Գլխավոր տեղեկություն
Номер
N 1366-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.06.17/18(462) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.05.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.05.2013
Дата вступления в силу
19.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մայիսի 2013 թ.  

ք. Երևան

N 1366-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱՄ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և անհատ ձեռնարկատեր Արամ Ղարիբյանի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 13983 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Անհատ ձեռնարկատեր Արամ Ղարիբյանին (2012 թվականի մայիսի 3-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-ԲՕ-000551 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Կենտրոն, Նալբանդյան, 31 շենք, շին. 42 հասցեն տեղափոխել Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 41 շենք, 11 տարածք հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

  Դ. Դումանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան