Գլխավոր տեղեկություն
Номер
N 1261-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (06.12.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.23/34(478).1 Հատուկ բաժին
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
05.12.2013
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
05.12.2013
Дата вступления в силу
06.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 դեկտեմբերի 2013 թ.

N 1261-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ԻՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 000091 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի 2013 թվականի նոյեմբերի 22-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի N 19 եզրակացությունը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 984-Ա հրամանով «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000091 լիցենզիայի գործողությունը` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Սարյան փողոց, 22:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:

 

  Վ. Ավանեսյան