Basic information
Number
N 29-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (16.02.2008-18.06.2011)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.125
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.01.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.01.2008
Effective date
16.02.2008
Interrupt date
18.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2008 թվականի N 29-Ն

 

ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրացու անձնագրում հատուկ նշում կատարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. հունվարի 26
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 29-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության համապատասխան ստորաբաժանումների կողմից առանց մուտքի վիզայի ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրացիների անձնագրերում ժամանման ամսաթվի վերաբերյալ հատուկ նշում կատարելու ձևը:

2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանումների կողմից պետական սահմանի անցման կետերում առանց մուտքի վիզայի ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրացու անձնագրում` նշումների (վիզաների) համար նախատեսված էջում, դրվում է 42x25 մմ չափսերով ամսաթիվ-կնիքի դրոշմ, որը, կախված պետական սահմանի անցման կետի տեսակից, լինում է օդային (ձև N 1), երկաթուղային (ձև N 2) և ավտոմոբիլային (ձև N 3): Ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշված են «ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿ», «ARMENIA BS» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, սահմանահատման ամսաթիվը, ստուգիչ համարը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը (երկու կողմում), ինչպես նաև պատկերված են Արարատ լեռը և օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետի տարբերանշանը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Ձև N 2

 

Ձև N 3

Change History
Changing Act Corresponding incorporation
12.05.2011, N 702-Ն 18.06.2011, N 29-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation