ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
5 հուլիսի 2016 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ՝ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան`
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին ապահովել իրենց լիազոր մարմինների կողմից 2017 թվականի հունվարի 1-ից սկսած Եվրասիական տնտեսական միությունում արտադրանքի՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգման մասով՝ «Արտադրանքի վիճակագրական դասակարգում՝ ըստ Եվրոպական տնտեսական համայնքի տնտեսական գործունեության տեսակների, տարբերակ 2008» (ծածկագրի երկարությունը՝ ներառյալ մինչև 6 նիշ) միջազգային ստանդարտի կիրառումը, որի տեքստը ռուսերենով տեղադրված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով. http://eec.eaeunion.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/info/Pages/ classification.aspx.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|