«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12413035
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
23 հունվարի 2013 թ. ք. Երևան |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Գ. Խաչատրյան |
Հավելված 2013 թվականի հունվարի 23-ի N 25-Ն հրամանի |
Ձև
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ |
Փաստաթղթի համարը | ||||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||||||||||||||
2. Առևտրային կազմակերպության անվանումը |
|||||||||||||||||||||||
3. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը |
|||||||||||||||||||||||
4. (կետն ուժը կորցրել է 12.03.13 N 90-Ն) |
|||||||||||||||||||||||
5. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
|||||||||||||||||||||||
6. Հեռախոսի համարը |
|||||||||||||||||||||||
7. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
Եռամսյակ |
||||||||||||||||||||
(դրամ) | |||||||||||||||||||||||
Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը |
Եկամուտը |
Դրույքաչափը |
Հարկի | ||||||||||||||||||||
8. Առևտրական (առք ու վաճառքի) |
3.5 % |
||||||||||||||||||||||
9. Արտադրական գործունեությունից |
3.5 % |
||||||||||||||||||||||
10. Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ |
10 % |
||||||||||||||||||||||
11. Նոտարական գործունեությունից |
20 % |
||||||||||||||||||||||
12. Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ |
5 % |
||||||||||||||||||||||
13. Ընդամենը |
x |
||||||||||||||||||||||
14. Հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ |
|||||||||||||||||||||||
15. Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ |
Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները
NN |
Հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարը |
Հսկիչ-դրամարկղային մեքենայով |
Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդ) |
Տեսակարար կշիռը (%) | |||||
բաժին |
հատված |
խումբ |
դաս |
ենթադաս | ||
|
||||||
|
Առևտրային կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար) |
_________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հաշվապահ | _________________________ |
ստորագրությունը, անունը, ազգանունը |
(աղյուսակը խմբ. 02.12.13 N 524-Ն)
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Շրջանառության հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:
Հաշվարկը առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում իրավահաջորդ իրավաբանական անձը հաշվարկում (այդ թվում` ճշգրտված) լրացնում է իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող տվյալները:
(1-ին կետը խմբ. 12.03.13 N 90-Ն)
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը:
4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը:
5. (կետն ուժը կորցրել է 12.03.13 N 90-Ն)
6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու վայրը:
7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը:
8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է շրջանառության հարկի հաշվարկը:
9. Հաշվարկի [Ա] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկով հարկվող յուրաքանչյուր եկամտատեսակի մասով եկամտի գումարը:
10. Հաշվարկի [Գ] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը (8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում` սյունակ [Գ] = սյունակ [Ա] x սյունակ [Բ]):
11. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է շրջանառության հարկով հարկվող բոլոր եկամուտների (8-12-րդ կետերի [Ա] սյունակի հանրագումար) և շրջանառության հարկի հանրագումարները (8-12-րդ կետերի [Գ] սյունակի հանրագումար): Հաշվարկի «X» նշումով վանդակը չի լրացվում:
12. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտները:
13. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում գործունեության բոլոր տեսակների մասով եկամուտների և (կամ) իրացման շրջանառության հանրագումարը (13-րդ և 14-րդ կետերի հանրագումար):
14. Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հաշվետու եռամսյակում հարկ վճարողի կողմից կիրառված բոլոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (բացառությամբ` ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների) համար` անկախ կիրառման ժամանակահատվածից:
Ընդ որում` յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին-առանձին:
(14-րդ կետը լրաց. 12.03.13 N 90-Ն)
15. «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջանառության հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները բոլոր եկամուտների հանրագումարի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման):
Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:
(15-րդ կետը խմբ. 12.03.13 N 90-Ն, 02.12.13 N 524-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 12.03.13 N 90-Ն, խմբ. 02.12.13 N 524-Ն)