Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.09.2013-01.01.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.09.17/27(471) Հոդ.257
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
29.08.2013
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
29.08.2013
Дата вступления в силу
27.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11513361

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 օգոստոսի 2013 թ.

N 121-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշման N 1 հավելվածի 20.3.-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետական հավաստագրերի հիման վրա եվրոպական արտադրության լսողական սարքեր տրամադրող կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի անցկացման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Ասատրյան

 

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2013 թվականի օգոստոսի 29-ի

N 121-Ն հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից տրված պետական հավաստագրերի /այսուհետ` Պետական հավաստագիր/ հիման վրա շահառուներին եվրոպական արտադրության լսողական սարքեր /այսուհետ` Լսողական սարքեր/ տրամադրող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն կամ Կազմակերպություններ) ընտրության նպատակով իրականացվող մրցույթի անցկացման կարգը և պայմանները, մրցույթի արդյունքում ընտրվող կազմակերպությանը ներկայացվող պահանջները, կարգավորվում են Պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու մասին պայմանագրի կնքման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, կանոնակարգվում են մրցույթի ընթացակարգի հետ առնչվող այլ հարաբերություններ:

2. Կազմակերպության ընտրության համար անց է կացվում բաց մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

3. Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծված՝ առնվազն երեք անձից բաղկացած մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից:

4. Հանձնաժողովը ստեղծվում է նախքան Մրցույթի անցկացման մասին սույն կարգի 8-րդ կետով սահմանված հայտարարության (հրապարակային ծանուցման) հրապարակումը:

5. Մրցույթի նախապատրաստական, ինչպես նաև մրցույթին հաջորդող աշխատանքներն ու արդյունքների ամփոփումն իրականացնում է հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունը (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում):

6. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կողմից:

Հանձնաժողովի նիստի մասին Հանձնաժողովի անդամների իրազեկումն իրականացնում է համապատասխան ստորաբաժանումը նիստի գումարման մասին տեղեկատվությունը Հանձնաժողովի նախագահի կողմից ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը Հանձնաժողովի մեկ անդամից մյուսին չի թույլատրվում: Եթե քվեարկության արդյունքում Հանձնաժողովի անդամների ձայները բաշխվում են հավասարաչափ, ապա Հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է որոշիչ:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ մրցույթն սկսելուց առնվազն տասն օր առաջ:

9. Հանձնաժողովը Մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հաստատում և ներկայացնում է հրապարակման:

10. Մրցույթի անցկացման մասին հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) Նախարարության անվանումը.

2) Մրցույթի կազմակերպման վայրը.

3) Մրցույթի հայտերը համապատասխան ստորաբաժանում կամ Նախարարության աշխատակազմի քարտուղարություն ներկայացնելու կարգը.

4) Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը.

5) Մրցույթի ձևը, անցկացման կարգը և ժամանակը.

6) Մրցույթի լոտի նկարագրությունը (անվանումը).

7) Մրցույթի շրջանակներում կազմակերպությանը ներկայացվող պահանջները.

8) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացման վայրը.

9) Մրցույթում ընտրված Կազմակերպությանը որոշելու կարգը.

10) Մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև Մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը:

11. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում, Մրցույթի մասին հայտարարությունում համապատասխան փոփոխությունները և/կամ լրացումները մեկ աշխատանքային օրում հրապարակվում են Նախարարության պաշտոնական կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

12. Մրցույթին մասնակցել ցանկացող Կազմակերպությունները, մրցույթի մասին հայտարարության պահանջներին համապատասխան, Մրցույթին մասնակցելու համար հայտերը` սոսնձված, ստորագրված կամ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով, ներկայացնում են համապատասխան ստորաբաժանում առձեռն հանձնելու միջոցով կամ Նախարարության աշխատակազմի քարտուղարություն` պատվիրված նամակով ուղարկելու միջոցով: Նախարարության աշխատակազմի քարտուղարությունը հայտն ստանալուց անմիջապես հետո, առանց ծրարը բացելու, հանձնման մասին ստորագրությամբ, ներկայացված հայտը հանձնում է համապատասխան ստորաբաժանմանը:

Ծրարի վրա պետք է նշված լինի`

1) ընթացակարգի ծածկագիրը.

2) «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

3) Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.

4) Նախարարության անվանումը, գտնվելու վայրը:

13. Մրցույթի հայտում ներառվում են՝

1) Մրցույթին մասնակցելու կամահայտնության վերաբերյալ Նախարարությանը հասցեագրած գրությունը, որը պետք է պարունակի Մրցույթին մասնակցել ցանկացող անձի անվանման, կազմակերպական-իրավական ձևի, գտնվելու և գործունեության իրականացման վայրի, կապի միջոցների (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ), Մրցույթի լոտի նկարագրության (անվանման) վերաբերյալ տեղեկություններ, և վավերացված լինի Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում).

2) Կազմակերպության՝ բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան.

3) աշխատողների ընդհանուր թվաքանակի, քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների թվաքանակի մասին, շեմքային տոնային աուդիոմետրիա իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների, սույն կարգի 28-րդ կետով սահմանված Լսողական սարքերի առկայությունը հավաստող համապատասխան փաստաթղթերի առկայության մասին Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված տեղեկանքները.

