Գլխավոր տեղեկություն
Номер
N 6-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (12.12.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.324
Принят
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Дата принятия
07.10.2013
Подписан
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Дата подписания
07.10.2013
Дата вступления в силу
12.12.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 33013447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

7 հոկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 6-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության հավելված 1-ի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի N 1-Ն հրամանի N 1 հավելվածի 28-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարությանը` սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

  Յու. Վարդանյան

 

 

Հավելված
ՀՀ սպորտի և երիտասարդության
հարցերի նախարարի
2013 թվականի հոկտեմբերի 7-ի
N 6-Ն հրամանի

 

 

«Հավելված N 2

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2009 թվականի փետրվարի 2-ի

N 1-Ն հրամանի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Յուրի Վարդանյան   - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ),
2. Ավետիս Բերբերյան   - Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,
3. Նազարեթ Մնացականյան   - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ,
4. Մհեր Անանյան  

- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավար,

5. Հովհաննես Հարությունյան  

- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական,

6. Տիգրան Միքայելյան  

- Աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ,

7. Նարինե Շահբազյան  

- Աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ,

8. Ռազմիկ Ստեփանյան  

- «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության անդամ (համաձայնությամբ),

9. Վահրամ Առաքելյան  

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (համաձայնությամբ),

10. Դերենիկ Գաբրիելյան  

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահության անդամ (համաձայնությամբ),

11. Գաբրիել Ղազարյան  

- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բաժնի պետ, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ),

12. Սմբատ Լպուտյան  

- «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր (համաձայնությամբ)»:

 

Աշխատակազմի ղեկավարի

ժամանակավոր պաշտոնակատար

Մ. Անանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան