«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10614074
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2013 թ. |
N 243-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի դ) ենթակետը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1. հրամանի 2-րդ կետում «տեղակալ Լ. Ռուխկյան» բառերը փոխարինել «առաջին տեղակալ Գ. Բաղիյան» բառերով.
2. հրամանով հաստատված հավելվածի 10-րդ կետում «սառեցված» բառից հետո լրացնել ««H» շտամի» բառերը։
Ս. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|