Գլխավոր տեղեկություն
Номер
N 425-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2013.07.26/16(24) Հոդ.296
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
30.09.2013
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
30.09.2013
Дата вступления в силу
25.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հոկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413385

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

30 սեպտեմբերի 2013 թ.
ք. Երևան

N 425-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 237-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով,

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մայիսի 24-ի «Օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման դիմումի ձևը սահմանելու մասին» N 237-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) Հրամանի վերնագրից, 1-ին կետից և հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) վերնագրից հանել «օգտագործված» բառը.

2) Հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«

11. Վերադարձված դրոշմապիտակների քանակ, հատ

                              
».

3) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով`

«

12. Վերադարձված դրոշմապիտակների համար վճարված՝ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը, դրամ

                                            

13. Դրոշմապիտակների ձեռքբերման նպատակով վճարված գումար, որի դիմաց դրոշմապիտակներ չեն ձեռք բերվել, դրամ

 

 (դրամ)

14. Խնդրում եմ դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հաշվանցել ստորև նշված հարկային պարտավորությունների դիմաց

 
   
   
   

»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ՝

Գ. Խաչատրյան