4) Կազմակերպության նախկինում ունեցած աշխատանքային գործունեության մասին տեղեկանքը, որում ներառվում են նաև տեղեկություններ վերջին մեկ տարվա ընթացքում Լսողական սարքերի ձեռք բերման և շահառուներին տրամադրման փորձի առկայության մասին.

5) Կազմակերպության գործադիր մարմնի կողմից տրված լուծարման գործընթացում չգտնվելու մասին տեղեկանքը.

6) Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հավաստիացումն առ այն, որ Կազմակերպության տնօրենների (դիտորդ) խորհրդի և գործադիր մարմնի անդամները հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չեն դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար (կամ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված է), օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկված չեն ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից, քրեական գործով ներգրավված չեն որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, Կազմակերպությունը սնանկ ճանաչված չէ, հայտի ներկայացման օրվա դրությամբ իրազեկված չէ դատարանի վարույթում Կազմակերպության սնանկության վերաբերյալ գործի քննության մասին և պատասխանատու է հայտում ներառված տեղեկատվության իսկության, արժանահավատության համար:

14. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված յուրաքանչյուր հայտը պարունակող ծրարը՝ առանց բացելու, փակ վիճակում, այն ստանալուց անմիջապես հետո, հանձնման մասին ստորագրությամբ համապատասխան ստորաբաժանումը հանձնում է Հանձնաժողովի նախագահին, իսկ Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի անդամներից մեկին:

15. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում ներառված փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները մեկական օրինակից վավերացվում են մրցույթին մասնակցող իրավաբանական անձի կնիքով (կնիքի առկայության դեպքում) կամ գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ: Փաստաթղթերի պատճենների վրա գրառվում է «կրկնօրինակ» բառը:

16. Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն կարգով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված եղանակով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

17. Այն հայտերը, որոնք ներկայացվել են Մրցույթի անցկացման մասին հայտարարությամբ սահմանված հայտերի ընդունման ժամկետը լրանալուց հետո, առանց բացվելու մերժվում են և վերադարձվում համապատասխան Կազմակերպությանը:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

18. Մրցույթի հայտերը բացվում և գնահատվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված՝ Մրցույթի մասին հայտարարությունում նախատեսված օրը և ժամին: Հանձնաժողովը` առնվազն երեք օրվա ընթացքում կայացնում է որոշում մրցույթի արդյունքում Կազմակերպության/Կազմակերպությունների ընտրված լինելու մասին:

19. Մրցույթի արդյունքում Հանձնաժողովի կողմից ընտրված է (ընտրված են) ճանաչվում այն Կազմակերպությունը (Կազմակերպությունները), որը (որոնք) նվազագույնը բավարարում է (բավարարում են) սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերով սահմանված պահանջները:

20. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը Հանձնաժողովը կազմում է Մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են`

1) Մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև Մրցույթի հայտերի ամփոփման վայրը, օրը, ամիսը, տարին և ժամը.

2) հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները.

3) Մրցույթին մասնակցող Կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրը.

4) տեղեկություններ` Մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին.

5) Մրցույթի արդյունքում ընտրված Կազմակերպության (Կազմակերպությունների) անվանումը.

6) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

21. Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի անդամների և Մրցույթում ընտրված Կազմակերպության (Կազմակերպությունների) համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից:

22. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը Մրցույթի արդյունքների վերաբերյալ ունենում է հատուկ կարծիք, ապա այն ներկայացվում է գրավոր, կցվում է Մրցույթի արդյունքների մասին արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

23. Այն դեպքում, երբ Մրցույթի արդյունքում ընտրված որևէ Կազմակերպության ներկայացուցիչը ներկա չի գտնվում Մրցույթի հայտերի ամփոփմանը, ապա Հանձնաժողովը՝ Մրցույթի արդյունքում տվյալ Կազմակերպության ընտրված լինելու մասին տեղեկատվությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան ստորաբաժանմանը, որն իր հերթին, այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ընտրված Կազմակերպությանը:

24. Մրցույթի արդյունքների մասին տեղեկատվությունը, Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո, երկօրյա ժամկետում, զետեղվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:

25. Մրցույթի մասնակիցները (նրանց ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստին, ծանոթանալ Մրցույթի արդյունքների մասին արձանագրությանը: Մրցույթի արդյունքների մասին արձանագրությանը ծանոթանալու հնարավորությունը Մրցույթի մասնակիցներին տրվում է համապատասխան գրավոր դիմումը Նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

26. Հանձնաժողովը Մրցույթը համարում է չկայացած, եթե՝

1) ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում Մրցույթի մասին հայտարարության մեջ նշված պահանջներին, կամ եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն կարգի և մրցույթի մասին հայտարարության պահանջներին.

3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում Լսողական սարքերի տրամադրումը և այդ նպատակով համապատասխան պայմանագրի կնքումը:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆՏՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. Մրցույթի արդյունքում ընտրված է ճանաչվում այն Կազմակերպությունը, որը նվազագույնը բավարարում է սույն կետով և սույն կարգի 28-րդ կետով սահմանված հետևյալ պահանջները.

1) ունի բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա.

2) ունի քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական որակավորում ունեցող աշխատողներ.

3) ունի շեմքային տոնային աուդիոմետրիա իրականացնելու բավարար հնարավորություններ և տեխնիկական միջոցներ.

4) ունի վերջին մեկ տարվա ընթացքում եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռք բերման և շահառուներին տրամադրման անհրաժեշտ փորձ.

5) չունի ժամկետանց հարկային պարտավորություններ.

6) չի գտնվում լուծարման գործընթացում, սնանկ ճանաչված չէ, դատարանի վարույթում չի քննվում Կազմակերպությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում.

7) տնօրենների (դիտորդ) խորհրդի և գործադիր մարմնի անդամները հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում չեն դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության համար (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված է), օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկված չեն ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից, քրեական գործով ներգրավված չեն որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

8) հայտը ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում չունեն Նախարարության հետ կնքած որևէ պայմանագրով ստանձնած պարտավորությունների էական խախտում.

9) որպես Մրցույթի արդյունքում ընտրված մասնակից, երբևէ չեն հրաժարվել կնքելու Լսողական սարքերի տրամադրման համապատասխան պայմանագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը չկնքելը պայմանավորված է եղել իրենցից անկախ որևէ հանգամանքով.

28. Կազմակերպության կողմից տրամադրվող Լսողական սարքերը պետք է լինեն դանիական արտադրության «Oticon A/S», շվեյցարական արտադրության «Phonak AG» և «Bernafone AG», գերմանական արտադրության «Simens Audiologische Technik Gmb H», «Audiofon Gmb H&Co.KG» և «Kind Horgerate GmbH&Co.KG» կամ որակական առումով դրանց համարժեքը և ունենան ստորև նշված տեխնիկական բնութագրերը.

1) հզորություն (ուժգնացում)՝

ա. թեթև կորուստների դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 60 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում մինչև 126 դբ,

բ. միջին կորուստների դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 68 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում մինչև 132 դբ,

գ. խորը ծանրալսության դեպքում՝ լրիվ ակուստիկ ուժեղացում մինչև 82 դբ, առավելագույն ակուստիկ ուժեղացում 140 դբ,

2) հաճախականության լայն դիապազոն`

ա. թեթև և միջին կորուստների դեպքում՝ 110-6000 հց,

բ. խորը ծանրալսության դեպքում՝ 110-4900 հց,

3) սեփական աղմուկի ցածր տոկոս՝ բացարձակ հարմոնիկ խաթարում՝ 0,4-2%,

4) մուտքային աղմուկների մակարդակի համարժեք՝ մինչև 28 դբ,

5) հետևյալ հիմնական բազային հատկությունների ապահովման կարողություն`

ա. առնվազն չորս հարմարեցման ուղիների (կանալների) քանակ,

բ. մանկական և պատանեկան ձայնամշակման ծրագրի առկայություն,

6) աղմուկի դեմ պայքարի համակարգ,

7) հետադարձ ակուստիկ կապի ճնշման համակարգի առկայություն,

8) ինդուկցիոն կոճի առկայություն` FM համակարգի հետ կապվելու համար,

9) դիզայն (Լսողական սարքերը լինեն փոքր, գեղեցիկ, թեթև և հեշտությամբ շահագործվող):

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

29. Մրցույթի արդյունքում ընտրված Կազմակերպության և Նախարարության աշխատակազմի միջև կնքվում է պետական հավաստագրերի հիման վրա Լսողական սարքեր տրամադրելու մասին պայմանագիր /այսուհետ` Պայմանագիր/` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան:

30. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքում՝ Մրցույթի արդյունքում ընտրված լինելու մասին տեղեկատվությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպությունը համապատասխան ստորաբաժանմանը տեղեկացնում է Պայմանագիր կնքելու վերաբերյալ իր պատրաստակամության մասին:

31. Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հաղորդագրությունը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:

32. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

33. Կազմակերպությունը, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը, սահմանված կարգով համապատասխան ստորաբաժանում է ներկայացնում հաշվետու ամսում մատուցված ծառայության վերաբերյալ հաշվետվություն և դրանց կից ծախսերը հավաստող փաստաթղթերը:

34. Համապատասխան ստորաբաժանումը, հաշվետու ամսում մատուցված ծառայությունների մասին հաշվետվությունները և դրանց կից՝ ծախսերը հավաստող փաստաթղթերը Կազմակերպությունից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընտրանքային կարգով իրականացնում է ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն:

35. Համապատասխան ստորաբաժանումը Կազմակերպության կողմից հաշվետու ամսում մատուցված ծառայությունների մասին հաշվետվությունները և դրանց կից՝ ծախսերը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն:

36. Նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը` հաշվետու ամսում մատուցված ծառայությունների մասին հաշվետվությունների և դրանց կից՝ ծախսերը հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան ստորաբաժանման դրական եզրակացության հիման վրա, սահմանված կարգով Կազմակերպության հաշվարկային հաշվին է փոխանցում ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը: