«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 62-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 138 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից,
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերում (այսուհետ՝ Նորմեր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Նորմերի ողջ տեքստում «մշտական աղմուկ» բառերը փոխարինել «հաստատուն աղմուկ» բառերով, իսկ «ոչ մշտական աղմուկ» բառերը՝ «փոփոխական աղմուկ» բառերով:
2) Նորմերի 5.3-րդ կետից հետո լրացնել նոր 5.4-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.4 Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գործիքային չափման գործընթացն իրականացվում է համաձայն Հավելված 1-ի:»։
3) Նորմերը լրացնել Հավելված 1-ով` «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գործիքային չափումը»՝ համաձայն հավելվածի:
Դ. Դումանյան
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հոկտեմբերի 16-ի N 62-Ն հրամանի |
Հավելված 1
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է աղմուկի գործիքային չափման կազմակերպման գործընթացը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2III–11.3 սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան:
2. Սույն Հավելվածով կանոնակարգվում է աղմուկի գործիքային չափման կազմակերպման և իրականացման գործընթացը և արդյունքների ամփոփումը` ուղղման արժեքների օգտագործմամբ:
3. Աղմուկի չափիչ սարքերը ունենում են ստանդարտացման մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ աղմուկի չափիչ սարքեր շահագործումը և պահպանումն իրականացվում է չափման յուրաքանչյուր սարքի տեխնիկական հրահանգին համապատասխան:
2. ԱՂՄՈՒԿԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
4. Աշխատատեղերում աղմուկի նորմավորվող չափորոշիչները համարվում են`
1) հաստատուն աղմուկների գնահատման համար.
ա. ձայնի մակարդակները, դԲԱ,
բ. ձայնային ճնշման մակարդակները 31,5-63-125-250-500-1000-2000-4000-8000 Հց միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում.
2) փոփոխական աղմուկների գնահատման համար՝ ձայնի համարժեք մակարդակները, դԲԱհամ.:
5. Բնակելի և հասարակական շենքերի սենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում, բացօթյա հրապարակներում և փակ հարմարեցված սենքերում փոփոխական աղմուկի գնահատումը դԲԱհամ. կատարվում է նաև ձայնի առավելագույն մակարդակներով, դԲԱառավ.:
3. ԱՂՄՈՒԿԻ ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
6. Աղմուկի մակարդակի գործիքային չափումներ կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ`
1) չափիչ սարքի ձայնի ընդունիչը (այսուհետ՝ միկրոֆոն) ուղղվում է դեպի աղմուկի աղբյուրը և հեռացված լինի չափում կատարողից ոչ պակաս, քան 0,5 մ.
2) չափման կետերում օդային արտահայտված հոսքերի առկայության դեպքում, եթե արագությունը գերազանցում է 5 մ/վրկ, աղմկաչափի միկրոֆոնը պաշտպանվում է հակահողմային սարքով:
7. Չափիչ սարքի ժամանակային բնութագրի փոխարկիչը դրվում է հետևյալ դիրքերում.
1) հաստատուն աղմուկների չափման համար` «դանդաղ» (S),
2) փոփոխական աղմուկների չափման համար` «արագ» (F),
3) ազդակային (այսուհետ՝ իմպուլսային) աղմուկի չափման համար` «իմպուլս» (I):
8. Չափիչ սարքի հաճախականությունների բնութագրի փոխարկիչը դրվում է հետևյալ դիրքերում.
1) ձայնի ընդհանուր գումարային մակարդակի գնահատման համար` «A»,
2) ձայնային ճնշման ընդհանուր մակարդակի համար` «L»,
3) ձայնային ճնշման սպեկտրալ վերլուծության համար հաջորդաբար` 31.5-63-150-250-500-1000-2000-4000-8000 Հց օկտավային միջին երկրաչափական շերտերին համապատասխան:
9. Արտադրական սենքերում աղմուկի չափման կետերը ընտրվում են մշտական աշխատատեղերում, իսկ ոչ մշտական աշխատատեղերում (աշխատանքային գոտում և արտադրական տարածքում)` իրարից հավասարաչափ հեռացված 3-ից ոչ պակաս կետեր:
10. Աշխատատեղում աղմուկի չափումը կատարվում է աղմուկի աղբյուր հանդիսացող սարքերից ու սարքավորումներից 1 մ հեռավորության, սենքի սահմանափակող կառուցվածքներից 2 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա: Եթե սենքի մակերեսը փոքր է և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմանները, ապա աղմուկի չափումը կատարվում է սենքի կենտրոնում:
11. Չափման կետերը ընտրելուց հետո չափումը կատարվում է`
1) նմանատիպ սարքավորումներով տեղակայված արտադրական սենքում` 3-ից ոչ պակաս մշտական աշխատատեղում,
2) նմանատիպ սարքավորումների խմբերով տեղակայման դեպքում` յուրաքանչյուր խմբի կենտրոնում նախատեսված աշխատատեղում,
3) տարբեր տիպի սարքավորումներով տեղակայված արտադրական սենքում` 3-ից ոչ պակաս մշտական աշխատատեղերում:
12. Բնակելի սենքերում և հասարակական շենքերում աղմուկի չափման համար ընտրվում են սենքով հավասարաչափ տեղաբախշված` սենքի սահմանափակող կառուցվածքներից 1 մ հեռավորության և հատակից 1,2–1,5 մ բարձրության վրա, 3-ից ոչ պակաս կետեր: Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքի ներսում, ապա չափումները կատարվոմ են դռների և պատուհանների փակված լինելու դեպքում, իսկ եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, ապա օդանցքները, ֆրամուգաները, պատուհանների նեղ փեղկերը պետք է լինեն բաց:
13. Բնակարաններում աղմուկի չափումների ժամանակ անջատվում է ռադիո և հեռուստատեսային ընդունիչները, հեռացվում աղմկոտ ժամացույցները: Բացի սարքի հետ աշխատողներից, այլ մարդկանց ներկայությունն արգելվում է, քանի որ նրանք կարող են հանդիսանալ լրացուցիչ աղմուկի առաջացման պատճառ:
14. Հանգստյան գոտիների և թաղամասերի, մանկական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների հրապարակներում, առողջապահական կազմակերպությունների և հանգստյան տների տարածքներում աղմուկի մակարդակի չափումները կատարվում են շենքի սահմանափակող կառուցվածքից 2 մ հեռավորության, հողի մակերևույթից 1,2-1,5 մ բարձրության վրա` 3-ից ոչ պակաս կետերում:
15. Եթե բնակելի շենքերում (բնակարանում) և/կամ կառուցապատման տարածքում հնարավոր չէ որոշել տեղակայված որ կազմակերպությունն է հանդիսանում աղմուկի տարածման աղբյուր, ապա անհրաժեշտ է կազմել աղմկային քարտեզ:
16. Աղմկային քարտեզ ստանալու համար կազմվում է այդ ուղղություններով (աղմուկի աղբյուրից դեպի շենք և/կամ կառուցապատման տարածք) աղմուկի տարածման պատկերը` քառակուսի վանդակներով ցանցի տեսքով, ըստ որի ցանցի գծերի միջև եղած հեռավորությունը բնակելի շենքերի (բնակարանի) համար պետք է լինի 6-12 մ, կառուցապատման տարածքի համար` 50 մ-ից ոչ պակաս, իսկ ցանցի հանգույցները (հատման կետերը) կլինեն չափման համար ընտրված կետերը:
17. Բազմաբնակարան շենքերում աղմուկի չափումները կատավում են շենքի առաջին, միջին և վերջին հարկերի` դեպի աղմուկի աղբյուրը կողմնորոշված բնակարաններում:
18. Ներքաղաքային (ներհամայնքային) մայրուղիներում և բանուկ խաչմերուկներում աղմուկի չափումը կատարվում է փոխադրամիջոցների առավելագույն հոսքի (պիկ) ժամերին: Մայրուղիներում աղմուկի չափման համար ընտրվում է մայթի լայնքի հեռավոր կետը, իսկ բանուկ խաչմերուկներում` բոլոր ուղղություններով նմանապես:
19. Յուրաքանչյուր հսկողական կետում հաստատուն աղմուկի չափումը կատարվում է աղմուկի աղբյուրի առավել ինտենսիվ աշխատանքի ժամանակ և չափման տևողությունը կազմում է 5 րոպեից ոչ պակաս (նպատակ ունենալով ընդգրկել աղմուկի աղբյուրը բնութագրող ազդեցության ողջ ընթացքը), իսկ փոփոխական աղմուկների չափումները կատարվում են սույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն:
20. Յուրաքանչյուր հսկողական կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:
4. ՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
21. Բնակելի և հասարակական շենքերի սենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գնահատման համար ֆոնային աղմուկը համարվում է կարևոր գործոն: Եթե աղմուկի և ֆոնային աղմուկի մակարդակների տարբերությունը մեծ է կամ հավասար 10 դԲ-ի (դԲԱ), ապա չափման արդյունքներին կատարվող ուղղումները հաշվի չեն առնվում, իսկ եթե փոքր է 10 դԲ-ից (դԲԱ), ապա չափման արդյունքներում պետք է մտցնել ուղղումներ` համաձայն 1-ին աղյուսակի:
22. Երբ աղմուկի ֆոնային աղմուկի մակարդակը բարձր է և չափված և ֆոնային մակարդակների միջև տարբերությունը փոքր է 3 դԲ-ից, ապա չափումը կատարվում է օրվա այն ժամերին, երբ ֆոնային աղմուկի մակարդակն առավել ցածր է:
23. Աշխատատեղերում ազդակային և երանգային աղմուկների համար սահմանային թույլատրելի մակարդակները սահմանվում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակի 5-րդ կետով սահմանված սահմանային թույլատրելի համարժեք մակարդակից 5 դԲԱ-ով պակաս (ուղղում -5դԲ):
24. Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի չափման փաստացի մակարդակները համադրվում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի՝
1) աշխատատեղերում` 2-րդ աղյուսակին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,
2) բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում` 3-րդ աղյուսակին համապատասխան թույլատրելի մակարդակների հետ:
25. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն սահմանված կարգով:
Աղյուսակ 1
Աղմուկի` ձայնային ճնշման օկտավային մակարդակներին, ձայնի համարժեք և առավելագույն մակարդակներին կատարվող ուղղումները
Չափված և ֆոնային աղմուկների մակարդակների |
3 |
4-5 |
6-9 |
10 և ավելի |
Ուղղումը, դԲ (դԲԱ) |
-3 |
-2 |
-1 |
0 |
5. ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ
26. Ձայնի մակարդակների միջին արժեքը որոշվում է միևնույն կետում առնվազն երեք չափումների արդյունքների հիման վրա: Եթե նույն կետում չափման արդյունքներն իրարից տարբերվում են ոչ ավելի, քան 7 դԲԱ-ով, ապա այն որոշվում է համաձայն (1) բանաձևի` որպես միջին թվաբանական, իսկ եթե դրանք իրարից տարբերվում են ավելի, քան 7 դԲԱ-ով` համաձայն (2) բանաձևի
Lմիջ = (L1 + L2+ L3 +....+ Ln), դԲԱ |
(1) | |
Lմիջ = 101g(10 0.1L1 + 10 0.1L2 + 10 0.1L3 + ...+10 0.1Ln ) -10Lgn, |
դԲԱ | (2), |
որտեղ`
L1 + L2+ L3 +....+Ln |
- չափված մակարդակներն են, դԲԱ |
n - չափումների թիվը: |
27. Ձայնի մակարդակների միջին արժեքը` Lմիջ., հաշվարկելու համար չափված մակարդակները գումարվում են աղյուսակ 2-ի օգտագործմամբ, որից հանվում է աղյուսակ 3-ին համապատասխան որոշված 10lgn-ի արժեքն է, այդ դեպքում (2) բանաձևը ստանում է հետևյալ տեսքը`
Lմիջ.= Lգում.- 10Lgn |
(3) |
1) L3-ը որոշելու համար պետք է վարվել նույն կերպ. ստացված L1,2 և L3 մակարդակների տարբերության միջոցով աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին և այդպես շարունակ, մինչև վերջնական արդյունք ստանալը: Վերջնական արդյունքը կլորացվում է մինչև ամբողջական թիվը:
2) Հավասար մակարդակների (L1=L2=L3=...=Ln) դեպքում Lգում.–ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Lգում. = L + 10Lgn |
(4) |
29. Ձայնի գումարային մակարդակը Lգում. դԲԱ-ն հանդիսանում է համարժեք մակարդակ` L համ. դԲԱ, որը համադրվում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերով սահմանված ձայնի համարժեք մակարդակի հետ:
Աղյուսակ 2
ΔL ուղղման արժեքները` կախված գումարելի մակարդակների տարբերությունից
Գումարելի մակարդակների տարբերությունը, դԲԱ |
0 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
10 |
ΔL ուղղման արժեքները գումարելի |
3 |
2,5 |
2,2 |
1,8 |
1,5 |
1,2 |
1 |
0,8 |
0,6 |
0,4 |
Աղյուսակ 3
10 Lgn-ի արժեքները` կախված մակարդակների թվից (n-ից)
Մակարդակների թիվը, n |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
8 |
10 |
20 |
30 |
50 |
100 |
10 Lgn, դԲԱ |
0 |
3 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
13 |
15 |
17 |
20 |
30. Ձայնի մակարդակների միջին արժեքի որոշման օրինակներից`
1) Օրինակ՝ Անհրաժեշտ է որոշել չափված L1 = 84 դԲԱ, L2 = 90 դԲԱ և L3 = 92 դԲԱ ձայնի մակարդակների միջին արժեքը: Գումարելի մակարդակները համադրվում են զույգերով, որի համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1 = 90 - 84 = 6 դԲԱ, դրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL=1 դԲԱ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` 90դԲԱ-ին և ստացվում է` L2+ΔL= 90+1= 91 դԲԱ: Այնուհետև ստացված մակարդակը` 91 դԲԱ-ն համադրվում է մնացած մակարդակի` 92 դԲԱ-ի հետ: Դրանց տարբերությանը` 1 դԲԱ-ին, համապատասխանում է 2,5 դԲԱ հավելումը, այն ավելացվում է 92 դԲԱ-ին և ստացվում է` 92+2.5=94.5 դԲԱ կամ կլորացված` 95 դԲԱ:
2) Երեք մակարդակներին համապատասխան աղյուսակ 3-ից ընտրվում է 10 Lgn-ի արժեքը, որը հավասար է 5 դԲԱ-ի: Ստացվում է ձայնի մակարդակների միջին արժեքի վերջնական արդյունքը`
Lմիջ = Lգում - 10 Lgn = 95 - 5 = 90 դԲԱ
3) Ստացված ձայնի միջին մակարդակը` 90 դԲԱ-ն, որը հանդիսանում է նաև ձայնի համարժեք մակարդակ, համադրվում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակով սահմանված ձայնի համարժեք մակարդակի` 80 դԲԱ-ի հետ և պարզվում է, որ այն գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 10 դԲԱ-ով:
6. ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
31. Ձայնի համարժեք մակարդակը որոշվում է ինչպես հաշվարկային եղանակով, այնպես էլ, ազդեցության ժամանակից կախված, չափման արդյունքներին համապատասխան ուղղումներ տալու միջոցով:
32. Ձայնի համարժեք (ըստ էներգիայի) մակարդակը` համարվելով ոչ մշտական աղմուկի միաթիվ բնութագիր, ստացվում է փաստացի մակարդակների միջինացման արդյունքում` հաշվի առնելով յուրաքանչյուր մակարդակի ազդեցության ժամանակը և որոշվում է հետևյալ բանաձևով.
1 |
|||
Lհամ |
= 10Lg |
___ | (t1 • 10 0.1L1 + t2 • 10 0.1L2 + ••• + tn • 10 0.1Ln ), |
T |
որտեղ`
L1, L2, … Ln - համապատասխանաբար t1, t2…tn ժամանակահատվածում ազդող մակարդակներն են, դԲ (դԲԱ),
T= t1+ t2+…+tn - աղմուկի ազդեցության ընդհանուր ժամանակը (վայրկյան, ժամ):
33. Ազդեցության տևողությունից կախված՝ ձայնի համարժեք մակարդակը հաշվարկվում է՝ չափման արդյունքներին տալով համապատասխան ուղղումներ 4-րդ աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 4
Հերթափոխի ընթացքում աղմուկի ազդեցության տևողությունից կախված չափման արդյունքներին տրվող ուղղման արժեքները
Աղմուկի |
ժամ-ով |
8 |
7 |
6 |
5 |
4 |
3 |
2 |
1 |
0.5 |
15 րոպե |
5 րոպե |
%-ով |
100 |
88 |
75 |
62 |
60 |
38 |
25 |
12 |
6 |
3 |
1 | |
Ուղղումը, դԲ (դԲԱ) |
0 |
-0.6 |
-1.2 |
-2 |
-3 |
-4.2 |
-6 |
-9 |
-12 |
-15 |
-20 |
34. Ձայնի համարժեք մակարդակի, ինչպես նաև յուրաքանչյուր օկտավային գոտում ձայնային ճնշման մակարդակների հաշվարկները կատարվում են հետևյալ հաջորդականությամբ. յուրաքանչյուր մակարդակի ազդեցության տևողությունից կախված՝ աղյուսակ 4-ից ընտրվում է ուղղումը և ավելացվում չափման արդյունքին: Այնուհետև ստացված տվյալները ամփոփվում են վերը նշված` ձայնի մակարդակների միջին արժեքի որոշման, հաշվարկման եղանակով:
35. Ձայնի առավելագույն մակարդակը որոշվում է տեսողական հաշվարկով չափիչ սարքի (աղմկաչափի) ուղղակի ցույց տվող առավելագույն ցուցմունքին համապատասխան կամ ձայնի մակարդակի արժեքը, որը գերազանցում է չափման ժամանակի 1 %-ի ընթացքում ավտոմատ սարքով գրանցման դեպքում:
36. Ձայնի համարժեք մակարդակի հաշվարկման օրինակներից`
1) Օրինակ՝ Կազմակերպության արտադրական սենքում 8-ժամյա աշխատանքային հերթափոխում աղմուկի ազդեցության, համապատասխանաբար, 5, 2, և 1 ժամվա ընթացքում աղմուկի մակարդակները կազմել են 80, 86 և 94 դԲԱ:
Ըստ աղյուսակ 1-ի՝ այդ մակարդակներին համապատասխանում են –2, -6 և -9 դԲԱ ուղղումները: Կատարելով մակարդակներին համապատասխան ուղղումները, ստացվում է L1 = 78, L2 = 80 և L3 = 85 դԲԱ:
2) Ստացված մակարդակները գումարվոմ են զույգերով: Դրա համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2 - L1 = 80 - 78 = 2 դԲԱ, սրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL = 2.2 դԲԱ ուղղումը և ավելացվում դրանցից բարձր ցուցանիշ ունեցողին, որի արդյունքում ստացվում է L2 + ΔL = 80 + 2.2 = 82.2 դԲԱ: Նույն սկզբունքով որոշվում են L3 և L2 մակարդակների տարբերությունը` L3-L2= 85-82.2 = 2.8դԲԱ, սրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է ΔL = 1.8ԲԱ ուղղումը և ավելացվում բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին, որի արդյունքում` L3 + ΔL = 85 + 1.8 = 86.8 դԲԱ: Ստացված 86.8-ը կլորացնելով, ստացվում է աղմուկի համարժեքային մակարդակը հավասար 87 դԲԱ-ի:
37. Աղմուկի համարժեքային մակարդակի` 87 դԲԱ-ի, «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III–11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակով սահմանված ձայնի համարժեք մակարդակի` 80 դԲԱ-ի հետ համադրման արդյունքում աղմուկի համարժեքային մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 7 դԲԱ-ով:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|