որոշման 3-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2013 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» թիվ 354-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ, 52-րդ և 53-րդ կետերով.
«51. Ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է մինչև վեց ամիս ժամկետով:
52. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք ամիս ժամկետով:
53. Մինչև սույն կարգին համապատասխան ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը՝ գործադիր մարմնի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահի ժամանակավոր |
Ա. Աֆրիկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|