Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (02.01.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հոդ.347.30
Принят
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата принятия
31.10.2013
Подписан
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Дата подписания
31.10.2013
Дата вступления в силу
02.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12113484

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հոկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 9-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 02-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 6-րդ կետում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) կարգի 7-րդ կետում.

ա. «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

բ. «(համաձայն ձևի)» բառերը փոխարինել «(համաձայն N 1 ձևի)» բառերով.

գ. «որը տրամադրվում է» բառերը փոխարինել «որը փոստով կամ առձեռն տրամադրվում է» բառերով.

3) կարգի 8-րդ կետում.

ա. «տվյալներն ընդգրկվում են» բառերը փոխարինել «տվյալները սույն կարգի 6-րդ կետում նշված վարչական ակտն ընդունվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդգրկվում են» բառերով.

բ. «մատյանում» բառից հետո լրացնել «(համաձայն N 2 ձևի)» բառերը.

4) կարգի 9-րդ կետի «զ» ենթակետում «համայնքային և (կամ) քաղաքացիական» բառերը փոխարինել «հանրային» բառով.

5) կարգի 10-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

6) կարգին կից գրանցման թերթիկում.

ա. «Հավելված Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգի» բառերը փոխարինել «Ձև N 1» բառերով.

բ. «Համայնքային ծառայության դասային աստիճանը» բառերը փոխարինել «Հանրային ծառայության դասային աստիճանը (կոչումը)» բառերով.

7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Ձև N 2-ով.

 

«Ձև N 2

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վերաբերյալ տվյալների հաշվառման

 

 

Հ/հ

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը

Անձնագրի տվյալները (սերիան, համարը, և ում կողմից է տրվել)

Հանրային ծառայության դասային աստիճանը (կոչումը)

Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը

Կադրերի ռեզերվում գրանցելու մասին վարչական ակտի համարը և ամսաթիվը

Կադրերի ռեզերվից հանելու մասին վարչական ակտի համարը և ամսաթիվը

Կադրերի ռեզերվից հանելու հիմքը

Ծանո-թություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Ա. Գևորգյան