ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
14 հունիսի 2016 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 14-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և որպես շարժիչային վառելիք՝ բնական գազ օգտագործող տրանսպորտային միջոցների վրա տեղադրելու համար նախատեսված բաղադրամասերի առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝
կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 12-ի թիվ 4 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով հետևյալ փոփոխությունը՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8505 90 200 9 ստորաենթադիրքերի պարզաբանումների VI հատորի 85-րդ խմբի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ««8409 91 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 2, 8409 91 000 8» ծածկագրերով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.11.2017, թիվ 21 | 10.11.2017, թիվ 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|