Գլխավոր տեղեկություն
Номер
N 575-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (11.02.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.02.01/3(482) Հոդ.28
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
06.12.2013
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
06.12.2013
Дата вступления в силу
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11614007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 դեկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 575-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Դրվագ բարավորի բարձրաքանդակից. A fragment from tympanum bas-relief. ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ IVդ. HOVHANNAVANK IVc.» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Նոր տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշի՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Հայաստանի տեսարժան վայրեր թեմային նվիրված «Դրվագ բարավորի բարձրաքանդակից. A fragment from tympanum bas-relief. ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ IVդ. HOVHANNAVANK IVc.» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

2) Նոր տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, նամականիշերի տպաքանակը` 40 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 6-ի

թիվ 575-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2484

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 6-ի

թիվ 575-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2487

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան