Գլխավոր տեղեկություն
Номер
N 312-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.08.15/25(469) Հոդ.232
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
17.07.2013
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
17.07.2013
Дата вступления в силу
25.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

17 հուլիսի 2013 թ.

N 312-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 670-Ն որոշմամբ սահմանված պարզեցված կարգի 5-րդ կետի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Պարզեցված մաքսային հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն

առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2013 թվականի հուլիսի 17-ի

N 312-Ն հրամանի

 

Ձ Ե Վ

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

N

Դաշտի անվանումը

Լրացվող տեղեկատվությունը

1

Ռեժիմ

 Ընտրված մաքսային ռեժիմը

 

2

Ներմուծող/ Արտահանող

1. Անունը, ազգանունը, հայրանունը (եթե հայրանունն առկա է անձնագրում)

 

2. Անձնագրի համարը (այն անձնագրի, որը ներկայացվել կամ ներկայացվելու է սահմանապահ ծառայությանը` սահմանը հատելու ընթացքում)

 

3. Նույնականացման համարը
(եթե այն առկա է անձնագրում)

 

4. Քաղաքացիությունը

 

5. Բնակության վայրը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման վայրի մասին տեղեկությունները

 

3

Տրանսպորտային միջոցի նկարագիր

1. Մակնիշը

 

2. Մոդելը

 

3. Թողարկման տարեթիվը

 

4. Հաշվառման համարանիշը

 

5. Նույնականացման համարը

 

6. Հաշվառման երկիրը

 

4

Մաքսային արժեք` արտահայտված
ՀՀ դրամով

Ավտոտրանսպորտային միջոցի մաքսային արժեքը

 

5

Ժամկետ

«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում` հայտարարատուի կողմից խնդրարկվող ժամանակավոր ներմուծման ժամկետը, «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում` հայտարարատուի կողմից խնդրարկվող ժամանակավոր արտահանման ժամկետը

 

6

Լրացուցիչ տեղեկատվություն/ փաստաթղթեր

«Վերաարտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի հայտարարագրի ներկայացման մաքսային մարմինը, համարը և ամսաթիվը, «Վերաներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրելու դեպքում՝ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի հայտարարագրի ներկայացման մաքսային մարմինը, համարը և ամսաթիվը

 

7

Մաքսավճար

1. Մաքսային ձևակերպումների իրականացման համար

 

2. Փաստաթղթերի տրամադրման համար

 

3. Մաքսային հսկողության իրականացման համար

 

8

Մաքսային հսկողություն

1. Ընտրված ուղին

 

2. Ստորագրությունը, Կնիքը

 

9

Հայտարարատու

1. Անունը, ազգանունը

 

2. Ստորագրությունը

 

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխող անձի կողմից օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների խախտման դեպքում անձը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության:

2. Հայտարարագրի 7-րդ և 8-րդ տողերը լրացվում են մաքսային մարմնի կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան