Գլխավոր տեղեկություն
Номер
N 49-Ն
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (12.12.2013-11.06.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.319
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.09.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.09.2013
Дата вступления в силу
12.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.03.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013431

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 սեպտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 49-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 4-րդ կետի գ) ենթակետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հոգեբուժական օգնության կազմակերպման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թ. սեպտեմբերի 18-ի

N 49-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության հոգեբուժական օգնության կազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն:

2. Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունում, «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունում, «Ակադեմիկոս Ա.Հայրյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, ««Արթ-Մեդ» բժշկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

3. Երեխաների հոգեբուժական ամբուլատոր-պոլիկլինիկական (այդ թվում դիսպանսերային և խորհրդատվական) օգնությունն ապահովում է`

1/ Երևան քաղաքում` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքում գործող մանկական նյարդահոգեբուժական դիսպանսեր բաժանմունքի կողմից` տարածքային պոլիկլինիկաների միջոցով.

2/ հանրապետության այլ քաղաքներում կամ մարզերում (որպես այլընտրանք)` մեծահասակների պոլիկլինիկաների կամ հոգեբուժական դիսպանսերների (կենտրոնների) միջոցով` տարածքային սպասարկման սկզբունքով:

4. Հոգեկան խանգարումներով հիվանդ երեխաների մասնագիտական հիվանդանոցային բուժօգնությունը կազմակերպվում է.

1/ հոգեկան և վարքագծային սուր խանգարումների դեպքում` «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Նորքի կլինիկայում,

2/ տևական մասնագիտական բուժօգնություն և խնամք պահանջող դեպքերում` «Ակադեմիկոս Ա.Հայրյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում,

3/ 15-18 տարեկան երեխաների հիվանդանոցային հոգեբուժական մասնագիտացված բուժօգնությունը կարող է կազմակերպվել ինչպես մեծահասակների, այնպես էլ մանկական ստացիոնարի պայմաններում:

5. Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չկան համապատասխան հոգեբուժական դիսպանսերային բժշկական կազմակերպություններ, արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը կազմակերպվում է տարածաշրջանային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության հոգեբուժական կաբինետների միջոցով, որոնք կատարում են դիսպանսերային ծառայության գործառույթներ: Բժշկական օգնության և սպասարկման հոգեբուժական տեսակն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային բժշկական օգնության և կազմակերպամեթոդական աշխատանքների կազմակերպման չափորոշչի:

6. Օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

II. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

7. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման շրջանակներում, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում հոգեբուժական ծառայությունն անվճար է բնակչության բոլոր խմբերի համար, ծառայության բոլոր մակարդակներում:

8. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական առողջության կենտրոնների, գյուղական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի առաջնային օղակի մասնագետները (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, բուժակ-մանկաբարձական կետի բուժքույր) պատասխանատու են սպասարկման տարածքի բնակչության շրջանում դեպրեսիաների, հոգեկան հիվանդությունների և սահմանային վիճակների վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար և իրականացնում են`

1) հաստատված ախտորոշմամբ հիվանդների շարունակական հսկողություն,

2) ռիսկի խմբին պատկանող հիվանդների խորհրդատվություն և մասնագիտական օգնության գործընթացի կազմակերպում:

9. Հոգեկան խանգարումով տառապող անձանց բուժման համար կենտրոնացած կարգով գնվող դեղերը տրվում են անվճար` ամբուլատոր-պոլիկլինիկական և դիսպանսերային հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից:

10. Դիսպանսերային հսկողություն իրականացնող արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն մատուցող բժշկական կազմակերպություններն իրականացնում են՝

1) իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան խանգարումով տառապող անձանց (երեխաների և մեծահասակների) հաշվառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշման,

2) իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան խանգարումով տառապող անձանց (երեխաների և մեծահասակների) դիսպանսերային հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշման,

3) իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան խանգարումով տառապող անձանց (երեխաների և մեծահասակների) խորհրդատվական բժշկական օգնություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշման,

4) իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան խանգարումով տառապող անձանց (երեխաների և մեծահասակների) բուժում` Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող հոգեմետ դեղերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի: Այն դեպքում, երբ հիվանդը կամ նրա օրինական ներկայացուցիչը հրաժարվում է Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնվող հոգեմետ դեղերի անվճար հատկացումից, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, արտահիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնություն ցուցաբերող հոգեբույժը հիվանդի կամ նրա հարազատի համաձայնությամբ կարող է դուրս գրել հոգեմետ դեղի դեղատոմս,

5) հոգեբուժական վկայարկում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման,

6) հետազոտում` ախտորոշումը ճշտելու նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշման,

7) բուժում, հիվանդանոցային պայմաններում բուժում և խնամք չպահանջվող դեպքերում,

8) հարկադիր բուժում և հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշման,

9) անհրաժեշտության դեպքում լաբորատոր-գործիքային հետազոտություններ,

10) համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, ուղեգրում հոգեբուժական ստացիոնար կամ շուրջօրյա հիվանդանոցային խնամք չպահանջող բաժանմունք՝ հետազոտման, բուժման կամ խնամքի,

11) իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան խանգարումով տառապող անձանց (երեխաների և մեծահասակների) ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների 2006 թվականի մայիսի 26-ի N 580-Ն և 2006 թվականի հունիսի 5-ի N 100-Ն համատեղ հրամանի,

12) իրենց սպասարկման տարածքում մշտապես բնակվող հոգեկան խանգարումով տառապող անձանց (երեխաներին և մեծահասակներին) անաշխատունակության թերթիկների տրամադրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 7-ի N 14-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի օգոստոսի 11-ի N 109-Ն համատեղ հրամանի,

13) օրենքով սահմանված կարգով նշանակված դատահոգեբուժական փորձաքննություն,

14) իրենց սպասարկման տարածքում գործող արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություններ մատուցող այլ բժշկական կազմակերպություններին կազմ-մեթոդական օգնության տրամադրում: Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է իրականացնել կազմ-մեթոդական օգնություն Հայաստանի Հանրապետությունում գործող արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություններ մատուցող բոլոր բժշկական կազմակերպություններին,

15) հիվանդների բժշկական, սոցիալական, հոգեբանական և աշխատանքային վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներ,

16) առողջ ապրելակերպի քարոզչություն` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական միջոցներ:

 

III. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

11. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հոգեկան խանգարումներով տառապող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ընդգրկում է.

1) հոգեկան խանգարումներով տառապող անձանց սուր և անհետաձգելի վիճակների բժշկական օգնությունը և սպասարկումը,

2) քրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց խնամքը,

3) քրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց բուժումը սրացման շրջանում,

4) դատահոգեբուժական փորձաքննության իրականացումը հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում,

5) հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց հարկադիր բուժումը,

6) բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպումը,

7) զորակոչիկների բժշկական փորձաքննության իրականացումը,

8) զորակոչիկների բուժումը,

9) հոգեկան խանգարումներով տառապող հիվանդների ախտորոշման ճշտումը:

12. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հոգեկան խանգարումներով տառապող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է հոգեկան խանգարումներով տառապող հիվանդների սուր և անհետաձգելի վիճակների դեպքում` հոգեկան խանգարումներով տառապող անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կենտրոններում, դիսպանսերներում, հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում, որտեղ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից տեղադրվել է պետական պատվեր:

13. Հոգեկան խանգարումներով տառապող հիվանդները հոսպիտալացվում են մասնագիտացված դիսպանսերների, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների հոգեբույժների ուղեգրերով, իսկ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության հոգեբուժական բրիգադների ուղեգրով կամ հիվանդանոցային օգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությամբ:

14. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց դատահոգեբուժական փորձաքննությունն ու հարկադիր բուժումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:

15. Հոգեկան խանգարումներով տառապող հիվանդների խնամքն իրականացվում է հոգեբույժի եզրակացությամբ և ուղեգրով` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունում: