ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
27 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության կոլեգիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016թ. մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ ակտերի և միջոցառումների մշակման ծրագրի 23-րդ կետին համապատասխան,
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, ենթակառուցվածքի օբյեկտներ) ստեղծման և գործունեության ապահովման լավագույն գործելակերպերի տարածման նպատակներովանդամ պետություններին հանձնարարում է՝
1. Միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից՝
ա) ձևավորել և յուրաքանչյուր տարի արդիականացնել ենթակառուցվածքի օբյեկտների ցանկը, ներառյալ այնպիսի օբյեկտները, ինչպիսիք են արդյունաբերական (նորարարական) համախումբը, տեխնոլոգիական (նորարարական) պարկը (տեխնոպարկը), ինդուստրիալ (արդյունաբերական) պարկը (գոտին), գիտատեխնիկական (նորարարական) կենտրոնը և անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված ենթակառուցվածքի այլ օբյեկտներ.
բ) սահմանել ենթակառուցվածքի առաջատար (մոդելային) ազգային օբյեկտները՝ դրանց ստեղծման և գործունեության ապահովման լավագույն գործելակերպերը և փորձն ուսումնասիրելու համար.
գ) անդամ պետությունների գործարար համայնքների մասնակցությամբ համատեղ միջոցառումներ անցկացնել՝ ենթակառուցվածքի առաջատար (մոդելային) ազգային օբյեկտների ստեղծման և գործունեության ապահովման ուղղությամբ փորձի փոխանակման հարցերով.
դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ անցկացնել ենթակառուցվածքի առաջատար (մոդելային) ազգային օբյեկտների ստեղծման լավագույն համաշխարհային գործելակերպերի, միջազգային ստանդարտների և փորձի անփոփումը, ինչպես նաև օբյեկտները ենթակառուցվածքի օբյեկտներին դասելու չափանիշների վերաբերյալ մշակել առաջարկություններ.
ե) ուսումնասիրել Միության շրջանակներում ենթակառուցվածքի օբյեկտների կամավոր սերտիֆիկացման համակարգի ներդրման նպատակահարմարության հարցը.
զ) մշակել անդամ պետությունների իրավաբանական անձանց համար ենթակառուցվածքի օբյեկտներին ոչ խտրական մուտքի ապահովման հարցը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել՝
ա) մինչև 2017թ. մայիսի 1-ը՝ սույն Հանձնարարականի 1-ին կետի «ա» ենթակետում նշված՝ ենթակառուցվածքի օբյեկտների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը Միության պաշտոնական կայքում տեղադրելու նպատակով ներկայացնել դրա արդիականացված տարբերակը.
բ) մինչև 2017թ. հունիսի 1-ը՝ սույն Հանձնարարականի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ ենթակառուցվածքի առաջատար (մոդելային) ազգային օբյեկտների ցանկը՝ Միության պաշտոնական կայքում այն տեղադրելու նպատակով.
գ) մինչև 2017թ. հուլիսի 1-ը՝ սույն Հանձնարարականի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան՝ ենթակառուցվածքի առաջատար (մոդելային) ազգային օբյեկտների ստեղծման և գործունեության ապահովման փորձի փոխանակման՝ 2017-2018 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրը.
դ) մինչև 2018թ. հունվարի 1-ը՝ սույն Հանձնարարականի 1-ին կետի «դ» ենթակետի կատարման արդյունքների մասին տեղեկատվությունը.
ե) մինչև 2019թ. հունվարի 1-ը՝ սույն Հանձնարարականի 1-ին կետի «ե» ենթակետին համապատասխան՝ հարցի ուսումնասիրման արդյունքներով նախապատրաստված՝ Միության շրջանակներում ենթակառուցվածքի օբյեկտների կամավոր սերտիֆիկացման համակարգի ներդրման նպատակահարմարությանը վերաբերող առաջարկությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |