Գլխավոր տեղեկություն
Номер
N 3249-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (14.12.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/2(481).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.12.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.12.2013
Дата вступления в силу
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 3249-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության 09.12.2013 թվականի թիվ 33315 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը 2008 թ. փետրվարի 2-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001112 լիցենզիա) իրականացման վայրը՝ քաղաք Երևան, Նոր Նորք համայնք, Գայի պողոտա, թիվ 16 տարածքից տեղափոխել քաղաք Երևան, Աջափնյակ, Արզումանյան փողոց, 10, խանութի տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար` Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան