Գլխավոր տեղեկություն
Номер
N 528-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (26.12.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.16/33(477) Հոդ.341
Принят
Տրանսպորտի և կապի նախարար
Дата принятия
25.11.2013
Подписан
Տրանսպորտի և կապի նախարար
Дата подписания
25.11.2013
Дата вступления в силу
26.12.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11613458

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

25 նոյեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 528-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 74-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի փետրվարի 26-ի «2013 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 74-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝

հրամանի հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

25.

Սպորտ. 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղաթերթիկ 2 նամականիշով

IV եռամսյակ

350

1100

20 000

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Սպորտ. 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր թեմային նվիրված «ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ.ЗИМНИЕ ОЛИМПИЙСКИЕ ИГРЫ. WINTER OLYMPIC GAMES. ՍՈՉԻ СОЧИ 2014 SOCHI. ՍՈՉԻ СОЧИ 2014 SOCHI» 2 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:

 

3. Գործողության մեջ դնել` Սպորտ. 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր թեմային նվիրված «ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ЗИМНИЕ ОЛИМПИЙСКИЕ ИГРЫ. WINTER OLYMPIC GAMES. ՍՈՉԻ СОЧИ 2014 SOCHI. ՍՈՉԻ СОЧИ 2014 SOCHI» 2 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 350 և 1100 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`

Գ. Բեգլարյան

 

 

Հաստատված է

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2013 թվականի նոյեմբերի 25-ի

թիվ 528-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_2439

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան