«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11613458
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
25 նոյեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 528-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 26-ի «2013 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝
հրամանի հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
25. |
Սպորտ. 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր |
Գեղաթերթիկ 2 նամականիշով |
IV եռամսյակ |
350 1100 |
20 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Սպորտ. 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր թեմային նվիրված «ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ.ЗИМНИЕ ОЛИМПИЙСКИЕ ИГРЫ. WINTER OLYMPIC GAMES. ՍՈՉԻ СОЧИ 2014 SOCHI. ՍՈՉԻ СОЧИ 2014 SOCHI» 2 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` Սպորտ. 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր թեմային նվիրված «ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ЗИМНИЕ ОЛИМПИЙСКИЕ ИГРЫ. WINTER OLYMPIC GAMES. ՍՈՉԻ СОЧИ 2014 SOCHI. ՍՈՉԻ СОЧИ 2014 SOCHI» 2 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 350 և 1100 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Բեգլարյան |
Հաստատված է Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 528-Ն հրամանի |