«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10313412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 1012-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի թիվ 623-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել՝
1) համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար նախատեսված հայտի ձևը՝ համաձայն հավելված N 1-ի.
2) համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայականի ձևը՝ համաձայն հավելված N 2-ի։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին։
|
Վ. Ավանեսյան |
Հավելված N 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. հոկտեմբերի 18-ի N 1012-Ն հրամանի |
Հ Ա Յ Տ
համապատասխանության գնահատման մարմնի
նշանակման համար նախատեսված
___________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանում, գտնվելու վայր, էլ. հասցե, հեռախոս, ֆաքս)
___________________________________________________________________________________________
Խնդրում եմ նշանակել`
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
(նշել նշանակման ոլորտը` համապատասխան տեխնիկական կանոնակարգը/երը)
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են`
1. Համապատասխանության գնահատման գործունեության նկարագիրը,
2. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրի պատճենը,
3. Համապատասխանության գնահատման մեկ կամ մի քանի ընթացակարգերի անվանումները և մեկ կամ մի քանի արտադրանքի անվանումները,
4. Այլ փաստաթղթեր։
Հավաստում եմ, որ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» թիվ 623-Ն որոշմամբ սահմանված` նշանակման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը:
Հայտատու` _________________ |
_______________________________ |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) |
______ _____________________ 20 թ.
Կ. Տ. |
Հավելված N 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. հոկտեմբերի 18-ի N 1012-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ
ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
Գրանցված է Համապատասխանության
գնահատման նշանակված մարմինների
գրանցամատյանում
____ ___________________ 20 թ.
N ________________________
Ուժի մեջ է մինչև ____ ___________________ 20 թ.
Սույն վկայականը հավաստում է, որ
____________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
համապատասխանում է նշանակման _______________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
չափանիշներին և նշանակվել է որպես համապատասխանության գնահատման նշանակված մարմին:
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայր, էլ. հասցե, հեռախոս, ֆաքս)
____________________________________________________________________________________
Սույն վկայականով համապատասխանության գնահատման նշանակված մարմինը նշանակված է`
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
(նշել գործունեության ոլորտը)
նկատմամբ համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնելու համար:
___________________________________________________________________________
ՀՀ էկոնոմիկայի նախարար` |
_______________________________ |
(ստորագրությունը) | |
Կ. Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|