Գլխավոր տեղեկություն
Номер
N 861-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.11.15/31(475).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.04.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
08.04.2013
Дата вступления в силу
09.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 ապրիլի 2013 թ.

ք. Երևան

N 861-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, 43-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Հայկական Բժշկական Ինստիտուտ» արտադրական կոոպերատիվի տնօրենի կողմից 2013 թվականի ապրիլի 3-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Վերաձևակերպել «Հայկական Բժշկական Ինստիտուտ» արտադրական կոոպերատիվի 2003 թվականի ապրիլի 8-ին (Կ-XX-000073) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով քաղաք Երևան, Տիտոգրադյան 14 հասցե:

2. Սահմանել, որ «Հայկական Բժշկական Ինստիտուտ» արտադրական կոոպերատիվի 2003 թվականի ապրիլի 8-ին (Կ-XX-000073) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի գործունեության իրականացման վայրն է քաղաք Երևան, Էրեբունի համայնք, Տիտոգրադյան 14 շենք, բժշկական կենտրոն հասցեն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման և գործունեության վայրի վերաբերյալ գրառման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին: 

 

Դ. Դումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան