Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 896-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (26.12.2013-25.06.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.16/33(477) Հոդ.342
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
10.10.2013
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
10.10.2013
Дата вступления в силу
26.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813470

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հոկտեմբերի 2013 թ.

թիվ 896-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԲԱՑՎԱԾՔԸ` ԸՍՏ ԹՎԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲԱԺՆԻ ԽՄԲԵՐԻ, ԴԱՍԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ, ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 673-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 485-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածների 1-ին մասերով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) գնումների պլանի ձևը` համաձայն հավելված 1-ի և դրա լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի,

2) գնումների անվանացանկի ձևը (Ձև թիվ 1)` համաձայն հավելված 3-ի,

3) գնումների պլանում փոփոխությունների և լրացումների մասին ծանուցման օրինակելի ձևը` համաձայն հավելված 4-ի,

4) Գնումների Միասնական Անվանացանկի բացվածքը` ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների` համաձայն հավելված 5-ի:

2. Սահմանել, որ.

1) գնումների պլանում փոփոխությունները և լրացումները կատարվում և հրապարակվում են սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվող գնումների պլանի լրացման կարգով` ամբողջական տեսքով,

2) գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետի համաձայն այդ փոփոխություններն և լրացումները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելուց և վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո,

3) եթե բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի համար տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված որևէ ծախսային ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման որևէ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների միայն մի մասն է նախատեսված պետական գնումների իրականացման համար, իսկ մյուս մասը` ուղղվելու է գնում չհանդիսացող ծախսերի ֆինանսավորմանը, ապա այդ ծրագրի գծով կազմվող գնումների անվանացանկում լրացվում է նաև այդ հոդվածով գնում չհանդիսացող ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված գումարը: Սույն կետում նշված գնում չհանդիսացող ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող գնումների պլանի կազմում չեն հրապարակվում և գնումների պլանում ծրագրերի գծով ներկայացվող գնումների ընդհանուր գումարներում չեն ներառվում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի օգոստոսի 6-ի «Հանձնման-ընդունման արձանագրության ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 673-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հունիսի 14-ի «Նմանատիպ խմբերում ներառվող գնման առարկաների ցանկը հաստատելու մասին» N 485-Ն հրամանը:

5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի և հավելված 2-ի 9-րդ կետով սահմանված ծանուցման լրացման պահանջների, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Նախարար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված 1

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 896-Ն հրամանի

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՁԵՎԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների դեպքում՝

 

Պատվիրատուն -----------------------------

(ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման)

Ծրագիրը

Անվանումը -----------------------------------

բաժին -- խումբ -- դաս – ծրագիր --

(ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման)

Գնման առարկայի

Գնման ձև (ընթացակարգը)

Չափման միավորը

Միավորի գինը

Ընդամենը ծախսերը
(դրամ)

Քանակը

Միջանցիկ կոդը` ըստ CPV
դասակարգման

անվանումը

1

2

3

4

5

6

7

 

Ապրանքներ

         
 

--

         
 

Աշխատանքներ

         
 

--

         
 

Ծառայություններ

         
 

--

         
 

 Ընդամենը

         

 

2. Այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների դեպքում՝

 

Պատվիրատուն -----------------------------

Ծրագիրը

Անվանումը -----------------------------------

Ֆինանսավորման աղբյուրը

Գնման առարկայի

Գնման ձև (ընթացակարգը)

Չափման միավորը

Միավորի գինը

Ընդամենը ծախսերը
(դրամ)

Քանակը

Միջանցիկ կոդը` ըստ CPV
դասակարգման

անվանումը

1

2

3

4

5

6

7

 

Ապրանքներ

         
 

--

         
 

Աշխատանքներ

         
 

--

         
 

Ծառայություններ

         
 

--

         
 

 Ընդամենը

         

 

 

Հավելված 2

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 896-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվող գնումների պլանի (այսուհետ` Գնումների պլան) լրացման պահանջները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացությունները օգտագործվում են նույն իմաստով, ինչ որ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. Գնումների պլանի լրացման կարգը

 

3. Գնումների պլանի 1-ին և 2-րդ սյունակներում գնման առարկայի միջանցիկ կոդը և անվանումը լրացվում են սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատվող գնումների միասնական անվանացանկի (այսուհետ` Անվանացանկ) կոնկրետ գնման առարկան` 4-րդ մակարդակին համապատասխան և դրան համապատասխանող միջանցիկ կոդը:

4. 3-րդ սյունակում նշվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնման ընթացակարգերի անվանումների` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգում օգտագործվող հապավումները: Ընդ որում, նշված սյունակի համապատասխան տողերում գնման ձևը (ընթացակարգը) լրացնելիս որպես ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նախահաշվային գին է ընդունվում Անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերի գումարը:

5. 4-րդ սյունակում նշվում է`

1) «հատ» բառը` եթե տվյալ գնման առարկան ձեռք է բերվելու ըստ քանակի,

2) «կգ» բառը` եթե տվյալ գնման առարկան ձեռք է բերվելու ըստ կշռի,

3) «լիտր» բառը` եթե տվյալ գնման առարկան ձեռք է բերվելու ըստ ծավալի,

4) «մետր» բառը` եթե տվյալ գնման առարկան ձեռք է բերվելու մետրերով,

5) «տուփ» բառը` եթե տվյալ գնման առարկան ձեռք է բերվելու տուփերով,

6) «լրակազմ» բառը` եթե տվյալ գնման առարկան ձեռք է բերվելու լրակազմով,

7) «——- (նշվում է համապատասխան այլ չափման միավոր)» եթե տվյալ գնման առարկան ձեռք է բերվելու ըստ համապատասխան չափման միավորի,

8) «դրամ» բառը` եթե սույն կետի 1-7 ենթակետերում նշված տարբերակներից որևէ մեկը կիրառելի չէ:

6. 5-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մեկ միավորի գինը:

7. 6-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ընդհանուր գումարը: Ընդ որում, եթե տվյալ տողի «Չափման միավորը» սյունակում նշված է «դրամ», ապա այդ տողի «Միավորի գինը» սյունակում նշված գումարը հավասար է 6-րդ սյունակում նշված գումարին: Հակառակ դեպքում 6-րդ սյունակում նշվում է «Միավորի գինը» և «Քանակը» սյունակների արտադրյալը:

8. 7-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների քանակը: Ընդ որում, եթե տվյալ տողի «Չափման միավորը» սյունակում նշված է «դրամ», ապա այդ տողի «Քանակը» սյունակում նշվում է «1»:

9. Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարվում են սույն հրամանի 4-րդ հավելվածով հաստատված ծանուցումով /այսուհետ՝ ծանուցում/՝ հետևյալ կերպ.

1) գործող գնումների պլանում փոփոխություն կատարվելու դեպքում լրացվում է ծանուցման «Ա» մասը՝ հետևյալ կերպ.

ծանուցման

ա. 1-ին և 2-րդ սյունակներում միջանցիկ կոդն ու գնման առարկայի անվանումը լրացվում են Անվանացանկի կոնկրետ գնման առարկան` 4-րդ մակարդակին համապատասխան և դրան համապատասխանող միջանցիկ կոդը,

բ. 3-րդ, 4-րդ, 5-րդ և 18-րդ սյունակներում լրացվում են փոփոխության ենթարկվող գնման առարկայի՝ գործող գնումների պլանով հաստատված համապատասխան տվյալները,

գ. 6-րդ, 7-րդ սյունակներում լրացվում են տվյալ գնման առարկայի շրջանակներում առկա կնքված պայմանագրի /պայմանագրերի/ համապատասխան տվյալները: Եթե այդ գնման առարկայի մասով առկա չէ կնքված պայմանագիր /պայմանագրեր/, ապա այդ սյունակը չի լրացվում,

դ. 8-րդ սյունակում լրացվում է տվյալ գնման առարկայի շրջանակներում առկա կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը` հազար դրամներով /(ս.7xս.6)/1000/: Եթե այդ գնման առարկայի մասով առկա չէ կնքված պայմանագիր /պայմանագրեր/, ապա այդ սյունակը չի լրացվում,

ե. 9-րդ սյունակում նշվում է 5-րդ և 8-րդ սյունակներում նշված գումարների տարբերությունը /ս.5-ս.8/,

զ. 10-րդ սյունակում նշվում է տվյալ գնման առարկայի շրջանակներում փոփոխվող քանակը, ընդ որում ավելացումը նշվում է դրական նշանով, իսկ նվազեցումը՝ բացասական նշանով: Եթե տվյալ գնման առարկայի չափման միավորը նշված է «դրամ», ապա ծանուցման 10-րդ սյունակը չի լրացվում,

է. 11-րդ սյունակում նշվում է տվյալ գնման առարկայի շրջանակներում փոփոխվող քանակի /10-րդ սյունակում նշված քանակի/ մեկ միավորի գինը դրամներով` դրական նշանով, ընդ որում, եթե տվյալ գնման առարկայի չափման միավորը նշված է «դրամ», ապա ծանուցման 11-րդ սյունակը չի լրացվում,

ը. 12-րդ սյունակում նշվում է տվյալ գնման առարկայի շրջանակներում փոփոխվող ընդհանուր գումարը հազար դրամներով /(ս.11xս.10)/1000/: Ընդ որում, այն դեպքում, երբ գնման առարկայի չափման միավորը նշված է «դրամ» և 10-րդ ու 11-րդ սյունակները չեն լրացվում, ապա 12-րդ սյունակում ավելացումը նշվում է դրական նշանով, իսկ նվազեցումը՝ բացասական նշանով,

թ. 13-րդ սյունակում նշվում է 4-րդ և 10-րդ սյունակներում նշված թվերի գումարը /ս.4+ս.10/,

ժ. 14-րդ սյունակում նշվում է 5-րդ և 12-րդ սյունակների գումարը /ս.5+ս.12/,

ի. 15-րդ և 16-րդ սյունակներում նշվում են տվյալ գնման առարկայի մասով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածի անվանումը և համարը,

լ. 17-րդ սյունակում նշվում է 12-րդ սյունակում նշված տեղեկատվությունը /ս.17=ս.12/,

խ. եթե ծանուցմամբ նախատեսվում է փոխել նաև գնման ձևը (ընթացակարգը), ապա 18-րդ սյունակում նշվում է գնման նոր ձևը (ընթացակարգը)` պահպանելով սույն կարգի 4-րդ կետով սահմանված սկզբունքը.

2) գործող գնումների պլանում չներառված՝ նոր գնման առարկա ավելացնելու դեպքում լրացվում է ծանուցման «Բ» մասը՝ հետևյալ կերպ.

ծանուցման

ա. 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում նշվում են նոր լրացվող գնման առարկայի միջանցիկ կոդը, անվանումը և համապատասխան չափման միավորը: Ընդ որում 1-ին, 2-րդ, 3-րդ սյունակները լրացվում են պահպանելով սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված սկզբունքները,

բ. 4-ից 9-րդ սյունակները չեն լրացվում,

գ. 10-րդ, 11-րդ և 12-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են տվյալ գնման առարկայի քանակը, միավորի գինը (դրամներով) և ընդհանուր գումարը (հազար դրամներով),

դ. 13-րդ սյունակում լրացվում է 10-րդ սյունակում նշված տեղեկատվությունը,

ե. 14-րդ սյունակում լրացվում է 12-րդ սյունակում նշված տեղեկատվությունը,

զ. 15-րդ և 16-րդ սյունակներում նշվում են տվյալ գնման առարկայի մասով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխան հոդվածի անվանումը և համարը,

է. 17-րդ սյունակում նշվում է 12-րդ սյունակում նշված տեղեկատվությունը,

ը. 18-րդ սյունակում լրացվում է գնման ձևը` /ընթացակարգը/ պահպանելով սույն կարգի 4-րդ կետում նշված սկզբունքը.

3) ծանուցման «Ամբողջը» և «Ընդամենը» տողերում լրացվում են միայն 5-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ սյունակները: Ընդ որում, «Ամբողջը» տողի 5-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ սյունակներում նշվում են «Ընդամենը» տողերի համապատասխան սյունակներում նշված թվերի հանրագումարները, իսկ «Ընդամենը» տողերի 5-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 17-րդ սյունակներում նշվում են ծանուցման համապատասխան /«Ա»,«Բ»/ մասի համապատասխան սյունակներում նշված թվերի հանրագումարները.

4) եթե գնումներ հանդիսացող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցները կամ դրանց մի մասը ուղղվում են նույն հոդվածի շրջանակներում գնումներ չհանդիսացող ծախսերին, ապա կատարվող փոփոխությունները նշվում են ծանուցման համապատասխանաբար «Ա» և «Բ» մասերում` պահպանելով սույն կարգով սահմանված ծանուցագրի լրացման սկզբունքները: Ընդ որում, 1-ին և 2-րդ սյունակներում միջանցիկ կոդն ու գնման առարկայի անվանումը լրացնելով Անվանացանկի «Գնումներ չհանդիսացող ծախսեր» 1-ին մակարդակի համապատասխան 4-րդ մակարդակում նշված անվանումը և դրան համապատասխան միջանցիկ կոդը:

 

 

Հավելված 3

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 896-Ն հրամանի

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՁԵՎԵՐԸ

 

 

Հավելված 4

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 896-Ն հրամանի

ԾԱՆՈՒՑՈՒՄ

20-- ԹՎԱԿԱՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   
   
1. Պատվիրատուի անվանումը`-------------
2. Ծրագրի անվանումը` -------------
3. Ծրագրի դասման բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բաժին N

 

Խումբ N

 

Դաս N

 

NN

Գործող գնումների պլանում փոփոխության ենթարկվող, կամ նոր լրացվող գնման առարկայի

Կնքված պայմանագրերի համաձայն ընթացիկ տարվա ընթացքում գնվելիք գնման առարկայի

 Գնումների պլանում նշված գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված հատկացումների ազատ (կնքված պայմա-նագրերով չընդգրկված) մնացորդը (հազար դրամ-ներով) ս.5-ս.8

 Գնումների պլանում առաջարկվող փոփոխության (լրացման)

Գնումների պլանում կատարված փոփոխությունից հետո գնմնան առարկայի

Գնումների պլանով նախատեսված հատկացումների գումարների
առաջարկվող փոփո-խությունները ըստ բյուջետային
ծախսերի տնտեսա-գիտական
դասակարգման հոդվածների

Գնման ձևը
/ընթացա-կարգը/

Միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման

անվանումը

չափման միավորը

հաստատված քանակը

ձեռքբերման ծախսերի տարեկան գումարը(հազար դրամներով)

քանակը

միավորի գինը (դրամ-ներով)

ձեռքբերման ծախսերի տարեկան գումարը(հազար դրամներով) (ս.7xս.6)/1000

քանակը

միավորի գինը (դրամ-ներով)

տարեկան գումարը (հազար դրամներով) (ս.11xս.10)/1000

քանակը ս.4+ս.10

ձեռքբերման ծախսերի տարեկան գումարը (հազար դրամներով)ս.5+ս.12

հոդվածի անվանումը

NN

Հատկա-ցումների գումարը (հազար դրամներով) ս.17=ս.12

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

x

 

ԱՄԲՈՂՋԸ

x

x

0.00

x

x

0.00

0.00

x

x

0.00

x

0.00

x

x

0.00

x

այդ թվում`

Ա. Գնումների պլանում կատարվող փոփոխություններ

   

ԸՆԴԱՄԵՆԸ

x

x

0.00

x

x

0.00

0.00

x

x

0.00

x

0.00

x

x

0.00

x

որից`

1

                                   

2

                                   

3

                                   

4

                                   

5

                                   

                                   

Բ. Գնումների պլանում կատարվող լրացումներ

   

ԸՆԴԱՄԵՆԸ

x

x

x

x

x

x

x

x

x

0.00

x

0.00

x

x

0.00

x

որից`

 

1

     

x

x

x

x

x

x

                 

2

     

x

x

x

x

x

x

                 

3

     

x

x

x

x

x

x

                 

4

     

x

x

x

x

x

x

                 

5

     

x

x

x

x

x

x

                 

     

x

x

x

x

x

x

                 

 

 

Հավելված 5

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի հոկտեմբերի 10-ի

N 896-Ն հրամանի

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԲԱՑՎԱԾՔԸ` ԸՍՏ ԹՎԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲԱԺՆԻ ԽՄԲԵՐԻ, ԴԱՍԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