ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
6 սեպտեմբերի 2016 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ, 18-րդ և 95-րդ հոդվածներին, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ 2015-2016 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների պլանի 12-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսական արտադրանքի, պարենի և թեթև արդյունաբերության համար հումքի շուկաներում պահանջարկի և առաջարկի կանխատեսման նկատմամբ միասնական մոտեցումների մշակման.
անդամ պետությունների տնտեսությունների ագրարային հատվածի վիճակի գնահատման և զարգացման գերակայությունների սահմանման.
անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման, թեթև արդյունաբերության զարգացման և արտահանման ներուժի բարձրացման ոլորտում պետական քաղաքականության միջոցառումների մշակման և իրականացման նպատակով՝
հանձնարարում է անդամ պետություններին՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝ գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռների հետագա հաշվարկում հաշվի առնվող՝ գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի կանխատեսումային հաշվեկշիռները հաշվարկելիս՝
1. Առաջնորդվել Գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի կանխատեսումային հաշվեկշիռների հաշվարկման մեթոդաբանությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Չկիրառել «Գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենի առանձին տեսակների մասով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի կանխատեսումների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 1 հանձնարարականը և «Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների մասով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի համատեղ կանխատեսումների հաշվարկման մեթոդաբանության մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 22 հանձնարարականը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|