Գլխավոր տեղեկություն
Номер
N 752-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.11.01/30(474) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.03.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.03.2013
Дата вступления в силу
28.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 մարտի 2013 թ.

ք. Երևան

N 752-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՎԱ-ՏԱՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «ԵՎա-Տարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 13.03.2013 թվականի դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԵՎա-Տարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2002թ. դեկտեմբերի 2-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000004 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Մոսկովյան 37, բն. 22 հասցեն տեղափոխել ք. Երևան, Դավթաշեն, Տ. Պետրոսյան փողոց, 42/2 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան