Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 7
Տիպ
Հանձնարարական
Тип
Исходный акт (17.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.05.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

17 մայիսի 2016 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑԱԿԵՏԵՐԸ ՏԵՍՉԱԿԱՆ-ԶՆՆԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՎ ՀԱԳԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 13-րդ կետին, 2-րդ և 6-րդ ենթակետերին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերը տեսչական-զննիչ համալիրներով հագեցնելու և դրանք օգտագործելու մասին ընդհանուր դրույթների մասով միասնական մոտեցումներ մշակելու նպատակներով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, սույն հանձնարարականի հրապարակման օրվանից առաջնորդվել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերը տեսչական-զննիչ համալիրներով հագեցնելու և դրանք օգտագործելու մասին ընդհանուր դրույթներով՝ հավելվածի համաձայն:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի մայիսի 17-ի

թիվ 7 որոշման